Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հրաշագեղ պասիֆլորա բույսի կանաչ անկյուն

Աիդա Պետրոսյանի անվան թատրոն-լաբորատորիայի հարևանությամբ ստեղծվում է հրաշագեղ պասիֆլորա մագլցող բույսի անկյուն: Աշխատանքները նոր են սկսված, բայց արդեն տեսանելի են արդյունքները: Պարտիզապուրակային գործ մասնագիտության մեկ ամյա սովորողներ`Ռուզանան և Լևոնը այսօր սիրով լրացրեցին թաղարներում պակաս պասիֆլորայի արմատակալած բույսերը:


Оставьте комментарий

Մարտ ամսվա համար նախատեսված նախագծեր

 

Ծաղկականաչ սենյակ
Ծաղկաձոն
Կանաչ անկյուն ամեն խմբասենյակում
Տաքուկ արևոտ անկյուն սածիլների համար առաջին աշխատանքները
Հին օրերին նոր կյանք ու շունչ
Գերմանամկների բազմացում և վաճառք
Աստիճանախորշերը որպես ֆլորարիում
Ծաղկաձոն նախագիծ նվիրված մայրիկներին
Կանաչ ցանկապատ
Թաղարով ծաղիկ նվիրելու կուլտուրայի տարածում
Աստիճանախորշերը ծաղկադարան
Կանաչ անկյուն ամեն խմբասենյակում
Քլորոֆիտումի տարածումը խոհանոցներում
Կիրակնօրյա ուղիղ եթեր
Էկո զրուցարան
Հին նախագծին նոր կյանք— ցիտրուսային և էկզոտիկ բույսերի ցուցասրահ
սերմնացան
 բույսերն ըստ իրենց օգտակարության


Оставьте комментарий

Կադրեր քոլեջի ջերմոց-լաբորատորիայից նոր armtab-ի միջոցով. (Ֆոտոշարք)

Գարնան շունչը արդեն զգացվում է քոլեջի ջերմոց լաբորատորիայում: Նվեր ստացած armtab-ի միջոցով փորձել ենք Ձեզ ներկայացնել այս պահին ջերմոցի հրաշագեղ բույսերը: Նշենք նաև, որ  armtab-ը պատրաստված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների կողմից:


Оставьте комментарий

Ծաղիկ սիրելը մշակույթ է

«Ծաղկի տոնը առանց ծաղիկների» հրապարակմամբ անդրադառնալով Վանաձորում ավանդաբար կազմակերպվող ծաղկի տոնին՝ ցավալի իրողություն էինք արձանագրել. Վանաձորում պակասել են ոչ միայն ծառ ու ծաղիկը, այլ նաեւ բնության նկատմամբ հոգատարությունը: Այս տարի վիճակը քիչ այլ է: Հուլիսի 17-ին նշված Ծաղկի տոնը ծաղկի սրահների համար հետաքրքրություն չէր առաջացրել, չնայած նախապես հրավիրվել էին: Մասնակցում էին ծաղկաբույծները, ծաղկասեր բակերը, համատիրությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2011/07/19/335099/

© 1998 — 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից


Оставьте комментарий

Իմ թաղարը

Նախաբան

Այս նախագիծը պետք է իրականացվի նախակրթարանի խմբասենյակներում: Այն տիկին Այդայի չիրականացված ցանկություններից մեկն է, փորձեր արվել են, բայց անարդյունք:Դարձյալ փորձենք, այս անգամ ակնկալելով լավ արդյունք՝ մոտեցումը մի քիչ փոխելով և հետևողական լինելով: Նախագիծը կարելի է իրականացնել նաև երկարացված օրվա ռեժիմով խմբերում, որն իդեպ արդեն սկսված է:Այս նախագիծը իրականացնելով միաժամանակ կիրականանա «Կանաչ անկյուն բոլոր խմբասենյակներում» նախագիծը: Այս երկու նախագծերը կարծես լրացնում են մեկը մյուսին:

Նախագծի տևողությունը՝
Հիմնականում երկու ամիս, տեսչական աշխատանքները ամբողջ տարի:

Մասնակիցները
Նախակրթարանի սաներ, երկարացված օրվա սովորողներ

Նպատակը
1. Կրթահամալիրի բոլոր դպրոցների նախակրթարանի խմբասենյակներում և երկարացված ուսումնական օրվա ռեժիմով սովորողների խմբերում   թաղարային բույսեր աճեցնել և խնամել:

2. Փոքր հասակից սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը:
3. Նպաստել ինքնուրույն անհատի ձևավոևմանը:
4. Ունենալով  սեփական թաղար՝ աճեցնել բույսը կտրոնից,հետևելով արմատակալման ընթացքին՝  այն տնկել իր իսկ անհատական թաղարի մեջ (հողով)  և հետևել նրա աճմանը:
5. Սովորեցնել բույսերի բազմացման և խնամքի տեխնոլոգիական հմտություններ:

Արդյունքում
1. Կրթահամալիրի բոլոր դպրոցների նախակրթարանի խմբասենյակներում և երկարացված ուսումնական օրվա ռեժիմով սովորողների խմբերում ունենալ սեփական ձեռքերով  աճեցրած սենյակային թաղարով  բույսեր :

2. Փոքրիկ անհատի ձևավորում՝ հոգատար բույսի և շրջապատի նկատմամբ, որը տիրապետում է բույսերի բազմացման և խնաքի տեխնոլոգիակն հմտություններին  իր ձեռք բերած նոր կարողությունների օգնությամբ:
3.Ունենալ էկոլոգիապես մաքուր կանաչ սենյակներ:

Նախագիծը իրականացնելու համար
1. Ձեռք բերել միանման թաղարներ

2. Թաղարի վրա անել նշումներ, կամ աշխատանքային գործընթացի ժամանակ արված նկար փակցնել(տեխնոլոգ-դասավանդողի միջամտությամբ)
3. Սահմանել մշտական տեսչություն հետևելու արդյունքներին և խորհրդատվությունն 

Նախագծի պատասխանատուներ՝« Գարդենիա» ակումբ, ծրագրի ղեկավարներ, դայակ դաստիարակներ


Оставьте комментарий

Քլորոֆիտումի տարածումը կրթահամալիրի խոհանոցներում

Նվիրատվկան ակցիա-նախագիծ

Արդեն քանի տարի է ուսումնասիրում ենք քլորոֆիտում բույսը :Սա ոչ միայն մաքրում է օդը, այլև լավագույն տարբերակ է սկսնակ ծաղկաբույծի համար:  Առանձնակի խնամք չի պահանջում, ծաղկում է ու չի չորանում, չի  մահանում  երբեք: Արդյունավետ կերպով կլանում է բոլոր այն քիմիական նյութերը, որոնք կիրառվում են տան մաքրության նպատակով : Այն որարքան էլ զարմանալի է, չունի ոչ մի բուժիչ հատկություն, բայց մնացած բույսերից տարբերվում է իր անչափ օգտակար լինելով: Ուստի հաշվի առնելով այդ հանգամանքը, քիչ խնամք պահանջելու նրա կարևոր հատկությունը  և իր վրա կլանելու գազի այրումից գոյացած վնասակար արտաթորանքնրը, տհաճ հոտերը և շատ հիվանդությունների վիրուսները, որոշեցինք իրականացնել այս նախագիծը՝ «Քլորոֆիտումի տարածումը կրթահամալիրի խոհանոցներում»: Աղյուսաշեն, կամ էլ բետոնակառույց տներն անընդհատ թունանյութեր են  անջատում` ինչպիսին, օրինակ` ֆորմալդեհիդն է: Մեր օդն աղտոտում են բակտերիաները, բորբոսն ու փոշին, աշխատող գազօջախի մոտ կուտակված ածխաթթու գազը: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ձեռք բերել քլորոֆիտում բույսը: Գիտականորեն ապացուցված է, որ բնակարանում պահելով երկու, երեք թաղար քլորոֆիտում, հավասարազոր է 24 ժամ անընդհատ աշխատացնել օդը մաքրող գեներատոր:

Նպատակը
1. Արդեն տնկած մեծ թաղարի մեջ, մեր բազմացրած և աճեցրած քլորոֆիտումը նվիրել կրթահամալիրի խոհանոցներին

2. կրթահամալիրի խոհանոցներում ստեղծել կանաչ անկյուն
3.Հաշվի առնելով այս բույսի կարևորությունը, ավելացնել քլորոֆիտումի քանակությունը, ակցիան շարունակելու կրթահամալիրի այլ տարածքներում
4. Հետազոտել և գտնել բույսեր, որոնք օգտակար են և քլորոֆիտումի նման և լավ կաճեն խոհանոցում
3.Ապահովել Էկոլոգիապես մաքուր միջավայր կրթահամալիրի ամեն մի անկյուն

Արդյունքում
1. կանաչապատ խոհանոց

2. Էկոլոգիապես մաքուր միջավայր բույսերի օգնությամբ
3. Էսթետիկապես հաճելի և գեղեցիկ խոհանոց
4. Հետազոտական աշխատանքների արդյունքում խոհանոցին հարմար բույսերի համալրում

Մասնակիցներ՝«Գարդենիա» ակումբի անդամներ


Оставьте комментарий

Անսովոր կիտրոնի բազմացումը սերմերից

Ֆիլմում պատմվում է հետաքրքիր լիմոնի սերմերի տնկման մասին: Լիմոնի այս տեսակը քաղցր է, շատ համեղ: Միգուցե մեր տնկած սերմերից ծլած ու մեծացած լիմոնը բերք չտա: այդ դեպքում հարկավոր կլինի վրան պատվաստել որևէ ցիտրուսային կտրոն: Կապրենք՝ կտեսնենք:

Աշխատանքները արվում են հետագայում ցիտրուսային և էկզոտիկ բույսերի արտադրություն հիմնելու համար: