Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ջերմոցում

Մարիամ Խաչատրյանը Արևմուտքից իր հինգ տարեկանների հետ այցելեց Քոլեջի ջերմոց լաբորատորիա: Այս այցի մասին Մարիամը շատ մանրամասն ստորև ներկայացնում է իր պատումում.

Արևմուտքի 5 տարեկանները տիկին Շողիկի ջերմոց-լաբորատորիա այցելեցին: Արևմտյան դպրոց-պարտեզից մինչև Քոլեջ սովորողներն անցան անտրտունջ քայլքով: Ճանապարհը շատ ուրախ էր և պարբերաբար քայլքը ուղեկցվում էր երգերով:

Ջերմոցում սովորողները տեսան թութակներ, ձկներ, կրիաներ և գերմանամկներ: Հիացան այնտեղի բույսերով: Տիկին Շողիկը պատմեց ջերմոցի մասին, ներկայացրեց այնտեղի բույսերը: Նաև նրա օգնությամբ մենք բույսերի կտրոններ վերցրինք, որպեսզի մեր խմբասենյակում էլ փոքրիկ ջերմոց ունենանք: Մենք շատ ուշադիր լսեցինք նրան և փորձեցինք մտապահել տեղեկությունները, քանի որ մտադիր ենք դիտարկման միջոցով համեմատել Քոլեջի ջերմոց-լաբորատորիա, Արևմտյան դպրոց-պարտեզի և Բուսաբանական այգու ջերմոցների նմանություններն ու տարբերությունները:


Оставьте комментарий

Այցելություն ջերմոց-լաբորատորիա

՝Սեդա Վիրբյանը իր դասարանով ճամբորդելով հյուսիսից արևելք հյուրընկալվեց Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում: ամեն ինչ հետաքրքիր էր սովորողների համար, դրանում ավելի շատ համոզվեցի, երբ ուշադիր դիտեցի Սեդայի պատրաստած տեսաֆիլմը.
-Կրթահամալիրի տոնին ընդառաջ  Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողների հետ շրջում ենք կրթահամալիրի դպրոցներով:  Այս անգամ քայլեցինք դեպի արևելյան կողմ,  այցելեցինք ջերմոց լաբորատորիա, որտեղ տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց սանսեվյերա (լատ.՝ Sanseviera) բույսի հետ: Տիկին Շողիկի օգնությամբ  փոքրիկ  թաղարում տնկեցինք  բույսն ու տեղափոխեցինք  Հյուսիսային դպրոց:


Оставьте комментарий

Բույսերի աշխարհում. դաս-խաղ

Հյուսիսային դպրոցի մի մեծ խումբ այցելեց ջերմոց-լաբորատորիա: Վերջերս մի շատ հետաքրքիր խաղի միջոցով ՝ «Բույսերի հրաշքների աշխարհում», փորձում ենք ծանոթացնել խաղարկվող բույսին՝ գուշակելով անունը, իսկ վերջում մասնակիցները ծանոթանում են բազմացման եղանակներին ու խնամքին: Խաղի կանոնները.
1. Խումբը բաժանվում է երկու խմբի
2. Իրար հաջորդելով անդամները գուշակում են բույսի անվան տառերը
3. Ավելի շատ տառ գուշակած թիմը ճանաչվում է հաղթող:
Հենց այս խաղի մասին է պատմում Անժելա Բլեյանը ներքոհիշյալ իր պատումում.
-Երկու երկարացված օրվա խմբերով համատեղ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկը ջերմ ընդունեց ճամբարականներին: Օգտակար և վնասակար բույսերի անունները իմանալու համար խաղ խաղացինք: Խաղի միջոցով գուշակեցին, ավելի ուրախացան: Ես և ընկեր Արմինեն  միասին որոշեցինք հաճախակի ճամբարականների հետ այցելել ջերմոց-լաբորատորիա:


Оставьте комментарий

Իմ ուսումնական ծաղկոցը 2

Հյուսիսային դպրոցից մի 1-ին 2-րդ դասարանի խումբ սովորողներ Արմենուհի Ամիրյանի ուղեկցությամբ այցելեցին ջերմոց-լաբորատորիա՝ իրականացնելու իմ ուսումնական ծաղկոցը նախագիծը: Որպես կանոն իրենց հետ տարան բույսերի կտրոններ:
Արմենուհին պատմում և ներկայացնում է.
Ուսումնական ծաղկանոց նախագծի շրջանակներում այցելեցինք քոլեջ։ Քոլեջում է գտնվում ջերմոց լաբարատորիան։ Այստեղ մեզ էր սպասում տիկին Շողիկը։ Նա մեզ հետ կիսվեց բույսերի խնամքի հետ կապված գաղտնիքներով։ Ներկայացրեց օգտակար և վնասակար բույսեր։ Վերադառնալիս մեզ բույսեր տվեց մեր կողմից պատրաստված թաղարների համար։


Оставьте комментарий

Իմ ուսումնական ծաղկոցը

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչ Մակվեցյան Արմինեն «Իմ ուսումնական ծաղկոցը» նախագիծ-ը իրականացնելու համար իր խմբով այցելեց ջերմոց-լաբորատորիա, որտեղ որոշակի տեղեկություններ ստանալով կտրոնով բույսերի բազմացման մասին, ստացան խմբի թվաքանակին համապատասխան կտրոններ: Խոստացան լավ խնամել և վերջնական արդյունքի հասցնել սկսախ նախագիծը:
Այդ օրվա մասին պատմում և տեսաֆիլմի տեսքով ներկայացնում է Մակվեցյան Արմինեն:

20191114_154555

Համագործակցության շրջանակներում տրատարիք ճամբարականների հետ այցելեցինք ջերմոց- լաբորատորիա իրականացնելու «Իմ ուսումնական ծաղկոցը»նախագիծը իրականացնելու:Ճամբարականները տիկին Շողիկի հետ բառախաղի միջոցով փորձեցին գուշակել ամենաօգտար և ամենավտանգավոր բույսերը:Սովորեցին բույսերին,խնամել, տեղափոխել թաղարների մեջ,սովորեցին սուրճ աճեցնել:


Оставьте комментарий

Նախագիծ «Ապաստարան այգու բույսերին՝ երեքը մեկում»

«Ապաստարան այգու բույսերին» նախագիծն իրականացվում է ամեն տարի: Այս անգամ շրջանակներն ընդլայնվեցին և թիրախային տարածք ընդունվեց հանրային այգիները: Համոզված լինելով, որ մեր ընտրած բույսերը պետք է որպես խոտան թափվեն, մի խումբ սովորողների հետ (Արևելյան դպրոցի ընտրությամբ գործունեության խումբ) Անդրանիկի արձանի դիմացի այգուց զգուշորեն հողից հանեցինք գացանիա տեսակի բույսերը, տեղավորեցինք արկղների մեջ: Սակայն այսքանով չսահմանափակվեցինք՝ հավաքեցինք թափված սերմերը: Շարունակությունն ավելի հետաքրքիր է՝ մի ձեռքով երեք ձմերուկ բռնեցիք, նկատելով նոր ծլած սածիլները՝ հողով հանեցինք ու այս ամենն անվնաս և զգույշ տեղափոխեցինք Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Պարզ է, որ այսքանից հետո հարկավոր էր տնկել, տեղավորել և ցանել: Ում հետաքրքրեց այս եռակողմ նախագիծը, համեցեք, տեղում հիացեք:


Оставьте комментарий

Հիդրոպոնիկայի ջերմոցում

Այսօր հիդրոպոնիկայի ջերմոցում անցկացվեց ուսումնական պարապմոունք Միջին դպրոցի ընտրությամբ գործունեության խմբի հետ: Նախ ծանոթացան ջերմոցի բույսերի հետ, իսկ հետո գործնական պարապմունքի ժամանակ տնկեցին Քոլեջի այգուց բերված ելակի թփեր: Ոգևորությունը շատ մեծ էր, քանի որ տեսել էին իրական արդյունքը՝ կիսահասունացած ելակներ: Այս պարապմունքի մասին Հասմիկ Ուզունյանը պատմում և տեսաֆիլմերով ներկայացնում է….
Միջին դպրոցի  բույսերի և կենդանիների խնամքով զբաղվող սովորողները Քոլեջում ուսումնասիրեցին հիդրոպոնիկայի եղանակով բույսերի աճեցումը.
Հդրոպոնիկայի եղանակով բույսերի աճեցում:
Հիդրոպոնիկայի եղանակով աճեցնում ենք ելակ:


Оставьте комментарий

Անենամյա նախագիծ՝ «Ապաստարան այգու բույսերին

Այս աշուն ևս իրականացվում է մի նախագիծ, որի շնորհիվ հարյուրավոր բույսեր փրկվում են ձմռան ցրտից և ապաստարան են գտնում Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում: Նախագծին մասնակցել են տարատարիք բուսասերներ՝ նախակրթարանից մինջև Քոլեջի ուսանողներ: Դիտեք տեսաֆիլմը և համոզվեք: