Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նոյեմբերի հաշվետվություն

Մեկնարկել է կրթահամալիրի տարբեր օղակներում տերևից կոմպոստ ստանալու գործընթացը
Տարբեր օղակներում կատարվող աշխատանքները.

Միջին դպրոց` պատասխանատու Հասմիկ Ուզունյան։

Հյուսիսային դպրոց պատասխանատու` Անժելա Բլեյան։

Արևելյան դպրոց. պատասխանատու` Գոհար Հովհաննիսյան

Արևմտյան դպրոց. պատասխանատու` Շուշան Ալեքսանյան

Հարավային դպրոց. պատասխանատու` Աննա։ Նյութի հղումը հետո կավելացվի

Քոլեջ. պատասխանատու` Շողիկ Պողոսյան
Ավաագ դպրոց․ Քրիստինե Միսկարյան։

Արևմտյան դպրոց
Շողիկ Սահակյան
Ստեղծում ենք ներկանյութ
Վարպետության դաս Մարիամ Դանիելյանի հետ
Ծաղկաթերթիկների հավաքում
Ծաղիկը որպես բնական գունանյութ 
Շուշան Ալեքսանյան

Հիդրոպոնիկայի ջերմոցում

Ապաստարան այգու բույսերին

Արևելյան դպրոց
Դիաննա Գևորգյան
Ծաղկաբուծության լաբորատորիայում,
Սերմնացան

Գոհար Հովհաննիսյան
Սերմնահավաք
Բույսերի կենդանիների խնամք

Հյուսիսային դպրոց
Տաթև Մարգարյան
Այց ջերմոց լաբորատորիա


Оставьте комментарий

Կոմպոստ տերևից և սննդային մնացորդից

Այս կարևոր գործընթացին մասնակցել են քոլեջիկները, միջին դպրոցի ընտրությամբ խմբի սովորողները, քոլեջի ուսանողները, Արևելյան դպրոցից սովորողներ, այգեպան տնտեսուհի, դասավանդող։


Оставьте комментарий

Տերևը որպես կոմպոստ․սեբաստացիական միասնական նախագիծ

Կրթահամալիրում սկսվել է նոր մոտեցում և վերաբերմունք աշնանային տերևաթափից գոյացած տերևների նկատմամբ։ Բոլոր օղակներում ընտրվում են տարածքներ, փորվում են փոսեր գոյացած տերևները ամբարելու,Վերջում հողով ծածկելու,հետագայում կոմպոստ ստանալու նպատակով։
Փոսերը
կախված հողի տեսակից և փորվելու հնարավոր դժվարություններից կարող են լինեկ մի քանիսը։Նախագիծը կազմելիս ծնվեց մեկ այլ նախագծի գաղափար` կրթահամալիրի մասնագետների և սովորողների օգնությամբ ստեղծել կոմպոստի հումքը մանրացնող սարք։ Կից ներկայացնում եմ համացանցում գտած նմանատիպ սարքերի պատրաստման տեխնոլոգիաների նյութերի հղումները, որոնք իմիջիայլոց շատ պարզ են։ 1, 2, 3՝ փայտ մանրացնող և էլի նմանատիպ շատ նյութեր կարելի է գտնել համացանցում։

Առանձին ներկայացնեմ տարբեր՝ օղակներում կատարվող աշխատանքները.

Միջին դպրոց` պատասխանատու Հասմիկ Ուզունյան։

Հյուսիսային դպրոց պատասխանատու` Անժելա Բլեյան։

Արևելյան դպրոց. պատասխանատու` Գոհար Հովհաննիսյան

Արևմտյան դպրոց. պատասխանատու` Շուշան Ալեքսանյան

Հարավային դպրոց. պատասխանատու` Աննա։ Նյութի հղումը հետո կավելացվի

Քոլեջ. պատասխանատու` Շողիկ Պողոսյան
Ավաագ դպրոց․ Քրիստինե Միսկարյան։


Оставьте комментарий

Բնական գունաներկեր

Նախագիծ․
«Ծաղիկը որպես բնական գունանյութ»

Այդքան բազմագույն ծաղիկներ ունենալով քոլեջի այգում և շրջապատում, չի կարելի անտարբեր անցնել ու չիրականացնել հետաքրքիր էկո նախագծեր՝ նամանավանդ գիտակցելով, որ բնական ներկանյութերը գնահատելի են ավելի, քան այլ բաղադրության ներկանյութերը։
Այս նախագծը իրականացվելու է
Արևտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ՝ Շողիկ Հովհաննեսյանի ղեկավարությաբ։ Մասնակցելու են ծնողներ և հրավիրյալ մասնագետներ։
Իրականացման ժամկետները
Նախագիծը շուրջտարյա է։ Ձմռանը օգտագործվելու են չորացված ծաղկի տերևներ։
Նպատակը
Օգտագործելով տարբեր տեխնոլոգիաներ ծաղկաթերթիկներից և տերևներից կարողանալ ստանալ գունաներկեր նկարչության և սննդի մեջ օգտագործելու համար։ Սովորեցնել ձեռքի տակ եղած բնական նյութերից և մթերքներից ստանալ ներկեր, կարողանա դրանց խառնուրդներից ստանալ նոր գույներ։
Արդյունք
Տարբեր տեխնալոգիաներով ստացված ներկանյութը փորձարկել թղթի, կտորի, պատրաստի հագուստի վրա նկարելով։ Ճորացված տերևներից և ծաղիկների թերթիկներից տացված գունաներկերը փորձարկել հյութերի և քաղցրավենիքների կրեմների գունավորման համար


Оставьте комментарий

Հավես հետազոտական աշխատանք

Այսօր ընտրությամբ գործունեուկան խումբը պարապմունքին աշխատեց մի քանի նախագծերով, որից մեկը հետազոտական բնույթ էր կրում։ Սովորողներին հետաքրքրեց, թե ինչու 21 օր ձվերի վրա նստելուց հետո ոչ ձագ ձվից դուրս չի եկել։ Միասին հանեցինք ձվերը բնից, կոտրեցինք ու պարզվեց,որ երեքը ընդհանրապես բեղմնավորված չի, մեկը շատ քիչ զարգացած էր, իսկ մյուս երկուսը գրեթե հասուն ձագեր էին։ Մյուս պարապմունքին կհետազոտենք պատճառները։ Ջրեցին մասրենու նոր տնկիների արահետը, հավաքեցին օշինդրի տերևներ, որի օգտակարության մասին կուսումնասիրենք մյուս պարապմունքին։


Оставьте комментарий

ընտրությամբ խմբի առաջին պարապմունքը

Առաջին հանդիպման ժամանակ քննարկվեց, թե ինչպիսի հետաքրքիր լանդշաֆտային լուծումներ կարելի է առաջարկել միջին դպրոցի հարակից տարածքներում։ Հավես առաջարկներ եղան։ Արդյունքը կերևա գարնանը։ Խումբը մեծ ակտիվություն ցուցաբերեց սերմնահավաքի և սերմերի մաքրման գործնական աշխատանքնեին։ Սիրով կերակրեցին նաև կեմդամիներին։