Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Բնագիտության պարապմունքը Հիդրոպոնիկայի ջերմոցում

Այսօր հիդոպոնիկայի ջերմոցում իրարանցում էր. չորրորդ դասարանի սովորողները հիդրոպոնիկայի ջերմոցում «Չերի»տեսակի լոլիկի սածիլները տեղափոխում էին ցանքարկղից առանձին թաղարների մեջ: Տեխնոլոգիական մասը ամբողջովին ներառված է տեսանյութի մեջ:


Оставьте комментарий

Ուսումնական հունվար

. Ջերմոց-լաբորատորիան բնագիտական բաց արհեստանոց. ուսումնական հունվարի ընթացքում ջերմոց-լաբորատորիայում բաց դռների օրեր. վարպետւթյան դասերի անցկացում խմբերի և անհատների համար.
. Ուսումնահետազոտական էկոնախագծեր
Ա․ գինու խաղողի կտրոնների ձեռք բերում և արմատակալեցման փորձեր տարբեր պայմաններում.
Բ․Հիդրոպոնիկան՝ որպես ամենաուսումնական ջերմոց 
. Բնագիտական բնագավառի մասնագետների հետ հանդիպում, փորձի փոխանակում, վարպետության դասեր (մասնագետի հրավերք Հիդրոպոնիկայի ինստիտուտից).
Դաս-խաղերի անցկացում
. Հյուսիսյին դպրոցի կանաչ լանջերին հարող ու նոր տեղադրվող երկաթյա ճաղավանդակները, գոնե տեսողական իրականությունից ջնջելու համար  առաջարկում եմ այդ ցանկապատը դարձնել  ծաղկող   «Կանաչ  պատ»,իսկ դա իրականացնելու համար ուսումնական հունարի ընթացքում սովորողների հետ առանձնացնել նպատակային սերմերը, մի մասը ցանել,մյուս մասը պահել ապահով սերմնադարանում՝ վաղ գարնանը ճաղավանդակների երկայնքով ցանելու համար
. Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ներկայացում


Оставьте комментарий

Ճանաչենք կրթահամալիրը

«Ճանաչենք կրթահամալիրը» նախագծի շրջանակներում ջերմոց-լաբորատորիայի այցելուները այս անգամ հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ռեժիմով սովորողներն էին՝ Նարինե Պողոսյանի պատասխանատվությամբ:
Նարինեն պատմում է.
Այսօր Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականների հետ այցելեցինք Ջերմոց-լաբորատորիա։ Այցը կարևոր և հետաքրքիր էր հատկապես նոր սեբաստացի ճամբարականների համար։

Տեղ հասնելուն պես ճամբարականները հետաքրքրությամբ ուսումնասիրում էին գերմանամկներին, ծովախոզուկներին և կրիաներին, որից հետո տիկին Շողիկը սիրով պատմում էր բույսերի օգտակար հատկությունների, աճեցման և խնամքի մասին։ Իրենց հերթին ճամբարականները տալիս էին հարցեր և հետաքրքրությամբ լսում պատասխանները։


Оставьте комментарий

Տեսանյութ մանկական շաբաթօրյակի մասին

Միայն նկարներով ներկայացնել այս օրը, որը տարբերվում է իր բովոնդակությամբ մնացած օրերից, ճիշտ չէր լինի: Ճիշտ է մեծերը ուղղորդում էին գործողությունները, սակայն փոքրիկներն ու պատանիները մեծ խանդավառությամբ, կարևորելով իրենց դերը, փորձում էին ցույց տալ, որ կարող են լինել ինքնուրույն ու աշխատել մեծերից էլ լավ: Դիտենք տեսաֆիլմը և համոզվենք: Ես կարծում եմ, որ շատ կարճ ժամանակում պատանիները կլինեն նմանատիպ ակցիաների կազմակերպիչներ, հարկավոր է միայն արթնացնել պատասխանատվության զգացումը, իրենից փոքրի, ընկերոջ, շրջապատի ու հայրենի բնության հանդեպ:


Оставьте комментарий

Հիշարժան օր«Օրինակելի բակ»ում

2019թ-ի հունիսի 5-ը՝ Երկրագործի օրը, դեռ երկար կհիշեն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի 6 տարեկանները և Հարա արևմտյան թաղամասի Անդրանիկի 72 շենքի պատանի ակտիվիստները : Բավական է ասել, որ օրը վերածվեց իսկական տոնի, իսկ դրանում կարելի է համոզվել դիտելով նկարներն ու տեսաֆիլմը: Ուզում եմ նաև հիշատակել կամավորական բուսասեր և հոգով էկոլոգ Ալինայի մասին,որը ևս սիրով մասնակցեց այս նախագծին:
Միահամուռ մաքրեցին, տնկեցին, ջրեցին, թութ թափ տվեցին, կերան և բարեմաղթանքներով բաժանվեցին, որոշելով նորից հանդիպել:
Բնակիչները գովելի համարեցին մանկական այս հետաքրքիր ու յուրօրինակ միջոցառումը:


Оставьте комментарий

Մեկնարկեց «Փոքրիկ պարտեզ մի շենքի բակում» նախագիծը

Օրն սկսվեց «Փոքրիկ պարտեզ մի շենքի բակում» նախագծի մեկնարկով: Մտավախություն կար նախագծի չկայանալու, բայց շենքի բնակիչները սիրով ընդունեցին նախագծի գաղափարը և խոստացան պահպանել ու խնամել տնկված և ցանված բույսերը: Ամենատպավորիչը 6-րդ դասարանցի սովորող Հակոբյան Նարեկի ու և մեկ տարով փոքր ու կողքի շենքի բնակիչ Սաֆարյան Էրիկի ոգևորությունն էր: Պայմանավորվեցինք հաջորդ օրը հանդիպել, խոստացան աշխատուժի քանակն ավելացնել: Լավ աշխատեցին նաև Քոլեջի ուսանողներ Հայկն ու Տիգրանը: Տնկվեցին քրիզանթեմ — ոսկեծաղիկ բույսի սածիլներ, ցանվեցին մալվա — փիփերթ, պետունյա — ծխածաղիկ ծաղիկների սերմեր: Այսօր այսքանը….


Оставьте комментарий

Նախագիծ «Օրինակելի բակ»

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին մասնակցելու եմ «այլ» անվանակարգով՝ այն է «Օրինակելի բակ»: Կներկայացնեմ Հարավ Արևմտյան Բ-1 թաղամասի Անդրանակի 72 շենքի բակը, որի բարեկարգման աշխատանքներին մասնակցել ու մասնակցում են շենքի բնակիչնեչը՝ երեք սերունդ: Երկու տարի է ինչ սկսվել են աշխատանքները: Շենքի հետնամասի հողային տարածքը վեր է ածվել բերքատու ծառների այգու՝ մանկական փոքրիկ խաղահրապարակով, տաղավարով, թոնիրով: Շենքի առաջնային մասում բակի ձևավորման համար տրվել են փայտային լուծումներ՝աղբամաններ, ցանկապատեր, տաղավար: Մշտապես և փառատոնյան օրերին կկատարվեն շենքի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ և պարտեզապուրակային աշխատանքներ, կմիյանան նաև Քոլեջի 5-6 տարեկանները:
Նախագիծ՝ «Օրինակելի բակ»
Նպատակ. Հանրությանը ցույց տալ, որ ոչ միշտ է հարկավոր հույսը դնել ուրիշների և պատկան մարմինների վրա: Պետք է լինել նախաձեռնող և առավելագույն մասնակցություն ցույց տալ նպատակադրված գործը իրականություն դարձնելու համար և արդյունքում կստացվի այն, ինչը ստացվել է Հարավ Արևմտյան Բ1 թաղամասի, Անդրանիկի 72 շենքի բնակիչներին:
Մասնակիցներ. Անդրանիկի 72 շենքի բնակիչնեչ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ
Ժամկետ. հունիսի 10 — հուլիսի 2
Արդյունք. Հանրայնացնել և տարածել վերջնարդյունքում ստացված տեսահոլովակը, որպես օրինակելի շենքի լավագույն նմուշ քաղաքի մյուս շենքերի համեմատ: Կազմակերպել փոքրիկ համերգ քոլեջի նախակրթարանի սաների մասնակցությամբ, հարթակ օգտագործելով մաքուր ու հարդարված շենքի բակը:


Оставьте комментарий

Սեբատացու օրեր ջերմոց-լաբորոտորիայում. Երկրորդ օրվա առաջին կես

Օրը լաբորատորիայում սկսվեց  Արևելյան մի 4-1դասարանի խումբ սովորողների բնագիտության պարապմունքով: Միանգամից իրականացրեցին մի քանի նախագիծ՝ «Կենդանիների խնամք», «Բույսի բազմացման եղանակներ» և «Սովորող սովորեցնող»: Շրջեցին նաև Քոլեջի նոր ցուցասրահում և հետաքրքրությամբ դիտեցին ցուցահանդես վաճառքի գործերը

Ողջ գործունեությունը. նկարաշարքում