Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նորաստեղծ կենդանական անկյուն

«Գարդենիա» ակումբը շարունակում է համալրվել նոր կենդանատեսակներով, որոնցից են՝ նվեր ստացած կրիաները, գունեղ ձկները և գերմանամկները: Ջերմոց լաբորատորիայում նոր ու հետաքրքիր տեղ է հատկացվել նրանց համար, որտեղ կենդանիները ավելի տեսանելի են: Այս անկյունը շատ գրավիչ է հատկապես նախակրթարանի սաների համար, որոնք հաճախ են այցելում՝ դիտելու և խաղալու:


Оставьте комментарий

«Կանաչ  պատ»

Նախագիծ

 

Նախագծի նպատակը

      1.Շրջակա միջավայրի անշուք , (ինչպես շենքի ներսում այնպես էլ դրսում) տգեղ և հոգնեցնող ցանկապատերը և որոշ պատեր դարձնել աչք շոյող գեղեցիկ, օգտակար (թթվածնով հարստացնող, փոշու ծավալը նվազեցնող և հոգեկան հանգստություն պարգևող) :
      2. Սերմերի հավաքման
, ցանման, տնկման , աճեցման, խնամքի և պահպանման աշխտանքներին ներառել սովորողների, դասավանդողների, ծնողների, բնակիչների
     3. Հաջող իրականացման համար  մշտապես իրականացնել հետևյալ ենթակետերը.
              ա.
մագլցող բույսերի՝ (վայրի խաղող) տնկարանների թարմացում:
              բ. մագլցող բույսերի սերմերի հավաքում և ցանում՝
                         1. հնդկական նուռ, 2. իպոմեա  3. պասիֆլորա
              գ. մագլցող բույսերից կտրոններով բազացում
    4. Տեխնոլոգիական հմտություններ և կարողությունների փոխանցում  ծրագիրն իրագործողներին
5. Ձեռք բերված փորձի տարածում կրթահամալիրից դուրս՝ շենքերի բակեր, մոտակա տարածքներ, սեփական տարածքներ
    6. Հաջող մեկնարկից հետո հավաքված սերմերի վաճառքի կազմակերպում : 

Читать далее


Оставьте комментарий

Դեղաբույսերի ներմուծումը կրթահամալիր

Սեպտեմբերի 21 ին Թեժառույքի բարձունքի հաղթահարման ժամանակ Քոլեջի սովորողների հետ իրականացրեցինք Դաշտային բույսերի և ծաղիկներիների ներմուծումը շրջակա միջավայր նախագիծը: Ընթացքում  Արտավազ դպրոցի սովորողներին, դասավանդողներին, քոլեջի ուսանողներին ներկայացվեց1 օշինդրի, 2դաղձ 3 մասուր բույսերի օգտակար և բուժիչ հատկությունները:20170921_165635-225x300
Արտավազ գյուղի բնակիչների համար հատկապես նորություն և հայտնություն էր օշինդրի մասին տեղեկությունները, որին կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի: Ոգևորված որոշեցին հետազոտել և կիրառել որպես բնական, անվնաս, օգտակար դեղամիջոց:

Հավաքեցինք նաև եղևնու կոներ: Կփորձենք աճեցնել սերմերից ջերմոցային պայմաններում: Ճիշտ է, այլ փշատերևների սերմերից ունենք 25 սմ բարձրության հասած տնկիներ, բայց արծաթագույն եղևնու բազմացման այս եղանակը մինչև այժմ չի հաջողվել:

20170921_123251    20170921_123257

Հավաքած մասուրի խոշոր պտուղները ևս կօգտագործենք մասուրի տնկիներ ստանալու համար: Ժամանակը ցույց կտա, հույս ունենանք՝ կստացվի:
20170921_142156

Կոտայքի մարզից բերված բոլոր բույսերը, որոնք ունեն արմատներ, տնկվել են Քոլեջի այգու տարածքում, իսկ սերմերը չորացման փուլում են: