Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ինչպես ճիշտ ցանել մանր սերմերը

Այսօր Ձեզ կծանոթացնենք ինչպես ցանել մանր սերմերով բույսերը: Մեզ հարկավոր է ավազ, մաղած հող, թաղար և սերմ:  Եթե սերմերը դեռևս գտնվում են պարկուճի մեջ հարկավոր է ձեռքով տրորելով առանձնացնել սերմերը պարկուճից: Արդեն մաքրած սերմերը խառնել 5-6 անգամ շատ ավազի հետ, նոր հետո զգուշորեն ցանել այնպես, որ կուտակումներ չլինեն մի տեղում: Մնացած մանրամասները ֆիլմում:

kr


Оставьте комментарий

Սամշիտի տնկարանը կրթահամալիրում

Հարկավոր էր ստեղծել սամշիդի տնկարան: Դրա համար կային բոլոր պայմանները և մենք օգտվելով այդ հնարավորությունից միանգամից անցանք գործի: Ընկեր Էդմոնի խորհրդով այգում գտնվող սամշիդի մեծ թփից կտրատեցինք ճյուղեր, որոնք հետո վերածվեցին կտրոնների: Այս ամենով չենք սահմանափակվի, մեր առջև խնդիր ենք դրել ֆորզիցիա՝ դեղին ծաղիկներով թուփ և ինչու ոչ, եթե կարողանանք ձեռք բերել վեյգելա և ճապոնական սերկևիլի կտրոններ կփորձենք նաև ստանալ դրանց տնկինները: Որոշել ենք ավելացնել նաև պասիֆլորայի թփերի քանակը, մագլցող և հրաշագեղ ծաղիկներ ունեցող պասիֆլորայի եղած թփերից ևս կտրատել երկար թփերը և ստեղծել տնկարան:
Արդյունքների մասին պարբերաբար Ձեզ կտեղեկացնենք:


Оставьте комментарий

Գարնանային ճամբար. օր երրորդ

Այսօր Քոլեջի մի խումբ սովորողներ և դասավանդողներ , բարձր տրամադրությամբ դուրս եկան այգի:Նախ որոշեցինք, թե որ մասում աշխատենք և ինչ անենք: Շարունակեցինք նախորդ օրվա կիսատ թողած աշխատանքը: Նպատակը կանաչ պատ կամ կանաչ ցանկապատեր ստանալն է ըստ «Կանաչ ցանկապատ կամ պատ» նախագծի: Տնկարանից հանեցինք վայրի խաղողի դեռևս չբողբոջած թփերը և ջերմոց լաբորատորիայում արմատակալեցրած բաղեղի կտրոնները՝ ուղիղ շարքով տնկեցինք, ջրեցինք: Ուսանողները պարտավորվեցին  ուշադիր լինել և հաճախակի ջրել, որ հաստատ կպնի, կանաչի և դառնա կանաչ պատ:

kr


Оставьте комментарий

Ելակատոն-ելակատունկ

Իսկական գարնանային տոնի վերածվեց այսօրվա ելակների թփերի տնկումը քոլեջի այգում: Մասնակիցները տարատարիք էին՝ նախակրթարանների 5 տարեկանների խումբը, 1 ամյա կարի մոդելավորման և պարտիզապուրակայինի ուսանողները, դասավանդողներ: Երգի-պարի հնչյունների ներքո տեղի ունեցավ ելակատունկը, որը իսկական տոնի վերածվեց:


Оставьте комментарий

Նախագծային ուսուցման շաբաթվա կատարած աշխատանքների հաշվետվություն

 

Արևմտյան դպրոցի մի խումբ սովորողներին, Աշխեն Թադևոսյանի ուղեկցությամբ, ներկայացվել է ջերմոց լաբորատորիան, ընտրվել են բույսեր դպրոցի դատարկ թաղարները լրացնելու համար:
Արևելյան դպրոց-պարտեզի տեխնոլոգիակն խմբի սովորողների այց (շաբաթվա ընթացքում երկու անգամ)՝ղեկավար Շուշան Ալեքսանյան:Մաքրվելև առանձնացվել են սերմեր դրսում ձմեռած բույսերից, իսկ հաջորդ պարապմունքին ըստ հասունացման ցանվել են երեք թաղարների մեջ: Աշխատանքը հետազոտական է:
Ճամփորդություն Վայոց ձոր՝ որտեղ երկու դպրոցներում ներկայացվել են սենյակային բույսերի օգտակար հատկությունները և բազմացման եղանակները: Տեսանյութը Բաբկեն Փաշինյանի պատումներում:
Կիրակի օրվա աշխատանքների և Եղեգնաձորից բերված մի շարք բույսերի և սերմերի մասին տեղեկացվում է«Գարդենիա TV»ի թողարկման մեջ:


Оставьте комментарий

Կորիզավոր բույսերի ծլեցման հետաքրքիր տեխնոլոգիա

krՏեսանյութի մեջ ներկայացվում է կորիզավոր բույսերի ծլեցման հետաքրքիր տեխնոլոգիա, որը առաջին անգամ ենք կիրառում և մի փոքր տեղեկություն Եղեգնաձորից բերված բույսերի և սերմերի մասին:


Оставьте комментарий

Մտորումներ Վայոց ձոր ճամփորդելուց հետո

2017թ. մարտի25: Մեկ անգամ ևս այցի գնացի երկիր, որը եղել է հայրիկիս ծննդավայրը: Այցը գործնական էր և իր մեջ ներառում էր մի քանի ուսումնական նախագծեր: Մեզ Թիվ 2 դպրոցում ընդունեցին որպես վաղեմի բարեկամների: Շատ էին ոգևորված և խնամքով պատրաստվել էին՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ, որ իրականացվեին նախապես պայմանավորված միասնական նախագծերը: Մեզ հետ վերցրած թաղարով բույսը նվիրեցինք, իսկ հողից արմատներով հանված կտրոնները միասին տնկեցինք դատարկ թաղարների մեջ: Իրենց կարողություններով և հմտություններով հատկապես առանձնացան Հյուսիսիային դպրոց-պարտեզի հինգերորդ դասարանի աղջիկները,որոնք վարպետորեն և տնկում և սովորեցնում էին ճիշտ տնկել իրենց նոր ընկերներին: Բույսերը ընտրված էին և ունեին ամենաօգտակար և բուժիչ հատկություններ, որը շատ զարմացրեց բոլորին: Ծանոթացան բազմացման  եղանակներին և խնամքին: Խոստացանք Սեբաստացի կրթահամալիր  հյուրընկալելու ժամանակ նվիրել այլ հետաքրքիր բույսեր: Նմանատիպ ակցիա իրագործեցինք նաև Եղեգիսի դպրոցում: Իմ բարեկամների այգուց փորեցինք և հանեցինք ելակի, ազնվամորու թփեր, երկար ու շատ բարակ պղպեղի սերմեր ու մի քիչ էլ գոմաղբ: Գոմաղբը խորհուրդ տվեցին մեծ կտորներով դնել լիմոնների թաղարների հողի վրա:


Оставьте комментарий

Շատ լուրջ և միաժամանակ խելառ նախագիծ

Կարդալով Հերմինե Անտոնյանի կոչը՝«Հարգելի գործընկերներ, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ Awesome հիմնադրամի երևանյան մասնաճյուղը յուրաքանչյուր ամսվա վերջում ծուռ ու խելառ, բայց իրատեսական նախագծերի համար տրամադրում է 1000$ համարժեք դրամաշնորհ: Մենք ունենք հաղթելու հավակնող նախագծեր, ընդամենը պետք մի փոքր տեսքի բերել և ներկայացնել: Մնացածը` կայքում
http://www.awesomefoundation.org/en/chapters/yerevan, որոշեցի մասնակցել«Հին իրերին նոր կյանք ու շունչ բույսերի օգնությամբ» նախագծով: Այս նախագիծը շատ լուրջ էկոլոգիական հիմնախնդիրներին առնչվող և միաժամանակ կարող է հանդես գալ որպես ծուռ ու խելառ նախագիծ: Հաղթելուց հետո այս նախագիծը կարող եմ իրականացնել հարավ արևմտյան թաղամասի Սուրբ երորդություն եկեղեցու հարևանությամբ գտնվող Մեդիակենտրոնի փոքրիկ պարտեզում ստեղծելով լուսամփոփների պուրակ: