Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Սերմնահավաք, սերմնացան Հյուսիսի ճամբարականների հետ

Մի շատ հետաքրքիր օրվա մասին պատմում և տեսաֆիլմով ներկայացնում է Գայանե Ավետիսյանը

Այսօր 1.1 դասարանի երկարացված օրվա սովորողների հետ քայլքով  գնացինք  Ջերմոց-լաբորատորիա: Մինչ գնալը ծանոթացանք բույսերի արմատներին՝ նրանց նշանակությանը բույսերի կյանքում: Ջերմոց-լաբարատորիա հասնելուն պես ծանոթացանք կենդանիներին, այնուհետև ընկեր Շողիկը ծանոթացրեց բույսերի հետ: Ծանոթացանք խորդենի կոչվող ծաղկի հետ՝:Ծաղկից հավաքեցինք սերմերը և ցանեցինք փոքրիկ ծաղկամանների մեջ: Սովորողները սերմերը իրենց հետ վերցրեցին, տանը մայրիկների հետ ցանելու նպատակով:


Оставьте комментарий

Նոյեմբերյան հաշվետվություն

Փորձեմ ներկայացնել նոյեմբերին կատարված աշխատանքները:Այս ամիս շատ խառնիխուռն էր թե հոգևոր, թե մտավոր և թե ֆիզիկական աշխատանքների առումով: Մեկ շաբաթ շարունակ կարի արհեստանոցում կարվեց 60 հատ բազմաֆունկցիոնալ անձրևանոց-թիկնոցներ: Ճիշտ է պատերազմը ավարտվեց, բայց դե բոլոր դեպքերում բանակի համար կարևոր արտահագուստ էր:
Ըվետա Ջանազյանի հետ կիսել ենք բնագիտության դասաժամին սովորողների խումբը, որը մասնակցել է բոլորիրականացվող նախագծերի գործնական իրականացմանը: Նախագծեր իրականացվեցին նաև արցախցի երեխաների հետ: Հատկապես ոգևորվել էին օշինդրի մասին տեղեկանալուց, հետո այդ բույսի բերքահավաքին և չորացնելուն մասնակից լինելուց: Նրանց ոգևորել է, այն փաստը որ լինելով ամենաօգտակար դեղաբույսերից մեկը, օգտագործվում է որպես միջատների վերացման և բույսերի հիվանդության բուժման, անվնաս մարդու համար, օրգանական միջոց:
Իրականացվեցին Ապաստարան այգու բույսերին շատ կարևոր դարձած նախագծի շրջանակներում՝ բույսերի պահպանումը մի քանի փուլերով: Հատկապես կարևորում եմ ֆիզալիսի թփերի տեղափոխումը ջերմոց-լաբորատորիա: Տեղափոխումը ստացվեց, քանի որ փորձեցինք հնարավորինս չվնասելով արմատները, հողածածկույթվ ու բերքը վրան տեղավորել համապատասխան թաղարի մեջ: Տեսնենք ոնց կստացվի: Մյոս փուլը ծաղկող բոյսերի տեղափոխումն է թաղարների մեջ, որ գարնանը միանգամից փարթամ, ծաղկած բույսեր տեղափոխվեն այգիներ: Այս նախագիծը իրականացվեց Հյուսիսոմ և Հարավում: Պակաս կարևոր չի 3-րդ փուլը՝ այն է ամռան վերջին աշնան սկզբին գետնին թափված և ծլած սերմերի տեղափոխումն ցանքարկղերի մեջ: Սրանք էլ լավ պահպանելու դեպքում գարնանը բավականին մեծ բույսեր կդառնան: Այս հարցում ինձ օգնեց իմ կամավորական ընկեր՝ Ալինան, քանի որ թիկունքից հարվածեց անիծյալ կովիդը, չնայծ ինձ թվում էր, որ ես անձեռնմխելի էի, գոնե այս հիվանդության դեպքում: Ուզում եմ հիշել տիարի խոսքերը«Ամենաանշահախնդիր աշխատանքը կամավորականինն է»: Փորձը ցույց է տալիս, որ իրոք այդպես է, դա հոգեվիճակ է հասնելու, օգնության ձեռք մեկնելու: Նույն Ալինան արագ արձագանքեց զինվորին հագուստ կարելու ժամանակ: Այս ամիս էլ այսպես: Ասեմ, որ օրերս իզուր չեմ անցկացնում: Համացանցից դուրս եմ բերում, ռուսեենից թարգմանում, պարտիզապուրակային մոդուլներին համապատասխան նյութեր, որոնք կդառնան էլեկտրոնային փոքր ձեռնարկ:

Ամսվա սկզբից շարունակվել են ետևյալ նախագծերը:
1. Ապաստարան այգու բույսերին
2. Ձմռանն ընդառաջ

Այս նապագիխը

3.Սերմահավաք
4. Սերմնացան


 Կենդանիների խնամք

Սերմերի փաթեթավորում


Оставьте комментарий

Ապաստարան Հյուսիսի ծաղիկներին:

Քանի որ հատուկ վերաբերմունք ունեմ հատկապես ծաղկող բույսերի հանդեպ և տարիների հետազոտական փորձից պարզվել է , որ գոնե 60%ը պահպանվում են, եթե տեղափոխվում են սենյակային պայմաններ և բույսը անկախ իր կամքից դռնում է երկամյա, եռամյա, ունենք մինչև քառամյաի ստացված փորձ, որը չի բացառվում, որ կավելանա: Արդյունքներից ելնելով այս փորձը կիրառեցինք հյուսիսում, առավել ևս, որ ոչ մի նյութական ներդրում պետք չի, այլ ընդհակառակը շահավետ նախագիծ է՝ կարող ենք փարթամ պահպանված բույսերը դուրս բերել գարնանը այգի և արագ ձևավորել ունենալ ծաղկող ծաղկոցներ:
Աշխատանքների մասին պատմում է և տեսաֆիլմերով ներկայացնում է Անժելա Բլեյանը.
Հյուսիսային դպրոցում գտնվող դատարկ թաղարները համալրեցինք Սիենայի պուրակում գտնվող սենյակային բույսերով՝ փրկելով նրանց ձմռան մոտալուտ ցրտերից: Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ տեղափոխեցին բույսերը և սիրով աշխատեցին:


Оставьте комментарий

Սերմահավաք Քոլեջի այգուց

Նոյեմբերի սկիզբը սերմնահավաքի ամենալավ ժամանակներից է, ու քանի որ Հարավային դպրոցից Նաիրուհին ուզում է ներկայացնել մի նախագիծ, որն իրականացնելու համար հարկավոր է մեծաքանակ ծաղիկների սածիլներ (որը շատ ողջունելի է), որոշել է ստանալ այդ սածիլները Հարավում: Հավաքվեցին ամենագեղեցիկ ծաղիկների սերմերը: Գործընթացը սկսված է, նմացածը ընթացքում կճշտվի, կխորհրդակցվի՝ կստացվի շատ լավ, չի ստացվի կմատակարարվի Քոլեջի սածիլանոցից:


Оставьте комментарий

Օշինդրը որպես ամենա-ամենաբուժիչ դեղաբույս

Նյութը որոշել եմ ուղարկել դասավանդողով, ու կխնդրեմ ծանոթանան բոլորը՝ առավել ևս, որ կրթահամալիրի ողջ տարածքում տարածված է այդ հրաշք բույսը, իսկ դուք այդ մասին չգիտեք, և բացի այն, որ օգտակար է, կարելի է ճիշտ էտման դեպքում օգտագործել ծաղկոցների ձևավորման համար: Արդեն երկու տարի է, ինչ ուսումնասիրում եմ բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ բուժուման մի արդյունավետ եղանակի՝ բուժում օշինդրի թուրմի միջոցով: Այս նյութը ավելի շատ տեղեկատվական է, իսկ մեր փորձի արդյունքները մյուս նյութով կներկայացվի:
Բարձվենեկը հայերենում ունի նաեւ այլ անվանումներ` ափսինդ, բարձվենյակ, հոտզվենի, կանտորի, օշինդր, այլ։ Հայտնի է «ափսինթ» օղին, որ թրմված է A. abrotanum տեսակով։ 
Հետաքրքիր նյութեր շատ կան օշինդրի մասին՝ «Ահա թե ինչու ես դադարեցի դեղահաբեր օգտագործել», ստորև բերված նյութը ևս մի օրինակ, իսկ նմանատիպ նյութեր շատ կան թե հայկական, թե օտարալեզու կայքերում:
Օշինդրի բոլոր տեսակներն ունեն ուղղաձիգ սլացիկ ցողուն, որի բարձրությունը հասնում է 1,5-2 մ։ Աբրոտան տեսակը պարունակում է կիտրոնի եթերային յուղ եւ ունի արտահայտիչ բուրմունք։ 
Բույսը լուսասեր է եւ ջերմասեր, սակայն աճում է նաեւ Կենտրոնական Եվրոպայում, Ռուսաստանի Կիրովի մարզում, Սիբիրի հարավում։ Պարզապես այս դեպքում սերմերը չեն հասունանում, եւ բույսը բազմացնում են վեգետատիվ եղանակով։ Ձմռանը ցրտահարվում է միայն վերգետնյա մասը, ցողունի ստորին փայտացած մասը պահպանվում է, իսկ վնասված ճյուղերն էտում են։ Օշինդր բուրումնավետը կազմում է մացառուտներ, որոնց տեսքը շատ գեղարվեստական է, համեմին նման կանաչ տերեւները պահպանվում են ամռանից մինչեւ սառնամանիքների սկիզբը։ Մշակվում է որպես զարդաբույս եւ բուրումնավետ դեղաբույս, արտադրվում է եթերային յուղ։ Բացի կիտրոնի հոտից, առկա է նաեւ փշատերեւ բույսերին բնորոշ բուրմունք։ 
Յուղը կիրառվում է անքնության, բրոնխիտի, գրիպի, դեպրեսիայի, լարինգիտի եւ անգինայի, նյարդային հոգնածության, էրեկտալ բնույթի խնդիրների, տագնապային վիճակի, հաճախակի քրտնածության, պնեւմոնիայի, սրտային բնույթի այտուցման, վերքերի, տրոֆիկ խոցի, հեմատոմայի դեպքում։
Բույսն ուտելի է, այն օգտագործում են սոուսների եւ ապուրի մեջ, խառնում քացախին, ալկոհոլային խմիչքներին, հացաբուլկեղենի խմորին, մայոնեզին, այլ։ Չորացած տերեւները պահպանում են իրենց օգտակար հատկությունները մեկ տարի։ 
Թարմ հումքը պարունակում է 1,5 տոկոս եթերային յուղ, ֆլավոններ, ալկալոիդ աբրոտան, կարոտին, C վիտամին, եւ այլն։
Ժողովրդական բժշկության մեջ տերեւը կիրառվում է անեմիայի, դաշտանային պարբերության խանգարման, փորացավի, ոսկրացավի, միզապարկի բորբոքման, իսկ արմատը` ընկնավորության եւ մենինգիտի դեպքում։
Թուրմ. 2 թ/գ տերեւը 1 ժամ թրմեք 250 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք օրվա ընթացքում փոքր կումերով։ Թուրմով ողողումը նվազեցնում է ատամի ցավը։
Լնդերի բորբոքում. Թարմ տերեւը 7-10 օր թրմեք օղու մեջ (1։10)։ Շփեք լնդերը։ Օշինդր բուրումնավետով թրմված օղին սկզբից դառնում է կանաչ, ավելի երկար թրմվելու դեպքում` դարչնագույն, հետո` գորշ։ 

Քսուք.

  • Չորացրած, փոշիացրած տերեւը խառնեք կենդանական ճարպի կամ բուսայուղի հետ (1։4)։ Օգտագործեք վերքերի, այրվածքի, ցրտահարված հատվածների բուժման համար։ 
  • Բուսայուղով պատրաստված քսուքը փափկեցնում եւ խոնավացնում է մաշկը, ամրացնում մազարմատները, վերացնում թեփը։ 
    Անքնություն. Բարձի երեսի տակ դրեք մի փոքր օշինդրի խոտ։
  • Arthemsia absinthium-օշինդր դառը 

Բույսը շատ դառն է եւ մեծ քանակության դեպքում վնասակար է առողջությանը։ Սակայն ճիշտ հաշվարկված չափաբաժինների դեպքում ունի բուժիչ ազդեցություն։ Կիրառվում է գիտական եւ ժողովրդական բժշկության մեջ եւ նաեւ հոմեոպատիայում, վաղուց ի վեր օգտագործվում է որպես համեմունք։ Դեղագործությունում կիրառվում է մարսողությունը լավացնող դեղորայքի մեջ։ Այդ մասին գրել են դեռեւս Դիոսկորիդիսը եւ Պլինիուս Մեծը։ Պլինիուսն առաջարկել է խմել տրորած տերեւով թրմված գինին օփիումից թունավորման դեպքում։ Օշինդրի բուժիչ հատկությունները նկարագրված են միջնադարյան «Պսեւդո-Մակրա» պոեմում (9-11 դարեր), որտեղ ամփոփված է 23 հույն եւ հռոմեացի բժշկապետերի փորձը։ Ավելի ուշ Պարացելսը կատարելագործել եւ օգտագործել է պոեմի նյութերը իր դասախոսություններում (1493-1541թթ.)։ Սակայն Ա. Ամասիացու նկարագրությունն ունի ժամանակակիցներից տարբերվող մոտեցումներ։ 

Պահպանվել են նրա հրաշալի դեղատոմսերը.

  • 77 գրամ օշինդրը մի օր դնել ջրի մեջ, հետո եփել, քամել։ Ավելացնել 350 գրամ մեղր կամ շաքար, եփել մինչեւ թանձրանալը։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 2-3 անգամ` սնվելուց առաջ (Ջ.Ս.)։

Ըստ Ամասիացու` օշարակը օգտակար է լյարդի, ստամոքսի հիվանդությունների, փայծաղի եւ լեղապարկի քարացածության դեպքում, որն առաջացել է ջերմությունից։ Կօգնի նաեւ միզուղիների հիվանդությունների դեպքում եւ դուրս կհանի միզապարկի քարերը։

Ընդհանուր թուլության դեպքում կօգնի օշինդրի յուղամզվածքը.

  • Եթե 6 գրամ օշինդրը (փոշին) խառնեն մեղրի հետ եւ տան թութքով տառապող մարդուն, շատ կօգնի։

Դառը օշինդրի հայրենիքը Եվրասիայի բարեխառն կլիմայական գոտին է։ ՀՀ-ում տարածված է համարյա ամենուրեք` աճում է թփուտներում, գետերի, ջրամբարների ափերին, այգիներում եւ բանջարանոցներում (հաճախ` որպես մոլախոտ)։ Ունի խորը գնացող առանցքային եւ բազմաթիվ երկրորդական արմատներ, որոնց բողբոջներից առաջանում են բազմաթիվ ծաղկակիր եւ անպտուղ ցողուններ` տերեւային վարդակով։ Առանձնանալու դեպքում ցողունները կարող են ինքնուրույն աճել եւ զարգանալ։ Տերեւները երկարավուն են, եռամաս, փետրաձեւ, գորշ արծաթավուն, վերին մասը պատված է գորշ մազիկներով։ Խողովակավոր ծաղիկները հավաքված են գնդաձեւ դեղնականաչավուն զամբյուղիկների մեջ, որոնք իրենց հերթին` կազմում են հուրանաձեւ ծաղկաբույլեր։ 

Որպես համեմունք եւ բուժիչ հումք` մթերում են տերեւը` մինչեւ բույսի ծաղկելը։ 

Բույսի կանաչ մասը պարունակում է աբսինտին եւ անաբսինտին դառը գլիկոզիդներ, մինչեւ 2 տոկոս բարդ բաղադրություն ունեցող եթերային յուղ, ալկալոիդներ, ֆիտոնցիդներ, ասկորբինաթթու, կարոտին, K, B6 վիտամիններ, թթուներ (խնձորի եւ սաթի, հանքային աղեր, դաբաղանյութ, բուսախեժ, ածխաջրային միացություն կապիլլին, որն ունի արտահայտված հակասնկային հատկություն։ Կապիլլինը բնական հակամանրէ նյութ է։ 

Օշինդրը ակտիվացնում է ստամոքսահյութի եւ լեղու արտազատումը, ունի վերքամոքիչ, հակախոցային, որդաթափ ազդեցություն, կարգավորում է արյան ճնշումը։ Թույլ լուծողական է։ 

Զգուշացում։ Չափաբաժինների չարաշահումը եւ երկարատեւ օգտագործումը կառաջացնի ջղակծկում, փսխում, ուշագնացություն, նույնիսկ` պատրանք։ Օգտագործման առավելագույն ժամկետը 60 օր է։

Թուրմ. Օշինդրի 1ճ/գ թարմ (կես գդալ չոր) խոտը 30-60 րոպե թրմեք (փակ տարայում) 200 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ 

Կիրառում են` կանացի հիվանդությունների, ստամոքսաբորբի, երիկամների եւ միզապարկի բորբոքային հիվանդությունների, հազի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում։ 

Խոլեցիստիտ. Մանրացրեք, խառնեք չոր օշինդրի, ոսկեհազարուկի խոտերը, պղպեղադաղձի տերեւը (1։1։1)։ Հումքի 1 թ/գ-ն 10 րոպե թրմեք 350 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ` գոլ վիճակում։

Ստամոքսի քաղցկեղ. Մանրացրեք դառը օշինդրի չորացրած արմատը, 10 օր թրմեք 70 տոկոսանոց սպիրտի մեջ (1։5)։ Քամեք եւ թափեք հեղուկ մասը։ Հումքը մզեք եւ վերականգնեք նախնական ծավալը սպիրտով։ Խմեք 15-20-ական կաթիլ, օրը 3 անգամ` 50 մլ ջրով։ Դեղատոմսը կիրառելի է նաեւ արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում։

Հելմինտոզ. Օշինդրը մաքրում է օրգանիզմը լյամբլյաներից, տրիխոմոնադից, որոնք խաթարում են նյութերի փոխանակման գործընթացը օրգանիզմում, առաջացնում բորբոքումներ, մաշկային հիվանդություններ։ Բացի վերոգրյալ թուրմի օգտագործումից, կարելի է մաքրել օրգանիզմը բույսի ծաղիկով, որը մոտավորապես լուցկու գլխիկի չափ է։ Մեկ ծաղիկը դրեք հացի խմորի մեջ, պատրաստեք փոքրիկ գնդիկ։ Կուլ տվեք 1-2 այդպիսի «հաբ»` սնվելուց առաջ կամ հետո։

Վարիկոզ. Տրորեք օշինդրի թարմ տերեւիկները, խառնեք կտրված կաթի թանձր մասի հետ (1։10)։ Քսեք թանզիֆի վրա եւ ամրացրեք այն հատվածին, որի վրա երակներն ավելի լայնացած են։ Օգտագործեք պոլիէթիլենային թաղանթ։ Ոտքերը դրեք բարձի վրա եւ հանգստացեք 30-40 րոպե։

Ստամոքսաբորբ. Մանրացրեք, խառնեք օշինդրի եւ եղեսպակի խոտերը (1։1)։ Հումքի 1 ճ/գ-ն 2 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։ Շատ օգտակար է սրացման շրջանում (երկրորդ օրը)։

Մետեորիզմ. Խմեք 50-ական մլ վերոգրյալ թուրմը 1 թ/գ մեղրի հետ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 3-4 օր։

Միոմա. Խառնեք դառը օշինդրի չոր արմատը եւ խոտը (1։1)։ Հումքի 5 ճ/գ-ն թրմեք 15-20 րոպե 500 մլ օղու մեջ` մութ տեղում, պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 2 ամիս։


Оставьте комментарий

Ավագ դպրոցի կազմակերպիչը ներկայացնում է

Ջերմոց լաբորատորիան համագործակցում է կրթահամալիրի բոլոր դպրոցների հետ: Մի քանի օր առաջ Անի Հակոբյանը այցելեց քոլեջ մի խումբ սովորողների հետ, Անհրաժեշտ էին մագլցող բույսեր: Առանձնացվեցին մշտադալար բաղեղի և վայրի խաղողի տնկիներ: Անին պատմում է դրանց տնկման և խնամքի մասին:

Categories: Без рубрики | Permalink.


Оставьте комментарий

Պատմում է Արևելան դպրոցի 4-րդ դասարանի սովորողը

Բնագիտության ժամին մի խումբ սովորողներ ջերմոց լաբորոտորիայում էին: Չնայած մի փոքր անհարմարավետությանը, պարապմունքն անցավ շատ հետաքրքիր: Այդ դասի մասին պատմում է Անի կարապետյանը:
Իմ տեսանյութը քիչ ավելի ուշ: