Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Դեկտեմբերյան նախագծեր

«Ծաղկող բույսերի սածիլանոց

Առաջարկ
Այս նախագիծը ավելի գործուն կդառնա, երբ սածիլների իրացման գործընթացում ակտիվ մասնակցություն ունենա սեբաստացիական ողջ համայնքը՝ թեﹶ կրթահամալիրի բոլոր դպրոցները, թեﹶ ծնողական համայնքը: Այն գործելու է որպես ուսումնաարտադրական նախագիծ:
Պետք է փորձել քաղաքապետարանի և թաղապետարանի պատկան մարմիններին,ավելի լուրջ վերաբերվել և հաշվի նստել փոքրիկ ուսումնաարտադրական այս կառույցի հետ և իրենց աջակցությունը առաջարկել իրացման գործընթացում՝ քաղաքի և թաղամասի որոշ տարածքների լանդշաֆտային դիզայնի ձևավորման համար, օգտագործելով կրթահամալիրի նրբաճաշակ բույսերն ու ծաղիկները, գնելով դրանք կրթահամալիրից:Նախատեսվում է վաճառքից գոյացած հասույթը փոխանցել Մխիթար սեբաստացի հիմնադրամին: Ուզում եմ նշել, որ գները կլինեն շուկայականից զգալի պակա: Այս տարի 80000 դրամի փոխանցվել է հիմնադրամին, շատ չի, բայց ցուցանիշ է:

Ունենք հետաքրքիր տեսականի:
Գացանիա
Գայլարդիա
Ռուդբեկիա գեղեցիկ ծաղկող դեղաբույս
Ռուկկոլի աղանդի համար օգտակար կաղամբազգի
Երեք գույնանի կարճ մեխակներ
Սև լոլիկ
ֆիզալիս
Կարմիր իպոմեա մագլցող՝կարմիրչ ծաղիկներով
Էխինացիա գեղեցիկ ծաղկող դեղաբույս
Զանգականման պղպեղ
գունավոր իպոմեաներ

Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ Քոլեջն ի վիճակի է ապահովել կրթահամալիրի բոլոր դպրոցներին ծաղկող բույսերի սածիլներ որոշակի քանակով՝ մոտ 2000 հատ: Ճիշտ է՝ ոչ բոլորը պահպանվեցին տարբեր պատճառներով, սակայն կանաչ միջավայրում տեղ-տեղ ստեղծվեցին գունեղ ծաղկոցներ: Այս տարի հարկավոր է սածիլների քանակությունը գոնե կրկնապատկել: Դրա համար ակնկալում եմ բոլորի աջակցությունը: Յուրաքանչյուրն իր գործառույթը պատասխանատվությամբ կատարելու դեպքում կունենանք դրախտային միջավայր՝ ինչպես Քոլեջում: Անելիք ունենք բոլորս՝ սկսած պահակից, այգեպանից սովորողից, ուսանողից, ցանկացած դասավանդողից…..Աշխատանքներ պետք է տարվեն բոլոր օղակներում ՝սեվորողին սերմանելով հոգատարություն, սեր, պատրաստակամություն օգնելու՝ թեկուզ ինչ որ բանզոհաբերելու հաշվին:
Աշխատանքները պետք է սկսվեն օր առաջ: Դա շատ կարևոր է ժամանակին ամեն ինչ հասցնելու համար, որ ապրիլի 24-ին ավանդույթ դարձած «Ծաղկոցներ»ի ստեղծման մեկնարկային աշխատանքները կարողանանք սկսել:

Նախագիծ
«Ծաղկող բույսերի սածիլանոց-տնկարան տանիքում»

Մասնակիցներ. Աշխատանքներին կմասնակցեն 5 տարեկանները, տարրական դպրոցի սովորողները երկարացված օրվա ճամբարականները, պարտիզապուրակայինի ուսանողները:
Նպատակ
1. Ունենալ կրթահամալիրի սեփական տնկարանը, որը կապահովի կրթահամալիրի բոլոր դպրոցներում ծաղկոցների ստեղծմանը
2. Մեդիակենտրոնի «Սեբաստացի մոլ»ում կազմակերպել սածիլների և նույն բույսերի սերմերի վաճառք, որոնց տեսականին կցուցադրվի կից տարածքում տեղադրված շարժական տաղավարում՝ «Տաղավար անիվների վրա»: Այդ տաղավարում կարող են ցուցադրվել այլ գործերից նմուշներ
3. Մասնակիցները կծանոթանան բույսերի բազմացման եղանակներից «Բույսի բազմացումը սերմերով»: Կծանոթանան սերմից մինչև սածիլի տեղափոխում բաց տարածք՝ ծաղկոցների ստեղծում: Ձեռք կբերեն սերմից սածիլ, սածիլից ծաղկոց բույս գործընթացի տեխնոլոգիական հմտություններն ու կարողությունները
Արդյունք
Արդյունքում.
1. Հետաքրքիր լուծումներով, գեղագիտական հաճույք պատճառող ծաղկոցներ
2. Փոքրիկ բիզնեսի կայացում և զարգացում
3. Գործնական աշխատանքում ձևավորված բանիմաց անհատ տեխնոլոգիական կարողություններով և հմտություններով՝ սերտորեն կապված սեփական հողին և բնությանը
4. Այս նախագծում ներառված յուրաքանչյուր անհատի մասնակցությունը էկոլոգիական հիմնախնդրի լուծմանը՝ շրջակա միջավայրի պահպանման և բարելավման միջոցով


Ձմեռային այգի+բուսաբուծության լաբորատորիա

Քանի որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիան հանգամանքների բերումով տեղափոխվեց նկուղային հարկ, հարկավոր է ներկայանալ նոր ֆորմատով՝ հաշվի առնելով նախկին ձեռքբերումները՝ նորովի ներկայացնելով դրանք: Ուրախությունով նշեմ, որ լաբորատորիան կարող է կատարել 2 ֆունկցիա՝ ձմեռային այգի+բուսաբուծության լաբորատորիա

Ձմեռային այգի
Նպատակ
1. Աշնան վերջում ներս բերված մեկամյա բույսերի ապաստարան՝ Ապաստարան այգու բույսերին
2. Օգտակար և բուժիչ դեղաբույսերի աճեցում թաղարների մեջ և դրանցից թարմ վիճակում թեյահամտեսության կազմակերպում (дегустация).
3. Քոլեջի այգուց հավաքված և չորացված նույն դեղաբույսերի թեյահամտեսություն:
5. Փոքրիկ զրուցարանի մշտական գործունեություն ամենատարբեր թեմաների քննարկումներով բնության գրկում
4. Ընթացքում տեղեկությունների մատուցում այդ բույսերի բուժից և օգտակար հատկությունների մասին: Դա կարող է լինել տպագրված՝ կից ներկայացված դրանց մասին նյութերի հղումները:
5. Ձմեռային այգում եղած բույսերի խնամք և բազմացում:
6. Փոքրիկ գազանանոցի ներկայություն՝ բնությունն ամբողջացնելու էմիտացիայով:
Արդյունք
1. Ապաստարան այգու բույսերին նախագիծն իրականացնելու արդյունքում գարնանը կապահովվի հասուն մեծ բույսերի տեղափոխում կրթահամալիրի այգիներ: Այս նախագիծը կոտրում է բույսի մեկամյա լինելու կարծրատիպը: Ցանկության դեպքում կարելի է նրանց ապրելու տարիներն ավելացնել՝ դարձնելով 2, 3 և ավելի, որի փորձն ունենք մենք և քանի տարի է նման հետազոտական աշխատանքներ են տարվում:
2. Կունենանք թարմ դեղաբույսեր ողջ տարվա ընթացքում:
3. Ցանկության դեպքում հյուրերին հնարավորություն կնձեռնվի ձեռք բերել այդ բույսերի սերմերից որպես նվեր:
4. Փոքրիկ լումա կներդրվի որոշակի հիվանդությունների դեպքում օգտվել բնական էկոդեղամիջոցներից:

Բուսաբուծության լաբորատորիա
Բուսաբուծության լաբորատորիան գործում է ամբողջ տարվա ընթացքում, առանց հանգստի օրերի, հնարավորություն տալով տարատարիք ցանկացած անհատի շփվել բույսերի և կենդանիների հետ տարվա բոլոր եղանակներին:

Նպատակը
1. Նախակրթարանի սաներից սկսած, ներառած երկարացված օրվա ռեժիմով սովորողներին, իրականացնել «Իմ թաղարը» նախագիծը, ըստ որի կրթահամալիրի բոլոր դպրոցների նախակրթարանի խմբասենյակներում և երկարացված ուսումնական օրվա ռեժիմով սովորողների խմբերում պետք է իրականացվի  թաղարային բույսերի աճեցում և խնամք:
ա. Փոքր հասակից սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը:
բ. Նպաստել ինքնուրույն անհատի ձևավորմանը:
գ. Ունենալով  սեփական՝ իր ձեռքերով պատրաստած թաղար՝ աճեցնել բույսը կտրոնից, հետևելով արմատակալման ընթացքին՝  այն տնկել իր անհատական թաղարի մեջ (հողով)  և հետևել նրա աճմանը:
դ. Սովորեցնել բույսերի բազմացման և խնամքի տեխնոլոգիական հմտություններ և կարողություններ:
2. Բուսաբուծության լաբորատորիայի մշտական այցելուներից կլինեն տարրական դպրոցի սովորողները, որոնց հետ իրականացվելու է ամենատարբեր նախագծեր բույսերի բազմացման, խնամքի ու պահպանման վերաբերյալ:

  1. Սերմնահավաք — արդյունք
  2. Սերմնացան — արդյունք
  3. Իմ թաղարը — արդյունք
  4.  Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ — արդյունք
  5. Կենդանիների դերը երեխաների կյանքում — արդյունք
  6. Կանաչ ցանկապատ — արդյունք


Оставьте комментарий

Վայրի խաղողի բազմացում կտրոններից

Պարտիզապուրակային մեկամյա բաժնի ուսանող Սուսաննա Հայրապետյանը իր բլոգում ներկայացնում է հերթական պարապմունքի արդյունքները:

Այսօր տնկեցի վայրի խաղողի կտրոններ, որը գարնանը տեղափոխելու ենք դպրոցի բակ։ Այն պատկանում է խաղողազգիների ընտանիքի բույսերի ցեղին:Հայտնի է վայրի խաղողի 1 տեսակ՝ անտառային խաղողը (ՀՀ-ում տարածված է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում): Աճում է անտառներում, անտառեզրերին, լեռնակիրճերում, գետահովիտներում և այլուր:

Վայրի խաղողի ողկույզները փոքր են, նուրբ, պտուղները՝ մանր, մուգ մանուշակագույն (սև), հազվադեպ՝ սպիտակ, մաշկը՝ հաստ, կոպիտ, շաքարների պարունակությունը՝ ցածր: Բաժանասեռ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:Մշակության մեջ տարածված է խաղողի մոտ 70 տեսակ՝ շուրջ 600 սորտերով, որոնց մեծ մասից ստանում են գինիների տարբեր տեսակներ: Հայաստանը խաղողի վազի մշակության հնագույն և ինքնուրույն կենտրոններից է: Ենթադրվում է, որ խաղողի հայկական հինավուրց սորտերի մեծ մասը սերում է տեղական վայրի տեսակից: ՀՀ-ում խաղողի վազը մշակվում է Արարատյան դաշտում, նրա նախալեռնային և հյուսիսարևելյան, Վայքի ու Զանգեզուրի գոտիներում: Ամենատարածված սորտերն են Ոսկեհատը, Գառան դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին, Ազատենին, Մեղրաբույրը, Ներկառատը, Արարատին, Մսխալին, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, Դեղին ու Վարդագույն Երևանիները, մուսկատային բույրով մի քանի սորտեր և այլն:Խաղողը լուսասեր և ջերմասեր բույս է, հողի նկատմամբ՝ ոչ պահանջկոտ: Արմատային համակարգը հզոր է, ցողունը (բունը) մագլցող լիան է (կարող է հասնել մինչև 20–30 մ երկարության), կան նաև սողացող, փռվող կամ կանգուն թփեր: Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր: Տերևի հակառակ կողմում զարգանում են 1–3, երբեմն՝ ավելի ծաղկաբույլեր (ողկույզ): Ծաղիկները դեղնականաչավուն են, աննշմարելի: Պտուղը 1–4 կորիզով է (կան նաև անկորիզ՝ քիշմիշային սորտեր), տարբեր գույների՝ սև, սպիտակ, ոսկեգույն, վարդագույն, մանուշակագույն, հյութալի հատապտուղ է: Պտուղները հավաքված են ողկույզների մեջ:Ողկույզները գլանաձև են, կոնաձև, գլանակոնաձև, ճյուղավոր, թևավոր, պտուղը՝ կլորավուն, օվալաձև, երկար, երկարավուն, հակառակ ձվաձև և այլն:Պտուղները պարունակում են շաքարներ (հիմնականում` խաղողաշաքար և պտղաշաքար), օրգանական թթուներ, սպիտակուցներ, պեկտիններ, հանքային նյութեր, վիտամիններ, մակրո- և միկրոտարրեր:Օգտագործվում է թարմ և վերամշակված՝ գինի, կոնյակ, մուրաբա, խաղողահյութ, դոշաբ, կոմպոտ, չամիչ, մարինադ, ընկույզի միջուկով սուջուխ և այլն: Ունեն նաև դիետիկ և բուժիչ նշանակություն (բժշկության մեջ կա առանձին բաժին՝ խաղողաբուժություն): Գինեգործության մնացորդներից ստանում են սպիրտ, քացախ, գինեքարային թթու, գինեքար, պոտաշ, սերմերից՝ թանկարժեք տեխնիկական և սննդային յուղ, տանին և այլն:Տերևներն օգտագործվում են սննդում, թափոններն ու վազերից հեռացվող զանգվածը՝ որպես անասնակեր:Խաղողի վազը ցրտին չի դիմանում, այդ պատճառով էլ որոշ շրջաններում, օրինակ՝ Արարատյան դաշտում, ուշ աշնանը այն ծածկում են հողով (այգեթաղ): Իսկ խաղողի բերքահավաքը (այգեկութ) շատ հին ժամանակներից համարվում է տոն:


Оставьте комментарий

Բնագիտության լաբորատորիան բոլորի համար է

Ամեն օր՝ ներառյալ շաբաթ, կիրակին, այցելուներով լի է Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի բնագիտության լաբորատորիան, իսկ այցելուները տարատարիք են: Պարտադիր չէ, որ նրանք կրթահամալիրի հետ ուղղակի կապ ունենան, կարող են լինել ուղղակի թաղամասի բնակիչ, քաղաքի տարբեր ծայրամասերից այցելուներ՝ բնագիտության լաբորատորիայի դռները միշտ բաց են ու ամեն օր բաց դռների օր է: Ֆիլմը ներկայացնում է մեկ շաբաթվա անցուդարձ, որում նշանակալից է հատկապես ԵՀՀ համագործակցության հիմնադրամի դրամաշնորհի միջոցներով կազմակերպած «Ծաղկագործություն» մասնագիտության աշխատարանի հերթական հանդիպումը:


Оставьте комментарий

«Բոնսայ»ը՝ գործնական աշխատանքի թեմա

Նոր տարվա աստղիկ՝ պուանսետիա բույսի առանձնահատկությունների մասին խոսելուց հետո ներկայացվեց ճապոնական գաճաճ ծառեր՝ բոնսայ, ստանալու արվեստի մասին տեղեկություններ: Մասնագետը գործնական պարապմունքի ընթացքում ցույյց տվեց բոնսայի պատրաստման ընթաացքը: Այն բուսասերների կողմից շատ պահանջված, արդիական արվեստի մի ճյուղ է, որի ստացման գաղտնիքները, արտաքին ձևավորման հմտությունները ոչ բոլորին էին ծանոթ: Թեման բոլորի համար հետաքրքիր էր ու ոգևորող:


Оставьте комментарий

Ապաստարան այգու բույսերին

Պարտեզապուրակային գորրծ մասնագիտության ուսանող Սուսաննա Հայրապետյանի հերթական նյութը.

«Ապաստարան բույսերին»

Опубликовано 

Դպրոց այցելած սովորողների հետ իրականացրինք «Ապաստարան բույսերին» նախագիծը։

Բակում կային մանուշակ և խորդենի։Հողից հանեցինք, ներս տարանք, վերատնկեցինք՝ պաշտպանելով և փրկելով բույսերը ցրտից։


Оставьте комментарий

«Ծաղկագործություն» աշխատարանի այս շաբաթվա քրոնիկոնը

Այս շաբաթվա հերթական հանդիպումները ևս հետաքրքիր անցան, այնքան հետաքրքիր, որ պարապմունքը ավարտվելուց հետո, երկար ժամանակ աշխատարանի մասնակիցները չեն հեռանում բնագիտության լաբորատորիայից: Հարցերի տարափը անսպառ է, սակայն մասնակիցները հեռանում են բոլոր հարցերի պատասխանները ստացած: Ուրբաթ օրվա պարապմունքի գործնական մասըը տեղափոխվեց Քոլեջի ներքին բակ, որտեղ իրականացվեց սերմնացան ցանքարկղերում:


Оставьте комментарий

Արժանի փոխարինողը

Սովորող սովորեցնող իրական նախագիծ

Սովորող սովորեցնող իրական նախագիծ
Նախապես պայմանավորված ժամին, պատվաստման ձգձգվելու պատճառով, չկարողացա անձամբ ընդունել Հարավային դպրոցի երկարաացված օրվա  սովորողների խմբին: Ինձ օգնության հասավ Քոլեջի գինեգործություն մասնագիտության բաժնի ուսանող Մանվել Ալեքսանյանը: Մանվելը օգտագործելով իր հաճախումների ժամանակ ձեռք բերած կարողություններն ու հմտությունները՝ հագեցած և բովանդակալից պարապմունք է անցկացրել:
Աննա Կիրակոսյանը իր բլոգում լուսաբանել և տեսանյութով ներկայացրել է.
Հարավային դպրոցի կրտսեր սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորստորիա: Ուսումնասիրեցինք բույսերը, իրականացրեցինք մեր գլխավոր նպատակը` սերմնահավաքը:

Կատարեցինք սերմնացան: