Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Օգտակար և բուժիչ տրադեսկանցիա(բամբասանք)

Բույսերը հանդիսանում են ոչ միայն հարմարավետության և գեղեցկության խորհրդանիշ, այլ ունեն նաև բուժող և հանգստացող հատկություններ: Սենյակային բույսերը համարվում են  ֆիզիկական հոգեվիճակների կատալիզատոր: Առաջին հերթին բացահայտենք տրադեսկանցիա ծաղկի բժշկելու  հնարավորությունները: Տրադեսկանցիան (բամբասանք ) ամենատարածված սենյակային բույսերից է: Ժամանակին շատերի տներում կարելի էր հանդիպել այս տեսակին, իսկ հիմա՝  հազվադեպ: Քոլեջ, արհեստների դպրոցի ջերմոց լաբորատորիայում աճեցնում և բազմացնում ենք  «Զեբրինա» տեսակը, որի տերևների դեկորացիան աչք շոյող գեղեցիկ է՝ թանաքագույն երանգավորված: Մեր տատիկների տներում եղել է կանաչ տեսակը: Տրադեսկանցիայի հայրենիքը համարվում է հյուսիսային Ամերիկան: Գոյություն ունի այս ծաղկի մոտ 100 տեսակ: Այն ոչ շատ քմահաճ, ցածրահասակ, մանր, նուրբ, հյութեղ, սրածայր տերևներով բույս է: Տերևների գույները կարող են լինել բազմազան:
Տրադեսկանցիա  Զեբրինա. Այս բույսը ընդունակ է մաքրել շրջապատող օդը փոշուց, ծխախոտի ծխից և սենյակում գտնվող շինարարական նյութերի ու կահավորանքի կողմից արտադրվող թունավոր էլեմենտներից: Այս բույսին ծանոթ ենք գրեթե բոլորս, բայց ոչ բոլորս գիտենք , որ այն համարվում է արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային և ամենակարևորը  շաքարային դիաբետը կանխարգելող միջոց: Տրադեսկանցիայի օգտակար հատկությունները զգում են նաև կատուները, որոնք մեծ հաճույքով ուտում են այս բույսը: Դրա համար մի պատժեք, այլ հետևեք նրանց օրինակին և կլինեք շատ ավելի առողջ: Ստորև ներկայացնում ենք  մի քանի դեղամիջոցային բաղադրատոմսեր՝ չափաբաժիններով:

Читать далее


Оставьте комментарий

Արևելյան դպրոց. Երկրորդ դասարանի առաջին այցը ջերմոց-լաբորատորիա

Շատ հավես պարապունք ստացվեց այսօր: Երկրորդ դասարանի նոր դասվարը, Լիլիթը, իր սովորողների հետ առաջին անգամ էր այցելում ջերմոց-լաբորատորիա: Ոգևորված նոր մտքեր ու նոր ծրագրեր առաջ քաշվեցին ու հենց այդ պահից որոշվեց խմբի հետ իրականացնել «Կանաչ դեղատուն պատուհանագոգին»:
Ծանոթացան ամենաօգտակար և ամենավտանգավոր բույսերի հետ: Իրենց հետ տարան մի քանի օգտակար և բուժիչ բույսեր: Որոշվեց հանդիպել ամեն չորեքշաբթի: