Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Կենդանասերները ջերմոցում

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականները այցելեցին բուսաբուծության լաբորատորիա՝ կենդանիներին սիրելուց և խնամելուց հետո Նարինեի հետ քննարկեցինք հետագա մեր անելիքները և գարնանային նախագծերիիրականացման փուլերը:
Նարինեի պատումն ու տեսանյութը.
Տիկին Շողիկի հետ հաամտեղ նախատեսել ենք իրականացնել Իմ թաղարը նախագիծը։ Նախագծի առաջին փուլում այցելեցին ջերմոց, շրջեցինք ծանոթացանք բույսերին և կենդանիներին։ Հաջորդ այցելությունից կսկսենք Իմ թաղարը նախագծի իրականացումը։

Ավելին՝ տեսանյութում


Оставьте комментарий

Փոքրիկ բնագետները դասերից հետո

Չնայած նրան, որ նկուղային ջերմոց նոր ենք տեղափոխվել, սակայն ստեղծված անհարմարությունները չեն խանգարում ակումբի փոքրիկ բնագետներին սիրով աշխատել: Նրանք հավաքում են սերմեր, առանձնացնում պարկուճից, ցանում են, ջրում ևհամբերությամբ սպասում ծլելուն: Հաջորդ տեսաֆիլմը կլինի թե ինչ կանեն ծլելուց հետո:


Оставьте комментарий

Քոլեջի 2-4 տարեկանները և կենդանիները

Քանի որ ջերմոցը տեղափոխվել է նկուղային հարկ և այն դեռևս վերջնական պատրաստ չէ, ուստի այցերը բացօդյա են:
Վարդ Օսիպովան Գրում և ներկայացնում է.
Մեր այցելությունները ջերմոց լաբորատորիա միշտ սպասված են ու սիրելի։ Այս անգամ գնացել էինք կենդանիներին կերակրելու։ Մեզ հետ վերցրել էինք բանջարեղենի մնացորդները։


Оставьте комментарий

Հիդրոպոնիկան` ուսումնական ջերմոց

Թեմա3. Հիդրոպոնիկան՝ ուսումնական ջերմոց
Ստորև ներկայացված են այն բոլոր տեսանյութերը և տեսանյութերի հղումները, որտեղ դուք կծանոթանաք այն աշխատանքների մի մասին, որոնք կատարվել են կրթահամալիրի հիդրոպոնիկայի ջերմոցում:
Առաջադրանք. Ծանոթացեք եղած նյութերին, քննարկեք ձեր ընտանիքներում, արեք առաջարկներ, դիտողություններ՝ համացանցից գտնելով և ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, օգնեք նորաստեղծ հիդրոպոնիկայի հետագա զարգացման գործընթացին:
Այս առաջադրանքը տրվում է սովորողներին, ծնողներին նաև դասավանդողներին՝ հատկապես բնագետներին:

Հիդրոպոնիկայի եղանակով բույսերի աճեցում:
Հիդրոպոնիկայի եղանակով աճեցնում ենք ելակ:


Оставьте комментарий

Սածիլների տեղափոխում թաղարների մեջ

Մեկ ամիս առաջ ցանված ու ծլած սերմերի տեղափոխման ժամանակն է: Այդ աշխատանքները սկսեցին փոքրիկ գարդենականները՝ որոնց մասին արդեն պատմել եմ: Նկարում էի և ուղղորդում: Շատ մեծ էր ուրախությունս, երբ հասկացա, որ իմ սաներն արդեն բավական ինքնուրույն են աշխատում՝ անգամ իմ ներկայությունը կարող էր չլինել; Հիմա դիտենք ու համոզվենք:


Оставьте комментарий

Դասերից հետո հիդրոպոնիկայի ջերմոցում

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Գարդենիա» ակումբի կրտսեր խումբը աշխատում է ամեն օր, դասերից հետո: Հաճախում են սիրով, և երբ հարկավոր է վերջացնել աշխատնքները՝ նույնիսկ դժգոհում են: Այսօր տեսանյութի միջոցով կներկայացնեմ մի սովորական օրվա նկարագիրը: Հիդրոպոնիկայի ջերմոցում նրանք տնկում են իրենց ձեռքով ցանված ղազախական նոր տեսակի լոլիկի սերմերը՝ բերված Ռուսաստանից: Այս պահին հիդրոպոնիկայի ջերմոցում կան սովորոկան, Անհիտ, Չերի, ղազախական, սև լոլիկի թփեր Տնկում են և’, հողի և’, պեռլիտի, նաև ջրի մեջ՝ հետագայում համեմատելու և հետևություններ անելու համար:
Խմբի անդամներն են Արևելյան դպրոցի սովորողները: նման աշխատանքներ տարվել են նաև բնագիտության պարապմունքներին՝ 4-5 դասարանի խմբերի հետ:
Էվելինա-երկրորդ դասարան
Մանե-երրորդ դասարան
Էլեն-չորրորդ դասարան
Ալեն-հինգերորդ դասարան
Աննա-Մարիա-հինգերորդ դասարան


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոցի 4րդ ջոկատը Քոլեջում

Այսօրվա պարապմունքին մասնակցեցին Արևելյան դպրոցի 4-5դասարանի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները և Հյուսիսային դպրոցի 4-րդ ջոկատի ճամբարականները: Ծանոթացան, միասին խաղացին «Բույսերի աշխարհում» մրցակցային խաղը, որտեղ պարտվողներ չեն լինում: