Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Սերմնահավաք՝ միջին դպրոց

Քնարիկ Մելքոնյանը տեխնոլոգիայի խմբի հետ քոլեջի այգում իրականացրեց սերմնացան նախագիծը։Նախագծի իրականացման աշխատանքներիր մասին պատումով և տեսանյութով ներկայացնում է․
Միջին դպրոցի սովորողների հետ այցելեցինք կրթահամալիրի Բուսաբուծության լաբորատորիա, այստեղ իրականացրեցինք Խորդենու(ծաղկող բույս) սերմնահավաք։ Սերմերը կցանենք, որոշ ժամանակ հետո սածիլները պատրաստ կլինեն տեղափոխման։ Մեզ հետ բերեցինք նաև բաղեղներ(փաթաթվող բույս), որոնք տեղ կգտնեն Մայր դպրոցի պուրակներում, ծաղկանոցներում։


Оставьте комментарий


Հասմիկ Ուզունյանը, կանաչ պատի ստացման համար, Քոլեջից տեղափոխեց միջին դպրոցի այգի մշտադալար բաղեղներ․

Աշնանային հավաքի շրջանականերում 6-րդ դասարանի սորողների հետ իրականացնում ենք ,, Կանաչ պատ,, նախագիծը, հմագործակցում ենք տիկին Շողիկի հետ, Բնագիտության լաբորատորիայից բերում ենք փաթաթվող բույսերի արմատակալած կտրոններ և տնկում ենք Միջին դպրոցի բակային տարածքներում, իսկ որոնք կտրոններ են րի մեջ ենք տեղադրել, որ արմատակալի նոր տնկենք բակում: Ավելի մանրամասն ներկայացնում են սովորողները.


Оставьте комментарий

Բույսերի համալրում ջերմոցում

Ջերմոցի այս անգամվա հյուրը Միջի դպրոցն էր: Երկարացված օրվա ռեժիմով խմբի կազմակերպիչ Քնարիկ Մելքոնյանը, իր ճամբարականների հետ, որոշել է հանդես գալ շատ արդյունավետ նախագծով՝ «Բույսերի համալրում ջերմոցում»: նշեմ՝ Միջին դպրոցի ջերմոցում: Քնարիկը ներկայացնում է.
Միջին դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ  Բույսերի համալրում  նախագծի իրականացման համար այցելեցինք կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա:Հանդիպեցինք տիկին Շողիկին, միասին ցանեցինք գացանիայի և բալզամիի սերմեր:
Հաջորդիվ պատրաստելու ենք թաղարները և սպասենք սերմերի ծլելուն:Աշխատանքը հետաքրքիր էր, նոր սովորողներն էլ տպավորված էին ջերմոցի բույսերով և կենդանիներով:

72143906_2435362526739532_2468141770265853952_n


Оставьте комментарий

Արդեն պատրաստվում ենք գարնանը

Արդեն պատրաստվում ենք գարնանը: Սկսել ենք մագլցող բույսերի սերմնացանը: Նպատակներից մեկը աճեցնել բույսեր, որոնք կդառնան փոքրիկ ծաղկային օազիսներ սարալանջի որոշակի տարածքներում: Նոր ստեղծված խմբի օգնությամբ գարնանը կլինենք շատ ավելի պատրաստված, քան նախորդ տարիներին: Այսօր Էրիկը և Էլենը սովորում և գործնականորեն կիրառում են հենց նոր ձեռք բերված տեխնիկական հմտությունները և կարողությունները: Առանձնացնում են պարկուճից սերմերը ,հաշվում են, առանձնացնում են 60 սերմից 10 չհասունացը՝ հետագայում հետազոտելու և հետևություններ անելու, սովորում են բույսի անունը, ցանելու նրբությունները և կանոնները: Միաժամանակ կատարվում է հետազոտական աշխատանք՝ պարզելու 50 հասունացած և 10 չհասունացած սերմերի ծլելու աստիճանը:


Оставьте комментарий

Ձևավորվում է նոր խումբ

Միջին դպրոցի սովորողներ Արտյոմ Զաքարյանը, Էրիկ Մնացականյանը, իր քույրիկի՝Էլենի և եղբոր՝Ալենի հետ, (Արևելյան դպրոց) ցանկություն են հայտնել հաճախել Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Պայմանավորվեցինք հանդիպել ամեն չորեքշաբթի և ուրբաթ: Հենց առաջին պարապմունքից աշխատեցին սիրով ու ոգևորությամբ: Դիտենք տեսաֆիլմը և համոզվենք…