Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Առցանց ուսուցման ընտանեկան նախագծերի փաթեթ

Թվում էր թե կորոնավիրուսային սահնանափակումները և դպրոցներում առցանց ուսուցման ձևաչափին անցնելը կարող էր բնագիտության առարկայի գործնական աշխատանքները անհնար դարձնել: Սակայն ինչպես պատգամում են տարբեր երկրների ժողովրդական ասացվածքները՝ «Ահնարին ոչինչ չկա»:
Չնայած նրան, որ անձմբ ես աշխատում եմ ֆիզիկական միջավայրում՝ այնուհանդերձ իրավիճակը թելադրում է կազմակերպել նաև առցանց ուսուցում, այլապես ում է պետք այն ամենը, ինչը որ ստեղծվել և կիսատ է թողել կարելի է ասել, ուսումնական տարվա կեսից ավելին և երբ սովորողը պետք է զարմանար ու ուրախանար իր գործունեությամբ՝ լոլիկից սերմ ստացած, սերմից սածիլ ստացած, սածիլը թաղարի կամ ջրի մեջ (հիդրոպոնիկա) տեղափոխած. Այս ամենից հետո պետք է տեսներ բույսի ծաղկելը, լոլիկի ձևավորումն ու մեծանալը, կամաց-կամաց կարմրելը և վերջապես համտեսել այն՝ չէր կարելի անմասն թողնել սովորողին այս ամենից, չեր կարելի այս ամենից անտեղյակ թողնել սովորողի ծնողներին, ընտանիքի անդամներին, չտեղեկացնել թե ինչ միջավայրում է սովորում ու նաև ինչու՞ ոչ աշխատում իր երեխան:: Պատճառն այդ էր , որ որոշեցի պարբերաբար հաղորդումներ անել ջերմոց-լաբորատորիայից և հիդրոպոնիկայի ջերմոցից ու չկտրել սովորողին ֆիզիկական միջավայրից՝ թեկուզ առցանց միջամտությամբ:
Առցանց ուսոցման փաթեթում ներառված նախագծերը իրար սերտորեն փողշաղկապված են:
Հանգամանքները իրենք են թելադրում անելիքը: Հարկավոր էր վերհիշել անցած տարվա կատարած նախագծերը և փորձել դրանք դարձնել հնարավորինս հասանելի, դե իսկ մնացածը ժամանակակից տհտ հմտություններին և տեխնոլոգիաներին որոշակի տիրապետելու կարողությունների մեջ է: Առաջին նախաձոռնությունը հաջողվեց: Դավիթ Բլեյանի հետ կազմակերպեցինք առցանց սերմնացան:
.«Իմ պատշգամբը» + «Սովորող, սովորեցնող»
Այս ընտանեկան առցանց նախագիծն իրականացում է Դավիթ Բլեյանն իր ընտանիքի անդամների հետ: Առաջին փուլը սերմնացանն էր, որի ժամանակ ցանվել են Քոլեջի այգուց հավաքված սերմերը: Դավիթի մայրիկի հետ քննարկումներ անելուց հետո որոշվեց հաջորդ պարապմունքը կազմակերպել Դավիթի դասարանի հետ՝ բնագիտության պարապմունքի ժամանակ, որտեղ Դավիթն իր ձեռք բերված տեխնոլոգիական հմտությունները կփոխանցի ընկերներին: Ծնվեց  «Սովորող, սովորեցնող» նախագիծը ևս կիրառելու առցանց ուսուցման մեջ՝ նախապես սովորողի հետ անցկացնելով փոքրիկ վարպետության դաս: Նշեմ կարևոր փաստ, որ սովորեցնողը ամեն անգամ էստաֆետը հանձնելու է ընկերներից մեկին, հաջորդ շաբաթ պարապմունքն անցկացնելու համար:
Կամաց-կամաց փորձում ենք իրականացնել ներքոհիշյալ նախագծերը: Չեմ կարծում, որ բոլորին կստացվի կյանքի կոչել, բայց դե սխալների վրա կսովորենք, պետք եղած դեպքում շտկված կիրականացնենք:
Ներկայացնում եմ իրականացվող նախագծերի շարքը, յուրաքանչյուրին մի փոքր պարզաբանումով.
Նախագծեր.
1. «Իմ պատշգամբը» + «Սովորող, սովորեցնող». խորհրդատու՝ Շողիկ Պողոսյան, իրականացնող՝ Դավիթ Բլեյան
2.Ծաղկող սածիլների տնկարան
3.Ծաղկոցներ կրթահամալիրի դպրոցներում
4. Ծաղկող թփերի տնկարան
5. Ծաղկաձոն նախագիծն այժմ վերափոխված «Ծաղկաձոն» նախագիծն առցանց
6. Դեղատուն պատուհանագոգին
7. Առցանց ուսուցման գործնական աշխատանքների և առաջադրանքների փաթեթ
8. Հայաստանի դեղաբույսերի տնկարան. Այս նախագծին հետո առանձին կանրադառնամ: Միայն նշեմ, 6 տեսակի բույս արդեն ունենք Քոլեջի ներքին այգում և հետագայում տեսակները կավելացվեն:
Հիմա այն մասին, թե որ նախագիծը ինչ տարիքային խմբի հետ է իրականացվում և ինչպես: Նշեմ, որ պարապմունքի ժամանակ, երբ հնչում են հարցերը, անդրադարձ է կատարվում փաթեթի բոլոր նախագծերին ու ոչ միայն փաթեթի:
Ի վերջո բոլոր նախագծերն իրականացնելու արդյունքոմ փորձում ենք թեկուզ շատ քիչ, բայց ունենալ որոշակի ներդրում.
1. էկոլոգիապես մաքուր միջավայր ստեղծելու սեփական անձի և նրան շրջապատող մարդկանց համար
1.Բույսերի օգտակարության կարևորում
2. Բույսի խնամքի, բազմացման, տարածման տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բերում
3. Սովորողի անմիջական մասնակցություն
4. Ծանոթացում թաղարով ծաղիկ նվիրելու  կուլտուրային, որի ժամանակ թաղարը կարող է նաև լինել ընտանիքում միասին պատրաստված՝ ամենատարբեր թափոններից և հին իրերից
5.  Բնության, ընկերոջ, հարազատի նկատմամբ հոգատար անհատի ձևավորում

1.«Իմ պատշգամբը» + «Սովորող, սովորեցնող»
Ինչպես արդեն վերը նշեցի այս ընտանեկան առցանց նախագիծն իրականացում է Դավիթ Բլեյանն իր ընտանիքի անդամների հետ: Գնում են բանակցություններ Սոնա Փափազյանի՝ կազմակերպիչ և Շուշան Ալեքսանյանի՝ բնագիտությու դասավանդող հետ, ավելի արդյունավետ անցկացնելու գործնական առցանց պարապմունքը առանց վնասելու բնագիտության տեսական պարապմունքներին:
Տիարի առաջարկով դասարանը մասնատել մի քանի փոքր խմբերի և գնագիտության պարապմունքից առաջ անել գործնական աշխատանքներ:
2. Ծաղկող բույսերի սածիլների տնկարան. սերմնացան
Այս նախագիծն սկսվել է դեռևս ձմռան սկզբին՝ սերմնացան նախագծի շրջանակներում: Արդյունքը շշմեցուցիչ հաջող ստացվեց: Հիմնական մասնակիցներն Արևելյան դպրոցի 4-5 դասարանի սովորողնեներն են: Այս սածիլներն են, որ պետք է զարդարեն կրթահամալիրի բոլոր դպրոցների փոքրիկ տարածքները՝ դառնալով գունագեղ ծաղկոցներ: Իրականացնողները պետք է լինեն մեկամյա պարտեզապուրակային բաժնի ուսանողները, որպես լրացուցիչ նախագիծ՝ կցված հիմնական նախագծային թեմաներին:
3. Ծաղկոցներ
Ծաղկոցներ ստեղծվելու են կրթահամալիրի բոլոր դպրոցների մի փոքրիկ տարածքում՝ նախապես նախագծված Կարինե Մացակյանի կողմից և հարմարեցված եղած սածիլների տեսակների և գուների: Այս նախագիծը շարունակությունն է «Ծաղկող բույսերի սածիլների տնկարան» նախագծի: Կարծում եմ, իրականացնողներն ըստ տիար Բլեյանի կլինեն պարտեզապուրակային մեկամյա խմբի ուսանողները:

4. Ծաղկող թփերի տնկարան
Այս նախագիծը ևս դիպլոմային նախագծի թեմա է և այն նոր պետք է մեկնարկվի, քանի որ իսկական սկսելու ժամանակը ապրիլի կեսերն են, իսկ մի քանի տեսակներ էլ ծաղկելուց հետո միայն կարելի որպես կտրոն օգտագործել: Կրթահամալիրի այգիներում անընդհատ կանաչապատվող տարածքները պահանջում են լանդշաֆտային նոր ձևավորումներ, որն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում ունենալ սեփական ծաղկող թփերի տնկարան:
Տնկարան կարող է ունենալ կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց. մեկամյա պարտեզապուրակային խմբի հետ

5. «Ծաղկաձոն» ընտանեկան առցանց ուսուցման փաթեթ
Փաթեթ ձևավորվելու է քայլ առ քայլ՝ այն իրականացնելու ընթացքում, և առաջարկվում է բոլորին, ում հնարավոր է հասանելի դարձնել՝ սովորողին, դասավանդողին, ծրագրի ղեկավարներին, նախակրթարանի ծնողներին, հանրությանը:
Իսկ սեբաստացի կանայք ներկայացված բույսերից նախընտրածը կարող են ստանալ նվեր՝ վերադառնալով ֆիզիկական միջավայր:

6. Առցանց ուսուցման գործնական աշխատանքների և առաջադրանքների փաթեթ
Ընտրությամբ գործունեության խմբի Արևելյան դպրոցի սովորողների հետ փորձում ենք խաղի միջոցով վերհիշել և ավելացնել այն բույսերի անունների ցանկը, որոնք առաջարկվում են ըստ խաղի կանոնների՝ «Բույսերի աշխարհում» դաս-խաղ:
Ամենաուշագրավն այն է, որ ծնողներն անհանգստացած միջամտում են՝ փորձելով օգնել երեխայի թիմակիցներին, իսկ ուրախալին, որ բույսը համակարգչին մոտեցնելուն պես լսվում է ճիշտ պատասխանը: Այս խմբին և ոչ միայն նրանց առաջարկվել է նաև Առցանց ուսուցման գործնական աշխատանքների և առաջադրանքների փաթեթ , որի արդյունքներն ամփոփված են մարտի 16-20 առցանց առաջադրանքների կատարված նյութերում: Այս պարապմունքներն սկսել ենք իրականացնել կրթահամալիրի բոլոր դպրոցների 4-5 դասարանների ընտրության խմբերի հետ՝ Անժելա Բլեյաի և Շուշան Ալեքսանյանի հետ համագործակցելով:
7. Դեղատուն պատուհանագոգին
Այս նախագծի նպատակն է հանրությանը ծանոթացնել յուրաքանչյուր սենյակային բույսի բուժիչ և օգտակար հատկություններին: Որպես պարապմունք անց եմ կացնում բոլոր խմբերի հետ, իսկ որպես իրականացվող նախագիծ, Քոլեջի խմբերի հետ, Նելլի Գեղամյանի հետ համագործակցելով: Առաջարկվում է շատ հետաքրքիր խաղի կանոններ: Ամեն շաբաթ մի քանի բույսի մասին ներկայացվելու է ամենահնարավոր տեղեկություններ՝ խնամքի, բազմացման, օգտակար և բուժիչ հատկությունների մասին: Նախագծի մասնակիցը ընտանիքի հետ կարդում, քննարկում և դուրս է բերում այն հատվածները, որոնք վերաբերվում են տվյալ բույսի օգտակար և բուժիչ հատկություններին ու երբ հայտարարվի ավարտը, նա ով ավելի շատ բույսերի մասին տեղեկություններ կհավաքի «Դեղատուն իմ պատուհանագոգին» նոր բացված բաժնում, կստանա նվեր այդ բոլոր բույսերից:


Оставьте комментарий

«Ծաղկաձոն» ընտանեկան առցանց ուսուցման փաթեթ ՝ «Դեղատուն իմ պատուհանագոգին»

Այս նախագիծը զգալիորեն տարբերվում է մինչ այժմ իրականացված նախագծերից:
Փաթեթ ստացվելու է քայլ առ քայլ՝ այն իրականացնելու ընթացքում և առաջարկվում է բոլորին, ում հնարավոր է հասանելի դարձնել՝ սովորողին, դասավանդողին, ծրագրի ղեկավարներին, նախակրթարանի ծնողներին, հանրությանը: Առաջարկվում է շատ հետաքրքիր խաղի կանոններ: Ամեն շաբաթ մի քանի բույսի մասին ներկայացվելու է ամենահնարավոր տեղեկություններ՝ խնամքի, բազմացման, օգտակար և բուժիչ հատկությունների մասին: Նախագծի մասնակիցը ընտանիքի հետ կարդում, քննարկում և դուրս է բերում այն հատվածները, որոնք վերաբերվում են տվյալ բույսի օգտակար և բուժիչ հատկություններին ու երբ հայտարարվի ավարտը, նա ով ավելի շատ բույսերի մասին տեղեկություններ կհավաքի «Դեղատուն իմ պատուհանագոգին» նոր բացված բաժնում, կստանա նվեր այդ բոլոր բույսերից:
Սիրելի սեբաստացի կանայք կա մեկ անկնկալ ևս. հետևեք հաղորդումներին, ընտրեք Ձեզ համար հետաքրքրություն առաջացրած բույս և ոչ առցանց՝ այլ առկա հանդիպումների ժամանակ ձեռք բերեք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի ջերմոց լաբորատորիայից՝ որպես նվեր:
Մարաթոնը սկսված է:
1. ներկայացնում են հեշտ բազմացող խորդենի
Խորդենի

Почему не цветет герань и что делать для возобновления цветения

Բուժարար փիփերթ
MALVACEAE – փիփերթազգիներ
Խորդենի
Ամենատարածված տնային ծաղիկը խորդենին է (պելարգոնիա): Այն յուրահատուկ սենյակային բժշկի դեր է կատարում նյարդային հիվանդությունների, հատկապես` նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների, տարբեր ծագումների նևրոզների, անքնության դեպքում: Խորդենու գլխավոր ազդող բաղադրիչը գերինոլն է: Այն հակամանրէային և հակավիրուսային հատկություն ունի: Աշնան և ձմռան օրերին խորդենու հոտը, նրա վառ կարմիր կամ վարդագույն ծաղիկները և ժաներիզավոր տերևները կարող են բարձրացնել տրամադրությունը, նպաստել սթրեսի և հոգնածության վերացմանը:

Խորդենու մոգությունը
Պայծառատես Վանգայի տանը միշտ խորդենի է եղել` պատուհանագոգի վրա, ինչպես հին, բարի ֆիլմերում։

Հնագույն ժամանակներից կարծել են.

  • Ովքեր դեռ չեն գտել իրենց կեսին, պետք է մշակեն վարդագույն ծաղկող խորդենի։
  • Ովքեր գտել են և ուզում են, որ փոխադարձ սերն օր օրի ուժեղանա և հավերժ լինի, թող խնամեն նաև կարմիր ծաղկող բույսը։
  • Եթե կինը հղիանալու խնդիր ունի, ապա խորհուրդ է տրվում մշակել սպիտակ ծաղիկներ տվող բույս։

Խորդենու պատրաստուկները դաբաղող, արյունահոսությունը դադարեցնող, ցավազրկող, հակաբորբոքային և հականեխիչ ազդեցություն են թողնում: Ժողովրդական բժշկության մեջ խորդենու արմատը և տերևներն օհտագործում են տարբեր արտաքին և ներքին արյունահոսությունների, գաստրիտների, բրոնխիտների, երիկամաքարային հիվանդությունների, ռևմատիզմի, հոդատապի դեպքում:
Խորդենու եփուկը կամ թուրմն օգտագործում են ստոմատիտի, անգինայի դեմ բերանի խոռոչի ողողման համար, որպես թրջոցներ` էկզեմայի, խոցերի, խուղակների, դերմատիտների բուժման համար, մազաթափության դեպքում` գլուխը լվանալու համար: Տերևների եփուկն օգտագործում են ոսկրերի կոտրվածքների դեպքում, լոգանքի համար: Խորդենու եփուկը և թուրմը պատրաստում են հետևյալ համամասնությամբ. 2-4 թեյի գդ. չոր տերևները 2 բաժակ եռացրած ջրում:
Փիփերթից ստանում են դեղին ներկանյութ։ Բուժական նպատակներով օգտագործվում են բույսի տերևները, ծաղիկները, սերմերը, արմատները։ Ծաղիկները հավաքում են չբացված վիճակում, տերևները` նախքան ծաղկելը։ Չորացնում են բաց ծածկի տակ, բարակ շերտով։ Տերևները և ծաղիկները պահում են` ապակյա, իսկ արմատները` փայտյա տարայի մեջ։ Ա. Ամասիացին խորհուրդ է տվել փիփերթի-մոլոշավարդի հյութով թրջոց դնել ջերմության հետևանքով առաջացած աչքացավի ժամանակ։ Կիրառել է այն չոր հազի, երիկամների, միզապարկի և միզուղիների հիվանդությունների ապաքինման համար։ Ժողովրդական բժշկության մեջ փիփերթի ծաղիկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց։ Բույսի վերգետնյա մասի եփուկով կատարում են ողողումներ, լոգանք։ Խմում են տաք վիճակում` հազի, թոքախտի դեպքում։ Սերմերի եփուկն ու թուրմը օգնում է բրոնխիտի, հազի, շնչուղիների հիվանդությունների, միզապարկի բորբոքման դեպքում։

Դեղատոմսեր
Դժվար միզարձակման դեպքում. Խմեք փիփերթի տերևների եփուկը` կաթով։ 2ճ/գ փիփերթի թարմ տերևները (չոր` 1 ճ/գ) թրմեք 200 մլ եռջրի մեջ 20-30 րոպե։ Քամեք։ Խառնեք հավասար քանակությամբ տաք կաթի հետ, խմեք օրվա ընթացքում 2-3 անգամ, սնունդ ընդունելուց մեկ ժամ հետո։
Ստամոքսի խոցի վիրահատությունից հետո. Պատրաստեք փիփերթի եփուկ, քամեք։ Խառնեք 200 մլ-ին 1-2 թ/գ շաքար, բաժանեք 3-4 մասի, խմեք օրվա ընթացքում։
Անեմիայի դեպքում. 40 գրամ փիփերթի արմատներին ավելացրեք 1 լիտր սպիտակ գինի, թրմեք մութ, հով տեղում 2 շաբաթ։ Պարբերաբար թափահարեք, քամեք։ Խմեք օրը երեք անգամ, 50-ական մլ։
Ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում. Ընդունեք օրը մեկ թեյի գդալ թարմ ծաղիկներից ստացված հյութ, խառնած (1։1) մեղր, լուծեք 200 մլ գոլ ջրի մեջ։ Խմեք օրը 1-2 անգամ 100 մլ։
Մարսողական համակարգի, միզուղիների հիվանդությունների դեպքում.
Մանր կտրատած (3մմ) 1 ճ/գ փիփերթի արմատները թրմեք 3-4 ժամ 200 մլ զտված ջրի մեջ։ Ճզմեք հումքը թուրմի մեջ։ Խմեք մեկական ճ/գ յուրաքանչյուր 2 ժամը մեկ։
Վերցրեք յոթական գրամ փիփերթի ծաղիկներ, տուղտի ծաղիկ և տերև, 6 գրամ կտավատի սերմ։ Ավելացրեք 400 մլ եռջուր, եփեք 15 րոպե ջրային բաղնիքի վրա։ Հումքը քամեք թուրմի մեջ։ Խմեք կեսական բաժակ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց հետո։

Բկաբորբի և նշկաբորբի (տոնզիլիտ) դեպքում. Մեկական ճ/գ փիփերթի և խռնդատի (verbascum), եղեսպակի տերևները 12 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, գոլ վիճակում, միաժամանակ նույն թուրմով ողողեք կոկորդը։

Փիփերթի օգտագործումը հակացուցված է հղիներին։

2. Փաթեթի երկրորդ բույս.
Ալոե Առավել հայտնի են հալվեի «Ծառատիպ» (Aloe arborescens) և «Վերա» (Aloe variegata) տեսակները։

Ալոեի օգտակար հատկությունները - 1lur.am

Հնագույն ժամանակներից մարդիկ հավատացել են, որ կան բույսեր, որոնք ի զորու են բուժել ցանկացած հիվանդություն, երկարաձգել կյանքը և նույնիսկ անմահություն պարգևել։ Հալվեի (ալոէ) բուժիչ հատկությունների մասին գրված է Հին Հնդկական Սուրբ գրքում, Էբեր եգիպտական մագաղաթում, Աստվածաշնչում։

Հարավային Աֆրիկայի մերձհասարակածային բնակլիմայական պայմաններում աճող հալվեն վաղուց ի վեր հատել է հասարակածը։ Բույսի բուժիչ հատկությունները հայտնի են եղել Հին աշխարհում` Շումեր, Աքքադ, Բաբելոն, Ասորեստան, Եգիպտոս, Խեթեր, Ուրարտու, մեր օրերին` ամենուր։

Բույսը մշակել են արքայական դղյակների մուտքերի մոտ։ Չէ՞ որ, ըստ հավատալիքի, այն պաշտպանում էր ցանկացած անախորժություններից։ Հյութով հազարամյակներ շարունակ բուժել են զինվորների մահաբեր վերքերը, շոգեխաշած տերևի հյութը հնագույն ժամանակներում պատրաստվող անմահական բալասանի մաս է կազմում։ Որպես դեղամիջոց` լայնորեն կիրառվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Հայ ականավոր բժշկապետ Ա. Ամասիացին գրել է. «Սապռը օժտված է չորացնող հատկությամբ։ Գլուխը մաքրում է ավելորդ հեղուկներից։ Օգնում է քթի վերքերի դեպքում, սրում տեսողությունը։ Գլխին քսելու դեպքում սպանում է ոջիլներին, կանխում է մազաթափությունը։ Մարմնին քսելու դեպքում կթեթևացնի ասթմայով ու շնչարգելությամբ տառապողների վիճակը։ Մաքրում է լյարդը, բացում խցանումները և օգնում է դեղնախտի դեպքում։ Ճիճվաթափ հատկություն ունի։

Բուժում է խոցերը։ Եթե օգտագործեն կարագի հետ, կբուժի էկզեման և կվերացնի չորությունը։ Բայց վնասակար է թութքի դեպքում։ Դրա վնասակար ազդեցությունը վերացնում է բուսախեժը։ Գեղիանոսն ասում է, որ հալվեն տարրալուծում է դեղին մաղձը։ Դիոսկորիդիսն ասում է, որ եթե 1,5 գրամ հալվեի հյութը տաք ջրով խմեն, կթուլացնի փորը և կմաքրի ստամոքսը։ Եթե 6 գրամ քամեն, կդադարեցնի կոկորդի արյունահոսությունը։ Հալվեն կօգնի դեղնախտով հիվանդին, եթե խառնեն մեղրի հետ և ուտեն, կտարրալուծի դեղին մաղձը։

Դիոսկորիդիան ասում է նաև, որ եթե երեք օրվա ընթացքում օրական 4,5 գրամ հալվե ուտեն, երեք օր ընդմիջում տան և նորից երեք օր ուտեն, կբուժի արմատացած էկզեման։ Մասուրճուեն ասում է, որ հալվեն բացում է խցանումները, ամրացնում է լյարդը, տաքացնում և ամրացնում է ստամոքսը, օրգանիզմից դուրս է հանում գազերը, սրում է միտքը։ Շատ օգտակար է ոսկրացավի և հոդացավի դեպքում։ Հալվեն ստամոքսի լավագույն դեղամիջոցներից է, հանգստացնում է ցավերը, բացում է ախորժակը, նպաստում է մարսողությանը»։

Հնագույն ժամանակներից Մադագասկար կղզուց բերվել և մշակվում է Արաբական թերակղզու հարավում։ Արաբներն այն անվանել են դառնահամ հյութ ունեցող բույս։ Բնական պայմաններում ծաղկում է գրեթե յուրաքանչյուր տարի։ Ծաղկակիր ցողունը հասնում է մինչև 20 մ բարձրության։ Ծաղիկները գեղեցիկ են, բաց դեղինից մինչև կարմիր երանգների, ունեն խողովակի կամ զանգակի տեսք։ Հավաքված են հուրանաձև կամ ողկուզավոր ծաղկաբույլի մեջ։ Մեղրատու է, փոշոտումը կատարվում է մեղվաղշերի միջոցով, որոնք խմում են ծաղիկի քաղցրահյութը։ Բազմանում է սերմերի միջոցով և վեգետատիվ եղանակով։

Ացեմանանը ածխաջրատ է, որի մակրոմոլեկուլը հեշտությամբ է լուծվում ջրի մեջ։ Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Նպաստում է ուռուցքներ առաջացնող բջիջներին ճնշող նյութերի ակտիվացմանը։ Այսօր աշխարհի առաջատար բուժհիմնարկներում «Վերա» հալվեի հյութը կիրառվում է ուռուցքների թերապևտիկ բուժման ընթացքում` որպես ազդեցիկ օժանդակ միջոց։

Բույսի հայրենիքը ՀԱՀ-ի Կապա մարզն է։
Հյութը պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող (ընդհանուր առմամբ, թվով 18 կամ 20) բոլոր ամինաթթուները, 20 հանքային, մոտ 200 այլ օգտակար նյութեր։ Ամինաթթուները կարևոր են առողջ բջիջների վերականգնման համար։
Պարունակում է B խմբի, E, C վիտամիններ, ենթավիտամին A։

Զարմանալի է, սակայն կա կարծիք, որ Եվրոպայում բույսը տարածում է ստացել համեմատաբար ուշ` 1700թ.-ից հետո։ Ի սկզբանե այն օգտագործվել է` որպես լուծողական հատկություն ունեցող, մարսողությունը լավացնող միջոց։ Ավելի ուշ հայտնաբերվել են բույսի հականեխային, հակամանրէ, հակաբորբոքային հատկությունները։

Հալվեի պատրաստուկներով մշակելիս` բուժվում են վերքերը, այրվածքները, տրոֆիկ խոցը, որոշ մաշկային և թարախային ինֆեկցիայի հետևանքով առաջացած հիվանդություններ։
Ժողովրդական բուժարարները բուժում են նաև կրծքապտուկների ճաքերը, բերանի և կոկորդի լորձաթաղանթի բորբոքումները, շրթունքների անկյունում առաջացած հերպեսը, քրոնիկ տոնզիլիտը։ Պատրաստուկները թեթևացնում են անկողնային հիվանդների մոտ առաջացող պառկելախոցը։ Բոլոր նշված հիվանդությունների բուժումը ենթադրում է հալվեի պատրաստուկների արտաքին կիրառում։

Բույսի վերոգրյալ հատկությունները և կիրառումը գիտականորեն հիմնավորվեցին

Ալոինը կիրառվում է որպես լուծողական, ցավամոքիչ և հակամանրէ միջոց։ Դեղամիջոցը 2002 թվականից արգելված է ԱՄՆ-ում։ Ժամանակակից արտադրողներն օգտագործում են միայն տերևի պտղամիսը, մշակված է հումքի տեխնիկական վերահսկման խիստ համակարգ։ Վերահսկվում է նաև պատրաստի արտադրանքի որակը։

Ա. Ամասիացու նկարագրությունը ավելի քան համապատասխանում է ժամանակակից հետազոտություններին, նաև նշում է բույսի կիրառման հետ կապված հակացուցումներ։ Նկարագրության բարձր մակարդակը մեր ազգի, հնագույն ժամանակաշրջանից եկող բնագիտական գիտելիքների արդյունք է։ Ցավոք, մենք շատ քիչ տեղեկություններ ունենք այդ ավանդույթների վերաբերյալ։

Այնուամենայնիվ որոշ պատմական ապացույցներ պահպանվել են։ Բնական պայմաններում աճող բույսն արտակարգ կայուն է անբարենպաստ արտաքին ազդեցությունների հանդեպ։ Երաշտի դեպքում տերևի կեղևի ծակոտիները փակվում են, ինչի շնորհիվ պահպանվում է պտղամսի մեջ պարունակվող խոնավությունը։ Մի շարք գիտական հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ ջերմաստիճանի տատանումների դեպքում բույսի ներսում սկսում են ակտիվանալ կենսաբանորեն ակտիվ նյութերը։ Արդյունքում` վնասված բջիջները վերականգնվում են։

Երևի նկատած կլինեք, որ տերևի հատույթի մակերեսը (ինչպես օրինակ, կտրված խնձորի) փոխում է իր գույնը։ Դա նշանակում է, որ պտղամսում պարունակվող նյութերը գտնվում են ատոմար վիճակում։ Վերոգրյալ երկու հատկությունների շնորհիվ օգտակար նյութերը շատ արագ են տարածվում (յուրացվում) օրգանիզմում, վերականգնում հիվանդ բջիջները։ Քանի որ օգտակար նյութերը բազմաթիվ են, լայն է նաև ազդեցության ոլորտը։
Կտրված թարմ տերևը մի քանի օր պահում են 6-8 C դրական ջերմաստիճանի պայմաններում, այդ ընթացքում բույսն արտադրում է իրեն գենետիկորեն բնորոշ կենսաբանական նյութերը։ Նման մշակման ենթարկված նյութերն օգտագործում են աչքերի հիվանդությունների, արյան շրջանառության խանգարման, պառկելախոցի համալիր բուժման ժամանակ։

Հալվե «Վերայից» ստանում են մի շարք գեղարարական, հիգիենիկ միջոցներ։ Բույսի թարմ հյութը և դրանից ստացվող փոշին կիրառվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։ Հաճախ են ընդգրկում դեղաբուսային հավաքածուների մեջ, քանի որ, ինչպես արդեն նշվել է, շատ արագ է տարածվում օրգանիզմում։

Ալերգեն է, պատրաստուկները կիրառելիս համոզվեք, որ չունեք անհատական անընկալություն բույսի հանդեպ։ Մենք գիտենք, որ ալերգիան առաջանում է սննդամթերքում պարունակվող որոշ նյութերի կամ ինչ-որ արտաքին ազդեցության պատճառով։ Բուժումը բարդ է, քանի որ դժվար է ախտորոշել բուն պատճառը։ Հալվեի կիրառումը շատ հաճախ օգտակար է լինում։ Այդ ուսումնասիրությունները կատարել են չինացի գիտնականները։

Նրանք գտնում են, որ հալվեն օրգանիզմում «ներդաշնակություն հաստատող» բույս է։ Վերոգրյալից պարզ է դառնում, որ բույսն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և լայն կիրառում դեղագործության և ժողովրդական բժշկության մեջ։ Հարց է առաջանում` արդյո՞ք իմաստ ունի աճեցնել և բուժվել հալվեի հյութով տնային պայմաններում։ Հասկանալի է, որ բուժման ընթացքը պետք է պարտադիր վերահսկվի բժշկի կողմից։


Оставьте комментарий

Առցանց ուսուցման գործնական աշխատանքների և առաջադրանքների փաթեթ

Առցանց ուսուցման փաթեթ

Փաթեթում առայժմ ներառված են երեք թեմաներ՝ բույսերի բազմացում
1. Կտրոնով
2. Սերմով
3. Հիդրոպոնիկան՝ որպես ուսումնական ջերմոց


Оставьте комментарий

«Բույսերի բազմացման եղանակներ» տեսաֆիլմերի փաթեթ

 

 

Բոլոր փաթեթներ

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար
«Ծաղկաձոն»2019
Ուսումնական նախագծեր
Սերմահավաք
Սերմնացան
Բազմացման եղանակներ
Կենդանիների խնամք
Բույսերի խնամք
Իմ թաղարը