Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Քոլեջիկների սերմնահավաքը

Քոլեջիկների սերմնահավաքը Գայանե Արզումանյանի պարզաբանումով․

Աշնանը սկսում ենք մեր սերմահավաքը որ այն ցանենք իսկ գարնանը արդեն տեղափոխենք մեր թաղարների մեջ: Սաների և տիկին Շողիկի հետ միասին սկսեցինք սերմահավաքը: Նախ տիկին Շողիկը ներկայացրեց ինչ է սերմը ինչպես հավաքենք ապա անցանք գործի: Ավարտից հետո խոստացանք, որ կայցելենք և կշարունակենք մեր գործը՝ սերմերի փաթեթավորումը:


Оставьте комментарий

Ինչքան էլ, որ հեռու է Հարավային դպրոցը Քոլեջից, միևնույն է, նրնք սիրով մասնակցում են մեր էկո-նախագծերին։ Լուսինե Սարգսյանը իր երկարացված օրվա խմբի հետ հետաքրքիր ժամանակ անցկացրեց Քլեջի այգում․

Ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաքի շրջանակում, իրականացրինք համագործակցային նախագիծ։ Երկարացված օրվա սովորողներն այցելեցին կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա։ Տիկին Շողիկի օգնությամբ Գելենիում ծաղկից հավաքեցին սերմեր, իմացան ինչպիսի սերմերի տեսակներ կան և տարվա որ եղանակին պետք է ծաղկից սերմ վերցնել։ Հավաքած սերմերը տեղավորեցին սերմադարանի մեջ, որն էլ շուրջտարյա նախագծի ընթացքում, կցանեն Հարավային դպրոց-պարտեզի ջերմատանը և բակում։


Оставьте комментарий

Քայլք ջերմոց լաբորատորիա

Հյուսիսային դպրոցից Ֆլորա Դավթյանը ներկայացնում է.

Այսօր «Բնություն՝ բույսեր, ծառեր,ծաղիկներ» ուսումնական նախագիծ շրջանակներում Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողները քայլք, այց կատարեցին Ջերմոց-լաբարատորիա: Սովորողներիս ջերմությամբ ընդունեց և հյուրընկալեց լաբարատորիայի ղեկավար տիկին Շողիկը: Նա սիրով ներկայացրեց «Սերմահավաք» նախագիծը: Երեխաները՝ տիկին Շողիկի օգնությամբ, պարտեզի ծաղիկներից հավաքեցին Բալզամ կոչվող ծաղկի սերմերը: Նրանք զգուշությամբ առանձնացնում էին սերմերը պարկուճ հիշեցնող պատյանից: Այնուհետև յուրաքնչյուրը հողով լի ծաղկաթաղարի մեջ իր ներդրումը կատարեց՝ ցանելով սերմը: Տիկին Շողիկը մի քանի խորհուրդ տվեց սերմերի հավաքելու, ցանելու, աճեցնելու խնամելու վերաբերյալ և սերմած ծաղկաթաղարը նվիրեց սովորողներին: Երեխաները իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին տիկին Շողիկին՝ հաճելի, հագեցած օրվա համար և հրաժեշտ տվեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:

Ջերմոց- լաբարատորիա այցի արդյունը կարող եք դիտել տեսանյութում:



Оставьте комментарий

Փոքրիկ բնագետները դասերից հետո

Չնայած նրան, որ նկուղային ջերմոց նոր ենք տեղափոխվել, սակայն ստեղծված անհարմարությունները չեն խանգարում ակումբի փոքրիկ բնագետներին սիրով աշխատել: Նրանք հավաքում են սերմեր, առանձնացնում պարկուճից, ցանում են, ջրում ևհամբերությամբ սպասում ծլելուն: Հաջորդ տեսաֆիլմը կլինի թե ինչ կանեն ծլելուց հետո:


Оставьте комментарий

Սերմնահավաք, սերմնացան. Հյուսիսային դպրոցի ճամբարականներ

Օրվա տպավորությունների ու գործունեության մասին պատմում է Արմինե մակվեցյանը.
Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի ճամբարականները այցելեցին ջերմոց-լաբորատորիա : Ճամբարականները նախ շրջեցին լաբորատորիայում, հետո տիկին Շողիկը նրանց սովորեցրեց լոլիկի սերմեր հավաքել և ցանել:Ճամբարականները մեծ ոգևորությամբ և սիրով իրականացրեցին սերմնացան, սերմնահավաք:Երկու շաբաթ հետո կրկին կլինեն ջերմոց-լաբորատորիայում` հետևելու իրենց ցանած սերմերի աճման ընթացքը:


Оставьте комментарий

Բնագետ-բզեզները

Օրը երկուշաբթի է : Բնագիտության պարապմունքին 5-րդ դասարանի մի խումբ սովորողներ ջերմոց-լաբորատորիայում են: Աշատում են հաճույքով՝առանձնացնում են սերմերը պարկուճներից և ցանում են դրանք: Իսկ թե հետո ի՞նչ կարվեն ծիլերը, կպատմեն սովորողները:


Оставьте комментарий

Քոլեջի բնագետիկները

Այսօր փոքրիկ բնագետիկները իրականացրեցին սերմնահավաք-սերմնացան նախագիծը՝պարկուճներց առանձնացնելով սերմերը, ցանեցին հողի մեջ: Դիտեք, թե ինչ եռանդով են աշխատում նրանք:


Оставьте комментарий

Սերմնահավաք

IMG_20180920_101425Քոլեջիկների փոքրիկ խմբով հյուր էինք գնացել Տիկին Շողիկին։ Տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց Հնդկական նռան և Իպեմեա ծաղիկների սերմերի հետ։ Պարզեցինք, որ Հնդկական նռան սերմերը ստանում ենք այն ուտելուց հետո, և ինչն է ամենակարևորը, որ այն ուներ ելակի համ։ Երեխաները մեծ ոգևորությամբ համտեսեցին։ Այնուհետև խոսեցինք Իպոմեայի սերմի մասին և իմացանք, որ նրա հայկական անվանումը Այգածաղիկ է։