Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Բնագիտության լաբորատորիան բոլորի համար է

Ամեն օր՝ ներառյալ շաբաթ, կիրակին, այցելուներով լի է Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի բնագիտության լաբորատորիան, իսկ այցելուները տարատարիք են: Պարտադիր չէ, որ նրանք կրթահամալիրի հետ ուղղակի կապ ունենան, կարող են լինել ուղղակի թաղամասի բնակիչ, քաղաքի տարբեր ծայրամասերից այցելուներ՝ բնագիտության լաբորատորիայի դռները միշտ բաց են ու ամեն օր բաց դռների օր է: Ֆիլմը ներկայացնում է մեկ շաբաթվա անցուդարձ, որում նշանակալից է հատկապես ԵՀՀ համագործակցության հիմնադրամի դրամաշնորհի միջոցներով կազմակերպած «Ծաղկագործություն» մասնագիտության աշխատարանի հերթական հանդիպումը:


Оставьте комментарий

«Բոնսայ»ը՝ գործնական աշխատանքի թեմա

Նոր տարվա աստղիկ՝ պուանսետիա բույսի առանձնահատկությունների մասին խոսելուց հետո ներկայացվեց ճապոնական գաճաճ ծառեր՝ բոնսայ, ստանալու արվեստի մասին տեղեկություններ: Մասնագետը գործնական պարապմունքի ընթացքում ցույյց տվեց բոնսայի պատրաստման ընթաացքը: Այն բուսասերների կողմից շատ պահանջված, արդիական արվեստի մի ճյուղ է, որի ստացման գաղտնիքները, արտաքին ձևավորման հմտությունները ոչ բոլորին էին ծանոթ: Թեման բոլորի համար հետաքրքիր էր ու ոգևորող:


Оставьте комментарий

«Ծաղկագործություն» աշխատարանի այս շաբաթվա քրոնիկոնը

Այս շաբաթվա հերթական հանդիպումները ևս հետաքրքիր անցան, այնքան հետաքրքիր, որ պարապմունքը ավարտվելուց հետո, երկար ժամանակ աշխատարանի մասնակիցները չեն հեռանում բնագիտության լաբորատորիայից: Հարցերի տարափը անսպառ է, սակայն մասնակիցները հեռանում են բոլոր հարցերի պատասխանները ստացած: Ուրբաթ օրվա պարապմունքի գործնական մասըը տեղափոխվեց Քոլեջի ներքին բակ, որտեղ իրականացվեց սերմնացան ցանքարկղերում:


Оставьте комментарий

Աշխատարանի մասնակիցներն օր-օրի համալրվում են

Այսօրվա հանդիպմանը աշխատարանի մասնակիցներին միացան նաև այլ աշխատարաններից չորս ազատ ունկնդիր: որոնց հետաքրքրող հարցերին մասնագետ Սաթենիկ Մուրաջյանը տվեց սպառիչ պատասխաններ: Ունեցանք նաև երկու հեռավար մասնակից, որոնք շատ ուրախ էին նման հնարավորություն ստանալու համար(կովիդի պատճռով ֆիզիկապես ներկա չէին):


Оставьте комментарий

«Ծաղկագործություն» աշխատարան

Հերթական հնդիպումը բուսասերների համար սպասված էր: Ոմանք մեկ ժամ շուտ էին այցելել, անձամբ ստանալու հուզող հարցերի պատասխանները: Անգամ ընդմիջմանը բուռն քննարկումներ էին ընթանում: Մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, նման օգտակար և արդյունավետ նախաձեռնության համար: