Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Տեսչական աշխատանքները՝ կրթահամալիրի դպրոցներում

Նոր դպրոց

Շարունկավում են «Ամառային տեսչական» աշխատանքները: Այսօր «Գարդենիա» ակումբի անդամներով այցելեցինք Նոր դպրոց: Շրջեցինք.  բույսերը հիմնականում լավ վիճակում էին, ընդհամենը մի քանի բույս կար, որ ջրելու կարիք ուներ:
Ահա մի քանի կադրեր մեր այցելությունից՝

20464934_1367916039973008_2062754282_o20502667_1367916103306335_1951698326_o20428318_1367917639972848_1201794740_n20502690_1367917476639531_1230132296_o

Դպրոց պարտեզ

Հետո այցելեցինք «Դպրոց-պաարտեզ»: Մեզ շատ ուրախացրեց այն փաստը, որ բոլոր բույսերը ջրված էին՝ որպես նմուշ անգամ ոչ մի չոր բույս չգտանք: Անձնակազմը արժանի է գովեստի:
Որպես փաստ նկարեցինք և ներկայցնում ենք մի քանի դրվագ:


Оставьте комментарий

Շրջայց կրթահամալիրով

Հուլիսի 18-ին կրթահամալիր էր այցելել՝ Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:  Նրա, Պարոն Բլեյանի, մի շարք սովորողների և աշխատակիցների հետ շրջայց կատարվեց կրթահամլիրով: Ծրագրի մեջ  ընդգրված էր նաև «Գարդենիա» ակումբի գործունեության ներկայացումը: Ներկայացվեց մեր աշխատանքից մի հատված, թե ինչպես ենք կրտսեր ընկերներին սովորեցնում («Սովորում ենք, որ սովորեցնենք» նախագծի շրջանակներում)   բույսերի տեղափոխումը՝ փոքր թաղարից մեծ թաղար: Ընթացքում խնամվեց նաև Մեդիա կենտրոնի շրջակա տարածքը:

Ֆոտոշարք


Оставьте комментарий

Ամառային տեսչական աշխատանքները շարունակվում են

Ամառ է, իսկ ամռանը ծաղիկներին էլ ավելի պետք է ուշադրություն դարձնենք, քանի որ շոգից նրանք ավելի արագ են չորանում: Գարդենիա ակումբի անդամներով այսօր ևս շրջեցինք կրթահամլիրի դպրոցներով և հարկ եղած դեպքում ջրեցինք չոր բույսերը: Ուրախությամբ կարող ենք նշել, որ հիմնականում բոլոր մասնաճյուղերի բույսերը լավ վիճակում էին, մի քանի բույս նկատեցինք, որ չոր էին, որոնք արագ ջրեցինք, հուսանք, որ պարբերաբար մեր այցելությունների ու ջրելու շնորհիվ ոչ մի բույս մի չորանա:

Ահա մի քանի կադրեր մեր շրջայցից:

Մեդիա կենտրոնում

Մայր-դպրոցում

20158539_1354325591332053_130324558_n

Դպրոց-պարտեզում

 

 

 

 


Оставьте комментарий

Ամառային տեսչություն ճամբարականների հետ

Ամառային տեսչությունը շարունակվում է: Այս անգամ մեկնել էինք Մայր դպրոց, այնտեղ մեզ միացան ճամբարականները, որոնց սկզբում ներկայացրեցինք բույսերի անվանումները և խնամելու ձևերը, իսկ հետո միասին սկսեցինք ջրել ծաղիկները:

Այնքան համախմբված էինք աշխատում, որ նույնիսկ ժամանակ չգտանք նկարել կատարված աշխատանքը ահա մի քանի  կադրեր, որոնք հասցրեցինք նկարել:

20132808_1354325964665349_1087151690_o20132667_1354325877998691_1755630398_o20107924_1354325954665350_370561126_o

20132820_1354325907998688_617525746_o


Оставьте комментарий

«Բնության կանաչ հայելին»

Մոտ 20  օր առաջ սկսեցինք կանաչ հայելու ձևավորման աշխատանքները, իսկ տնկման աշխատանքները սկսվել էր դեռ վաղ գարնանից՝ տնկել էինք Իպոմեայի սածիլները: Երբ սածիլները արդեն երկարել էին 20-30 սմ., Դրանք փաթաթեցինք նախապես կապված թելերի վրա: Երբ արդեն բավականին երկարեցին որոշեցինք  ձևավորել և ինքնաբերաբար այն նմանվում էր հայելու, որը մեզ հուշեց ստանալ կանաչ հայելի, որի միջով կարելի էր տեսնել ամառային լողափը լողավազնով և նախակրթարանի լողացող սաներին:
Անընդհատ հարկավոր է հետևել ճյուղերին ճիշտ ուղություն տալու համար:
Քանի որ Իպոմեայի հայելու փարթամ ճյուղերը կարող են խանգարել ավելի ցածր ծաղկած բույսերին ուստի հարկավոր է հեռացնել տերևների մի մասը, որը և մենք արեցինք:


Оставьте комментарий

Ամենաօգտակար և անվնաս դեղաբույս՝ մեղրախոտ

                                                       Մեղրախոտ

Այս մասին իմանալը օգտակար է բոլորին:

Ծանոթանալով այս հրաշք դեղաբույսի հետ, միտք հղացավ օգտագործելով ղարաբաղյան կապերը, ձեռք բերել մեղրախոտի սերմեր և կրթահամալիրի, որոշ տարածքներում աճեցնել և բազմացնել այն: Քանի որ, հետազոտելով և օտարալեզու կայքերից թարգմանելով նրա օգտակարության մասին տեղեկություններ՝ համոզվեցինք, որ այն կարող է հնդիսանալ առողջ ապրելակերպի խթանիչ միջոց:

Մեղրախոտի տերևներն արտակարգ քաղցր են, քանի որ դրանք պարունակում են ցածր կալորիականությամբ օժտված ent-կաուրինի տեսակին պատկանող դիտերպենային գլիկոզիդներ , որոնք միավորվել են “ստեվիոզիդ” ընդհանրացնող անվան տակ:
Մեղրախոտը հումք է ծառայում շաքարի բնական փոխարինիչների համար:: Երկար ժամանակ մեղրախոտի օգտակար և վնասակար հատ- կանիշների վերաբերյալ կային հակասական կարծիքներ: Читать далее