Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Սածիլների տեղափոխում թաղարների մեջ

Համագործակցային նախագիծ կրթահամալիրի բոլոր դպրոցների ու նախակրթարաանների հետ հետ

Թեմայի ընդգրկումը
Կարևոր փուլ, որի տեխնոլոգիական հմտությունները և կարողությունները շատ կարևոր են: Յուրաքանչյուր սերմնացան պարտավոր է ճիշտ ժամանակին և հմտորեն տեղափոխել արդեն 2-3 տերև ունեցող սածիլը փոքրիրկ թաղարնեի մեջ:
Տևողություն
Շուրջտարյա
Խնդիրներ
Նախագծի մասնակցի քայլ առ քայլ աշխատանքի միջոցով ունենալ թաղարներում մեծացված առողջ և հասուն բույսեր, հետագայում ստեղծելու լանդշաֆտային տարբեր լուծումներով ծաղկոցներ:
նպատակը
Սերմանել սեր և հոգատարություն ամեն մի սերմի,դրանից դուրս եկած ծիլի, դրանից աճեցրած սածիլի, շրջակա միջավայրի, բնության նկատմաբ, գնահատել և արժեվորել սեփական և այլոց աշխատանքը և լինել հտևողական այդ աշխատանքների արդյունքում ստեղծվածի պահպանմանը:
Արդյունք
Գիտելիքի պաշարի ձեռք բերում և ամրապնդում
Հոգատար և ընկերասեր անհատի ձևավորում
Հոգատար խնամքի արդյունքում սերմից ծիլ, երիտասարդ սածիլ, գեղեցիկ ծաղկոցներ, խմաամված գունեղ շրջակա միջավայրի ապահովում:


Оставьте комментарий

Շուրջտարյա համագործակցային նախագծեր կրթահամալիրի բոլոր դպրոցների հետ

Քոլեջի բնագիտության լաբորատորիան ուսումնական տարվա ընթացքում համագործակցել է կրթահամալիրի բոլոր դպրոցների հետ՝ ներառյալ նախակրթարանները: Իրկանացվել են իրար շաղկապված մի քանի նախագծեր, որոնց իրականացնելով տարատարիք սովորողներ և առհասարակ դպրոցի հետ կապ չունեցող քաղաքացիներ ստացել են վերջնարդյունք, որը գոնե ինձ համար գոհացուցիչ է՝ ծաղկոցներ, թփեր ինչպես դպրոցի, այնպես էլ անհատների և հարակից շենքերի բակերի լանդշաֆտային ձևավորումների համար: Նախագծերը և ուսումնական են և միաժամանակ արտադրական: Կփորձեմ դրանք ներկայացնել ճիշտ հաջորդականությամբ:
Ամենավերջում կներկայացնեմ համագործակցային նախգծերի փաթեթ՝ Նելլի Գեղամյանի և Ելենա Օհանյանի հետ իրականացված , որտեղ մանրամասն ներկայացված է Քոլեջի ուսանողնեի հետ կատարած՝ դպրոցի տարածքում և հարակից շենքերի բակում ստեղծած ծաղկոցներին:


1. Սերմնահավաք-նախագիծ

1. Սերմնահավաք, սերմնացան. Հյուսիսային դպրոցի ճամբարականներ
2. Բուսբուծության լաբորատորիա
3. Սերմահավաք
4. Քայլք ջերմոց լաբորատորի
5. Արժանի փոխարինողը

6. Սերմնահավաք նախագիծը` Քոլեջի ծաղկանոցում
7. Սերմնահավաք
8. Հավեսի սերմահավաք
9.

2. Սերմնացան-նախագիծ
1. Համաքգործակցային նախագիծ Քոլեջի բնագիտության լաբորատորիայի հետ
2. Արևմտյան դպրոց. սերմնացան
3. Արժանի փոխարինողը
4. «Սերմնացան»+«Սովորող սովորեցնող»

3. Սածիլների տեղափոխում ևԾաղկող բույսեերի սածիլանոց նախագծեր
1.Սածիլների տեղափոխում հիդրոպոնիկայի ջերմոցում
2. Սածիլների վերատնկում
3. Քոլեջի ջերմոց լբորատորիա
4. Կամավոր սերմահավաք
Սածիլների վերատնկման՝ տեղափոխման մասին նյութեր պարտիզապուրակային ուսանող Ելենա Օհանյանի բլոգից



4. Ծաղկոցների ստեղծում-նախագիծ

1. Ապրելու ապրիլ
2. Գործունեություն Հյուսիսային դպրոցի սովորողների հետ
3. Ծաղկոցների ձևավորում քոլեջում
4. Աշխատանքներ Քոլեջի ծաղկոց-տնկարանում

Ուսումնական Արտ միջվայր: Հունիսյան պլեներ: Կատարված աշխատանքներ` Ելնա Օհանյանի բլոգից:



Оставьте комментарий

Բույսերի բազմացումը սերմերով՝ սածիլից մինչև ծաղկոց

Համագործակցային նախագիծ
Նախագծիր պատասխանատուներ
Գոհար Հովհաննիսյան և Շողիկ Պողոսյան
Մասնակիցներ
Արևելյան դպրոցի սովորողներ
Թեմայի ընդգրկումը
Քոլեջի բնագիրտության լաբորատորիայում Արևելյան դպրոցի սովորողների ձեռք բերված տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների(սերմնահավաք, սերմնացան, սածիլի տեղափոխում թաղարների մեջ,ծաղկոցի ստացում) իմացության ամրապնդում գործնական աշխատանքի միջոցով:
Տևողություն
Շուրջտարյա
Խնդիրներ
Սովորողի քայլ առ քայլ աշխատանքի միջոցով Արևելյան դպրոցի հարակից տարածքում ունենալ շանդշաֆտային տարբեր լուծումներով ծաղկոցներ:
Նպատակը
Սերմանել սեր և հոգատարություն շրջակա միջավայրի, բնության նկատմաբ, գնահատել և արժեվորել սեփական և այլոց աշխատանքը և լինել հտևողական այդ աշխատանքների արդյունքում ստեղծվածի պահպանմանը:
Արդյունք
Գիտելիքի պաշարի ձեռք բերում և ամրապնդում
Հոգատար և ընկերասեր անհատի ձևավորում
Ճիշտ խնամքի դեպքում ունենալ գեղեցիրկ ծաղկոցներ
Վերջնարդյունքը կհրապարակվի բլոգում


Оставьте комментарий

Բնագիտատեխնիկական ստուգատես

Հարգելի սովորող, դասավանդող, ընտանիք, գործընկեր, բարեկամ.

հրավիրում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ մասնակցելու հեղինակային մանկավարժության ամենամյա հունվարյան ստուգատեսներին, որոնց նպատակը սովորողների, դասավանդողների ձեռքբերումները, հեղինակային մանկավարժության փորձի ներկայացումն է, խրախուսումը, տարածումը, ինչպես նաև առաջարկված հարթակներում նոր հմտություններ, կարողություններ յուրացնելու հնարավորությունը:

Կարող եք լինել ստուգատեսների մասնակիցը՝ սովորող կամ սովորեցնող, կամ կազմակերպիչ՝ գործընկեր, հովանավոր:

Ստուգատեսներին մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումներով:

Ձմեռային ազգագրության փառատոն

Սովորողների և դասվանդողներ, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը ազգային մշակույթի ներկայացումն է, յուրացումը, հեղինակային մանկավարժական փորձի տարածումը:  

Փառատոնի

Ձմեռային մարզական խաղերի ստուգատես

Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային մարզական նախագծերի, մրցաշարերի ստուգատես է, որը նպատակ ունի խրախուսելու մարզական ակտիվ գործունեությունը, առողջ ապրելակերպը, ներկայացնելու կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հանրակրթական մարմնամարզության, ֆիզկուլտուրայի կազմակերպման փորձը:

Ստուգատեսի

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես

Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային նախագծերի ստուգատես է, որի նպատակը բնագիտական, մաթեմատիկական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացումը, խրախուսումն ու տարածումն է:

Հանրակրթական Դիջիթեք

Թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է, որն այս տարի կազմակերպվում է  բազմապրոֆիլ աշխատարանների միջոցով: Առաջարկվող ուսումնական հարթակներում սովորողները, ուսանողները, դասավանդողները հնարավորություն կունենան սովորելու, սովորեցնելու, ներկայացնելու իրենց ձեռքբերումները, Հեղինակային կրթական ծրագրի փորձը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման բնագվառում:

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակից՝ ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ


Оставьте комментарий

Սովորող սովորեցնող համագործակցային նախագիծ

Կենդանիներ և նրանց բազմացման առանձնահատկությունները

Նախագծիր պատասխանատուներ
Գոհար Հովհաննիսյան և Շողիկ Պողոսյան

Մասնակիցներ
Քոլեջի սովորող, Արևելյան դպրոցի ընտրությամբ գործունեության խումբ

Թեմայի ընդգրկումը
Սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում Քոլեջի ուսանողի ձեռք բերված կարողությունների և հմտությունների փոխանցումը Արևելյան դպրցի սովորողներին

Տևողություն
Սեպտեմբերից փետրվար
Խնդիրներ
Կենդանիների, թռչունների, ձկների մասին տեղեկությունների ձեռք բերում տարբեր աղբյուրներից
Նպատակը
Գիտելիքի ձռքբերում, քննարկում ընտանեկան հարթակում
Հմտեությունների և կարողությունների փոխանցում ավագ ընկերոջից կրտսերներին
Հոգատարություն, սեր դեպի կենդանիները

Արդյունք
Գիտելիքի ամրապնդում, նոր պաշարի ձեռք բերում
Հոգատար և ընկերասեր անհատի ձևավորում
Ճիշտ խնամքի դեպքում կենդանիների քանակի ավելացում՝ բազմացում
Վերջնարդյունքը կհրապարակվի բլոգում





Оставьте комментарий

Բնագիտության լաբորատորիան, որպես գործող շուրջտարյա հետազոտական հարթակ

Քոլեջի բնագիտության լաբորատորիան նոր աշխատաոճով սկսեց գործել 2020 թ-ի հունվարի վերջերից: Կարծում էինք, որ նկուղային հարկ տեղափոխված մեր լաբորատորիան այնքան էլ արդյունավետ չի գործի, բայց կրթահամալիրի տնօրինության ներդրումն ու անկոտրում ջանքերը տվեցին իրենց դրական արդյունքը: Այսօր նկուղային հարկում գործող լաբորատորիայում ստեղծվել է մի միջավայր, որը կարծես այլ աշխարհ լինի, որտեղ մանուկ թե տարեց գտնում են իրենց հետաքրքրող ոլորտը՝ բույսերի բազմացման տարբեր եղանակներ, բույսերի խնամք, կենդանիների, ձկների, թռչունների բազմացում և խնամք և, իհարկե, անշահախնդիրր խորհրդակցություն: Բնագիտության լաբորատորիան գործում է բառիս բուն իմաստով տարին բոլոր՝ ներառյալ ամառը, ու բոլորի համար: Որպես հավաստիացում՝ ներկայացնեմ մի տեսաֆիլմ, որտեղ Մանե Օհանջանյանը «Միջավայրի խնամք» նախագծի շրջանակում Քոլեջի այգու ծաղկոցներից հեռացնում է մոլախոտերը՝ միաժամանակ ուսումնասիրում և ճանաչում դրանք: Այցելուները կարող են լինել հարակից շենքերի բնակիչներ՝ առանց տարիքային սահմանափակման: Ուշագրավ է նախակրթարանի ծնողների այցելությունը փոքրիկների հետ, նրանց հետաքրքրում է այն նախագծերը, որոնց իրականացմանը մասնակցում են իրենց երեխաները: Հիացմունքի խոսքերի պակաս լաբորատորիան երբեք չի ունենում: Ունենք նաև առցանց հաջողված նախագծեր, ուզում եմ առանձնացնել Դավիթ Բլեյանի և նրա Արմինե մայրիկի հետ առցանց պարապմունքը, որի ժամանակ ընտանիքով ծանոթացան սերմերին և հեռավար խորհրդատվությամբ հաջողությամբ ավարտվեց պարապմունքը՝ «Իմ կանաչ պատշգամբը» նախագծի շրջանակներում: Առցանց ուսուցման գործնական աշխատանքների և առաջադրանքների փաթեթում ներկայացված են սովորողների նյութերը, որտեղ նրանք պատմում են իրենց բույսերի տեսակների, խնամքի և բազմացման մասին: Ձեռքբերում կարելի է համարել նաև Հիդրոպոնիկան՝ որպես ուսումնական ջերմոց նախագծի ամփոփման արդյունքները՝ «Հիդրոպոնիկայի առաջին բերքահավաքը», «Հիդրոպոնիկա» էկզոտիկ աղցանի պատրաստումը: Կրթահամալիրի բոլոր դպրոցներից այցելել են խմբեր, և բնագիտության դասաժամերի մի մասը անց է կացվել հենց հիդրոպոնիկայի ջերմոցում: Հաճախ կազմակերպվել են դաս-խաղեր «Բույսերի աշխարհում», որոնց օգնությամբ սովորողները ավելի հեշտ են մտապահում ներկայացվող բույսի անունը: Հյուսիսային դպրոցի բնագետների խումբը ևս մասնակցել է այդ խաղին, որից հետո պարապմունքն ավարտվել է հիդրոպոնիկայի ջերմոցում: Մի պարապմունքի մասին ևս կուզեի խոսել, Իվետա Ջանազյանի տեսանյութում և պատումում այդ հանդիպման մասին ամեն ինչ ասված է: Այն տեղի է ունեցել հիդրոպոնիկայի ջերմոցում: Տեսանյութը կրկին դիտելուց հետո պարզ դարձավ, որ հիդրոպոնիկայի ուսումնական ջերմոցը շատ կարևոր ու հետաքրքրող միջավայր է և անհրաժեշտ է անհապաղ գործունեություն ծավալել վերաաշխատեցնելու համար: Հիդրոպոնիկան այսօրվա դրությամբ վերահավաքվել է իմ, Քոլեջի ուսանող Մանվել Ալեքսանյանի և կամավորական օգնական Ալինա Լալայանի ջանքերի շնորհիվ, փորձարկվել է և պատրաստ է սկսելու իր գործունեությունը: Չեմ կարող չանդրադառնալ «Ապրելու ապրիլ» ամենամյա նախագծին, որն ավելի խորհրդանշական է ու հատուկ, քանի որ իրականացվել է կարանտինային պայմաններում, բայց ֆիզիկական միջավայրում: Բնաագիտության լաբորատորիան՝ որպես թփեր տնկարան: Գարնանը կունենանք մագլցող վայրի խաղողի մոտ 500 տնկի, որոնք արմատակալեցվում են սենյակային պայմաններում: Փորձում ենք նաև աճեցնել սկումպիա հետաքրքիր թփի տնկիներ՝ մոտ 100 հատ: Գարնանը թաղարների մեջ կունենանք ուռենու տասնյակ տնկիներ: Ես չէ, որ պետք է

կարևորեմ բույսերի դերն ու նշանակությունը, սակայն հակիրճ հիշեցնեմ՝ բուսականությունը, հիմնականում, ծառերը, թփերը և ծաղիկները սովորաբար ընկալվում են առաջին հերթին մարդու համար միջավայրի բարելավման կարևոր միջոց. հիգիենիկ տեսակետից` փոշի կլանող, աղմուկը նվազեցնող, միկրոկլիման բարելավող, ինչպես նաև նրանք անփոխարինելի են էսթետիկ տեսանկյունից: Եվս մի հաջողված նախագծի մասին, որը դուրս էր եկել կրթահամալիրի շրջանակներից և ծավալվել է Բանգլադեշյան բակերում: Նախագիծը նախապես ընտրված մի քանի շենքերի հարակից ծաղկոցների ստեղծման մասին է, որն ունեցավ հաջողված արդյունք, իսկ ուրախալին այն է, որ դժվարությամբ, բայց արդյունքը տեսնելուց հետո նախագծի իրականացմանը սիրով միացան համայնքի ծնողներն ու երեխաները: Լաբորատորիայի ամենաեռուն գործունեությունը սկսվում է սեպտեմբերի առաջին օրերից: Միջավայրին կարոտած նախակրթարանի սաները, կրտսեր դպրոցների սովորողները և քոլեջի ուսանողները, իրար առանց հերթ տալու, այցելում են տեսնելու, շփվելու սիրելի կենդանիների հետ: Ամենամյա հաջողված հետազոտական նախագիծ կարելի է համարել «Ապաստարան այգու բույսերին» նախագիծը, որի նպատակն է հնարավորինս շատ մեկամյա բույսեր տեղափոխել այգուց թաղարների մեջ՝ դեմ գնալով բնությանը, և նրանց՝ բնության կողմից սահմանված միամյա գոյությունը երկարաձգել՝ դարձնելով երկմյա, եռամյա, բազմամյա: Այս նախագծի աշխատանքներին մասնակցել են և՛ Քոլեջի, պարտեզապուրակային մեկամյա, և՛ կրտսեր դպրոցի սովորողներ: Ահավասիկ այսքանը, բայց դեռ շատ նախագծեր կան, որոնք չլուսաբանվեցին: Դրանց մասին էլ՝ մեկ ուրիշ անգամ:


Оставьте комментарий

2020-2021թ.ի ձեռքբերումները

Մեկ տարվա կտրվածքով ձեռքբերումները ավելի տեսանելի կլինի, երբ այն ներկայցվի ամեն ամիրս առանձին՝ հիշարժան պահերը ըւնդգծելով:
Հունվար
 2019թ. ին հիմնած հիդրոպոնիկան, որտեղ աճեցվում էին մի քանի տեսակի մշակաբույսեր՝ հունվարիրն իր միջանկյալ փուլում էր, երբ արդեն աճեցված բույսերի մի մ ասը արդեն բերք են տալիս, իսկ մի մասն էլ նոր եեն տեղադրվում պեռլիտի մեջ և տեղափոխվում են ջրային միջավայր: Ավելի պարզ ու հասկանալի կդառնա, երբ դիտեք տեսանյուձ, որտեղ մանրամասն ներկայացվում է թե ինչպես են Արևելյանդպրոցի չորրորդ դասարանցիները հիդրոպոնիկայի ջերմոցում «Չերի»տեսակի լոլիկի սածիլները տեղափոխում ցանքարկղից առանձին թաղարների մեջ: Տեխնոլոգիական մասը ամբողջովին ներառված է տեսանյութի մեջ:

Փետրվար
Այս ամսվա մեջ կարելի է առանձնացնլ մի տեսանյութ, որտեղ Իվետա Ջանազյանը բնագիտության պարապմունքը անց է կացնում հիդրոպոնիկայի ջերմոցում: Տեսանյութը դիտելուց հետո կհամոզվեք, թե որքան հետաքրքիր, ուսումնական ու բովանդակալից պարապմունք է ստացվել:

Ուզում եմ հատկապես նշել սովորողների ներկայացրած «Իմ բույսը, իմ կենդանին» խորագրով պատումները, որտեղ պատմում են իրենց տպավորությունների և ձեռքբերումների մասին: Իվետա Ջանազյանի համագործակցության շնորհիվ փաթեթի մեջ հավաքվեցին նաև այլ պատումներ: