Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մայիսյան հավաքի գարնանային ծաղկաձոն

Оставьте комментарий

Այս տարի «Ծաղկաձոն» նախագիծը իրականացվելու է այլ ձևաչափով՝ ուրախ, ծաղկառատ տոնավաճառ քոլեջի այգում։ Կրթահամալիրի ամեն օղակ կունենա այցելության իր օրերը՝ նախապես համաձայնեցված։
Նախագիծը համագործակցային է(Քոլեջ և կրթահամալիրի բոլոր

օղակներ), որը կարող է վերածվել հետաքրքիր ընտանեկան նախագծի՝ սերմերի ցանում խնամք։ Տուփի մեջ կլինեն մասնագետի տվյալներ,, որոնց միջոցով կապահովվի տեղեկատվական օնլայն ծառայություն։

Ձևավորվելու են նվեր տուփեր, որի մեջ կլինեն տարբեր տեսակի բույսեր՝ սովորողների , նախակրթարանի սաների ձեռքով աճեցված, հող, թաղար և սերմ։ Բույսի ընտրությունը մասնակցինն է։
Նախագծի մասնակիցներ

նախակրթարանի սաներ, սովորողներ, ծնողներ,բարեկամներ, դասավանդողներ
Ժամանակահատված՝ մայիս ամիս

Նախագծի նպատակը.
Նախագիծը նպատակ ունի մասնակիցներին հնարավորինս տեղեկացնել, բույսերի օգտակարության մասին, խնամքի առանձնահատկություններին, բազմացման, տարածման, սերմից բույս աճեցնելու և խնամելու տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բերման նրբություններին, թաղարով ծաղիկ նվիրելու  կուլտուրայի տարածմանը՝ սովորողների անմիջական մասնակցությաբ։

Նախագծի ընթացքը.
Մասնագետը նախագծի մասնակիցներին ծանոթացնում է նախագծին, պարզաբանում առաջացած հարցերը
Բույսերի մասնագետի օգնությամբ առանձնացված բույսերը վերատնկվում են  թաղարի մեջ,:
Աշխատանքներն իրականացվում են նախակրթարնի սաների, կրտսեր դպրոցի սովորողների Տրվելու է տեղեկատվություն
           1. Հողախառնուրդի պատրաստման
           2. Նվեր տուփերի ձևավորման
           3. Բույսերի բազմացման տարբեր եղանակների
           4. Բույսիրի վերատնկման
           5. Ձեռք բերված բույսերի խնամքի մասին

Նախագծի արդյունքները
1․. Բույսի խնամքի, բազմացման, տարածման տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բերում:
3. Սովորողի անմիջական մասնակցություն
4. Թաղարով ծաղիկ նվիրելու  կուլտուրայի տարածում
5.  Բնության, ընկերոջ, հարազատի նկատմամբ հոգատար անհատի ձևավորում
6. Ծաղկառատ օրվա տոնի իրականացում

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.