Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Թփերի և ծաղկող բույսերի տնկարան» դիպլոմային նախագծի նկարագիրը տարբեր փուլերում

Оставьте комментарий

shoxik 1

Տնկարանը պետք է ստեղծվի Քոլեջի հետնամուտքի աջ մասում: Նախապատրաստական աշխատանքները սկսվսված են:
1-ին փուլ.
Թփուտային տնկիների մի մասը  արդեն ջերմոցում արմատակալված են, իսկ մի մասը կդրվեն հողի մեջ կտրոնի տեսքով: Ծաղկող բույսերի  մի մասի (սերմերը ցանելուց հետո) սածիլները արդեն տնկելու են,  մի մասի սերմերը նոր պետք է ցանվեն, մի մասն էլ հենց տնկարանում կցանվեն: Տնկարանը նախատեսված է սարալանջի,Արևմտյան դպրոցում քարափ-բարձունքի, Հյուսիսային դպրոցում Գերդտ Քոհլեր՝ ծաղկող պուրակի  և կրթահամալիրի մյուս դպրոցների այգիները տնկիներով և բույսերով հնարավորինս մատակարարելու համար:

 

 

 


2-րդ փուլ.
Դիպլոմային նախագծի անդամների կողմից արված առաջին աշխատանքները «Թփերի և ծաղկող բույսերի տնկարան» դիպլոմային նախագծի  Դիպլոմային նախագծի անդամների կողմից արված առաջին աշխատանքները: Կատարվել են չափագրումներ և Կարմիր ավազով եզրագծելու աշխատանքների մի մասը:

 

 

 

3-րդ փուլ
Տնկարանի գարնանային առաջին աշխատանքների սկիզբը:
Այսօր Քոլեջի ներքին բակի այգում կատարվեցին պարտեզապուրակային աշխատանքներ՝ նորաստեղծ տնկարանում հայտնվեցին առաջին բույսերը՝ գացանիա: Այն շատ գեղեցիկ բույս է և ունի բազմագույն ծաղիկներով տեսակներ: Սիրում եմ այդ բույսը քանի որ ծաղկում է գրեթե երեք սեզոն: Տնկարանի նպատակը Հավաքել տնկարանում աճեցվող բույսերի (գայլարդիա,պետունիա, անյուտայի աչուկներ, իպոմեա, պասիֆլորա…) սերմերը, որոնց սածիլները ստացվել են ջերմոց լաբորատորիայում ձմռան ընթացքում: Տնկարանում կտնկվեն նաև թփեր, որոնք հետագայում կտեղափոխվեն կրթահամալիրի դպրոցների տարածքներ:

 

 

 

 

4-րդ փուլ

Այս փուլում տնկարանի ստեղծմանը մասնակցում են կրթահամալիրի տարբեր խմբերի սովորողներ

 

 

 

5-րդ փուլում արդեն աշխատանքները մոտենում են ավարտին: Մնացել են մի քանի բույսերի տնկման աշխատանքներ: Հարկավոր է պատվիրել այցեքարտի տեսքով պիտակներ, որտեղ նշված կլինեն բույսի տեսկի, անունի, հայրենիքի մասին տվյալներ:
Հարկավոր է վերացնել նաև մոլախոտերը և թարմացնել կարիր եզրագծող ավազը:

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.