Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Փորձենք աճեցնել իմբիր. (հետազոտական աշխատանք)

Ընդհանուր բնութագիր

Հայերեն այլ անվանումներն են` կոճապղպեղ, տաքկոճ, կոճ պղպեղ, սնգրվեղ, զանճաֆիլ (ըստ Ա. Ամասիացու)։ Գիտական անվանումն է` Zingiber officinale։
Կոճապղպեղը բազմամյա խոտաբույս է, արտաքուստ նման է եղեգնի, ունի մինչև 2 մ բարձրությամբ տերևային և 30-40 սմ բարձրությամբ ծաղկակիր ցողուն։

Հողի մեջ թաքնված է բույսի հիմնական հարստությունը` կոճղարմատը, որի ստորին մասում կան արմատներ։

400 գրամ հումքի էներգետիկ արժեքը 80 կկալ է, սննդային արժեքը` 17,8 գ ածխաջրեր, այդ թվում` 1,7 գ շաքարներ և 2 գ սննդային մանրաթել, նաև 0,75 գ ճարպեր և 1,82 գ սպիտակուցներ։ Փոշու էներգետիկ արժեքն արդեն 336 կկալ է, ածխաջրատների քանակը` 71,6 գրամ է (3,4գ շաքար, 14,1 գ սննդային մանրաթել), ճարպ` 4,2 գ, սպիտակուցներ` 9 գ։

Կոճապղպեղը հարուստ է կենսանյութերով, միկրո և մակրոտարրերով, բույսին բնորոշ զինգիբերեն եթերային յուղով (1-3% թարմ արմատում) և փոշուն բնորոշ ֆենիլպրոպանային միացություններով (զինգիբերոլ, շոգաոլ, զինգիբերեն, ֆելանդրեն) և այլն։
Շարունակությունը՝ այստեղ

Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում մենք նույնպես փորձեցինք տնկել ու բազմացնել իմբիրը, ինչպես նկարում կարող եք տեսել, իմբիրներից մեկը արդեն ծլել է: Աճման ընթացքի մասին կտեղեկացնենք:

 

Որոշել ենք գնել 1-2կգ. իմբիր, որին թաղարի մեջ  տնկելով ստանալ և որպես էկոլոգիապես մաքուր և բուժիչ, և որպես գեղատեսիլ ծաղիկ ունեցող բույս:

Ստորև ներկայացված են համացանցից դուրս բերված և իմբիրի օգտակարությունը հավաստող նյութեր՝
1.Իմբիրով և սխտորով պաստա․ կօգնի մրսածության դեպքում

2.Իմբիրով ու ալոէ վերայով թուրմ. օգտակար է գաստրիի դեպքում, օգնում է նիհարել ու իջեցնել խոլեստերինի մակարդակը

3. Խառնեք քրքումը, իմբիրն ու կոկոսի յուղը և խմեք քնելուց առաջ. արդյունքը կզարմացնի ձեզ

4.Իմբիրով կոմպրեսի անհավանական հատկությունները

5. Իմբիրի խառնուրդ. նիհարելու հրաշք միջոց ալարկոտների համար

6. Ինչով է օգտակար իմբիրն առողջությանը

7. Կոճապղպեղ կամ իմբիր. օգտակար հատկությունները

Նկարի աղբյուր՝ google.am
Օգտված կայքէջ՝ https://168.am


Оставьте комментарий

Դաստիարակները վերապատրաստվում են

Այսօրվա սեմինարին զրուցեցինք Իպոմեաի և Պասիֆլորաի մասին: Անցած սեմինարին տիկին Շողիկը մեզ տվել էր սերմեր, որ ցանեինք: Այս սեմինարին պարզեցինք թե որ խմբինն է ավելի լավ աճել: Անահիտը պատմեց թե ինչպես են նրանք տնկել և տիկին Շողիկի հետ պետք է ծլած ածիլները տեղափոխեն բակ:

Տիկին Շողիկը բոլորր դաստիարակների հետ պայմանավորվեց, որ նրանց նույնպես կայցելի ու միասին ծիլերը կտնկեն:


Оставьте комментарий

«Կանաչ պատ» Հյուսիսային դպրոց- պարտեզում

Այսօր նախակրթարանի սաները՝ տիկին Շողիկի և Ռուզաննայի օգնությամբ իրականացրեցին «Կանաչ պատ» նախագիծը։ Տիկին Շողիկը իր հետ բերել էր Իպոմեյաի  սածիլներ։ Միասին փորեցինք, տնկեցինք և ցանեցինք։

Լիլիթ Ավագյանի պատումը և նկարաշարքը օրվա մասին.

Այսօր նախակրթարան էր հյուր  եկել տիկին Շողիկը։ Իհարկե դատարկաձեռն չէր եկել, իր հետ բերել էր  ծաղիկների շատ շատ թաղարներ՝որպեսզի մեր բակն էլ ավելի գեղեցկացնենք։ Նախակրթարանի երկու խմբերով դուրս եկանք մեր ընդհանուր բակը ։ Տիկին Շողիկի ու մեր օգնությամբ սաները զգուշությամբ նախ հանեցին թաղարները բաժակների մեջից, ապա տնկեցին հողում, հետո էլ ջրեցին։ Վերջում տիկին Շողիկին խոստացանք ջրել, խնամել ու ծաղկեցնել մեր պարտեզը։


Оставьте комментарий

Արևելքում «Կանաչ պատ» նախագծի իրականացումը

Այսօր սկսեցինք Արևելքի «Կանաչ պատ» նախագծի իրականացումը։ Տիկին Շողիկը մեզ նվիրեց հրաշալի ծաղիկներից մեկը՝ պասիֆլորան, որը կապեցինք թելերով պատի վերևի մասից,որպեսզի աճի դեպի վերև ու տարածվի ամբողջ պատով։ Ծնողները երեխաների հետ փոր արեցին, ցանեցին իպոմեա ծաղկի սերմերը, ջրեցին, հետո փոքր փոսիկներ արեցին ու տնկեցին իպոմեայի՝ արդեն աճած թաղարները։ Ունեինք սև և սպիտակ սերմեր. տեսնենք՝ որ սերմը ավելի լավ կաճի։ Ամեն օր կջրենք, որպեսզի շուտ աճեն ու ունենանք սիրուն «կանաչ պատ»


Оставьте комментарий

Տնկարանը ավելացավ սամշիտներով

Երբ աշնանանը սամշիտի մեծ ու ծերացած թուփը մասնատվեց և տեղափոխվեց այլ տարածքներ, պարտեզապուրակային խմբով  առանձնացրեցինք ու ջերմոցում ստեղծեցինք թաղարային տնկարան: Նախորդ տարի փորձը ունեինք, այս տարի այն ավելի հաջողվեց և չարմատակալվեց դրված կտրոններից 2-3-ը: Այդ տնկիները վերատնկեցինք և թաղարից տեղափոխեցինք տնկարանում հատկացված տարածք: Ոuնեննք նաև հաջորդ տարվա տնկիներից, դրանք էլ պետք է տեղափոխվեն տնկարան:
Կատարվեցին տնկարանային այլ աշխատանքներ:


Оставьте комментарий

«Ծաղկաձոն»ի տրամաբանական ավարտը

Վարսիկ Աթոյանի մեկնաբանությունը «Ծաղկաձոն» նախագծի ավարտի և վերջնարդյունքի վերաբերյալ.
Ուրբաթ օրը,Արևմուտքից մի խումբ ճամբարականներով,ուղևորվեցինք դեպի ջերմոց լաբորատորիա: Տիկին Շողիկը սպասում էր մեզ, որպեսզի «Ծաղկաձոն» նախագծիմեր տնկած ծաղիկները նվիրեինք սիրելի ուսուցիչներին:Տեսանյութը մեծ սիրով.