Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Բանգլադեշյան պլեներ. Արտ միջավայր՝ «Փոքր Մհերի վերադարձը»

Տարիներ շարունակ աշխատանքներ են տարվել անշուք, աղբակույտերի վերածված տարածքները բարեփոխելու և դրանք դարձնելու այնպիսին, ինչպիսին որ հիմա են: Աշխատանքներն արվել են քայլ առ քայլ, ասեմ որ, անհավանական էր թվում հասնել նման արդյունքի: Կրթահամալիրի  բոլոր դպրոցները կապող հատվածները և ներքին ու արտաքին բակերը ճիմապատվել կամ ցանվել են սիզախոտի սերմեր, որոնք վերածվել են կանաչ տարածքների: Այսքան մաքուր ու կանաչ տարածքներ ունենալու համար պետք է շնորհակալ լինենք տիար Բլեյանին: Սակայն, ինչպես ասել է նշանավոր Գրիգոր Խաչատրյանը, «Իհարկե կանաչը շատ աչք շոյող է, սակայն պակասում են գույները նրա մեջ»: Մի փոքր միջամտություն՝ «Ծաղկոցների» ստեղծում և արտ միջավայրը կդառնա էսթետիկապես ավելի գրավիչ ու աչք շոյող: Այդ էր պատճառը, որ դիպլոմոյին նախագծերի մեջ շեշտադրումը դրվեց կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոցում ծաղկոցներ ստեղծելու նախագծերի իրականացմանը: Դրան նախապատրաստվել էինք հունվարից սկսված՝ հիդրոպոնիկայի ջերմոցի մի հատվածը վերածելով սածիլանոցի: Ցանքարկղերի մեջ ցանվեցին Քոլեջի և բանգլադեշյան այգիներից սովորողների օգնությամբ հավաքած սերմերը: Ծաղկոցների ստեղծման աշխատանքներն իրականացնում են պարտեզապուրակային մեկամյա ուսուցմամբ ուսանողները:
Ծաղկոցներով շրջակա միջավայրը սկսեց լցվել ապրիլի 24-ին: Դա կդառնա գեղեցիկ ավանդույթ հետագա բոլոր տարիների համար:
Ծաղկոցները թվով գերազանցում են Հյուսիսային դպրոցում, որտեղ ծրագրի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի հետևողականության շնորհիվ դրանք լավ խնամվում ու պահպանվում են: Բավական է հետևել Անժելա Բլեյանի բլոգին, պարզ կդառնա, թե որքան ջանք ու աշխատանք են թափվում ծաղկոցների ստեղծման, համալրման ու պահպանման համար:
Անցած տարվաԱրտ միջավայր ստուգատեսին մասնակցած «Օրինակելի շենք» նախագիծը այս տարի էլ ներկայացավ: Անցած տարի նախագիծը միացյալ իրականացրել են Քոլեջի 5 տարեկանները և Հարավ Արևմտյան թաղամասի Անդրանիկի 72 շենքի երեխաները: Ելնելով ներկա իրավիճակից՝ Քոլեջի սաները չէին կարող իրենց մասնակցությունն ունենալ ֆիզիկական միջավայրում, միայն ծաղիկնեի սածիլներ տրամադրվեց Քոլեջի ջերմոց լաբորատորիայի կողմից, իսկ 72 շենքի երեխաները սիրով ու մեծ ոգևորությանբ մասնակցեցին տնկման աշխատանքներին՝ խոստանալով խնամել ու պահպանել դրանք:
Արդեն նկատելի է, որ ծաղիկների թփեը անխնա չեն պոկոտվում, ինչպես արվում էր մի քանի տարի առաջ, ողջունելի է, հասարակության աչքը կամաց-կամաց սովորեց գեղեցիկին և հենց այդ գեղեցիկն էլ ստիպեց գնահատել ու պահպանել իրեն: Քիչ կարևոր չէ նաև մարդու համառությունը՝ անընդհատ պոկածի տեղը նորը ու նորը դնելով, չորացած կանաչ տարածքները ջրելով ու ջրելով, ամայի տարածքները խաղողի այգիների վերածելով, խաղողից գինի քամելով, ստեղծելով ու արարելով՝քարից հերոսական , դիցաբանական, այլաբանական կերպարներ ու սյուժեներ կերտելով: Այս համառությունը ստիպում է հասարակությանը խորհել ու յուրօրինակ պայքարի այս ձևաչափի մեջ մասնիկ կազմել՝ սովորել դառնալ կարգապահ ու օրինակելի անհատ:
Հիմա մի փոքր զուգահեռ անցկացնենք Սասնա ծռեր էպոսի վերջին հերոսածին փոքր Մհերի ապրած ժամանակաշրջանի և այսօրվա միջև: Մենք գիտենք, որ
Փոքր Մհերը Սասունցի Դավթի ու Խանդութ Խաթունի որդին է։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը որդի է ունենում ու կոչում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։
Դավթի մահից հետո հորը փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ.
Մեկ քար մի պատահավ էդոր։
Էդ քարին Վանա քար կ’ասեն։
Ասաց. «Կանգնի, իմ թուր ղարնեմ էդ քարին,
Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր.
Թե չը կտրեց, մեղավորցեր եմ»։
Թուր որ էզար քարին,
Քար էրկու կողմեն փեղկվավ,
Ինք, իր ձին գնացին մեջ.
Քար էկավ, իրար կպավ։

Այդ քարի բեկորներից երկուսն թռնում ու հարյուրավոր մետրեր այն կողմ են ընկնում՝ այժմյան Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոցի մուտքի մոտ: Հիմա այդ քարերի չորս կողմը կանաչ է ու ծաղկունք: Եկել է Մհերի դուրս գալու ու մեզ հետ, մեր մեջ ապրելու ժամանակը՝ քանի որ մի ողջ կրթահամալիր ըմբոստացել է ու ստեղծել է Մհերի երազած «Էրգրից» մի կտոր: Դուրս կգա Մհերը կապրի այդ տարածքում մինչև…..
Մհերը մինչ կմտներ բացված դռներից ներս դառնությամբ պատգամում է.(վերափոխված տարբերակ)

Քանի աշխարք ամայի է ու անծաղկունք,
Հողն էլ մենակ տատասկ կծնե,
Մեջ աշխարքին ես չեմ մնա,
Որ աշխարք ավերվի ու մեկ էլ կառուցվի,
Որ Խաղողի այգիները տարածվին,
Որ խմորվի հնձանի գինին անմահական,
Երբոր մեր շուրջ էղավ կանաչ, ծաղկունք ու ծաղկոց
Ու հմեն տեղ դրախտին կնամանի,
Էն ժամանակ դուս կուգամ ես դեպի Սասնալանջ-Մհերի դուռ
Ու էդ կանաչի ու ծաղկունքի մեջ կվերածնվիմ, կապրիմ հավերժ:


Оставьте комментарий

Հանդիպում դպրոցի տնօրենի հետ

2019-20ուս տարում իրականացված նախագծերն են
«Իմ ծաղկոցը» հեռավար ուսուցման նախագիծ
Հիդրոպանիկան ջերմոցը որպես ուսումահետազոտակա միջավայր
«Բույսերի աշխարհում» դաս-խաղ
Ապաստարան այգու բույսերին
Կրթական պարտեզում ծաղկանոցի ստեղծում
«Ճանաչում ենք կրթահամալիրը»` Ջերմոց-լաբորատորիա
Սերմնահավաք
Իմ թաղարը
Կանաչ պատ
Սերմերի փաթեթավորում և վաճառք

Տպագրված հոդված՝ Արտակարգ դրությունը չի խանգարում, որ ծաղկոցներ լինեն կրթահամալիրի բոլոր դպրոցներում


Բլոգում հրապարակված նյութեր
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիսյան նախագծեր
Դիպլոմային նախագծերի աշխատանքների շարունակում և պաշտպանություն
Ծաղկոցներում բույսերի համալրում և հսկողություն
Հյուսիսային և Հարավային դպրոցներում տնկարանի համալրման աշխատանքների շարունակություն
Ընտանեկան նախագծերի առցանց համագործակցության շարունակություն


Оставьте комментарий

Ընտանեկան նախագծեր շարքից

Կարի և մոդելավորման մեկամյա ուսուցման բաժնում սովորող Ալինան իր աղջիկների հետ կարանտինի ընթացքուևմ այցելել է Քոլեջ: Ալինան իսկական կամավորական է: Շատ է սիրում բույսեր և անշահախնդիր խնամում է նրանց:
Մի փոքրիկ տեսանյութ, որը կվակայի իմ ասածների հավաստիությանը: