Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Արևմտյան դպրոց. «Սերմնացան»

Արևմտյան դպրոցի ընտրությամբ գործունեության սովորողները մաղեցին հողը ցանքարկղերի մեջ, բաժանեցին ցանվող տարաածքը չորս հավասար մասերի, ցանեցին սերմերը, ծանոթացան դրանց տեսակներին, ջրեցիին ցողելով: Սպաասենք հաջորդ այցին:


Оставьте комментарий

Արժանի փոխարինողը

Սովորող սովորեցնող իրական նախագիծ

Սովորող սովորեցնող իրական նախագիծ
Նախապես պայմանավորված ժամին, պատվաստման ձգձգվելու պատճառով, չկարողացա անձամբ ընդունել Հարավային դպրոցի երկարաացված օրվա  սովորողների խմբին: Ինձ օգնության հասավ Քոլեջի գինեգործություն մասնագիտության բաժնի ուսանող Մանվել Ալեքսանյանը: Մանվելը օգտագործելով իր հաճախումների ժամանակ ձեռք բերած կարողություններն ու հմտությունները՝ հագեցած և բովանդակալից պարապմունք է անցկացրել:
Աննա Կիրակոսյանը իր բլոգում լուսաբանել և տեսանյութով ներկայացրել է.
Հարավային դպրոցի կրտսեր սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորստորիա: Ուսումնասիրեցինք բույսերը, իրականացրեցինք մեր գլխավոր նպատակը` սերմնահավաքը:

Կատարեցինք սերմնացան:


Оставьте комментарий

Ծաղկանոցների ստեղծման մեկնարկ

Պարտեզապուրակային գործ մասնագիտության ուսանողներ Սուսաննա Հայրապետյանը և Սոնա կարապետյանը օրվա կատարված աշխատանքնրի մասին.

Տիկին Շողիկի հետ միասին զրուցեցինք, թե՞ ինչպես ճիշտ խնամենք ծաղիկները, ի՞նչ ժամանակացույցով ջրենք, և երբ տեղափոխենք սածիլը թաղարի մեջ: Այնուհետև Սուսաննա Հայրապետյանի հետ միասին ցանեցինք «Գացանիա» ծաղկի սերմը:

Գացանիայի ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին։ Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները.

  • երկարացողուն (բազմամյա ծաղկաբույս է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սանտիմետրի),
  • Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված)։

Ցանքը կատարում են ջերմոցներում ապրիլի երկրորդ կեսին։ Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում։ Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը։ Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ

զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը։ Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են։

Վերջում էլ՝ ստեղծեցինք ջերմոցային միջավայր ծաղկի աճի համար:


Оставьте комментарий

Անենաիրական նախագծերի շարքից՝ «Սերմնացան»+«Սովորող սովորեցնող»

Պարզապես չեմ կարող չպատմել այս հաջողված նախագծի մասին: Առցանց պարապմունքը «Բույսերի բազմացումը սերմերով»+ «Սովորող սովորեցնող» նախագծի շնորհիվ շատ հաջող կայացավ: Մասնակիցները Հյուսիսային դպրոցի Անժելա Բլեյանի ընտրության խմբի սովորողներն են: Ամենաուշագրավը, պարապմունքից հետո, պարապմունքի վերարտադրումն է ֆիլմի տեսքով: Հաստատ գովեստի խոսքերի են արժանի Հենրիկի մայրիկը, մորաքույրը՝(օպերատոր) համբերատար ու կարևոր է սիրով իրենց ժամանակը տրամադրելու, իրենց երեխայի օրը հիշարժան ու բովանդակալից դարձնելու համար: Ասեմ, որ Հենրիկը մեծ պատասխանատվությամբ էր վարում դասը ու կարևորում իր օրվա պաշտոնը:😊 Պարապմունքը ձայնագրվել է Անժելա Բլեյանի կողմից: 
Հիմա Հենրիկի պատումն ու նյութը.
Ուզում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել ընկեր Անժելային և տիկին Շողիկին , որ մեզ  հնարավորություն տվեցին մեզ՝աշակերտներիս ,զգալ ուսուցչի դերում։Շատ պատասխանատու էր և պարտավորեցնող։Տիկին Շողիկը ինձ առանձին բացատրեց թեման, թվարկեց անհրաժեշտ պարագաները։Առանձին քննարկումից հետո մենք միացանք խմբին և սկսեցինք վարել դասը ։Տեսադասի ընտացքում ես ցույց տվեցի , թե ինչպես պետք է բազմացնել բույսը սերմերի միջոցով։Դիտարկեցինք երկու մեթոդ։Տեսադասի վերջում ունեցանք <<հարց ու պատասխան>> քննարկում:


Оставьте комментарий

Առցանց ուսուցման առաջադրանքների արդյունքներ՝ սովորողների տեսանյութեր և պատումներ

Իվետա Ջանազյան

Հայկ Սիմոնյան
Հրաչյա աղաբեկյան
Դավիթ Մեհրաբյան
Հրաչյա Աղեկյան
Ալեքսանդր Իսրաելյան Պնդուկենի

Արփի Հակոբյան

Նարե Հովհաննիսյան

Սամվել Մանուկյան

Ալեն Աբովյան

ԺիրայրՂարիբյան

Արտյոմ Նիկոյան

Դավիթ Խուդոյան

Գայանե Նազարյան

Դավիթ Մեհրաբյան

Վիկտորիա Մինասյան

Աննա-Մարիա Անամանյան

Արթուր Աղաբեկյան

Ալլա առաքելյան

Կարապետ Գյուլնազրյան

Դավիթ Միքաելյանց

Եվա Խաչատրյան

Տիգրան Մեհրաբյան

Գոռ Ղազարյան

Նարեկ Սուքիասյան

Նորիկ Գաբրիելյան

Հրաչ Ավագյան

Մանե Մաիլյան

Նարե Սարգսյան

Անի Կարապետյան

Դավիթ Մեհրաբյան

Հովհաննես Գալիկյան

Աշոտ Մուրադյան

Արեն Ղազարյան

Նարեկ Բեզինգարյան

Իգոր Մկրտչյան

Արթուրղ Աբեկյան


Оставьте комментарий

Բնագիտական հեռավար ուսուցում. գործնական աշխատանք

Առցանց ուսուցման փաթեթ

Փաթեթում առայժմ ներառված են երեք թեմաներ՝ բույսերի բազմացում
1. Կտրոնով
2. Սերմով
3. Հիդրոպոնիկան՝ որպես ուսումնական ջերմոց

Բույսերի խնամք և բազմացում
Թեմա 2. Բույսերի բազմացում սերմերով
Տեսաֆիլմում սովորողները ցույց են տալիս հասունացած սերմերի տեսակավորում և դրանց ցանքսը ջերմոցային պայմաններում:

Առաջադրանք 1.
Ընտրել ցանկացած սերմ՝ կտավատի, լոլիկի, հասունացած կարմիր պղպեղի, ծաղիկների, լոբու, ոսպի, մի խոսքով՝ ինչ ձեռքի տակ ընկնի և ցանեք՝ հետևելով այս և ստորև ներկայացված տեսանյութերին:

Տեսաֆիլմը պատմում է բույսերի բազմացում սերմերով բազմացման ոչ ավանդական եղանակի մասին՝ անհող եղանակով

Առաջադրանք 2. Կիրառելով տեսանյութի տարբերակը՝ ցանեք սերմեր այս եղանակով, որն ի դեպ նախընտրելի է քիչ տեղ զբաղեցնելու իր առավելությամբ: Փնտրեք համացանցից այլընտրանքային այլ եղանակներ, կատարեք փորձեր և ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին: Չմոռանաք նաև հետո ուղարկել ընթացքն ու արդյունքները:

Ֆիլմը պատմում է, թե ինչպես նախակրթարանի սաները, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում են մասնակցել սերմ ցանելու տեխնոլոգիական գործընթացին:

Առաջադրանք3. Նախակրթարանի սիրելի ծնողներ, այս առաջադրանքը վերաբերվում է նաև ձեզ: Դիտելով տեսանյութը՝ օգնեք ձեր փոքրիկներին ցանել սերմեր, միասին հետևեք ընթացքին և արդյունքները հրապարակեք:


Оставьте комментарий

Նախագծային ուսուցման ստուգատես՝ Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրերին ընդառաջ Քոլեջի ջերմոց-լաբորատորիան հանդես կգա մի շարք նոր նախաձեռնություններով:
Մասնակիցներ.
Քոլեջի ուսանողներ,Արևելյան դպրոցի սովորողներն, նախակրթարանի սաներ:
Ժամկետ
Հոկտեմբերի առաջին օրերից սկսված են նախապատրաստական աշխատանքներ, նորացված Սեբաստացի մոլի ցուցադրություն-տոնավաճառին մասնակցության համար, կշարունակվի մինչև նոյեմբերի 15ը:
Ներկայացվող ապրանքատեսակներ
Փաթեթավորված սերմեր
Թեյի,դեղաբույսերի փաթեթներ
Թաղարային ծաղիկների տեսականի
Լաբորատորիայում բուծված ջունգարական գերմանամկներ
Նախագծային ուսուցման ստուգատեսին իրականացվող նախագծեր
Սերմնահավաք. 
Սերմերի փաթեթավորում
Իմ թաղարը
Այգու բույսերին ապաստարան.

Արդյունք

  1. Կձևավորվի նոր անհատ, որը սեփական նախաձեռնությամբ կկարողանա հիմնել փոքր բիզնես:
  2. Կօգտագործի բոլոր հնարավոր լծակները արտադրանքի իրացման համար՝ Սեբաստացի մոլ, էլեկտրոնային վաճառք, ծանոթ-բարեկամ, խանութներ:
  3. Ձեռք կբերվեն մի շարք նոր տեխնոլոգիական հմտություններ և կարողություններ սերմերի հավաքման, դարանման, փաթեթավորման, ցանման, բույսերի խնամքի, բազմացման, տեխափոխման, կենդանիների խնամքի, բազմացման և այլ գործընթացների ժամանակ:


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոցի պարտիզպանների այցը ջերմոց-լաբորատորիա

Անժելա Բլեյանը պարտիզպաններ խմբով ջերմոց-լաբորատորիայում սկսեց հետազոտական գործունեություն՝ բույսերի ծլեցում սերմերից տարբեր պայմաններում.
Անժելան պատմում և ֆիլմի տեսքով ներկայացնում է այդ օրվա աշխատանքները
Պարտիզապուրակային ընտրության ժամին սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկի հետ  ցանեցինք  գայլարդիա ծաղկի  սերմեր երկու եղանակով՝ պերլիտի և հողի մեջ:  Հաճախակի կայցելենք ջերմոց-լաբորատորիա և կհետևենք ցանված սերմերի ծլման ընթացքին:

Պարտիզապուրակային ընտրության ժամին սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկի հետ  ցանեցինք  գայլարդիա ծաղկի  սերմեր երկու եղանակով՝ պերլիտի և հողի մեջ:  Հաճախակի կայցելենք ջերմոց-լաբորատորիա և կհետևենք ցանված սերմերի ծլման ընթացքին: