Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Արևելյան դպրոց. Երկրորդ դասարանի առաջին այցը ջերմոց-լաբորատորիա

Շատ հավես պարապունք ստացվեց այսօր: Երկրորդ դասարանի նոր դասվարը, Լիլիթը, իր սովորողների հետ առաջին անգամ էր այցելում ջերմոց-լաբորատորիա: Ոգևորված նոր մտքեր ու նոր ծրագրեր առաջ քաշվեցին ու հենց այդ պահից որոշվեց խմբի հետ իրականացնել «Կանաչ դեղատուն պատուհանագոգին»:
Ծանոթացան ամենաօգտակար և ամենավտանգավոր բույսերի հետ: Իրենց հետ տարան մի քանի օգտակար և բուժիչ բույսեր: Որոշվեց հանդիպել ամեն չորեքշաբթի: 


Оставьте комментарий

Հարավային դպրոցի 2-4 տարեկաններ. «Իմ թաղարը» նախագիծ

Քանի որ Հարավային դպրոցը բավականին հեռու է Քոլեջից, որոշվեց անձամբ այցելել և խմբում նվիրել նախատեսված բույսերի կտրոնները: Շատ ուրախացան: խոստացան հետագա ընթացքը նկարել և տեսաֆիլմ պատրաստել, որը և արեցին: Ներկայացնում է Անի Գրիգորյանը:
Մեզ այցելել էր տիկին Շողիկը և իր հետ բերել էր ծաղիկների կտրոններ: Կտրոնները դրեցինք թափանցիկ, ջրով լցված տարայի մեջ, որպիսի տեսնենք արմատակալելու ընթացքը:

Երկու շաբաթ անց բույսերն արդեն արմատակալել էին և քանի որ դաստիարակները ունեն բավականին տեխնոլոգիական կարողություններ և հմտություններ ուստի առանց իմ միջամտության կազմակերպել են բույսերի տնկման աշխատանքները: Տեսնենք նրանց աշխատանքի արդյունքը
Եվ այսուհետ յուրաքանչյուր երեխա կունենա իր անհատական թաղարը։


Оставьте комментарий

Հարավային դպրոցի 5 տարեկանների այցը ջերմոց լաբորատորիա

Հոկտեմբերի 4-ին Հարավային դպրոցի 5տարեկանները Մոնիկա Տոնոյանի ուղեկցությաբ այցելեցին ջերմոց-լաբորատորիա: Տպավորությունների մասին պատմում և տեսանյութով հավաստում էՄոնիկան.
Նախ բոլոր սովորողները տեղավորվեցին էկո-զրուցարանում, խոսեցին այն մասին թե ինչու է զրուցարանը կոչվում էկո, որից հետո տիկին Շողիկը մեծ համբերատարությամբ և  սիրով սովորողներին ներկայացրեց այնտեղի գտնվող բոլոր բույսերին, խոսեց նրանց օգտակար և վնասակար հատկությունների մասին: Ցուցադրեց թունավոր բուսատեսակ և ասաց, որ նրա տերևները շատ վտանգավոր ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա: Այդ բույսի անունն էր՝ Դիվենբախիա:

Երեխաները մեծ հետաքրքրասիրությամբ դիտում էին բույսերը և լսում նրանց մասին: Այնուհետև տիկին Շողիկի հետ միասին հավաքեցին բույսերի կտրոնները, հաշվեցին և տեղավորեցին պայուսակում: Ծանոթացան նաև այնտեղ գտնվող կենդանիներին: Հնարավորություն ունեցանք ծանոթանալու նաև դանդաղաշարժ կրիային, որն իդեպ այդքանել դանդաղաշարժ չէր, հակառակը լավ էլ արագաշարժ էր: Վերջում վառ տպավորություններով և բարձր տրամադրությամբ վերադարձանք հարավային դպրոց:

img_4677


Оставьте комментарий

Նվեր վերապատրաստվողներին Քոլեջի բնագետիկներից

Ինգա Անտոնյանը իր բնագետիկների հետ այցելեց ջերմոց-լաբորատորիա:
Փոքրիկները իրենց ձեռքերով տնկած քլորոֆիտումները նվիրեցին Լոռու մարզի վերապատրաստվողներին: Այս օրվա մասին Ինգայի պատումը և տեսանյութերը.
Մեր վերապատրաստվող ընկերների հետ գնացինք ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկի հետ տնկեցինք Քլորոֆիտում ծաղիկը և նվիրեցինք մեր նոր ընկերներին: Տիկին Շողիկը պատմեց, թե ինչպես պետք է ծաղիկը խնամել  և ցույց տվեց ծաղիկների  վերատնկումը :


Оставьте комментарий

Քոլեջիկները ցանում են սերմեր

Քոլեջի բնագետիկները դարձյալ ջերմոց-լաբորատորիայում ուսումնասիրություններ են անում, իսկ ընկեր Ինգան վերածում է տեսանյութի:


Оставьте комментарий

«Ապաստարան այգու բույսերին» բնագետիկների օգնությամբ. Նաստուրցիա՝ ջրկոտեմ

Այս բույսը հարուստ է C վիտամինով, հանքային նյութերով և հատկապես երկաթով: Նարնջագույն այս ծաղիկները հետաքրքիր սուր բույր և թեթևակի կծու համ ունեն, որը նախորդ հարյուրամյակում եվրոպացիների կողմից որպես ախորժակ առաջացնող ծաղիկ է համարվել: Ֆրանսիացիներն առաջինը նաստուրցիան խոհանոցում կիրառեցին և մինչև օրս նրանք այդ ծաղիկը օգտագործում են աղցանների մեջ` դրանց կծվություն հաղորդելու նպատակով: Կնճռոտված ընկույզի տեսք ունեցող խոշոր, չհասած սերմերը խաշում են քացախի մեջ և այդ կերպ փոխարինում թթու դրած կապարին: Այն հիասքանչ կծու համեմունք է ձկան կամ մսի համար: Մարինացված նաստուրցիայի սերմերը ավելացնում են նաև ձկնային աղցանների, բանջարեղենային ճաշատեսակների, կծու սոուսների և մայոնեզի մեջ: Նաստուրցիայի կիրառումը սննդի մեջ հատկապես տարածված է Մեծ Բրիտանիայում և Հարավային Ամերիկայում: Նաստուրցիայի չորացրած և աղացած ծաղիկները և տերևները հիասքանչ համեմունք են առաջին և երկրորդ կերակրատեսակների համար: Չորացրած ծաղիկներն ավելացնում են տնային գինիների մեջ, որից բուրումնավետ թեյ է ստացվում:


Оставьте комментарий

«Սերմահավաք»նախագիծ

Պատմում և ներկայացնում է Ինգա Անտոնյանը.
Այս անգամ Ջերմոց-լաբորատորիայից մեզ հետ տարանք Մելիսայի սերմեր: Մելիսան բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, ամրացնում է սրտանոթային համակարգը, նպաստում է ախորժակի բարելավմանը։ Մելիսայի հետ թեյը օգտակար է թեթեւ մրսածության, մկանային սպազմների և հղիության ժամանակ տոնուսների  դեպքում։ Ի տարբերություն բոլոր հանգստացնող բույսերի, մելիսան հակացուցումներ չունի, և այն նեվրոզների և անհանգիստ քնի դեպքում նշանակում են անգամ երեխաներին։ Մելիսայով թեյը պատրաստում են 2 բաղադրիչներից. 1 բաժակ եռման ջուր+ 1 ճ. գդ. չոր մելիսա թրմել թեյի պես։ Մելիսայի հետ մեկ բաժակ թեյը չի լուծի կենսական խնդիրները, սակայն կօգնի հանգստանալ, կհանի գրգռվածությունը և տագնապի զգացողությունը։

IMG_2695


Оставьте комментарий

Քոլեջի բնագետիկներ. Այց կենդանիներին

Անգա Անտոնյանը գրում և ներկայացնում է տեսաֆիլմով.
Այցելեցինք մեր շատ սիրելի կենդանիներին: Ծովախոզուկներին կերակրեցինք, իսկ կրիան մեկ հատով  ավելացե էր: Հիմա ունենք չորս կրիա: