Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նոր առաջարկներ Կանաչ ապրիլ+ծաղկած մայիս՝

Մայիսյան հավաքին ընդառաջ ունեմ երկու նոր առաջարկ:

1.Արձագանք Տիար Բլեյանի ոգևորիչ գրի «Լավ լուր է, թող ճախրի» հետևյալ մտքի՝ մեջբերում եմ. «Ամենաոգևորիչը նախաձեռնողականությունն է՝ միասին կոնկրետ գործ սկսելու Երևանում, թե Գագարին պրոյեկտի որևէ բնակավայրում, տարածքում․․» առաջարկում եմ՝ Գագարինի կրթական միջավայրի համար ապահովել բույսեր՝ ծաղկոցներ ստեղծելու նպատակով: Առաջիկա հանդիպման ժամանակ միասին հիմնել հետաքրքիր դիզայն և այն նույնությամբ տեղափոխել Գագարինի կրթական որևէ տարածք:
2.Մեդա կենտրոնի հարակից տարածքի ցեմենտբետոնե եզրաքարերը՝ բորդյուրները քողարկելու համա, դրանց վրա տեղադրել փայտյա՝ պադոնից ստացված արկղներ ու ձևավորել ծաղկող բույսերով:


Оставьте комментарий

20.04.2021-30.04.2021՝«Կանաչ ապրիլ» նախագծի օրագիր

20.04.2021

Այսօր հիմք դրվեց երջանկահիշատակ Սեյրան Օհանյանի վերջին տարիների, ամիսների, օրերի երազանքի կատարմանը՝ հիմնել լավանդայի դաշտ: Սասնալանջի մի հատվածում հիմնվում է լավանդայի դաշտը:
Այսօր աշխատանքներին մասնակցում են միջին դպրոցի սովորողները Հասմիկ Ուզունյանի և Արտակ Ռշտունու ղեկավարությամբ:

Սասնալանջում վեներայի հարևանությամբ մի տարածք տնկվեց էխինացիայի սածիլներ/Էխինացիայի համար իդեալական պայմաններ են բաց արևի տակ գտնվելը, հանդուրժում է թեթև և ոչ մշտական ստվերը: դիմացկուն է բարձր և ցածր օդի ջերմաստիճանի նկատմամբ: Հիմնականում տարածվում է սերմով, գարնանը ցանվում է ջերմոցներում կամ բաց գետնին: Սածիլները սովորաբար ծաղկում են 2-րդ տարում:

Քոլեջի ջերմատան սածիլանոցից իջեցված ցանքարկղներից առանձնացվեցին սածիլները վերատնկվում են թաղարների մեջ: Սովորողները աշխատում են ինքնուրույն:

22.04.2021

Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների այցը Հասմիկ Հարությունյանի ուղեկցությամբ նախագծային էր՝ Ծաղկատունկ «կանաչ ապրիլ» խորագրով: Ծաղկատունկ «կանաչ ապրիլ» խորագրով «Հոգատարություն» ծախագծի շրջանակներում և տնկեցին իրենց դպրոցի այգում:

Բուսաբուծության լաբորատորիային կից տարածքում սովորողները առանձնացնում են սածիլներ և վերատնկում են թաղարների մեջ:

23.04.2021

Լավանդայի դաշտի ստեղծման աշխատանքները շարունակվում են: Այսօր աշխատանքներին մասնակցում են Արևելյան դպրոցի 5-2 դասարանի սովորողները: Աշխատում են հավեսով ու սիրով: Աշխատանքներին մասնակցում է կամավոր Գոհարիկը:

24.04.2021
Արևելքի ծնողական կոմիտեի անդամները այցելեցին բուսաբուծության լաբորատորիա, ծանոթացան հավանեցին, հիացան, նկարվեցին և վերցնելով իրենց հետ կուսախաղողի տնկիներ վերադարձան արևելյան դպրոց տնկելու, արարելու, կանաչ պատեր ստեղծելու:
https://youtu.be/YOmlZGE-oBw


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոցի 6 տարեկանները բուսաբուտության լաբորատորիայում

Առաջին անգամ այցը ավելի տպավորիչ է լինում, այս անգամ էլ բացառություն չի: Օրվա մասին պատմում և տեսանյութով ներկայացնում է Մանե Հարությունյանը:
-Քայլքով ուղևորվեցինք դեպի ջերմոց-լաբորատորիա: Երեխաների հրճվանքով էր լցվել լաբորատորիան: Ոգևորությունն ու հիացմունքն այնքան մեծ էր, որ մինչև օրվա ավարտը դեռ խոսում էին այդ մասին: Ընկերացան կենդանիների հետ և կերակրեցին նրանց:


Оставьте комментарий

20.04.2021 օրվա լուսաբանումը Նարինե Պողոսյանի կողմից

Երկարացված օրվա սովորողների հետ այսօր այցելեցինք ջերմոց-լաբորատորիա։ Շրջեցինք, ուսումնասիրեցինք բույսերը, ապա կերակրեցինք գերմանակմներին, որից հետո վերատնկեցինք գայլարդիա բույսը։


Оставьте комментарий

Ապրիլի վերջին տասնօրյակի պարտիզապուրակային աշխատանքները

20.04.2021
Էխինացիայի սածիլների վերատնկում փոքրիկ թաղարների մեջ Արևելյան դպրոցի 4-5 դասարանի սովորողների հետ

21.04.2021
Լավանդայի թփերի տեղափոխում, Գեղանիստի ջերմոցներից
09.00 -11.00 Նելլի Գեղամյանի և Քոլեջի մի խումբ սովորողների հետ գինեգործության լաբորատորիային հարակից լանջին հետաքրքիր լանդշաֆտային լուծուման առաջարկներ և աշխատանքների մեկնարկ:
11.00-12.00 Սասնալանջում լավանդայի թփուտի ստեղծման մեկնարկ Արտակ Ռշտունու, Քոլեջի ուսանողների և միջին դպրոցի սովորողների միջոցով:
Նույն ժամանակահատվածում էխինացիա և ռուդբեկիա բուժիչ, օգտակար, գեղեցիկ ծաղկող դեղաբույսերի սածիլների վերատնկում Քոլեջի ջերմատնից Սասնալանջի անհրաժեշտ տարածքներում՝ պարտեզապուրակային ուսանող Ելենա Օհանյանի և Քոլեջի սովորողների հետ:

22.04.2021
Սածիլների տեղափոխում Քոլեջի ջերմատնից Արևելյան և միջին դպրոցներ Շողիկ Պողոսյանի,Հասմիկ Ուզունյանի միջոցով:

23.04.2021
Քոլեջի այգուց քրիզանթեմների թփերի հանում հողից և պարտիզապուրակային սովորողների օգնությամվ տեղափոխում կրթահամալիրի բոլոր դպրոցներ

24.04.2021
Ամենամյա ծաղկոցների ստեղծման օր՝ կրթահամալիրի բոլոր դպրոցներում + Սասնալանջ

26.04.2021
Մասնագիտական այց հարավային դպրոց՝ քննարկումներ խորհրդատվություններ ծաղկոցների և կանաչ պատերի ավելացումների վերաբերյալ

27.04.2021
Մասնագիտական այց Հյուսիսային դպրոց՝ քննարկումներ խորհրդատվություններ ծաղկոցների և կանաչ պատերի ավելացումների վերաբերյալ

28.04.2021
Մասնագիտական այց հարավային դպրոց՝ քննարկումներ խորհրդատվություններ ծաղկոցների և կանաչ պատերի ավելացումների վերաբերյալ

29.04.2021
Մասնագիտական այց Արևելյան դպրոց՝ քննարկումներ խորհրդատվություններ ծաղկոցների և կանաչ պատերի ավելացումների վերաբերյալ

29.04.2021
Մասնագիտական այց Ավագ դպրոց՝ քննարկումներ խորհրդատվություններ ծաղկոցների և կանաչ պատերի ավելացումների վերաբերյալ


Оставьте комментарий

Լավանդայի(նարդոս) թփուտ

Մոտ է այն օրը,երբ Սեյրան Ավագյանի անկատար երազանքը կդառնա իրական: Սասնալանջի մի տարածք կպատվի նարդոսի թփերով: Այս հեքիաթային բուրմունքով ու նրբագեղ մանուշակագույն ծաղիկ ունեցող թուփը իր ներկայությամբ կխորհրդանշի սեր և հավերժություն:
Ստորև մեջբերվում է արվել 2016թ. օգոստոսին գրված իմ փոքրիկ ինքնաբուխ նյութից: Վերջում տեսանյութ նվիրված Սեյրան Օհանյանին:
-Ինձ համար Սեյրան ընկերը  միշտ մեզ հետ է, ապրում է մեր մեջ, մեր կողքին:  Նրա մասին տեսանյութ պատրաստելիս, երբ այստեղից այնտեղից հավաքեցի նկարներ և դրանց ուշադիր, մի քիչ էլ այլ հայացքով նայեցի, հասկացա, որ նա միշտ է մեր կողքին լինելու և, իրեն հատուկ  մանկան անկեղծ ժպիտալով ու աչքերի չարաճճի փայլով նայելու է, խոսելու և երգելու է…
…Ուզում էր լավանդայի դաշտեր տեսնել քարքարոտ հողատարածքներում՝ սերմեր էր հայթայթում՝ օգտագործելով արտերկրյան կապերը, իսկ կյանքի վերջին ամիսներին կարծես ուղիղ կապ էր տեսնում իր կյանքի շարունակության և երազանքի իրականացման միջև: Երեխայի ոգևորությամբ մաղում էր հողը, տղամարդու ուժեղ և մեծ ձեռքերվ սերմերի մանր հատիկները զգուշորեն տեղադրում էր փոքրիկ թաղարների մեջ: Աճեցնում էր անգամ բամբակի մեջ, ուրախանում էր ամեն ծիլի երևալով և օր օրի սպասում նրա աճին ու մեծ թուփ դառնալուն:
Ափսո ՜ս…. չտեսավ: Ի՞նչ գիտենք, գուցե տեսնում է……


Оставьте комментарий

Ապրիլը ստեղծագործական հավաքին ընդառաջ

Ապրիլը ընդանում է բնականոն հունով: Կատարվում են նախապատրաստական աշխատանքներ ապրիլի 24-ը վերածելու ամենամյա ծաղկատունկի օրվա:

Նախագիծ
Ամենամյա ծաղկատունկ՝ ծաղկոցների ստեղծման մեկնարկ

նպատակ
Կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոցում հիմնել նոր և վերատնկել նախորդ տարի ապրիլի 24-ին ձևավորված ծաղկոցները
Կրթահամալիրի աչք շոյող կանաչին հավելել գունագեղ ամենամյա և բազմամյա ծաղկող բույսերի լանդշաֆտով
Իրացնել Քոլեջի տանիքի ջերմատան հետաքրքիր և յուրօրինակ ծաղիկների սածիլները
Սարալանջը ևս ներառել այս նածագծի իրականացման գործընթացին, որտեղ աշնանը կատարվել է սերմնացան

Արդյունք
Արդյունքը ակնհայտ կերևա մեկ երկու ամիս հետո
Վերջնարդյունքը կերևա աշնանը
Կրթահամալիրի բոլոր դպրոցներում + սարալանջ կունենանք տարածքներ, որոնք իրենց ծաղկոցներով կհմայեն ու նաև կպարտադրեն տեսնել, գնահատել ու պահպանել գեղեցիկը

Մասնակիցներ
Քոլեջի և պարտիզապուրակային մեկամյա ուսաողներ, կրթահամալիր սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Ժամկետը
Ապրիլի 24 ից մինչև ամառ սածիլների տնկում , հավելում նոր բույսերով, այդ ընթացքում ու դրանից հետո մինև խոր աշուն ամենօրյա խնամք