Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոցի պարտիզպանների այցը ջերմոց-լաբորատորիա

Անժելա Բլեյանը պարտիզպաններ խմբով ջերմոց-լաբորատորիայում սկսեց հետազոտական գործունեություն՝ բույսերի ծլեցում սերմերից տարբեր պայմաններում.
Անժելան պատմում և ֆիլմի տեսքով ներկայացնում է այդ օրվա աշխատանքները
Պարտիզապուրակային ընտրության ժամին սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկի հետ  ցանեցինք  գայլարդիա ծաղկի  սերմեր երկու եղանակով՝ պերլիտի և հողի մեջ:  Հաճախակի կայցելենք ջերմոց-լաբորատորիա և կհետևենք ցանված սերմերի ծլման ընթացքին:

Պարտիզապուրակային ընտրության ժամին սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկի հետ  ցանեցինք  գայլարդիա ծաղկի  սերմեր երկու եղանակով՝ պերլիտի և հողի մեջ:  Հաճախակի կայցելենք ջերմոց-լաբորատորիա և կհետևենք ցանված սերմերի ծլման ընթացքին:


Оставьте комментарий

«Իմ թաղարը»

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները եղան Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում։ Ծանոթացան որոշ բույսերի, նրանց խնամքի հետ։ Սովորողներն այնտեղ հանդիպեցին երկկենցաղ կրիաների, ծովախոզուկների, թութակների։
Պատմում և ներկայացնում է Սաթենիկ Սիմոնյանը.

Այցը ճանաչողական էր, բայց ուներ նաև այլ նպատակ։ Սովորողներն իրենց հետ դասարան բերեցին ծաղկի կտրոններ։ Կտրոնները կարմատակալեն, կտնկենք և յուրաքանչյուր սովորող կունենա իր ծաղկի թաղարը։

Վերջերս 1-2 դասարանը հյուր էր գնացել տիկին Շողիկին՝ Ջերմոց-լաբորատորիա: Այնտեղից մենք բերել էինք ծաղկի կտրոններ և դրել ջրի մեջ: Երկու շաբաթ անց կտրոններն արմատակալել էին: Եվ ահա կտրոնները մենք  տնկեցինք:


Оставьте комментарий

Բույսերի համալրում ջերմոցում

Ջերմոցի այս անգամվա հյուրը Միջի դպրոցն էր: Երկարացված օրվա ռեժիմով խմբի կազմակերպիչ Քնարիկ Մելքոնյանը, իր ճամբարականների հետ, որոշել է հանդես գալ շատ արդյունավետ նախագծով՝ «Բույսերի համալրում ջերմոցում»: նշեմ՝ Միջին դպրոցի ջերմոցում: Քնարիկը ներկայացնում է.
Միջին դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ  Բույսերի համալրում  նախագծի իրականացման համար այցելեցինք կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա:Հանդիպեցինք տիկին Շողիկին, միասին ցանեցինք գացանիայի և բալզամիի սերմեր:
Հաջորդիվ պատրաստելու ենք թաղարները և սպասենք սերմերի ծլելուն:Աշխատանքը հետաքրքիր էր, նոր սովորողներն էլ տպավորված էին ջերմոցի բույսերով և կենդանիներով:

72143906_2435362526739532_2468141770265853952_n


Оставьте комментарий

Դեղաբույսեր Քոլեջի այգուց

Երկարացվաշ օրվա կազմակերպիչ՝ Արևելյան դպրոցից Քրիստիե Պողոսյանը իր ճամբարականներով այցելեց ջերմոց-լաբորատորիա: Ծանոթացան Քոլեջի այգու դեղաբույսերին և որոշեցին անել օգտակար նախագիծ՝ նախ բազմացնել այդ բույսերը և հավաքել տեղեկություններ դրանց օգտակարության մասին:


Оставьте комментарий

«Գարդենիա» Էկոլոգների ակումբ

2019-20 ուս տարվա սեպտեմբեր ամսին ձևավորվեց հետաքրքիր տարատարիք անդամների կազմով ակումբ: Անդամների մեջ կան և բուսասերներ և կենդանասերներ և երկուստեք միասին: Նպատակները, խնդիրները, լուծումները ներկայացված են ստորև՝ նախագծի տեսքով և և հետագայում բոլոր նյութերը կտեղադրվեն աշխատանքների համար պատասխանատու Լիլյա Ղուլյանի բլոգի «Գարդենիա» բաժնում:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - i

Անդամներ (տարարարիք)

Շողիկ Պողոսյան-077 99 11 86 (դասավանդող)

Ռուզաննա Խանջյան -099 77 05 24(կամավոր օգնական՝ ջերմոց-լաբորատորիայում)

Ալինա Լալայան-094 12 37 74 (Քոլեջ,կարի միամյա կրթություն)

Լիլիա Ղուլյան-098 74 68 18 (Քոլեջ,1.2 կուրս,լուսանկարչական գործ)

Մոնա Իսահակյան-091 50 21 17 ( Քոլեջ,1.2 կուրս, Web դիզայն)

Անահիտ ՈՒլիխանյան-093 55 14 90 (Քոլեջ, 1.3 կուրս, հագուստի մոդելավորում)

Ալեն Մնացականյան(Արևելյան դպրոց, հինգերորդ դասարան)

Էլեն Մնացականյան(Արևելյան դպրոց, չորորդ դասարան)

Էվելինա Մնացականյան (Արևելյան դպրոց, երկրորդ դասարան)

Էվելինա Սանդրյան-094 07 94 04 (Քոլեջ,ադմինիստրարոր)

Անի մինասյան (Արևելյան դպրոց, հինգերորդ դասարան)

ՆԱԽԱԳԾԵՐ ,ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

  1. Սերմնահավաք — արդյունք
  2. Սերմնացան — արդյունք
  3. Իմ թաղարը — արդյունք
  4.  Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ — արդյունք
  5. Խաղողի բազմացման նոր տեխնոլոգիա — արդյունք
  6. Կենդանիների դերը երեխաների կյանքում — արդյունք
  7. Կանաչ ցանկապատ — արդյունք
Читать далее


Оставьте комментарий

Այցելություն ջերմոց-լաբորատորիա

Սեպտեմբերի 11-ին Լիլյա Զախարյանի առաջին դասարանցիները առաջին անգամ հյուրընկալվեցին ջերմոց-լաբորատորիայում> Ամեն ինչ հետաքրքիր էր: Ծանոթացեք Լիլիաայի պատումում և տեսաֆիլմում

Սովորող- սովորեցնող  նախագծի շրջանակներում այցելեցինք մեր Քոլեջի ջերմոց-լաբորատորիան։ Մեզ դիմավորեց տիկին Շողիկը և  Արևելյան դպրոցի 4-1 դասարանի սովորողները։ Միասին խոսեցինք բույսերի մասին, ինչ պայմաններում կարելի է նրանց խնամել։ Այնտեղ տեսանք նաև ծովախոզուկ, ձկների տարբեր տեսակներ, մեծ կրիա և թութակներ։ Հետաքրքրե՞ց, դե հետևեք մեզ։


Оставьте комментарий

Բույսերի աշխարհում

Այսպես է վերնագրել իր պատումը Լիլիա Զախարյանը: Նպատակը՝«իմ թաղարը» նախագիծը մեկնարկելն էր, իսկ մեկնարկը հաջողվեց: Համոզվենք ծանոթանալով Լիլիայի պատումին և տեսանյութին:
Արևելյան դպրոցի հինգ տարեկանները այցելեցին Քոլեջի բույսերի լաբորատորիան։ Սկսում ենք    «Իմ թաղարը» նախագիծը։    Տիկին Շողիկը մեզ տարբեր սենյակային բույսերի  կտրոններ բաժանեց։ Այնուհետև, ստեղծեցինք անվանական կտրոն-թաղարներ, դրեցինք թափանցիկ բաժակների մեջ, որպեսզի արմատակալմանը կարողանան հետևեն սովորողները։ Սովորողների տպավորությունների մասին դիտեք մեր տեսանյութը։


Оставьте комментарий

Նախագիծ «Իմ թաղարը»

Սեպտեմբերի երկրորդ շաբաթից սկսած մեկնարկել է «Իմ թաղարը» նախագիծը: Կրթահամալիրի տարբեր դպրոցներից ջերմոց-լաբորատորիա են այցելում նախակրթարաններից, երկարացված օրվա սովորողներ, տարական դասարաններ:
Այսօրվա այցելուները երևելյան դպրոցի առաջին դասարանցիներն էին՝ դասվար Հռիփսիմե առաքելյանի ուղեկցությամբ: Բաժանվեցին կտրոններ բոլոր սովորողների համար, տրվելով որոշակի տեղեկություններ այդ բույսերի մասին; Նախագծի երկրորդ փուլը կտեղափոխվի տվյալ խմբի դասասենյակ, կամ խմբասենյակ…..
Ներկայացնում եմ Հռիփսիմեի երկու տեսաֆիլմերը.