Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Սովորողի պատումներից

լաբորատորիա

Միշել Սահակյանի բլոգ2020-2021 ՈւստարիԲնագիտություն  

Բարև այսօր մենք՝ ես և Նարեն այցելեցինք ջերմաց լաբորատորիան։ Սկզբում մենք գնացինք և պատրաստեցին կոմպոզիցիան և ․․․․․․Ես ու Միշելը ընտրեցինք մի գերմանամուկ, որի անունը Պուխլյա դրեցինք:Այդ գերմանամուկը դարձավ իմ և Նարենը։ Հետ գանք կոմպոզիցիային, այդ կոմպոզիցյան բախկացածած էր 5 ծաղկից, ցավոք այդ ծաղիկների անունները չենք հիշում։ Ընկեր Շողիկը մեզ տվեց շա՜տ ծաղիկներ։ Այդ ծաղիկները շատ գեղեցիկ և օգտակար ծաղիկներ են։

Լաբորատորիան պատկանում է՝ Շողիկ Պողոսյանին։


Оставьте комментарий

Մարտ ամսվա համար նախատեսված նախագծերը

Գարնան առաջին ամսից սկսած կարևորվում են այգեգործական բոլոր աշխատանքները: Քանի որ հունվար ամսվա վեջին տասնօրյակից արդեն սկսվել է սերմերի ցանման գործընթացը, ուստի կարելի է ասել, որ մարտին ունենք բավականին ծավալուն աշխատանքային գրաֆիկ.
1. Ծլած հազարավոր սերմերի սածիլների տեղափոխում փոքրիկ թաղարների մեջ՝ կմասնակցեն նախակրթարանի սաներից մինչև Քոլեջի և մեկամյա պարտեզապուրակային ուսանողներ ուսանողներ.
2. Կտրոնների վաճառք նախակրթարանի և տարական դպրոցի սովորողներին մայրիկների համար ապրիլի 7-ին «Ձոն մայրիկներին» ստուգատեսի շրջանակներում: Ողջ հասույթը կփոխանցվի Սեբաստացի հիմնադրամին:
3. Գարնանային «Ծաղկաձոն»-ի շրջանակներում՝՝ նվիրված կրթահամալիրի կանանց, աշխատանք բոլոր դպրոցների տեխնոլոգ, բնագետ մանկավարժների հետ: Արդյունքում դպրոցի յուրաքանչյհուր սովորող կմասնակցի թաղարով ծաղիկ- նվեր պատրաստելուն՝ իր դպրոցի կանանց նվիրելու համար
4. Կրթահամալիրի բոլոր դպրոցներում ծաղկոցների տեղերի առանձնացում, հողի պարարտացում ու փխրեցում, դիզայներ-դեխնոլոգների օգնությամբ այդ տարածքների նախագծում և առաջարկների քննարկում Կարինե Մացակյանի հետ:

;


Оставьте комментарий

Հանդիպում Հյուսիսի ծնողական համայնքի հետ

Հանդիպման ժամանակ ծնողները իրազերկվեցին

Հյուսիսի ծնողական համայնքի հետ անցկացրեցինք շաբաթ օրը։ Օրը սկսեցինք քայլքով՝ Հյուսիսային դպրոցից սարալանջով դեպի մարզասրահ, այնուհետև այցելեցինք քոլեջի՝ բուսաբուծության լաբորատորիա։ Ծնողական համայնքի հետ ուսումնասիրեցինք բույսերի օգտակար և բուժիչ հատկությունները, զրուցեցինք այն բույսերի մասին, որ անհրաժեշտ է տանը ունենան: Ծնողներին նվիրեցինք քլորոֆիտում բույսի կտրոններից, որը ծառայում է որպես օդափոխիչ: Հետաքրքրիր հանդիպում ստացվեց…

received_2871907739687723



Оставьте комментарий

Ուսումնահետազոտական աշխատանքների թեմաներ


Օշինդրը՝ որպես բույսերի վնասատուների դեմ պայքարի օրգանական միջոց
 «Ալոեի(հալվե) աճեցում+ պինդ և հեղուկ օճառի պատրաստում»
Ռուկկոլի աղանդի համար՝ օգտակար և բուժիչ նատկությունները
ֆիզալիս-ի օգտակար և բուժիչ հատկությունները, կիրառումը հրուշակագորխության բնագավառում
Սերմերից ալբիցիա տնկիների ստացում
Էկզոտիկ սև լոլիկ-ի սածիլների ստացում սսեփական սերմերից:


Оставьте комментарий

Բնագիտության լաբորատորիան նորամուտից հետո

Բնագիտության լաբորատորիան նորամուտից հետո այցելուների պակաս չի ունենում: Առաջընը հյուրընալվեց Մարիամ Մանասյանը իր երկարեցվախ օրվա ճամբարականներով: Ծանոթանանք Մարիամի պատումին և դիտենք տեսանյութը.
Այսօր կատարեցինք ճանաչողական այց ջերմոց-լաբորատորիա։ Նորամուտից հետո սա մեր առաջին այցն էր։ Ջերմոցը լի էր գեղեցիկ ծաղիկներով, բույսերով,փոքրիկ կենդանիներով ու դրական էներգիայով։Դե իսկ Տիկին Շողիկն ինչպես միշտ պատրաստ պատմելու նորանոր հետաքրքիր փաստեր բույսերի եւ կենդանիների մասին։


Оставьте комментарий

Բնագիտության լաբորատորիայի նորամուտը

Վերջապես եկավ բաղձալի պահը՝ աշխատանքների հիմնական մասը կատարված է: Որոշակի մանր մունր աշխատանքներ կլինեն, բայց դրանք ոչ մի կերպ չեն անրադառնա աշխատանքի բնականոն ընթացքին: Ուրախալի է, որ բոլորը զարմացած էին և անկեղծ շնորհավորում էին հաջողված նորամուտի համար: Իմ գործընկեր Մարիամ Մխիթարյանը մանրամասն պատմում է և տեսաֆիլմի ու նկարների միջոցով ներկայացնում է նորամուտը.
-Մառան- համտեսարանի և Բուսաբուծության լաբորատորիայի նորամուտները տեղի ունեցան փետրվարի տասներկուսին։ Ջերմ,տաքուկ մթնոլորտում տիկին Շողիկը ներկայացրեց լաբորատորիան, որտեղ միշտ կան սովորողներ,ովքեր սիրով են խնամում բույսերը, ինչպես նաև Նելլի Գեղամյանի հետ միասին պատրաստում բնական օճառներ։ Գեղեցկությունը վայելելուց հետո անցում կատարեցինք հաջորդ նորամուտի բացման արարողությանը՝ մառան-համտեսարան։ Այնտեղ երկարացված օրվա կազմակերպիչները, Սյուզի Մարգարյանի հետ միասին կատարեցին երգեր, պարերգեր, որտեղ շարունակվեց համտեսը, սակայն այս անգամ այլ կազմով՝ Միջին դպրոցի ծնողական հավաքով։

Ահա թե ինչի վերածվեցին հերթական չօգտագործվող նկուղները՝


Оставьте комментарий

Բուսաբուծության լաբորատորիան նորամուտից առաջ

Չնայած անհարմարություններին, այնուամենայնիվ բուսաբուծության լաբորատորիայի գործունեությունը մինչև նորամուտ ծավալվեց գրեթե անխափան: Դժվարին իրավիճակներից դուրս գալու համար հանդիպումները երբեմն բացօդյա էին կայանում: Հասցնում էի միայն լուսանկարներ և տեսանյութեր անել՝ հույս ունենալով երբևե դրանք հրապարակել: Ու հիմա երբ ավարտին են հասցվել թե շինարարական, թե ձևավորման աշխատանքները կարելի է ընդհանուր հայտարարի բերել դրանք մինչև նորամուտ և նորամուտից հետո: Հաշվի առնելով տիարի խորհուրդը փայտից արկղեր պատրաստելուն ներառել սովորողներին, ամուսնուս՝ Վարուժանի հետ փորձեցինք ու ասեմ շատ լավ ստացվեց: Մասնակիցներն էին Արևելյան դպրոցի սովորողնեից մի խումբ, մշտական իմ օգնական Ալենը՝ միջին դպրոցից և նույնիսկ 191 դպրոցի սովորող Սահակը, որն իր քույրիկի հետ դասերից հետո գալիս է օգնելու և շատ մտերմացել է կրթահամալիրի սովորողների հետ:Տղաները սկզբից վախենում էին, իսկ հետո ուրախացած աշխատում: Տեսանյութում կան նաև դրվագներ, երբ նախակրթարանի սանը իր ծնողների հետ լաբորատորիային նվիրում է իր սիրելի ծովախոզուկին՝ ակնկալելով մշտապես այցելել և խնամել նրան: Նրա հայրիկ Դավիթը մեզ շաբաթներ առաջ նվիրել է իր պատրաստած հարմարավետ ծովախոզուկների համար կացարան՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես օգնել նմանատիպ հարցերում:
Նախապես հրապարակված հունվարյան բոլոր նախագծերը իրականացվել են: