Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հիդրոպոնիկան` ուսումնական ջերմոց

Թեմա3. Հիդրոպոնիկան՝ ուսումնական ջերմոց
Ստորև ներկայացված են այն բոլոր տեսանյութերը և տեսանյութերի հղումները, որտեղ դուք կծանոթանաք այն աշխատանքների մի մասին, որոնք կատարվել են կրթահամալիրի հիդրոպոնիկայի ջերմոցում:
Առաջադրանք. Ծանոթացեք եղած նյութերին, քննարկեք ձեր ընտանիքներում, արեք առաջարկներ, դիտողություններ՝ համացանցից գտնելով և ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, օգնեք նորաստեղծ հիդրոպոնիկայի հետագա զարգացման գործընթացին:
Այս առաջադրանքը տրվում է սովորողներին, ծնողներին նաև դասավանդողներին՝ հատկապես բնագետներին:

Հիդրոպոնիկայի եղանակով բույսերի աճեցում:
Հիդրոպոնիկայի եղանակով աճեցնում ենք ելակ:


Оставьте комментарий

Բնագիտության պարապմունքը Հիդրոպոնիկայի ջերմոցում

Այսօր հիդոպոնիկայի ջերմոցում իրարանցում էր. չորրորդ դասարանի սովորողները հիդրոպոնիկայի ջերմոցում «Չերի»տեսակի լոլիկի սածիլները տեղափոխում էին ցանքարկղից առանձին թաղարների մեջ: Տեխնոլոգիական մասը ամբողջովին ներառված է տեսանյութի մեջ:


Оставьте комментарий

Ծաղկատունկ

Ընտանեկան ջերմոցից բույսեր նվեր ստանալուց հետո, բնականաբար պետք է տնկեինք այգում: Ծաղկատունկը ավելի հետաքրքիր ստացվեց նրանով, որ այդ աշխատանքներին մասնակցեցին նաև վրացի հյուրերը և պարտիզապուրակային ուսանողն իր դստեր հետ:
Ահա թե ինչպես է ներկայացնում այդ օրը Լիլիթ Սահակյանը իր բլոգում.
Այսօր Արևելքում ծաղկատունկ էր վրացի ընկերների հետ: Տիկին Շողիկի բացօթյա պարապմունքի ընթացքում ծանոթացանք ծաղիկների տեսակներին, ծաղիկը թաղարից ճիշտ տեղափոխելու և տնկելու հմտություններին՝ տեղում կիրառելով դրանք: Տնկեցինք Արևելյան դպրոցի երկրորդ դասարանցի Ավագյան Հարութի ընտանեկան ջերմոցից նվեր ստացած ծաղիկները, ինչպես նաև չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողների աճեցրած սածիլները: Մեզ հետ ծաղկատունկին սիրով մասնակցող վրացի սովորողները տարբեր հարցեր ուղղեցին տիկին Շողիկին:Արևելյան բակ-պարտեզն այսքան ուսումնական դարձնելու համար շնորհակալություն ենք հայտնում բոլորին:


Оставьте комментарий

Այց ընտանեկան ջերմոց

Իր տրամաբանական շարունակությունը ունեցավ «Ուսումնական ջերմոց» նախագիծը: Լիլիթի հրավերքով, 2-2 դասարանի սովորողների հետ, այցելեցինք ընտանեկան ջերմոց: Շատ հավես էր ու նախանձելի: Երևում էր որ իրենց գործին գիտակ և գործը սիրող մարդիկ էին աշխատում: Սիրով նվիրեցին մի քանի ինձ հետ հետաքրքրող բույսերից կտրոններ, իսկ Արևելյան դպրոցի այգու ծաղկանոցների համար մոտ 30 բույս:
Ստորև Լիլիթի պատումն է ու տեսանյութը:
Մեր սիրելի սովորող Հարությունի մայրիկի հրավերով այսօր ուսումնական ճամփորդությամբ ուղևորվեցինք Գեղանիստ գյուղ: Ապշեցուցիչ գեղեցկություն էր. կարծես կանաչ դրախտ լիներ: Ընկեր Շողիկը ուսումնական պարապմունք անցկացրեց՝ պատմելով մեզ մի քանի ծաղկի մասին: Խոստացանք էլի հյուրընկալվել նրանց գրկաբաց եդեմում:


Оставьте комментарий

Ուսումնական տեսանյութ. « Ինչպես բազմացնել բերքատու կիտրոն»

Տեղեկացնեմ և հիշեցնեմ, որ կորիզից աճեցրած կիտրոնի ծառը երբեք բերք չի տալիս՝ հարկավոր է անպայման պատվաստել, այդ մասին հետո: Այսօր ներկայացնենք կիտրոնի բազմացումը ճյուղից: Ճյուղը ընտրվում է անպայման բերքատու ծառից՝ այն կարղ է լինել 20 սմ-ից սկսած մինչև մոտ 05-մ: Իսկ թե ինչպես այդ անել, պարզ երևում է տեսանյութում: Միայն ավելացնեմ, որ արմատակալելու հավանականությունը մեծանում է, երբ ճյուղը դրվում է այլ բույսի թաղարի մեջ: Այս դեպքում նեխելու հավանականությունն է փոքրանում, քանի որ կենդանի բույսը խմելով ջուրը, հողի միկրոֆլորայում ապահովում է չափավոր խոնավություն, որը շատ կարևոր է նոր անարմատ բույսի համար: Դիտեք տեսաֆիլմը և ինքներդ աճեցրեք : Ստորև ներկայացնում եմ մի նյութի հղում, որը կօգնի կիտրոնի ծառի ճիշտ խնամք ապահովելուն.
Կիտրոնի մշակությունը


Оставьте комментарий

Արևելյան դպրոցի 4-1 դասարանի բնագետիկ բզեզները

Ինչու՞ բզեզներ: Ջերմոց-լաբորատորիայում չկա մի սովորող, որ չաշխատի:  Աշխատում են սիրով, սովորում են ոգևորությամբ: Արդյունքին կծանոթանաք տեսանյութի վերջում: Այսօր ստացանք օգտակար և բուժիչ հատկություններ ունեցող,  տրադեսկանցիա-զեբրինա բույսի կտրոններ, որոնց ճյուղերը ներս է բերվել այգուց, իրականացնելու «Ապաստարան այգու բույսերին» նախագծի պահանջներից մեկը: Սովորողները իրենց հետ վերցրեցին բույսից կտրոններ՝ տանը աճեցնելու և բազմացնելու համար:


Оставьте комментарий

Սեբաստացու օրեր ջերմոց-լաբորատորիայում. Օր չորրորդ

20181107_141423

Օրվա երկրորդ կեսին ջերմոց-լաբորատորիայում իրենց նախագիծը իրականացրեց Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ռեժիմով ճամբարականների խումբը: Շատ հետաքրքրքսեր էին՝ հարցեր հարցերի հետևից: Չէի հասցնում պատասխանել: