Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հունվարյան հաշվետվություն


Դեկտեմբեր-հունվար ամիսներին բավականին աշխատանքներ են տարվել հիդրոպոնիկայի ջերմոցը ուսումնական միջավայրի վերածելու համար․
Սովորողների հետ ցանքարկղերի մեջ ցանվել են սերմեր հատուկ հդրոպոնիկայի՝ էկզոտիկ բանջարեղենի տեսակներ և հազարավոր ծաղկող բույսերի սերմեր, գարնանը կրթահամալիրի այգիները ծաղկոցների վերածելու համար։
Ծաղկող բույսերի սածիլանոց տնկարան

Սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում Արևելյան դպրոցի ճամբարականները Քոլեջի 5 տարեկանների հետ չափել են․
Ջերմոցի ջերմաստիճանը, կատարել են բույսերի բարձրության չափագրումներ, գրառել դրանք՝ հետագայում ըստ շաբաթների և ամիսների համեմատական աղյուսակ ստեղծելու համար
Արդեն ծլած ու սածիլ դարձած բույսերը տեղադրել են օրգանական այլընտրանքայիրն միջավայրի՝ պեռլիտի մեջ
Արևելյան դպրոցի սովորողները 5 տարեկաններին սովորեցրել են ցանքարկղերից բույսերը տեղափոխել թաղարների մեջ
Հունվարին ճամբարականների խմբերի հետ մեդիակենտրոնի նորացման նախագծին մասնակցել են նաև տարրական դպրոցի ճամբարականների ջոկատներ, կատարել մասնագիտական աշխատանքներ՝ բույսերի խնամք, վերադասավորում։


Оставьте комментарий

Նվեր փաթեթ՝ ծաղկող և օգտակար բույսերի փունջ

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում Քոլեջի Ջերմոց-լաբորատորիան ունի նոր առաջարկ կրթահամալիրի բոլոր օղակներին։ Առաջարկում ենք՝ որպես նվեր-փաթեթ, տարատարիք սովորողների խմբերով այցելել Ջերմոց-լաբորատորիա, Քոլեջի հարակից այգու տարածքում իրականացնել ծաղիկների, խոտաբույսերի խնամքի աշխատանքներ, ընտրել նվեր բույսեր։ Տեղում կատարելով նվեր բույսերի ընտրություն՝ ստեղծել նվեր-փաթեթն ու այն տանել համապատասխան օղակ։

Մասնակիցներ
Կրթահամալիրի տարատարիք սովորողներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ, համայնքի բնակիչներ։

Ժամանակահատված
Սկիզբը՝ նոյեմբերի երրորդ շաբաթ (նոյեմբերի 15-18)
Ընթացքը՝ երկարաժամկետ

Նպատակ

  • Քոլեջի այգու գեղեցիկ, ծաղկող և օգտակար, բուժիչ բույսերի տեղափոխում կրթահամալիրի բոլոր դպրոցներ
  • Բույսերի խնամքի իրականացում ոչ միայն Ջերմոց-լաբորատորիայում, այլև կրթահամալիրի տարբեր օղակներում
  • Մեծ թվով մեկամյա բույսերին երկամյա, նաև բազմամյա դարձնելու ուսումնահետազոտական փորձի ձեռքբերում
  • Ջերմոց-լաբորատորիայի ձեռքբերած փորձի փոխանակում, կրրառում, զարգացում կրթահամալիրի տարբեր օղակներում
  • Ջերմոց-լաբորատորիա — կրթահամալիրի դպրոցներ համագործակցային նախագծերի իրականացում, զարգացում։

Ակնկալվող արդյունք

  • Շատ մեկամյա բույսեր կփրկվեն ցրտահարությունից
  • Ձմռան ընթացքում միջանցքներում կունենանք գեղեցիկ ծաղկող բույսեր, թեյաբույսեր, որոնք կօգտագործվեն տարբեր հիվանդությունների բուժման նպատակով
  • Վաղ գարնանը կիրականացնենք բավականին դիմացկուն դարձած բույսերի տեղափոխում դպրոցների հարակից այգիներ
  • Գարնանը կունենանք ձևավորված ծաղկոցներ։

Նախագծի արդյունավետ ընթացքի դեպքում ակնկալում ենք ջերմոց-լաբորատորիաների նորամուտներ կրթահամալիրի տարբեր օղակներում։


Оставьте комментарий

«Սեբաստցու օրեր» նախագծի օգտակար առաջարկ  


 

Նոր, համով, օգտակար նախագիծ՝ երկուսը մեկում
1․ Թեյախոտերի չորացում

Մասնակիցներ՝

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ընտրության և տեխնոլոգիական խմբեր․
Ժամանակահատված՝ նոյեմբեր․

Նպատակ՝

Խնկածաղիկ՝ դուշիցա օրեգանում, մեղվախոտ՝ Мелисса лекарственная, պատրինջ թուրինջախոտ, անանուխ՝ նանա, դաղձ, երիցուկ՝ (Matricaria), օշոշ, հավածաղիկ և այլ  բույսերի տերևների, ցողունների հավաքում չորացում և հետագայում որպես թեյախոտի օգտագործում․
Սեբաստացու օրերին թեյախմությունների կազմակերպում թարմ բույսերից․
Սովորողների կողմից բույսի ուսումնասիրություն՝ օգտակար, բուժիչ, ինչպես նաև հակացուցումների մասին տեղեկությունների հավաքագրում․
Արդյունք՝
Յուրաքանչյուր դպրոց և մեդիայի խոհարարական ուսումնական կենտրոնը կունենա չորացրած թեյախոտերի որոշակի քանակություն և հարկ եղած դեպքում կօգտագործի՝ թե՛  որպես հյուրասիրություն, թե՛  ըստ անհրաժեշտության։  

2․ Թեյախոտերի՝ արմատներով թփերի տեղափոխում Քոլեջից կրթահամալիրի այլ դպրոցներմեդիայի խոհարարական ուսումնական կենտրոն․
Մասնակիցներ՝
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ընտրության և տեխնոլոգիական խմբեր․
Ժամանակահատված՝ նոյեմբեր․
Նպատակ՝
Քոլեջում բազմացված բազմամյա թեյախոտ դեղաբույսերի տարծում կրթահամալիրի բոլոր դպրոցներում

Էկոլոգիապես մաքուր և օգտակար թեյերի օգտագործում առօրյայում

Արդյունք՝
Կդառնանք օգտակար, էկլոգիապես մաքուր թեյերի հավաքածու ունեցող կրթահամալիր և արդյունքում ստացված արտադրանքը կարող ենք նաև փաթեթավորել ու վաճառել։  




Оставьте комментарий

Հաջողված նախագծեր

2020-21ուս տարվա նախագիծ կարելի է համարել «Բույսեր նվիրելու օր» և անմիջական կապ ունեցող «Աննախադեպ ֆլեշմոբ՝ ծաղկոցներ կրթահամալիրի բոլոր դպրոցներում» նախգծերը։ Այս նախագծերին մասնակցել են կրթահամալիրի բոլոր դպրոցները։
Ստորև ներկայացվում է արդյունքները
Մոտ 100 սածիլ ուղարկվել է Ծաղկունք
«Բույսեր նվիրելու օր»
Ավագ դպրոց
Հյուսիսային դպրոց
Արևելյան դպրոց
Միջին դպրոց
Արևելյան դպրոց

Աննախադեպ ֆլեշմոբ՝ ծաղկոցներ կրթահամալիրի բոլոր դպրոցներում

Միջին դպրոց
Արևելյան դպրոց
Արևմտյան դպրոց
Հյուսիսային դպրոց
Ավագ դպրոց
Հարավային դպրոց


Оставьте комментарий

Համագործակցային նախագծեր Արևմտյան դպրացի հետ

Արմինե Գոգինյանի բլոգից

Տնկում ենք Քոլեջից բերված ծաղիկների սածիիլները։

Արմինե Գոգինյանի բլոգից

Արևմտյան դպրոցի հայրենագետների և բնագետների ընտրության խմբերի սովորողները տիկին Շողիկի հետ իրականացնում են ծաղկացան:

Ծաղկացան ձմեռային ճամբարի ընթացքում

Տեխնոլոգիայի խմբի հետ այցելեցինք տիկին Շողիկի լաբորատորիա և նրա հետ իրականացրինք նախագծային ծաղկացան։

Մանրամասները` տեսանյութում.

Շուծան ալեքսանյանի բլոգից
Տնկում ենք ծաղիկների սածիլներ

Ընտրությամբ խմբի սովորողները պարբերաբար լինում են ջերմոց֊լաբորատորիայում, իրականացնում տարբեր նախագծեր` հետևողական դրանց ավարտին հասցնելով։ Այս անգամ սերմնացան նախագծին հաջորդող սածիլների տնկումն էր, որին սիրով և հավեսով մասնակցեցինք։

Անի Գրիգորյանի Նյութը Քոլեջի բնագիտության լաբորատորիա այցելելու մասին


Оставьте комментарий

Համագործակցային նախագծեր հյուսիսային դպրոցի հետ

ԱնժելաԲլեյանի բլոգից

Բնագիտության լաբորատորիա այցելեցինք: Տիկին Շողիկը մեզ բույսեր նվիրեց: Սկսեցինք ծաղկանոցի ստեղծման աշխատանքները:


Սև լոլիկի սածիլատնկում
Հյուսիսային դպրոցի սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ տնկեցին սև լոլիկի սածիլներ: Ավելին՝ տեսանյութում:

InCollage_20220313_184509879

Խոդենու սերմերի ցանում։

Հյուսիսային դպրոցի սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ տնկեցին սև լոլիկի սածիլներ: Ավելին՝ տեսանյութում:

20220304_132957

Հյուսիսային դպրոցի սովորողների հետ բուսաբուծության լաբորատորիայում տիկին Շողիկի հետ սերմնացան իրականացրեցինք: Ցանեցինք խորդենու սերմեր: Ավելին՝ տեսանյութում:

InCollage_20220313_224418230

Հյուսիսային դպրոցի սովորողների հետ այցելեցինք բուսաբուծության-լաբորատորիա: Լաբորատորիայում սովորողների մի խումբը հետաքրքրված էր կենդանիներով, իսկ մյուս խումբը թութակների վանդակը հավաքեց և հետո կերակրեցին թութակներին ու նապաստակներին:

Բույսերի և կենդանիների ընտրության խմբի սովորողների հետ այցելեցինք բուսաբուծության լաբորատորիա: Սովորողները տիկին Շողիկի հետ սերմերն առանձնացրեցին, սերմերի համար ծրար պատրաստեցին: Ավելին՝ տեսանյութում:


Оставьте комментарий

Սածիլների տեղափոխում թաղարների մեջ

Համագործակցային նախագիծ կրթահամալիրի բոլոր դպրոցների ու նախակրթարաանների հետ հետ

Թեմայի ընդգրկումը
Կարևոր փուլ, որի տեխնոլոգիական հմտությունները և կարողությունները շատ կարևոր են: Յուրաքանչյուր սերմնացան պարտավոր է ճիշտ ժամանակին և հմտորեն տեղափոխել արդեն 2-3 տերև ունեցող սածիլը փոքրիրկ թաղարնեի մեջ:
Տևողություն
Շուրջտարյա
Խնդիրներ
Նախագծի մասնակցի քայլ առ քայլ աշխատանքի միջոցով ունենալ թաղարներում մեծացված առողջ և հասուն բույսեր, հետագայում ստեղծելու լանդշաֆտային տարբեր լուծումներով ծաղկոցներ:
նպատակը
Սերմանել սեր և հոգատարություն ամեն մի սերմի,դրանից դուրս եկած ծիլի, դրանից աճեցրած սածիլի, շրջակա միջավայրի, բնության նկատմաբ, գնահատել և արժեվորել սեփական և այլոց աշխատանքը և լինել հտևողական այդ աշխատանքների արդյունքում ստեղծվածի պահպանմանը:
Արդյունք
Գիտելիքի պաշարի ձեռք բերում և ամրապնդում
Հոգատար և ընկերասեր անհատի ձևավորում
Հոգատար խնամքի արդյունքում սերմից ծիլ, երիտասարդ սածիլ, գեղեցիկ ծաղկոցներ, խմաամված գունեղ շրջակա միջավայրի ապահովում:


Оставьте комментарий

Շուրջտարյա համագործակցային նախագծեր կրթահամալիրի բոլոր դպրոցների հետ

Քոլեջի բնագիտության լաբորատորիան ուսումնական տարվա ընթացքում համագործակցել է կրթահամալիրի բոլոր դպրոցների հետ՝ ներառյալ նախակրթարանները: Իրկանացվել են իրար շաղկապված մի քանի նախագծեր, որոնց իրականացնելով տարատարիք սովորողներ և առհասարակ դպրոցի հետ կապ չունեցող քաղաքացիներ ստացել են վերջնարդյունք, որը գոնե ինձ համար գոհացուցիչ է՝ ծաղկոցներ, թփեր ինչպես դպրոցի, այնպես էլ անհատների և հարակից շենքերի բակերի լանդշաֆտային ձևավորումների համար: Նախագծերը և ուսումնական են և միաժամանակ արտադրական: Կփորձեմ դրանք ներկայացնել ճիշտ հաջորդականությամբ:
Ամենավերջում կներկայացնեմ համագործակցային նախգծերի փաթեթ՝ Նելլի Գեղամյանի և Ելենա Օհանյանի հետ իրականացված , որտեղ մանրամասն ներկայացված է Քոլեջի ուսանողնեի հետ կատարած՝ դպրոցի տարածքում և հարակից շենքերի բակում ստեղծած ծաղկոցներին:


1. Սերմնահավաք-նախագիծ

1. Սերմնահավաք, սերմնացան. Հյուսիսային դպրոցի ճամբարականներ
2. Բուսբուծության լաբորատորիա
3. Սերմահավաք
4. Քայլք ջերմոց լաբորատորի
5. Արժանի փոխարինողը

6. Սերմնահավաք նախագիծը` Քոլեջի ծաղկանոցում
7. Սերմնահավաք
8. Հավեսի սերմահավաք
9.

2. Սերմնացան-նախագիծ
1. Համաքգործակցային նախագիծ Քոլեջի բնագիտության լաբորատորիայի հետ
2. Արևմտյան դպրոց. սերմնացան
3. Արժանի փոխարինողը
4. «Սերմնացան»+«Սովորող սովորեցնող»

3. Սածիլների տեղափոխում ևԾաղկող բույսեերի սածիլանոց նախագծեր
1.Սածիլների տեղափոխում հիդրոպոնիկայի ջերմոցում
2. Սածիլների վերատնկում
3. Քոլեջի ջերմոց լբորատորիա
4. Կամավոր սերմահավաք
Սածիլների վերատնկման՝ տեղափոխման մասին նյութեր պարտիզապուրակային ուսանող Ելենա Օհանյանի բլոգից



4. Ծաղկոցների ստեղծում-նախագիծ

1. Ապրելու ապրիլ
2. Գործունեություն Հյուսիսային դպրոցի սովորողների հետ
3. Ծաղկոցների ձևավորում քոլեջում
4. Աշխատանքներ Քոլեջի ծաղկոց-տնկարանում

Ուսումնական Արտ միջվայր: Հունիսյան պլեներ: Կատարված աշխատանքներ` Ելնա Օհանյանի բլոգից: