Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Աշխատարանի մասնակիցներն օր-օրի համալրվում են

Այսօրվա հանդիպմանը աշխատարանի մասնակիցներին միացան նաև այլ աշխատարաններից չորս ազատ ունկնդիր: որոնց հետաքրքրող հարցերին մասնագետ Սաթենիկ Մուրաջյանը տվեց սպառիչ պատասխաններ: Ունեցանք նաև երկու հեռավար մասնակից, որոնք շատ ուրախ էին նման հնարավորություն ստանալու համար(կովիդի պատճռով ֆիզիկապես ներկա չէին):


Оставьте комментарий

«Ծաղկագործություն» աշխատարան

Հերթական հնդիպումը բուսասերների համար սպասված էր: Ոմանք մեկ ժամ շուտ էին այցելել, անձամբ ստանալու հուզող հարցերի պատասխանները: Անգամ ընդմիջմանը բուռն քննարկումներ էին ընթանում: Մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, նման օգտակար և արդյունավետ նախաձեռնության համար:


Оставьте комментарий

Ապաստարան այգու բույսերինն

Опубликовано 

Այսօր տիկին Շողիկի և մյուս ուսանողների հետ իրականացրինք ապաստարան բույսերին նախագիծը, որի նպատակը ցրտից բույսերին պաշտպանելն է։

Քոլեջի բակից հանեցինք էխինացիա և ծաղկած բալզամին ծաղիկները։ Ներս տանելով տնկեցինք, ջրեցինք։ Ձմռան ընթացքում կտեսնենք, թե ի՞նչ տեղի կունենա այդ բույսերի հետ։Այսօր ես փորձ ձեռք բերեցի՝ ինչպե՞ս վերատնկել բույսերը, մեր դպրոցում նույնպես իրականացնելու եմ այս նախագիծը։

Կարևոր է իմանալ, որ բալզամինը պետք է ջրել հաճախակի, բայց նաև չափավոր։Քանի որ շատ ջրելուց հնարավոր է ծաղիկը քայքայվի։

Էխինացիա- էխինացիայի ցողունի բարձրությունը հասնում է մեկուկես մետրի: Արմատները ճյուղավորվում են հողում 25 սմ թափանցող խորությամբ: Բույսի տերևները լայնաշերտ են, հավաքված են վարդագույնով, բազալային են երկար պեդիոլների վրա, իսկ ցողունի տերևները կարճ են: Այն ծաղկում է ամբողջ ամառ, հաճելի է աչքին իր պայծառ ծաղիկներով: Էխինացիան աճում է բաց գետնին ծաղկե մահճակալներում: Բույսերը տնկվում են հողի մեջ տեղակայված վայրում ուշ գարնանը, միմյանցից 50-60 սմ հեռավորության վրա:
Նրանք գերադասում են օրգանական նյութերով հարուստ հողեր, ոչ թթվային, ոչ խոնավ: Գարնան վերջում՝ ամռանը, 30-40 օրվա ընթացքում մեկ անգամ, ոռոգման համար ջրի մեջ ավելացվում է բարդ հանքային պարարտանյութ` յուրաքանչյուր դույլի համար 20 գ քանակությամբ: Աճող սեզոնի ընթացքում փխրուն ծաղիկներով ծաղկի ցողունները հանվում են՝ նոր ծաղիկների ձևավորումը խթանելու համար և այդպիսով երկարացնելով ծաղկման շրջանը: Էխինացիայի համար իդեալական պայմաններ են բաց արևի տակ գտնվելը, հանդուրժում է թեթև և ոչ մշտական ստվերը: դիմացկուն է բարձր և ցածր օդի ջերմաստիճանի նկատմամբ: Հիմնականում տարածվում է սերմով, գարնանը ցանվում է ջերմոցներում կամ բաց գետնին: Սածիլները սովորաբար ծաղկում են 2-րդ տարում:


Оставьте комментарий

«Ծաղկագործություն» աշխատարանի հերթական դասընթացը

Նախագծի մասնակիցները եկել էին հետաքրքրող հարցերով: Ծաղկագործ Սաթենիկ Եսայանը սիրով տալով դրանց պատասխաննեը անցավ հաջորդ թեմային:Դասընթացի երրորդ մասը գործնական էր: Աշխատարանի մասնակիցները գոհունակությամբ հեռացան բնագիտության լաբորատորիայից: Մասնակիցները ի դեպ հաճախում են քաղաքի տարբեր շրջաններից:


Оставьте комментарий

Ծաղկաբուծության աշխատարան

Մեկնարկեց «Ծաղկագործութուն» աշխատարանի առաջին դասընթացը: Աշխատարանի անդամների համար նման նախագիծը ողջունելի է ու ոգևորող: Առաջին մասը նվիրված էր բույսերի խնամքի մասին տեղեկություններին, իսկ երկրորդ մասը գործնկան էր՝ թաղարների պատրաստում թաափոններից: Ընթացքում կազմակերպվեց խնկածաղիկ դեղաբույսով թեյախմություն:: Ժամանակը անցավ աննկատ ու բովանդակալից:


Оставьте комментарий

Շատ կարևոր

Հաջող իրականացվեց «Սերմնահավաք» նախագիծը, որի իրականացմանը մասնակցեցին նախակրթարանի սաներ, ընտրությամբ գործունեությնև երկարացված օրվա ռեժիմով խմբերի սովորողներ: Կից ներկայացնում եմ սեպտեմբերին կատարված աշխատանքները:
Ժամանակն է պատրաստվել հաջորդ քայլին՝ տալ «Սերմնացան» նախագծի մեկնարկը և որքան շուտ, այնքան արդյունավետ կընթանան գարնանային աշխատաանքները, որոնք ուղղված կլինեն տասնյակ ծաղկոցների ստեղծմանը:
Անհրաժեշտ է առայժմ պոլիէթիլենային ծածկով պատել Քոլեջի տանիքի ջերմոցը: Հաջորդ քայլերը կքննարկվեն, նոր հետո կներկայացվի նախագիծը:


Оставьте комментарий

Արևելքի երկարացված օրվա սովորողների խումբ

Ներկայացնու է Աննա Ստեփանյանը.
Սովորողների հետ այցելեցինք բույսերի լաբորատորիս։ Կենդանի պահողներին հետաքրքրեցին ձկները, ծովախոզուկներն ու թութակները։ Հաջորդ այցին կկատարենք սերմնահավաք։