Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

«Կրթական պարտեզում ծաղկանոցի ստեղծում» նախագիծ

Կրթական պարտեզում ծաղկանոցների ստեղծման համար անհրաժեշտ է գործել փուլ առ փուլ:
Հոկտեմբերի16-ին 12.00-13.00 երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք-ը ուսումնական ջերմոցում կանցկացվի հետևյալ ծրագրով. Ծանոթանալ սերմերի տեսակներին, կազմակերպել անհրաժեշտ սերմերի հավաք, տարբերակել առողջ ու հասունացած սերմերը՝ իրականացնելով «Սերմնահավաք»  նախագիծը: Կազմել գրաֆիկ երկարացված օրվա սովորողների հետ նու յնպես այս նախագիծն իրականացնելու համար:
Կրթական պարտեզում ծաղկանոցներ ստեղծելու և պահպանելու համար հարկավոր է ներքոհիշյալ կետերը որպես գործունեություն իրականացնել հերթականությամբ:

  • Կրթահամալիրի դպրոցների այգիներում նախապես ընտրել և առանձնացնել փոքրիկ տարածքներ՝ համաձայնեցնելով տվյալ դպրոցի տեխնոլոգ-դիզայների և ծրագրի ղեկավարի հետ (մոտակա օրերին).
  • Նոյեմբերի 16 ին ծանոթանալ սերմերի տեսակներին, ճանաչել առողջ ու հասունացած սերմերը, կազմել գրաֆիկ՝ սովորողների հետ միասին իրականացնելու «Սերմնահավաք»  նախագիծը.
  • Նոյեմբեր ամսին իրականացնել « Սերմնացան» նախագիծը.
  • Փետրվարին սածիլները տեղափոխել փոքրիկ թաղարների մեջ.
  • Ապրիլին նախապատրաստված տարածքներում տեղափոխել արդեն մեծ սածիլները.
  • Այս ամենից հետո խնամել ու խնամել…….


Оставьте комментарий

Սեմինար պարապմունք. երկարացված օրվա կազմակերպիչներ

Պարապմունքն անցավ շատ հետաքրքիր՝ նախ մասնակիցները ծանոթացան վարդի բազմացման «բուրիտո» եղանակի հետ, հետո Լուսինեն ցույց տվեց պատվաստման մի քանի եղանակ՝ կորիզով աճեցրաց լիմոնի ծառի օրինակով:


Оставьте комментарий

Երկարացված օրվա կազմակերպիչների երկրորդ հանդիպում

Հյուսիսիային դպրոցի երկարացված օրվա կազակերպիչ Նարինե Պողոսյանը սիրով ներկայացնում է օրվա մասին նյութեր՝ նկարաշարքի, տեսանյութի և պատումի միջոցով.
Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը իրականացավ Ջերմոց-լաբորատորիայում: Նախ և առաջ տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց Տրադեսկանցիաբույսին, որին անվանում են նաև   «կանացի բամբասանք» և նրա բուժիչ հատկություններին:  Բույսը օգտակար է Շաքարային դիաբետի, Թոքախտի, Անգինայի, Բրոնխիտի դեպքում: Այնուհետև խոսեցին «Ծաղկաձոն» նախագծի և դրա իրականացման մասին:


Оставьте комментарий

Նունե Խաչիկօղլյանի Ֆոտոշարքից

Ոչ մի գեղեցիկ պատկեր և պահ, չի վրիպում Նունեի աչքից: Սիրով ներկայացնում եմ ֆոտոշարք սեմինար-պարապմունքից, որը ավելի ծավալուն ցուցադրված է հետևյալ հղումումներում
1. Պատրաստվում ենք գարնանային սերմնացանին—Սեմինար-պարապմունք.
2. Սեմինարի շարունակություն Գարդենիա-լաբորատորիայում