Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Սոնա Կարապետյան և ընկերներ

Դեպի ջերմոց-լաբորատորիա

Posted on 

Այսօր նախաճաշից հետո որոշեցինք այցելել ջերմոց-լաբորատորիա։ Հյուսիսից քայլքով, երգով հասանք Քոլեջ։ Այնտեղ մեզ դիմավորեց տիկին Շողիկը։ Պատմեց ջերմոց֊լաբորատորիայի մասին, ցույց տվեց բնակիչներին։ Երեխաների հրճվանքը անսահման էր, նրանք իրեց հետ բերել էին կաղամբ, գազար, խնձոր, որ կերակրեն ծովախոզուկներին և նապաստակին։


Оставьте комментарий

Քայլք ջերմոց լաբորատորիա

Հյուսիսային դպրոցից Ֆլորա Դավթյանը ներկայացնում է.

Այսօր «Բնություն՝ բույսեր, ծառեր,ծաղիկներ» ուսումնական նախագիծ շրջանակներում Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողները քայլք, այց կատարեցին Ջերմոց-լաբարատորիա: Սովորողներիս ջերմությամբ ընդունեց և հյուրընկալեց լաբարատորիայի ղեկավար տիկին Շողիկը: Նա սիրով ներկայացրեց «Սերմահավաք» նախագիծը: Երեխաները՝ տիկին Շողիկի օգնությամբ, պարտեզի ծաղիկներից հավաքեցին Բալզամ կոչվող ծաղկի սերմերը: Նրանք զգուշությամբ առանձնացնում էին սերմերը պարկուճ հիշեցնող պատյանից: Այնուհետև յուրաքնչյուրը հողով լի ծաղկաթաղարի մեջ իր ներդրումը կատարեց՝ ցանելով սերմը: Տիկին Շողիկը մի քանի խորհուրդ տվեց սերմերի հավաքելու, ցանելու, աճեցնելու խնամելու վերաբերյալ և սերմած ծաղկաթաղարը նվիրեց սովորողներին: Երեխաները իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին տիկին Շողիկին՝ հաճելի, հագեցած օրվա համար և հրաժեշտ տվեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:

Ջերմոց- լաբարատորիա այցի արդյունը կարող եք դիտել տեսանյութում:



Оставьте комментарий

Բուսաբուծության լաբորատորիայում

Անժելա Բլեյանը գրում և ներկայացնում է.
Բույսերի և կենդանիների ընտրության խմբի սովորողների հետ այցելեցինք բուսաբուծության լաբորատորիա: Սովորողները տիկին Շողիկի հետ սերմերն առանձնացրեցին, սերմերի համար ծրար պատրաստեցին: Ավելին՝ տեսանյութում:


Оставьте комментарий

Գործունեություն Հյուսիսի երկարօրյա խմբի սովորողների հետ

Օրվա նասին գրում և ներկայացնում է Քրիստինա Հովհաննիսյանը:
Այսօր երկարացված օրվա տարատարիք ճամբարականների հետ այցելեցինք բուսաբուծության լաբորատորիա։ Նախ ջրեցինք ծառերն ու ծաղիկները, ապա թաղարի միջից 《ազատեցինք》խորդենուն և տնկեցինք բաց ու ազատ միջավայրում։ Շնորհակալություն տիկին Շողիկ Պողոսյանին։
Խորդենու վերատնկում:

Այգու բույսերի խնամք:


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոցի 6 տարեկանները բուսաբուտության լաբորատորիայում

Առաջին անգամ այցը ավելի տպավորիչ է լինում, այս անգամ էլ բացառություն չի: Օրվա մասին պատմում և տեսանյութով ներկայացնում է Մանե Հարությունյանը:
-Քայլքով ուղևորվեցինք դեպի ջերմոց-լաբորատորիա: Երեխաների հրճվանքով էր լցվել լաբորատորիան: Ոգևորությունն ու հիացմունքն այնքան մեծ էր, որ մինչև օրվա ավարտը դեռ խոսում էին այդ մասին: Ընկերացան կենդանիների հետ և կերակրեցին նրանց:


Оставьте комментарий

Ապաստարան Հյուսիսի ծաղիկներին:

Քանի որ հատուկ վերաբերմունք ունեմ հատկապես ծաղկող բույսերի հանդեպ և տարիների հետազոտական փորձից պարզվել է , որ գոնե 60%ը պահպանվում են, եթե տեղափոխվում են սենյակային պայմաններ և բույսը անկախ իր կամքից դռնում է երկամյա, եռամյա, ունենք մինչև քառամյաի ստացված փորձ, որը չի բացառվում, որ կավելանա: Արդյունքներից ելնելով այս փորձը կիրառեցինք հյուսիսում, առավել ևս, որ ոչ մի նյութական ներդրում պետք չի, այլ ընդհակառակը շահավետ նախագիծ է՝ կարող ենք փարթամ պահպանված բույսերը դուրս բերել գարնանը այգի և արագ ձևավորել ունենալ ծաղկող ծաղկոցներ:
Աշխատանքների մասին պատմում է և տեսաֆիլմերով ներկայացնում է Անժելա Բլեյանը.
Հյուսիսային դպրոցում գտնվող դատարկ թաղարները համալրեցինք Սիենայի պուրակում գտնվող սենյակային բույսերով՝ փրկելով նրանց ձմռան մոտալուտ ցրտերից: Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ տեղափոխեցին բույսերը և սիրով աշխատեցին: