Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Սերմերի փաթեթավորում և վաճառք

 

Հավաքած ունենալով  հազարավոր սերմեր և  մտահոքվելով իրացման համար, նախ որոշվեց գտնել ծրար պատրաստելու օպտիմալ եղանակ, որի վրա կնշվի ծրարը պատրաստողի և նրա մեջ հաշված սերմերը տեղադրողի (նույն սովորողը) անձը հավաստող նշան, ինչպես նաև բույսի անունը: Ամենակարևորը, որ ծրարը պատրաստվում է շատ արագ և առանց սոսնձի օգտագործման:

Նախագիծը իրագործողներ

Նախագծի իրագործման ախատանքներին կարող ն մասնակցել տարատարիք սովորողներ նաև    յուրաքանչյուր ոք, ով կունենա սեփական նախաձեռնություն և առաջարկներ օպտիմալ իրացման համար:

Նպատակը
Իրագործելով  արդեն երրորդ տարին գործող «Սերմնահավաք» նախագիծը և ունենալով բավականին շատ բույսեր նպատակ դրվեց լուրջ մոտեցում ցույց տալ դրանց իրացմանը:

  1. Իրացումը կատարել Սեբաստացի մոլում՝գտնելով նաև այլ իրացման աղբյուրներ,ծաղկի խանութներ,  շուկաներում բույսեր վաճառող անհատներ….
  2. Իրագործել ուսումնաարտադրական գործունեություն  կրթահամալիրում՝կրթահամալիրի օգնությամբ:
  3. Ներառել ավելի մեծ թվով սովորողներ,ովքեր ցանկություն ունեն աշխատելու և գումար վաստակելու:
  4. Օգնել բիզնես ծրագրերում ներառվելու և  աշխատելու ընթացքում սեփական փորձ ձեռք բերելուն:

Արդյունքը

  1. Կձևավորվի նոր անհատ, որը սեփական նախաձեռնությամբ հանդես կգա տարբեր իրավիճակներում և կլինի շահագռգիռ անձ նման փոքր բիզնեսի հաջող իրագործման խնդրում:
  2. Կօգտագործի բոլոր հնարավոր և անհնար լծակները արտադրանքի իրացման համար՝ էլեկտրոնային վճառք, ծանոթ-բարեկամ, խանութներ,սեփական տներով լի փողոցներ,առանձնատներ:
  3. Սերմերը կիրացվեն նաև ձմռանը՝ դրանք ցանելով և գարնանը վաճառքում ոչ միայն սերմեր այլ սածիլներ և մեծ բույսեր ունենալով:
  4. Ձեռք կբերի սերմերը ցանելու և խնամելու տեխնոլոգիական հմտություներ և կարողություններ

 

Նախագիծը ձևակերպեցին և կազմեցին՝

Շողիկ Պողոսյան, Անահիր Եղյան և ընկերներ

 

 

 


Оставьте комментарий

Գերմանամկների բազմացում և վաճառք

Ոնենալով 20 գերմանամուկ և վաճառքի փորձից և պահանջարկից  ելնելով որոշվեց սկսել բազմացման փուլ կիրառելով հիբրիդացման եղանակը ստանալ հետաքրքիր ու գեղեցիկ տեսքով նոր կենդանիներ:

Արդեն զույգերը ընտրված են: պետք է սպասել արդյունքներին: Ճնայած ունենք մեկ սերունդ; որի մեջ կա հետաքրքիր գույներով գերմանամուկ:

Նպատակը
Փորձել ուժերը փոքր բիզնեսի մեջ  տարբեր բնագավառներում:

Սովորողին ծանոթացնել և ներառել գերմանամկների, խնաքին բազմացմանը,հիվանդոթյունների դեպքում հնարավոր բուժումներ ձեռնարկելուն:

Բազմացումը շարունակել այնքան ժամանակ,մինչև որ վաճառքի համար ստացվի բավական քանակության գերմանամուկ և վաճառքի   ընթացքը չխաթարվի:

Հոգատար և հասուն անհատի ձևավոևում: Պատասխանատվության զգացողության ձեռք բերում և ամրապնդում:

Շրջակա միջավայրի կենդանական և բուսական աշխարհի պահպանության լավագույն դրսևորման քաղաքականությանձ ևավորում


Оставьте комментарий

«Պասիֆլորա տնկարան արգելոց»ի մի մասը ձմեռային այգու վերածելու նախագիծ

 

Ներկայացված նկարները Թամար Հարությունյանինն են:

Դժվարությամբ ձեռք բերված, աճեցված ու պահպանված էկզոտիկ  բույսերի ձմեռային պահպանության համար հարկավոր են հատուկ պայմաններ: Ուստի այս խնդրին լուծում տալու համար առաջարկվում է հետևյալ նախագիծը:

 


Оставьте комментарий

Այգու բույսերի տեղափոխումը նոր թաղարների մեջ

Մասնակիցներ

ներառել քոլեջի սովորողներին՝ խումբ-խումբ, տարբեր մասնագիտության սովորողներ կմասնակցեն այս ուսումնահետազոտական աշխատանքներին:
Նպատակը
Այգում եղած բույսերը ձմռան ցրտից պաշտպանելու և չկորցնելու համար նրանց տեղափոխել հողով լցված երկար թաղարների մեջ:
Թաղարները մինչև խիստ ցրտերը թողնելով միջանցքներում, հետո տեղափոխելով տաքացվող տարածքներ զբաղվել դրանց բազմացմամբ,շատացմամբ և տարածմամբ
Ներառել քոլեջի հատկապես նախադպրոցական կրթություն մասնագիտության խմբի սովորողներին՝ հաշվի առնելով նրանց հետագա աշխատանքի մեջ բույսերի խնամքի տեխնոլոգիային տիրապետելու և գործածելու կարևորությունը: Читать далее


Оставьте комментарий

Հոկտեմբերյան նախագծեր

 

 

 

  1. Աստիճանախորշերը որպես ֆլորարիում
  2. Աստիճանախորշերը ծաղկադարան
  3. Ծննդյան օրվան նվեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողներին
  4. Վարպետության դաս «Ապագա բուսասերների պարտիզպաների ներառում»՝ վարում են սովորողները
  5. Այգու բույսերի տեղափոխումը թաղարների մեջ
  6. Սերմնահավաք
  7. «Բույսերն ըստ իրենց օգտակարության» ուսումնական տեսանյութերի շարք
  8. Կանաչ անկյուն ամեն խմբասենյակում
  9. Օշարակ՝ «Անանուխից լայթ» արտադրական նախագիծ
  10. «Կիրակնօրա ուղիղ եթեր» ուսումնական տեսանյութերի շարք՝ «Բույսերի բազմացան տարբեր եղանակներ
  11. «Պասիֆլորա տնկարան արգելոց»ի մի մասը ձմեռային այգու վերածելու նախագիծ
  12. Ֆլեշմոբ սերմնահավաք, ֆլեշմոբ սերմնացան, ֆլեշմոբ սածիլատնկում-այս երեք նախագծերը քննարկված են և երկուշաբթի օրվանից արդեն կսկսվեն իրականացվել տեխնոլոգիայի դասաժամերին միջին, ավագ դպրոցի սովորողների և պարտեզի սաների միջոցով ըստ հերթականության
  13. Գերմանամկների բազմացում և վաճառք
  14. Սերմերի փաթեթավրում և վաճառք
  15. Իմ թաղարը

 


Оставьте комментарий

Օշարակ՝ «Անանուխից լայթ»

Նպատակը

Օգտագործելով Սեբաստացի մոլ ունենալու հնարավորությունը, որպես իրացման և սպառման շահագրգիռ օղակ ստեղծել փոքրիկ արտադրություն՝ ներառելով մի խումբ սովորողներ: Որպես հավանական սպառող, նախ ի նակատի ունենք կրթահամալիրի ճաշարանները, Սեբաստացի մոլը հետո կփորձենք այլ ճանապարհներ գտնել:
Նախագիծը ամբողջովին հետո կշարադրվի: Առաջին քայլերը արված են:


Оставьте комментарий

Անկախության օրվա նվերը

Երկու նպատակասլաց աղջիկներ Անուշիկն ու Մերին այս տոնական օրը ևս անցկացրեցին աշխատանքային և նախագծային: Աշխաում են սիրով և ոևորությամբ: Պետք է մինչև երեկո բույսերով լցնել նախակրթարանի աստիճանների եզրային մասը, որ կրտսեր ընկերները առավոտյան վստահ և ապահով քայլեն դեպի իրենց խմբասենյակ: Կեցցեն նրանք: Հասցրեցին ևս մեկ նախագիծ սկսել՝«Անանուխի լայթ» օշարակի պատրաստում: Դրա մասին հաջորդ անգամ:


Оставьте комментарий

Ծաղկաշատ նվերներ՝ անիվների վրա. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողներին

                                                              Նախագիծ

Նախագիծն իրագործում են՝ Անուշիկ Նիկողոսյանը, Մերի Մարկոսյանը, Արփի Սահակյանը, «Սեբաստացի» մոլի սովորող-աշխատողները՝ ուսուցչաց միության օգնությամբ:
Համակարգողներ՝  Շողիկ Պողոսյան, Անահիտ Եղյան և Լիլի Եղիազարյան:
Նպատակը

  1. Նախկինում ավանդույթ դարձած ծննդյան օրվա կապակցությամբ աշխատողներին ծաղիկներ նվիրելու սովորույթի վերականգնում:
  2. Դպրոցի աջակցությամբ փոքրիկ բիզնեսմեններին միջամտություն և օգնություն՝ բիզնեսում առաջին քայլերը հաջողությամբ կատարելու ակնկալիքով:
  3. Սովորողի ինքնավստահության ձեռքբերում և պատասխանատվության զգացումի դրսևորում սեփական անձի նկատմամբ:
  4. Ծաղիկներ նվիրելու նոր կուլտուրայի ձևավորում, ուսումնասիրություն և կիրառում:
  5. Հնարավորության ընձեռնում ուսման և աշխատանքի համատեղման գործում՝ օգտագործելով մինչ այդ ձեռք բերված հմտություններն ու կարողություններըհ:

Читать далее