Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Արդեն կրիա էլ ունենք..

IMG_5694

Վերջերս վերապատրաստվողների մի խումբ այցելեց քոլեջ: Խումբը եղավ նաև ջերմոց լաբորատորիայում: Տեսնելով լաբորատորիայի պայմանները նրանցից մեկը որոշեց իր 2 կրիաները նվիրել մեզ, դե իհարկե սիրով համաձայնվեցինք և կենդանիների համար նախատեսված անկյունը համալերվեց երկկենցաղ կրիաններով:

Ուսումնասիրելով նրանց կյանքը, ստացանք հետևյալ տեղեկությունները, որը կօգնի մեզ հետագայում հոգ տանել նրանց մասին: Ըստ ավանդության կրիանները դանդաղաշարժ կենդանիներ են, բայց ազատության մեջ կարող են արագ վազել: Ֆիլմը դիտելով կհամոզվեք դրանում:

Քոլեջի 5 տարեկանների խումբը տեղեկանալով կրիանների մասին արագ այցելության եկավ:Քոլեջիկները բնության մեջ մի քանի րոպե ուսումնասիրելով՝  փորձեցին իրենց կարծիքները հայտնել կրիանների մասին, որոնց կարող էին ձեռք տալ և շոշափել: Նրանց ուրախությունը անչափ մեծ էր:


Оставьте комментарий

Հնդկական նուռ քոլեջի այգուց

IMG_3006

Հետաքրքիր իրադարձություն էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում՝ հնդկական նռան բերքահավաք, որն աճեցվել է նախորդ տարվա համտեսած բերքի սերմերից: Հնդկական նուռը իրենից ներկայացնում է, որպես մագլցող, ծաղկող և բերաքատու թուփ, ուրախալի փաստ է, որ Հայաստանի բնակլիմայական պայմաններում այս մեկամյա բույսը  իրեն շատ լավ է զգում և հասցնում է ամռանն արդեն հասունացնել բերքը, որը արտաքին տեսքով շատ նման է նռնակի: Հավանաբար այստեղից է առաջացել «граната» անվանումը: Շատերը առաջին անգամ էին տեսնում և համտեսում բերքի այս տեսակը: Քոլեջիկները իրենց ձեռքերով այգուց քաղեցին մի քանի նուռ: Տիար Բլեյանի համար այն շատ անուշ համ ուներ, իսկ սաներից մեկը նմանեցրեց ելակի համին: Բերքահավաք նախագիծը իրականացվեց քոլեջի քոլեջիկների միջոցով, որոնք ծանոթացան՝թե բերքի, ՝թե նրա սերմերի և թե նրա համային արժեքի հետ՝ համտեսելով այն: Հատկապես զարմացած էին քոլեջում հյուրընկալած վերապատրաստվող դաստիարակները, որոնց մենք նվիրեցինք նռան սերմերից, ծանոթացրեցինք տնկելու և խնմաքի տեխնոլոգիանների հետ:

Իդեպ, հնդկական նուռը ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնց մասին կարող եք տեղեկանալ՝ այստեղ

Տեսանյութը պատրաստեց՝ Անուշ Նիկողոսյանը
Խորհրդատու՝Շողիկ Պողոսյան


Оставьте комментарий

23-28 օգոստոսի․ դասավանդողի անհատական աշխատաժամանակ

 

Exif_JPEG_420

Exif_JPEG_420

09։00-09։55 -Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
10։00-12։00— Դասավանդողների օգոստոսյան ճամբար․ նախապատրաստություն 2017-18 ուս․ տարվան
12։00-13։00՝ քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
13:00-17:00 Աշխատանք դպրոցում․ ուսումնական միջավայրի խնամք․ նախապատրաստություն


Оставьте комментарий

Առաջարկ-նախագիծ 2.

«Ջրելու նոր տեխնոլոգիա»

Այսօր Ձեզ կծանոթացնենք սենյակային բույսերը ջրելու նոր տեխնոլոգիայի հետ: Քանի որ ջրելը շատ երկար ժամանակ էր պահանջում (ելնելով բույսերի քանակից), ուստի անհրաժեշտ էր գտնել մի եղանակ, որը կկրճատեր ջրելու ժամանակը և կհեշտացներ մեր աշխատանքը: Տիկին Շողիկի առաջարկով և խնդրանքով իր հարևանը ստեղծեց նմանատիպ սարք, որով ավելի արագ և հեշտ է ջրել ծաղիկները: Գրեթե մեկ ամիս է , ինչ կիրառում ենք նոր տեխնոլոգիան, այն շատ հարմարավետ է, խնայում է ժամանակդ, հաճելի է և հեշտ այս եղանակով ջրելը: Առաջարկում ենք   ջրելու այս տեխնոլոգիան կիրառել հատկապես մարմարյա սրահի երկրորդ հարկի բույսերը ջրելու համար, որտեղ անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ առատ և հաճույքով ջրել: Այս տեխնոլոգիան նաև կարելի է կիրառել բոլոր այն տարածքներում, որտեղ մեծ քանակությամբ բույսեր են կուտակված և ջրելը դժվարություն է առաջացնում: Կարծում ենք, որ անհրաժեշտ կլինի 2-3 նմանատիպ սարք, որպեսզի խողովակների երկարությունը երկար չլինի և հեշտ լինի աշխատելը:20170803_120722

Այս սարքի կազմությունը հետևյալն է
1. 100 լիտրանոց տակառ:
2. Ջուրը լցնելու փական, որը միացվում է, երբ հարկավոր է ջրով լցնել դատարկ տարան:
3. Ջուրը լցնող խողովակ, որը միացված է պլաստմասե տակառի վերևի մասում:
4. Ջուրը բաց թողնող փական, որը միացված է տակառի ներքևի մասում
5. Ջուրը բաց թողնող խողովակ, որը դուրս է գալիս տակառից: Նրա երկարությունը կախված է բույսերի դասավորվածությունից:
6. Հետադարձ խողովակ, որը եթե չգործի ավտոմատ անջատումը, ապա ավելորդ ջուրը դուրս կմղվի :


Оставьте комментарий

Առաջարկ-նախագիծ 1.

Մանկավարժական աշխատողների ճամբարային օրերին
«Դատարկ թաղարների համալրում» 


dscf5970

Առաջարկում ենք կրթահամալիրի բոլոր դպրոցների ղեկավարներին, դասավանդողներին, սովորողներին և բոլոր նրանց, ովքեր սիրում են և հետաքրքրված են բույսերով:
Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում աճեցված  բույսերից սիրով կտրամադրվի դպրոցներում դատարկ թաղարների համալրման աշխատանքներին: Ձեզ կօգնեն «Գարդենիա» ակումբի անդամները: Առաջին փորձը արված է՝ «Ավագ դպրոցի պատշգամբային դատարկ թաղարների համալրումը բույսերով»

Խնդրում ենք նախապես տեղեկացնել հետևյալ հեռախոսահամարներով՝
077-99-11-86
055-99-11-86


Оставьте комментарий

Ամառային նախագծեր


Оставьте комментарий

Նվերներ մեր օտարերկրյա ընկերներին

Գարդենիա ակումբի անդամներով (Անուշ Նիկողոսյանը, Մերի Մարկոսյանը և Արփի Սահակյանը) մասնակցում էինք Վրաստանում գտնվող «Ապագայի ճամբար»-ին: Եվ մենք ակումբի անդամներով որոշեցինք անակնկալ մատուցել մեր օտարերկրյա ընկերներին տանելով մեզ հետ գեղեցիկ, էկզոտիկ բույսերի սերմեր և նվիրել նրանց: Նրանց հատկապես շատ դուր եկավ Հնդկական նռան սերմերը, որովհետև այդ սերմերը շատ քիչ տեղերում կարող են հանդիպել: Մեր նոր ընկերները մեզ խոստացան, որ պարբերաբար կտեղեկացնեն բույսերի մասին և հարկ եղած դեպքում խորհրդակցել:

20883627_1384605084970770_1446556881_o20840274_1384605498304062_451753368_n20862479_1384605181637427_2096326074_o


Оставьте комментарий

Կանաչ միջավայրի բարելավում

Տեղեկանալով, որ Մայր դպրոցում կան դատարկ թաղարներ, «Գարդենիա» ակումբի անդամներով, որոշեցինք մի շարք տարատեսակ բույսեր տանել և վերատնկել:Մեզ հետ վերցրեցինք փոքրիկ թաղարով բույսեր, որոնց փչանալու հավանականությունը ավելի փոքր է այս շոգերին, քան արմատակալած, բայց դեռևս հողի մեջ չտեղադրված բույսերինը: Այնտեղ մեզ միացան ընկեր Անուշն ու մի քանի սովորողներ, որոնց հետ միասին մենք սկսեցինք աշխատել: Բոլորս շատ ոգեվորված էինք աշխատում, որովհետև ամեն բույս տնկելուց հետո նկատվում էր տարբերությունը և դրանից ավելի ոգևորվելով փորձում էինք ավելի արդյունավետ աշխատել, որպեսզի սեպտեմբերից էլ ավելի գեղեցիկ ու կանաչ միջավայրում անցկացնենք դասերը: Եվ որպիսի ստեղծվածը պահպանվի՝ ակումբի անդամներով կփորձենք էլ ավելի հետեվողական լինել: