Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Տերևը որպես կոմպոստ․սեբաստացիական միասնական նախագիծ

Կրթահամալիրում սկսվել է նոր մոտեցում և վերաբերմունք աշնանային տերևաթափից գոյացած տերևների նկատմամբ։ Բոլոր օղակներում ընտրվում են տարածքներ, փորվում են փոսեր գոյացած տերևները ամբարելու,Վերջում հողով ծածկելու,հետագայում կոմպոստ ստանալու նպատակով։
Փոսերը
կախված հողի տեսակից և փորվելու հնարավոր դժվարություններից կարող են լինեկ մի քանիսը։Նախագիծը կազմելիս ծնվեց մեկ այլ նախագծի գաղափար` կրթահամալիրի մասնագետների և սովորողների օգնությամբ ստեղծել կոմպոստի հումքը մանրացնող սարք։ Կից ներկայացնում եմ համացանցում գտած նմանատիպ սարքերի պատրաստման տեխնոլոգիաների նյութերի հղումները, որոնք իմիջիայլոց շատ պարզ են։ 1, 2, 3՝ փայտ մանրացնող և էլի նմանատիպ շատ նյութեր կարելի է գտնել համացանցում։

Առանձին ներկայացնեմ տարբեր՝ օղակներում կատարվող աշխատանքները.

Միջին դպրոց` պատասխանատու Հասմիկ Ուզունյան։

Հյուսիսային դպրոց պատասխանատու` Անժելա Բլեյան։

Արևելյան դպրոց. պատասխանատու` Գոհար Հովհաննիսյան

Արևմտյան դպրոց. պատասխանատու` Շուշան Ալեքսանյան

Հարավային դպրոց. պատասխանատու` Աննա։ Նյութի հղումը հետո կավելացվի

Քոլեջ. պատասխանատու` Շողիկ Պողոսյան
Ավաագ դպրոց․ Քրիստինե Միսկարյան։


Оставьте комментарий

«Ծաղկող բույսերի սածիլանոց-տնկարան տանիքում»

Նախագիծ

Մասնակիցներ. Աշխատանքներին կմասնակցեն 5 տարեկանները, տարրական դպրոցի սովորողները, ճամբարականները, պարտիզապուրակայինի ուսանողները:
Նպատակ
1. Ունենալ կրթահամալիրի սեփական տնկարանը, որը կապահովի կրթահամալիրի բոլոր դպրոցներում ծաղկոցների ստեղծմանը
2. Մեդիակենտրոնի նորացված սրահում կազմակերպել սածիլների և նույն բույսերի սերմերի վաճառք, որոնց տեսականին կցուցադրվի կից տարածքում տեղադրված շարժական տաղավարում՝ «Տաղավար անիվների վրա»:
3. Մասնակիցները կծանոթանան բույսերի բազմացման տեսակներից «Բույսի բազմացումը սերմերով» եղանկինԿդառնան իրակնացնողը սերմնահվաքի, սերմնացանից սածիլի ստեղծման, կրթահաամալիրի այգրիներում ծաղկոցների ստեղծման: Ձեռք կբերեն սերմից սածիլ, սածիլից բույս, բույոից ծաղկոց իրար համակցված ու փոխշաղկապած գործընթացի տեխնոլոգիական հմտություններ ու կարողություններ։
Արդյունք
Արդյունքում.
1. Կստեղծվեն հետաքրքիր լուծումներով, գեղագիտական հաճույք պատճառող ծաղկոցներ
2․ Գործնական աշխատանքում ձևավորված բանիմաց անհատ տեխնոլոգիական կարողություններով և հմտություններով՝ սերտորեն կապված սեփական հողին և բնությանը
3. Մասնակկցություն շրջակա միջավայրի պահպանության հիմնական խնդիրներին՝ մասնվորապես պահպանմանը և վերականգնմնը․


Оставьте комментарий

Համագործակցային նախագծեր հյուսիսային դպրոցի հետ

ԱնժելաԲլեյանի բլոգից

Բնագիտության լաբորատորիա այցելեցինք: Տիկին Շողիկը մեզ բույսեր նվիրեց: Սկսեցինք ծաղկանոցի ստեղծման աշխատանքները:


Սև լոլիկի սածիլատնկում
Հյուսիսային դպրոցի սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ տնկեցին սև լոլիկի սածիլներ: Ավելին՝ տեսանյութում:

InCollage_20220313_184509879

Խոդենու սերմերի ցանում։

Հյուսիսային դպրոցի սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ տնկեցին սև լոլիկի սածիլներ: Ավելին՝ տեսանյութում:

20220304_132957

Հյուսիսային դպրոցի սովորողների հետ բուսաբուծության լաբորատորիայում տիկին Շողիկի հետ սերմնացան իրականացրեցինք: Ցանեցինք խորդենու սերմեր: Ավելին՝ տեսանյութում:

InCollage_20220313_224418230

Հյուսիսային դպրոցի սովորողների հետ այցելեցինք բուսաբուծության-լաբորատորիա: Լաբորատորիայում սովորողների մի խումբը հետաքրքրված էր կենդանիներով, իսկ մյուս խումբը թութակների վանդակը հավաքեց և հետո կերակրեցին թութակներին ու նապաստակներին:

Բույսերի և կենդանիների ընտրության խմբի սովորողների հետ այցելեցինք բուսաբուծության լաբորատորիա: Սովորողները տիկին Շողիկի հետ սերմերն առանձնացրեցին, սերմերի համար ծրար պատրաստեցին: Ավելին՝ տեսանյութում:


Оставьте комментарий

Բույսերի բազմացումը սերմերով՝ սածիլից մինչև ծաղկոց

Համագործակցային նախագիծ
Նախագծիր պատասխանատուներ
Գոհար Հովհաննիսյան և Շողիկ Պողոսյան
Մասնակիցներ
Արևելյան դպրոցի սովորողներ
Թեմայի ընդգրկումը
Քոլեջի բնագիրտության լաբորատորիայում Արևելյան դպրոցի սովորողների ձեռք բերված տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների(սերմնահավաք, սերմնացան, սածիլի տեղափոխում թաղարների մեջ,ծաղկոցի ստացում) իմացության ամրապնդում գործնական աշխատանքի միջոցով:
Տևողություն
Շուրջտարյա
Խնդիրներ
Սովորողի քայլ առ քայլ աշխատանքի միջոցով Արևելյան դպրոցի հարակից տարածքում ունենալ շանդշաֆտային տարբեր լուծումներով ծաղկոցներ:
Նպատակը
Սերմանել սեր և հոգատարություն շրջակա միջավայրի, բնության նկատմաբ, գնահատել և արժեվորել սեփական և այլոց աշխատանքը և լինել հտևողական այդ աշխատանքների արդյունքում ստեղծվածի պահպանմանը:
Արդյունք
Գիտելիքի պաշարի ձեռք բերում և ամրապնդում
Հոգատար և ընկերասեր անհատի ձևավորում
Ճիշտ խնամքի դեպքում ունենալ գեղեցիրկ ծաղկոցներ
Վերջնարդյունքը կհրապարակվի բլոգում


Оставьте комментарий

Սովորող սովորեցնող համագործակցային նախագիծ

Կենդանիներ և նրանց բազմացման առանձնահատկությունները

Նախագծիր պատասխանատուներ
Գոհար Հովհաննիսյան և Շողիկ Պողոսյան

Մասնակիցներ
Քոլեջի սովորող, Արևելյան դպրոցի ընտրությամբ գործունեության խումբ

Թեմայի ընդգրկումը
Սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում Քոլեջի ուսանողի ձեռք բերված կարողությունների և հմտությունների փոխանցումը Արևելյան դպրցի սովորողներին

Տևողություն
Սեպտեմբերից փետրվար
Խնդիրներ
Կենդանիների, թռչունների, ձկների մասին տեղեկությունների ձեռք բերում տարբեր աղբյուրներից
Նպատակը
Գիտելիքի ձռքբերում, քննարկում ընտանեկան հարթակում
Հմտեությունների և կարողությունների փոխանցում ավագ ընկերոջից կրտսերներին
Հոգատարություն, սեր դեպի կենդանիները

Արդյունք
Գիտելիքի ամրապնդում, նոր պաշարի ձեռք բերում
Հոգատար և ընկերասեր անհատի ձևավորում
Ճիշտ խնամքի դեպքում կենդանիների քանակի ավելացում՝ բազմացում
Վերջնարդյունքը կհրապարակվի բլոգում





Оставьте комментарий

Համագործակցային ծրագիր

Նախագիծ

Սերմահավաք+սերմնացան+սածիլ= «Ծաղկոց»
Գարնանը կրթահամալիրի բոլոր դպրոցներում ծաղկոցներ ունենալու համար, նախ պետք է սովորողը դասավանդողի հետ մասնակցի սերմահավաք+սերմնացան+սածիլ գործնական փուլերին, արդյունքում ծաղկող, մագլցող և դեկորատիվ թփեր ստանալու համար:
Ենթադրվում է, որ այս բազմաշերտ նախագծի վերջնարդյունքին հասնելու համար անհրաժեշտ է սովորողների մի խումբ, որը իրականում միտված է շրջակա միջավայրին գեղագիտական և գունեղ տեսք հաղորդելու:
Նպատակ
Սովորողին քայլ առ քայլ սովորեցնել և գործնական արդյունքում ցոյց տալ բույսերի բազմացումը սերմերով ՝ սերմահավաքից մինչև այգի տեղափոխելը:
Սովորողին հաղորդել տեխնոլոգիական կարողություններ և հմտություններ, սեր և հոգատարություն դեպի բնությունը, գիտակցելու շրջակա միջավայրի խնամքի, բույսերի ավելացման և պահպանման անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Մասնակիցներ
Կրթահամալիրի բոլոր դպրոցների «Պարտիզապուրակայի գուրծունեություն» ընտրությամբ և տեխնոլոգիական խմբերը:
Ցանկության դեպքում կարող են մասնակցել նաև այլ խմբեր:
Ժամկետը
Շուրջտարյա նախագիծ է, քանի որ վերջնարդյունքից հետո անհրաժեշտ է ծաղկոցների խնամք:
Գործիքներ և նյութեր
Պարարտ հող, որը պետքք է ինքներս պատրաստենք, սերմեր, որոնց ինքներս պետք է հավաքենք;
գործիքներ և տարաներ, ջերմոցային տարածք:
Արդյունք
Նոր դիզայնով ծաաղկոցների ստեղծում կրթահամալիրի բոլոր դպրոցներոում:
Արդյունքում կունենանք էլ ավելի՝ հոգատար, պատրաստակամ օգնելու, հայրենասեր, ընկերասեր անհատ, որի միջոցով ժրջակա միջավայրը կդառնա գունեղ, կանաչ, մաքուր ու պահպանված:


Оставьте комментарий

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները «Ձոն մայրիկին» նախագիծն իրականացնելիս

Տաթև Թամազյանը իր առաջին դասարանցիներով այցելեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Բուսաբուծուրյան լաբորատորիա: ըստ նախնական պայմանավորվածության ամեն ինչ պատրաստ էր: Անցանք գործի՝ նախապես ձևավորած թաղարների մեջ տնկվեցին քլորոֆիտումի արմատակալված կտրոնները, որը հատուկ էր ընտրված՝ ամենաօգտակար բույսերից մեկը: Ապրիլի 7-ն է և սովորողները օգտակար և գեղեցիկ նվերները տարան տուն՝ մայրիկներին:


Оставьте комментарий

Կենդանասերները ջերմոցում

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականները այցելեցին բուսաբուծության լաբորատորիա՝ կենդանիներին սիրելուց և խնամելուց հետո Նարինեի հետ քննարկեցինք հետագա մեր անելիքները և գարնանային նախագծերիիրականացման փուլերը:
Նարինեի պատումն ու տեսանյութը.
Տիկին Շողիկի հետ հաամտեղ նախատեսել ենք իրականացնել Իմ թաղարը նախագիծը։ Նախագծի առաջին փուլում այցելեցին ջերմոց, շրջեցինք ծանոթացանք բույսերին և կենդանիներին։ Հաջորդ այցելությունից կսկսենք Իմ թաղարը նախագծի իրականացումը։

Ավելին՝ տեսանյութում