Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Աննախադեպ ֆլեշմոբ «Ծաղկոցներ կրթահամալիրի բոլոր դպրոցներում»

Առաջարկում եմ Ապրիլի 30-ի շաբաթօրյակին ընդառաջ կազմակերպել ֆլեշմոբ «Ծաղկոցներ կրթահամալիրի բոլոր դպրոցներում» խորագրով
Գործունեության Ժամանակահատվածը․ 30/04․2022 Ժամը 11․00-12․00
11․00-ին ֆլեշմոբի սկիզբը՝ ուղիղ եթերներով
Ֆլեշմոբի մասնակիցներ
Սովորողներ, ծնողնե,դասավանդողներ
Շաբաթօրյակի ծրագիրը համակարգողներ
Միջին դպրոց և ավագ դպրոց-համակարգողներ Հասմիկ Ուզունյան, Անուշ Ասատրյան
Հյուսիսային դպրոց-համակարգող Անժելա Բլեյան
Արևելյան դպրոց-համակագող Գոհար Հովհաննիսյան
Արևմտյան դպրոց-համակագող Շուշան Ալեքսանյան
Հարավային դպրոց-համակագող Մարիամ աստվածատրյան
Քոլեջ-համակագող Շողիկ Պողոսյան
Ընթացքը
Դպրոցներին տրամադրվել և կտրամադրվի ծաղկող բույսերի սածիլներ, որոնք ձեռք կբերվեն Քոլեջի տնկարան-սածիլանոցից։
Տարատարիք մասնակիցները երգով ու պարով կստեղծեն ծաղկցներ կրթահամալիրի բոլոր դպրոցներում։


Categories: Без рубрики | Permalink.


Оставьте комментарий

Բույս նվիրելու օր

Բույս նվիրելու ավանդույթը քանի տարի է գործում է, բայց ոչ կանոնակարգված։ Այս տարի հեռախոսային ծանոթ՝ Էջմիածնից Մարոն խոստացավ բույսեր նվիրել իր այգուց, քանի որ տեսականին փոխում էր։ Առիթը բաց չթողնվեց ու ես էլ իմ հերթին վերցրեցի մի քանի բույսերի տնկիներ, փոխանակեցինք նվերները, որից հետո ամուսնուս հետ միասին բերեցինք Քոլեջ։ Քոլեջի այգուց հավաքած տնկիները միացնելով նվերներին էստաֆետը շարունկվեց արդեն կրթահամալիրի ներսում։ Ուզում եմ պատումիս կցել իմ էլեկտրոնային նամակի բովնդակությունը, որից հետո արձագանքեցին կրթահամալիրի բոլոր դպրոցները։
«Բույս նվիրելու օր» տոնը նախագծային տեսքի կբերվի մի քիչ ավելի ուշ։ Սա նախնական փուլն է, որից հետո կրթահամալիրի բոլոր դպրոցներին, որպես նվեր կհանձնվեն Քոլեջի տանիքում աճեցված ծաղկող բույսերի սածիլները։
Բույս նվիրելու օր
Հարգելի ու սիրելի մարդիկ, ապրիլ 13-ից 15ը Քոլեջի բնագիտության լաբորատորիան հայտարարում է բույսեր նվիելու օր։ Բույսեր նվիրելու կուլտուրան մեր իրականության մեջ այնքան էլ ընդունված չէ։ Քոլեջը նման հարցերում միշտ եղել է առաջատար և իր վրա է վերցնում  այդ գեղեցիկ տոնը դարձնեելու  ավանդույթ։ Ունենք մագլցող բաղեղներ և հետաքրքիր մի քանի տեսակի  այգու բոյսեր` ползучий живучка, кампанула,, սպիտակ գորգանման մեխակ ։
Արագ տեղեկացրեք այցելության մասին, գրանցվեք և դարձրեք Ձեր շրջակա միջավայրը գրավիչ, կանաչ ու գունեղ։ Կարող եք զանգահարել 093991186  կամ 077991186։
Սիրով և հարգանքով՝ Շողիկ Պողոսյան։

Հիմա հրապարակեմ այցելությունների օրացույցը

Բույս նվիրելու օրվա նախագծին մասնակցել և մասնակցելու են․

Հյուսիրսայի դպրոց ապրիլի 14 ժամը 09․00 Անժելա Բլեյան
Միջի դպրոց ապրիլի 14  ժամը 11․30
Ավագ դպրոց ապրիլի  14 ժամը 12․00 Անուշ Ասատրյան
Արևմտյն դպրոց ապրիլի 14 ժամը 12․30 Արմնե Գոգինյան
Արևմտյն դպրոց ապրիլի 15 ժամը 10․00 Շողիկ Հովհաննիսյան
Արևելյա դպրոց ապրիլի 15 ժամը 11․00 Գոհար Հովհաննիսյան
Միջին դպրոց ապրիլի 15 ժամը 11․30 Հասմիկ Ուզունյան
Հարավային դպրոց ապրիլի 15 ժամը 10․30 Շամիրամ Պողոսյան


Categories: Без рубрики | Permalink.


Оставьте комментарий

Թափոնների օգտագոործում

Նախագիծ «Հին իրերին նոր կյանք ու շունչ» կամ «Թափոնների օգտագործում»

Posted on 

1. Նպատակներից մեկն է նկուղներում, տան անկյուններում եղած հին անօգտագործելի իրերին՝ գնդաձև ջահեր, դույլեր, արկղներ, տարբեր ոճի կոշիկներ և հնավոճ այն ամենը, ինչի մեջ կարելի մի փոքր միջամտելով հող լցնել և բույս տնկել՝ նրանց տալով նոր կյանք ու շունչ:
2.Թափոնների նպատակային և արդյունավետ օգտագործում և միաժամանակ էկոլոգիական խնդիրների լուծման յուրօրինակ մասնակցություն:
3.Միատեսակ իրերից առանձին  հավաքածուի ստեղծում և տարբեր հավաքածուներով  մասնակցություն  ցուցահանդեսներին:
4. Ձերբազատում հին իրերից:
5. Հնից նորը ստեղծելու տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բերում :
6. Ստեղծագործական մտքի զարգացում:
7. Խմբերով աշխատանք, քննարկում և արդյունքում հետաքրքիր նոր կերպարների ստեղծում՝ տալով նոր կյանք ու շունչ անպետք ու անօգտակար իրերին:

Ժամանակը.
Այս նախագծով կարելի է աշխատել ողջ ուսումնական տարվա ընթացքում:

Մասնակիցներ.
Սովորողներ, ծնողներեր, դասավանդող՝ ում կհետաքրքրի:

Արդյունքում.
1.Որոշ իրերից, որոնցից բաժանվելը և՛ ցանկալի  է, և՛ դժվար, իրեր, որոնք պարզապես կարելի է չնետել, առանց  երկմտելու օգտագործելով՝ արդյունքում  կստանանք նոր, ցանկալի, ընդգծված վարքագծով, տրամադրությամբ, կենդանի կերպար,  հավաքածու 
2. Թափոնները որպես էկոլոգիական խնդիրների լուծման տարր:
3. Ինքնատիպ թեմատիկ (խոհանոցային սպասք, տարբեր ժամանակների ջահեր՝ որոնք նույնպես կարելի է ոճավորել, խաղալիքներ, ապակյա տարաներ,կոշիկների տեսակներ, պայուսակներ, պլաստիկ տարաներ) հավաքածուների ստեղծում:
4.Այլընտրանքային հետազոտող, պրպտող անհատ-սովորողի, դաավանդողի, ծնողի նոր ստեղծագործական ուղղվածության ձևավորում:

img_20161208_155247

Նախագիծը իրականացվում է մի քանի տարի և ամեն անգամ դառնում է ավելի նպատակային , ոճավորված, կերպարանավորված և կենդանի: Կարծում եմ, որ շատ փոքրիկ լումա է էկոլոգիական խնդիր լուծելու համար, բայց լումա է: Նախագիծն ունի երկակի էկոլոգիական նշանակություն՝ նախ անպետք իրերին վերօգտագործել և այդ իրերի միջոցով բույսեր բազմացնել ու տարածել: Թափոնները աղտոտում են շրջակա միջավայրը՝ թունավորում են օդը, ջուրը, հողը։ Թափոններից ազատվելու եղանակներից մեկը՝ նրան երկրորդ կյանք տալն է, առանց վերամշակելու, քանի որ վերամշակման ժամանակ ևս աղտոտվում է օդն ու շրջակա միջավայրը: ։ Ջերմոց-լաբորատորիայի այցելուներին միշտ զարմացրել և հետաքրքրել է թաղարների ընտրության այս այլընտրանքային մոտեցումը և հանգեցրել այն մտքին, որ կարելի է նկուղներում, խորդանոցներում եղած իրերից ազատվե՝ դրանք վերածելով առանձին թաղարների   ստեղծել նմանատիպ հավաքածուներ:
Ներկայացնեմ  ֆիլմ, որտեղ ընդգծվում է թափոնի  օգտագործման և բույսերի աճեցման տեխնոլոգիական հմտություններն ու կարողությունները կրթահամալիրի ամենափոքրիկների միջոցով.
Ինգա Անտոնյան՝ «Ածիկը լուսամփոփի մեջ»
Իսկ այս ֆիլմում՝ նկարների հավաքանի, որի շնորհիվ ավելի պարզ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի թափոններ են օգտագործվել
Եվս մի քանի հետաքրքիր լուծումներ

33038939_785183495020215_7259822089882828800_n

5լ-ոց պոլիէթիլենային տարան՝ որպես ելակի թաղար.

Կոլաժի շրջանակը՝ եվրո դուռ-պատուհանից մնացած թափոնով

33156227_1719570941413640_6701516903073972224_n

Յոգուրդի  պոլիեթիլենային տարաներով բույսերի հավաքածու.