Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ռուզաննա Խանջյանի գործունեությունը

Արդեն մեկ տարի է, ինչ Ռուզաննան(Պարտիզապուրակային մեկամյա ուսուցման նախկին շրջանավարտ) օգնում է պարտեզապուրակային աշխատանքներում: Մեծ դժվարությունով  Ռուզաննային հաջողվեց հաղթահարել իր խնդիրները: Հիմա ամեն տեսակ աշխատանք, ինչ կապված է հողի, բույսի կենդանու հետ, նա անում է սիրով, համբերատար, ու խնամքով: Շատ դեպքերում վստահում եմ լուրջ աշխատանքներ, որոնք իրականացնում  է ինքնուրույն: Իր աշխատանքներով  Ռուզաննան  կատարում է լաբորանտի աշխատանք:
Ներքոհիշյալ ֆիլմերը հաստատում են Ռուզաննայի պարտեզապուրակային ակտիվ գործունեությունը:

Կանաչ պատտ Հյուսիսային դպրոցում
Բակային աշխատանքներ Քոլեջում
Նախագծային աշխատանքներ տնկարանում
Նախագծային ուրբաթ
Աշխատանքներ աենափոքրերի հետ
Մասնակցություն յուրօրինակ տնկարանի ստեղծմանը
Նախագծային շաբաթվա աշխատանքներ
Տկարանային աշխատանքներ
Դդմապատ, դդմացանկապատ
Կանաչ պատը արևմուտքում
Բույսերի խնամքը ջերմոցում
Աշնանային ճամբար


Оставьте комментарий

Մայիսի 29-ից հունիսի 8-ի աշխատաժամանակ

Մայիսի 29
Բաց դռների օր ջերմոց լաբորատորիայում . նախագծերի քննարկում և գործնական ցուցադրություն
Բակային աշխատանքներ
Մայիսի 30
Բաց դռների օր ջերմոց լաբորատորիայում.  նախագծերի քննարկում և գործնական Читать далее


Оставьте комментарий

«Պարտիզապուրակային գործ» մասնագիտության վերապատրաստում

 


Оставьте комментарий

Ամառային ուսումնական ճամբարի ծրագիր

Մայիսի20-ից հունիսի 8
«Հին իրերին նոր կյանք ու շունչ». Հետաքրքիր թաղարների պատրաստում թաքթններից
«Կանաչ պատ». Նոր կանաչ պատերի ավելացում, հների խնամք
«Սերմնացան». Կրթհմլիրի այլ դպրոցներում այլ դպրոցներում իպոմեայի սերմնացան
«Սերմնադարան». Սերմնադարանի ուսումնասիրություն, վերադասավորում
«Կանաչ ցանկապատ». Բարբարիսի տնկիների տեղադրում տնկարանում
«Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ». Աշխարհում ամենաօգտակար(օդը մաքրող) բույսի նվիրում կրթահամալիրի նախակրթարաններին
«Հայաստանի դեղաբույսերը». Ճիմերի միջից երիցուկ բույսի առանձնացում և կենտրոնացում մի տեղում


Оставьте комментарий

Դդմապատ, դդմացանկապատ, դդմածառ

Այս տարի, նախորդ տարվա հաջողված փորձից ելնելով, բավականին մեծ տարածք՝ պատերի ցանկապատերի երկայնքով, ցանեցինք ամենատարբեր դդումների սերմեր, որոնք մեծանալուց հետո կհիշեցնեն դդմատոնավաճառ: Դդումներով զարդարված կլինի նաև քոլեջի այգու յասամանի թուփը: Այս տարվա ղափամայի ծեսին մեր մասնակցության նպատակը կդառնա կրթահամալիրի դպրոցներին ապահովել էկոլոգիապես մաքուր դդումներով:


Оставьте комментарий

Կանաչ պատեր, ցանկապատեր(էկոտուր 2018)

Շրջակա միջավայրի անշուք , (ինչպես շենքի ներսում այնպես էլ դրսում) տգեղ և հոգնեցնող ցանկապատերը և որոշ պատեր դարձնել աչք շոյող գեղեցիկ, օգտակար (թթվածնով հարստացնող, փոշու ծավալը նվազեցնող և հոգեկան հանգստություն պարգևող) ՝ ահա այսպիսին է «Կանաչ պատ» նախագծի նպատակը և եղել են ու կլինեն արդյունքները:

 

 

 

Խնամված պատեր ունենալու համար պահանջվում  է երկար ժամանակ ու համբերատար վերաբերմունք: Մարդը պետք է պատրաստ լինի դրան: Ու ինձ թվում է, որ թավշյա հեղափոխություն է կատարվում նաև կրթահամալիրում: Читать далее


Оставьте комментарий

Սերմնահավաք և բույսերի բազմացման եղանակների փաթեթ

«Սերմնահավաք»ը  նախագիծ է, որը  իրականացվում է արդեն մի քանի տարի: Արդյունքում ձևավոևվել է սերմնադարան, որտեղ դարանված են ամենասովորական սերմերից սկսած մինչև էկզոտիկ և հետաքրքիր բույսերի սերմեր: Читать далее


Оставьте комментарий

«Հին իրերին նոր կյանք ու շունչ (բույսերի օգնությամբ)» (էկոտուր2018)

 

Նախագիծը իրականացվում է մի քանի տարի և ամեն անգամ դառնում է ավելի նպատակային , ոճավորված, կերպարանավորված և կենդանի: Կարծում եմ, որ շատ փոքրիկ լումա է էկոլոգիական խնդիր լուծելու համար, բայց լումա է: Նախագիծն ունի երկակի էկոլոգիական նշանակություն՝ նախ անպետք իրերին վերօգտագործել և այդ իրերի միջոցով բույսեր բազմացնել ու տարածել: Թափոնները աղտոտում են շրջակա միջավայրը՝ թունավորում են օդը, ջուրը, հողը։ Читать далее