Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ուսումնական հունվար

. Ջերմոց-լաբորատորիան բնագիտական բաց արհեստանոց. ուսումնական հունվարի ընթացքում ջերմոց-լաբորատորիայում բաց դռների օրեր. վարպետւթյան դասերի անցկացում խմբերի և անհատների համար.
. Ուսումնահետազոտական էկոնախագծեր
Ա․ գինու խաղողի կտրոնների ձեռք բերում և արմատակալեցման փորձեր տարբեր պայմաններում.
Բ․Հիդրոպոնիկան՝ որպես ամենաուսումնական ջերմոց 
. Բնագիտական բնագավառի մասնագետների հետ հանդիպում, փորձի փոխանակում, վարպետության դասեր (մասնագետի հրավերք Հիդրոպոնիկայի ինստիտուտից).
Դաս-խաղերի անցկացում
. Հյուսիսյին դպրոցի կանաչ լանջերին հարող ու նոր տեղադրվող երկաթյա ճաղավանդակները, գոնե տեսողական իրականությունից ջնջելու համար  առաջարկում եմ այդ ցանկապատը դարձնել  ծաղկող   «Կանաչ  պատ»,իսկ դա իրականացնելու համար ուսումնական հունարի ընթացքում սովորողների հետ առանձնացնել նպատակային սերմերը, մի մասը ցանել,մյուս մասը պահել ապահով սերմնադարանում՝ վաղ գարնանը ճաղավանդակների երկայնքով ցանելու համար
. Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ներկայացում


Оставьте комментарий

«Սովորող-սովորեցնող» նախագիծը «Իմ թաղարը, իմ բույսը» նախագծի շրջանակում

Ստորև ներկայացրած նախագծի և տեսանյութի հեղինակն է Անահիտ Հարությունյանը

Նախագիծ

img_20191216_1403543261158118558918166.jpg

Համագործակցային «Սովորող-սովորեցնող» նախագիծը «Իմ թաղարը, իմ բույսը» նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին ուսումնական շրջանում: Նախագիծը շուրջտարյա է ու շարունակական:

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-րդ և 4-րդ դասարանցիները

Ուսուցիչներ՝ Անահիտ Հարությունյան, Շողիկ Պողոսյան

Նպատակն է ստեղծել դասարանական ծաղկանոց:

Խնդիրներն են՝

  • համագործակցային հմտությունների զարգացում.
  • ծանոթացում բույսերի խնամքին.
  • բույսերի մասին որոշակի տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում:

Նախագծի իրականացման քայլաշար՝

  • բույսերի տեղափոխություն նոր թաղարների մեջ.
  • վարպետության դասեր տիկին Շողիկի և ընտրությամբ խմբի սովորողների հետ.
  • փոխադարձ այցելություններ ջերմոց-լաբորատորիա, դասասենյակ-ծաղկանոց.
  • բույսերի ամենօրյա խնամք.
  • այլ:

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված տեսանյութերը, ֆոտոշարերը, պատումները հրապարակվելու են բլոգում:

Արդյունքում՝

Համագործակցության առաջին քայլն արված է, հաջորդիվ՝հունվարյան ճամբարի ընթացքում նախատեսվում է այցելել ջերմոց-լաբորատորիա:


Оставьте комментарий

«Բույսերի աշխարհում» դաս-խաղ

Նպատակ
Դաս խաղը թիմային աշխատանքի օգնությամբ որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման եղանակ
Դասաժամին, խաղի միջոցով, որոշակի հնարքների կիրառումով ավելի տպավորիչ արդյունքի ապահովում.
Խմբային աշխատանքը որպես սովորողների համագործակցային և հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց
Միմյանց ցույց տրվող աջակցության դրսևորում
Մասնակիցներ
Տառաճանաչ սովորողներ, վերապատրաստվողներ, երկարացված օրվա կազմակերպիչներ․․․․
Արդյունք
Դժվարությամբ ու պայքարի միջոցով սովորած անունների և բույսի մասին տեղեկությունների հեշտ մտապահում:
Տեխնոլոգիական նոր կարողությունների և հմտությունների ձեռք բերումև ամրապնդում։



Оставьте комментарий

Ուսումնական հունվար

. Ջերմոց-լաբորատորիան բնագիտական բաց արհեստանոց. ուսումնական հունվարի ընթացքում ջերմոց-լաբորատորիայում բաց դռների օրեր. վարպետւթյան դասերի անցկացում խմբերի և անհատների համար.
. Ուսումնահետազոտական էկոնախագիծ՝ գինու խաղողի կտրոնների ձեռք բերում և արմատակալեցման փորձեր տարբեր պայմաններում.
. Բնագիտական արհեստանոց տանը՝ սովորողների նյութերի 
(տանը կատարված) հավաքագրում.
. Բնագավառի մասնագետների հետ հանդիպում-վարպետության դասեր.


Оставьте комментарий

Կոչումով բնագետներ

Արևելյան դպրոցի մի խումբ բնագետների առաջարկվեց մոտակա այգիներից հավաքել սերմեր և ջերմոց-լաբորատորիա տեղափոխել մի շարք բույսեր: Պատասխանը ավելի քան դրական էր՝ ոգևորիչ էր: Նրանց ուղեկցում էր Քոլեջի ուսանող Լիլիան: Նախ այգին խնամող՝ խանութի մսավաճառ Արմանին տեղեկացրեցինք այցի նպատակը՝ «Ապաստարան այգու բույսերին» նախագծի շրջանակներում, հետո անցանք գործի: Տեսանյութում կնակատեք մեր սովորողների ոչ միայն բուսասեր՝ այլ նաև կենդանասեր լինելը: Թե ինչքան հաճելի օգտակար ու արդյունավետ օր անցկացրեցինք՝ գնահատեք ինքներդ:


Оставьте комментарий

Ամենաբնական, ամենատեխնոլոգիական, ամենաերգեցիկ տոնածառը

Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում անսովոր պարապմունք ստացվեց:Արևելյան դպրոցի 4-2 դասարանի սովորողները հաճույքով բույսը(euphorbia tiruucali) վերածեցին տոնածառի:
Ինքնաբուխ երգեցին պատրաստեցին տոնածառի զարդեր ու զարդարեցին:
Ամենավերջում փոքրիկ Մանեն ավարտեց զարդարման աշխատանքները:


Оставьте комментарий

Ամենաէկզոտիկ աղցանը՝«Հիդրոպոնիկա»

Ամենահետաքրքիր աղցանի պատրաստմանը մասնակցել են Քոլեջի նապակրթարանի սաները, ուսանողները և փորձառու խոհարար տիկին Մանուշը, որն էլ իր մասնագիտական խորհուրդներով օգնեց աղցանի պատրասման մասնակիցներին: Համտեսողներին այն շատ դուր եկավ:


Оставьте комментарий

Հիդրոպոնիկայի առաջին բերքահավաքը

Այսօր հիդրոպոնիկայի առաջին բերքահավաքն է: Պետք է աղցան պատրաստվի: Հիմնական բաղադրիչները հավաքեցինք ջերմոցից՝ հազար, ռոկոլի, լոլիկ: Արևելյան դպրոցի բնագետները ոգևորությամբ աշխատեցին: Աշխատանքները ուղորդում էին Քոլեջի ուսանող Լիլիան և կամավորական Ռուզաննան:Պատրաստված աղցանի մասի կպատմենք հաջորդ տեսանյութում: