Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բույս նվիրելու օր

Оставьте комментарий

Բույս նվիրելու ավանդույթը քանի տարի է գործում է, բայց ոչ կանոնակարգված։ Այս տարի հեռախոսային ծանոթ՝ Էջմիածնից Մարոն խոստացավ բույսեր նվիրել իր այգուց, քանի որ տեսականին փոխում էր։ Առիթը բաց չթողնվեց ու ես էլ իմ հերթին վերցրեցի մի քանի բույսերի տնկիներ, փոխանակեցինք նվերները, որից հետո ամուսնուս հետ միասին բերեցինք Քոլեջ։ Քոլեջի այգուց հավաքած տնկիները միացնելով նվերներին էստաֆետը շարունկվեց արդեն կրթահամալիրի ներսում։ Ուզում եմ պատումիս կցել իմ էլեկտրոնային նամակի բովնդակությունը, որից հետո արձագանքեցին կրթահամալիրի բոլոր դպրոցները։
«Բույս նվիրելու օր» տոնը նախագծային տեսքի կբերվի մի քիչ ավելի ուշ։ Սա նախնական փուլն է, որից հետո կրթահամալիրի բոլոր դպրոցներին, որպես նվեր կհանձնվեն Քոլեջի տանիքում աճեցված ծաղկող բույսերի սածիլները։
Բույս նվիրելու օր
Հարգելի ու սիրելի մարդիկ, ապրիլ 13-ից 15ը Քոլեջի բնագիտության լաբորատորիան հայտարարում է բույսեր նվիելու օր։ Բույսեր նվիրելու կուլտուրան մեր իրականության մեջ այնքան էլ ընդունված չէ։ Քոլեջը նման հարցերում միշտ եղել է առաջատար և իր վրա է վերցնում  այդ գեղեցիկ տոնը դարձնեելու  ավանդույթ։ Ունենք մագլցող բաղեղներ և հետաքրքիր մի քանի տեսակի  այգու բոյսեր` ползучий живучка, кампанула,, սպիտակ գորգանման մեխակ ։
Արագ տեղեկացրեք այցելության մասին, գրանցվեք և դարձրեք Ձեր շրջակա միջավայրը գրավիչ, կանաչ ու գունեղ։ Կարող եք զանգահարել 093991186  կամ 077991186։
Սիրով և հարգանքով՝ Շողիկ Պողոսյան։

Հիմա հրապարակեմ այցելությունների օրացույցը

Բույս նվիրելու օրվա նախագծին մասնակցել և մասնակցելու են․

Հյուսիրսայի դպրոց ապրիլի 14 ժամը 09․00 Անժելա Բլեյան
Միջի դպրոց ապրիլի 14  ժամը 11․30
Ավագ դպրոց ապրիլի  14 ժամը 12․00 Անուշ Ասատրյան
Արևմտյն դպրոց ապրիլի 14 ժամը 12․30 Արմնե Գոգինյան
Արևմտյն դպրոց ապրիլի 15 ժամը 10․00 Շողիկ Հովհաննիսյան
Արևելյա դպրոց ապրիլի 15 ժամը 11․00 Գոհար Հովհաննիսյան
Միջին դպրոց ապրիլի 15 ժամը 11․30 Հասմիկ Ուզունյան
Հարավային դպրոց ապրիլի 15 ժամը 10․30 Շամիրամ Պողոսյան


Categories: Без рубрики | Permalink.

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.