Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Առցանց ուսուցման գործնական աշխատանքների և առաջադրանքների փաթեթ

Առցանց ուսուցման փաթեթ

Փաթեթում առայժմ ներառված են երեք թեմաներ՝ բույսերի բազմացում
1. Կտրոնով
2. Սերմով
3. Հիդրոպոնիկան՝ որպես ուսումնական ջերմոց


Оставьте комментарий

Ճանաչում ենք կրթահամալիրը

րևելյան դպրոցի դասվար Լիլիթ Սահակյանը ճանաչողական այց էր կազմակերպել ջերմոց-լաբորատորիա.
Ճանաչում ենք կրթահամալիրը մեր հին նոր սեբաստացիների հետ։ Այսօր եղանք Քոլեջում, ծանոթացանք փոքրիկ սեբաստացիների հետ, այցելեցինք Ջերմոց-լաբորատորիա, ուսումնասիրեցինք տիկին Շողիկի՝ «Կտոր մը դրախտեն»-ը, նորածին գերմանամկներին, ձկներին, այլև շատ ճանաչողական զրույց-քննարկում ունեցանք բույսերի ու կենդանիների մասին։


Оставьте комментарий

Այց ջերմոց լաբորատորիա

Հերթական այցելություն ջերմոց լոաբորատորիա: Լուսինե Բարխուդարյանը երկարացված օրվա ճամբարականներին կրկին բերել էր ջերմոց լաբորատորիա: Նախ հավաքվեցին կենդանիների շուրջ բոլորը: Հետո ծանոթացան կտրոններ ստացման տեխնոլոգիաին, իսկ ամենավերջում իջանք նկուղ և ծանոթացան ցանված բույսերի հետ:
Ահա թե ինչպես է ներկայացնում այդ օրը Լուսիե Բարխուդարյանը.

Այսօր երկարացված օրվա ճամբարականներն  այցելեցին  կրթահամալիրի Ջերմոց- լաբորատորիա: Տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց բույսերի, տեղի փոքրիկ բնակիչների՝ գերմանամկան, ծովախոզուկի, կրիաների ու ձկների  հետ.


Оставьте комментарий

Ծաղկատունկ

Ընտանեկան ջերմոցից բույսեր նվեր ստանալուց հետո, բնականաբար պետք է տնկեինք այգում: Ծաղկատունկը ավելի հետաքրքիր ստացվեց նրանով, որ այդ աշխատանքներին մասնակցեցին նաև վրացի հյուրերը և պարտիզապուրակային ուսանողն իր դստեր հետ:
Ահա թե ինչպես է ներկայացնում այդ օրը Լիլիթ Սահակյանը իր բլոգում.
Այսօր Արևելքում ծաղկատունկ էր վրացի ընկերների հետ: Տիկին Շողիկի բացօթյա պարապմունքի ընթացքում ծանոթացանք ծաղիկների տեսակներին, ծաղիկը թաղարից ճիշտ տեղափոխելու և տնկելու հմտություններին՝ տեղում կիրառելով դրանք: Տնկեցինք Արևելյան դպրոցի երկրորդ դասարանցի Ավագյան Հարութի ընտանեկան ջերմոցից նվեր ստացած ծաղիկները, ինչպես նաև չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողների աճեցրած սածիլները: Մեզ հետ ծաղկատունկին սիրով մասնակցող վրացի սովորողները տարբեր հարցեր ուղղեցին տիկին Շողիկին:Արևելյան բակ-պարտեզն այսքան ուսումնական դարձնելու համար շնորհակալություն ենք հայտնում բոլորին:


Оставьте комментарий

Այց ընտանեկան ջերմոց

Իր տրամաբանական շարունակությունը ունեցավ «Ուսումնական ջերմոց» նախագիծը: Լիլիթի հրավերքով, 2-2 դասարանի սովորողների հետ, այցելեցինք ընտանեկան ջերմոց: Շատ հավես էր ու նախանձելի: Երևում էր որ իրենց գործին գիտակ և գործը սիրող մարդիկ էին աշխատում: Սիրով նվիրեցին մի քանի ինձ հետ հետաքրքրող բույսերից կտրոններ, իսկ Արևելյան դպրոցի այգու ծաղկանոցների համար մոտ 30 բույս:
Ստորև Լիլիթի պատումն է ու տեսանյութը:
Մեր սիրելի սովորող Հարությունի մայրիկի հրավերով այսօր ուսումնական ճամփորդությամբ ուղևորվեցինք Գեղանիստ գյուղ: Ապշեցուցիչ գեղեցկություն էր. կարծես կանաչ դրախտ լիներ: Ընկեր Շողիկը ուսումնական պարապմունք անցկացրեց՝ պատմելով մեզ մի քանի ծաղկի մասին: Խոստացանք էլի հյուրընկալվել նրանց գրկաբաց եդեմում:


Оставьте комментарий

Արևելյանի սովորողները ուսումնական ջերմոցոցում

Դասվար Լիլիթ Սահակյանի նախաձեռնությամբ իրականացնում ենք ուսումնական ջերմոց նախագիծը, ըստ որի սովորողները պարբերաբար պետք է այցելեն ջերմոց լաբորատորիա, ակտիվորեն մասնակցեն գործնական աշխատանքներին և ձեռք բերված տեխնոլոգիական հմտություները կիրառեն Արևելյան դպրոցի այգին և շինության միջանցքները բույսերով ու ծաղիկներով համալրելուն:
Ստորև ներկայացնում եմ Լիլիթի պատումն ու տեսանյութը:
Այսօր ջերմոց-լաբորատորիայում սովորեցինք, թե ինչպես պետք է ծաղիկը փոքր թաղարից ճիշտ տեղափոխել մեծ թաղարի մեջ:


Оставьте комментарий

Սեմինար պարապմունք. երկարացված օրվա կազմակերպիչներ

Պարապմունքն անցավ շատ հետաքրքիր՝ նախ մասնակիցները ծանոթացան վարդի բազմացման «բուրիտո» եղանակի հետ, հետո Լուսինեն ցույց տվեց պատվաստման մի քանի եղանակ՝ կորիզով աճեցրաց լիմոնի ծառի օրինակով:


Оставьте комментарий

Զբոսաշրջության ուսանողները ջերմոց լաբորատորիայում

Այսօր զբոսաշրջության ուսանողաները առաջին անգամ եղան Քոլեջի ջերմոց-լաբարատորիայում: Գործունեության նպտարկը, դատարկ, կամ կիսադատարկ թաղարների համալրումն էր միանման բույսերով, որոնք որոշ ժամանակ անց կտեղափոխվեն Քոլեջի միջանցքներ: Ուսանողները անցան աշխատանքի եռանդով ու հավեսով: Ծանոթացան նաև կտրոնով բազմացման եղանակին՝ ինքնուրույն առանձնացնելով աբուտիլոն ծաղկող բույսի կտրոններ: