Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հաշվետվություն «Եթե ոչ հեռավար՝ ապա ֆիզիկական միջավայրում»

Հոկտեմբեր ամսվա կատարված աշխատանքները հետևյալ հղումով:
Նշեմ որ կրթահամալիրի գրեթե բոլոր դպրոցներին բաժանվել են հարյուրին մոտ մագլցող բույսերի տնկիներ և կտրոններ: Բույսերի կտրոններ են բաժանվել նաև նախակրթարանի խմբերին՝ խմբասենյակներում կանաչ անկյուններ ստեղծելու համար: Սկսված են տնկարանների ստեղծման աշխատանքները: Կբազմացվեն էկզոտիկ բուսա և ծառատեսակներ: Աշխատանքները սկսված են, զինվենք համբերությամբ, հաշվետվություններին պարբերաբար կծանոթացվի աշխատանքների ընթացքը: Տեսակներն են՝ սև լոլիկ, ֆիզալիս, կատալպա, ալբիցիա : Առանձնակի հետաքրքրություն է նկատվում նոր ջերմոցի հանդեպ՝ արդյունքը աշխարհագրական նոր դիրքն է: Նախակրթարանի սաների պնդումով ծնողն այցելում է ջերմոց, մի քիչ զբաղվում են կենդանիներով՝ նոր տուն գնում: Այսօր չորս ձուկ նվեր ստացանք՝ Արտյոմն է հայրիկի հետ կենդանիների խանութից գնել: Իդեպ Արտյոմը իր ռուս մայրիկի հոտ նկուղային ջերմոց այցելում է և առավոտյան և երեկոյան, շատ է անհանգստանում եթե հանկարծ փակ է տեսնում, որն էլ շատ պարտավորեցնում է: Վաղն էլ մեկ ուրիշ ծնող մեկ ծովախոզուկ իր վանդակով կնվիրի: Երիտասարդ հայրիկը առաջարկով ծովախոզուկների համար ավելի հարմարավետ կացարանը կպատրաստվի իրենց բակում և կտեղափոխվի Քոլեջ: Մտնում ենք նոր փուլ, երբ ծնողը ինքն է սիրով առաջարկում օգնել և ագտակար լինել;
Մնում է ավելացնել, որ նախագծային աշխատանքներին մասնակցում են նախակրթարանի սաներ, սովորողներ, ուսանողներ, տարատարիք կամավորականներ, ծողներ և առայժմ արցախցի Յանան:

Հոկտեմբերի 15-ից կրթահամալիրը անցել է հեռավար ուսուցման ձևաչափի սակայն ամենուր եռում են երկրագործական աշխատանքները:
Այս օրերի ընթացքում իրականացվել և իրականացվում են մի շարք նախագծեր
1. Ապաստարան այգու բույսերին
2. Ձմռանն ընդառաջ
3.Սերմահավաք
4. Սերմնացան
5. Սերմերի փաթեթավորում
6. Կենդանիների խնամք
7. Էկզոտիկ բույսերի տնկարանների նախագծերի կազմում և այդ նախագծերն իրականացնելու առաջին քայլերը
 Ապաստարան այգու բույսերին
Այս նախագիծը ամենամյա է և իրականացվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Նախագիծն իրականացվել է պարտիզապուրակային ուսանողների, կամավորականների միջոցով.

 Ձմռանն ընդառաջ
Այս և նախորդ նախագիծը իրար լրացնող նախագծերեն, որոնց նպատակը հնարավորինս շատ մեկամյա բույսեր այգուց տեղափոխել թաղարների մեջ և սենյակային պայմաններում պահել մինչև հաջորդ տարվա գարուն:

Սերմահավաք
Շատ աշխատանքներ են արվել ու դեռ կա անելու սերմերի հավաքման գործընթացում: Ինչպես խոստացել էի հավաքել ենք հազարին մոտ սև լոլիկի սերմեր, որի ծլողունակությունը շատ բարձր է: Հավաքվել են ֆիզալիսի սերմեր և մնացած բոլոր ծաղկող բույսերի սերմերից: Նկարում սև լոլիկի բերքահավաքն է:

Սերմնացան
Ցանվել են Ֆիզալիս, սև լոլիկ, կատալպայ, ալբիցիա էկզոտիկ բույսերի և ծառների սերմեր.

Սերմերի փաթեթավորում
Հավաքված սերմերը չորացվել, տեսակավորվել և փաթեթավորվել են:


Оставьте комментарий

Ֆիզիկական միջավայրում կատարվող աշխատանքներ

Քանի որ մոտենում են ցրտերը ու շատ աշխատանքներ կան այգում կատարելու, ուստի աշխատանքները միտված են այդ ուղղությամբ
1. Ապաստարան այգու բույսերին
2. Ձմռանն ընդառաջ
3.Սերմահավաք
4. Սերմացան
5. Սերմերի փաթեթավորում
6. Կենդանիների խնամք
Նախագծերը իրականացվում են նախակրթարանի խմբերի, ճամբարականների և պարտեզապուրակային ուսանողների հետ
Ներկայացնեմ պարտեզապուրակային սովորողների ֆիզիկական միջավայրում աշխատանքային գրաֆիկ

1. Հովհաննիսյան Լուսինե    07700114     Հյուսիսային       ուրբաթ, կիրակի
2. Ավանյան Անի                    98188194                             երկուշաբթի, երեքշաբթի
3 Հեքիմյան Մարգարիտ      98188194      Արևմտյան   երկուշաբթի, հինգշաբթի
4. Օհանյան Ելենա                77832536      Քոլեջ             երեքշաբթի հինգշաբթի
5. Միքայելյան Մարի            93040011      Հյուսիսային       չորեքշաբթի, շաբաթ
6. Սևոյան Նորա                    95355257     Արևմտյան         երկուշաբթի, հինգշաբթի
7. Գրգորյան Անի                   93305853      Քոլեջ                  երեքշաբթի. Ուրբաթ

Այգեգործություն

1. Սերոբյան Էդգար       95771020      դրսից                       հինգշաբթի, կիրակի
2. Ավետիսյան Նարինե   99009013     Քոլեջի սով    երկուշաբթի, չորեքշաբթի
3. Պողոսյան Նարինե    93002607     Հյուսիսային դպր.   երեքշաբթի շաբաթ
4. Քրաջյան Սաթենիկ     77729941     չի աշխատում
5. Բակունց Գրետա         95940858      Արևմտյան դպր    մեծամոր  ըստ հարմար.


Оставьте комментарий

Փոքրիկ բնագետները դասերից հետո

Չնայած նրան, որ նկուղային ջերմոց նոր ենք տեղափոխվել, սակայն ստեղծված անհարմարությունները չեն խանգարում ակումբի փոքրիկ բնագետներին սիրով աշխատել: Նրանք հավաքում են սերմեր, առանձնացնում պարկուճից, ցանում են, ջրում ևհամբերությամբ սպասում ծլելուն: Հաջորդ տեսաֆիլմը կլինի թե ինչ կանեն ծլելուց հետո:


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոցի ճամբարականների այցը ջերմոց

Արմինե Մակվեցյանը պատմում և ներկայացնում է տեսաֆիլմով.
Հետո տիկին Շողիկը և երեխաները ոսկե ձկնիկի մոտ երազանք պահեցին` հավատալով ,որ այն անպայման կիրականանա:Ճամբարականները նաև կերակրեցին կենդանիներին:


Оставьте комментарий

Նախակրթարանի սաների անմիջական շփումը կենդանիների հետկենդանիները

Քանի որ ջերմոց լաբորատորիան դեռ այնքան էլ հարմարավետ չէ հյուր ընդունելու համար, միտք հղացավ սաների շփումը կենդանիների հետ կազմակերպել բացօդյա միջավայրում:
Պատմում և ներկայացնում է Հասմիկ Նազարյանը.
Այս անգամ որոշեցինք հյուր գնալ տիկին Շողիկին, որ տեսնենք կենդանիներին, որոնք բաց միջայվայրում մաքուր օդն էին վայելում։

Նոր նախագիծ՝ «Կատալպայի տնկարանի ստեղծում»

Оставьте комментарий

Ուսումնասիրելով կատալպա ծառի և օգտակար և բուժիչ հատկությունները առավել ևս ցանկություն առաջացավ ստեղծել տնկարան, որը հնարավոր է ունենալ սերմերի օգնությամբ: Սերմերը ձեռք բերելը շատ հեշտ էր: Յուրաքանչյուր ծառ ծաղկելուց հետո կարող է սերմ տալ: Այդպիսի ծառ կար Արևմտյան դպրոցի հարևանությամբ, ցայտաղբյուրի կողքին գտնվող փոքրիկ այգու տարածքում:
Այս թեման կդառնա պարտեզապուրակային դիպլոմային նախագծ:
Առանց նախագծի ոչ մի աշխատանք ներկայանալի չի լինում: Ուրեմն կազմենք նախագիծ ու սկսենք աշխատանքները:
Նախագիծ.
«Կատալպայի տնկարանի ստեղծում»
Նախագծի տևողությունը.
երկարաժամկետ
Մասնակիցներ
Պարտեզապուրակային ուսանողներ, սովորողներ, ուսուցիչներ
Նպատակ
Սերմահավաք նախագծի շրջանակներում սերմերի ճանաչում, հավաքում, որոշ մասի տեսակավորում, պահպանումիսկ մի մասի նախապատրաստում ցանման:
Սերմնացան նախագծի շրջանակներում սերմերի ցանում
Ծլած սերմերի տեղափոխում թաղարների մեջ
Մեծացած տնկիների տեղափոխում համապատասխան տարածք
Համացանցից կատալպայի օգտակար և բուժիչ հատկությունների վերաբերյալ նյութերի դուրս բերում և հավաքում առանձին փաթեթով:
Արդյունք
Արդյունքում կրթահամալիրի բոլոր դպրոցները կունենան մեծաքանակ կատալպայի ծաղկող տնկիներ(շատ օգտակար, գեղեցիկ և սաղարթախիտ տերևային ծածկույթով, ) տնկիներ, որոնք կգան փոխարինելու արագ հիվանդացող, թունավոր, և ոչ այնքան գեղեցիկ ծառներին: Ճիշտ է դրա համար շատ ժամանակ է պետք, բայց դա բնության օրենք է,սակայն այս տեսակի ցողունային և արմատային համակարգը բավականին արագ է զարգանում:

This gallery contains 0 photos


Оставьте комментарий

Պարտեզապուրակային և այգեգործության մեկամյա կրթության աշխատանքային գրաֆիկ

Պարտեզապուրակային

1. Հովհաննիսյան Լուսինե    07700114     Հյուսիսային       ուրբաթ, կիրակի
2. Ավանյան Անի                    98188194                             երկուշաբթի, երեքշաբթի
3 Հեքիմյան Մարգարիտ      98188194      Արևմտյան   երկուշաբթի, հինգշաբթի
4. Օհանյան Ելենա                77832536      Քոլեջ             երեքշաբթի հինգշաբթի
5. Միքայելյան Մարի            93040011      Հյուսիսային       չորեքշաբթի, շաբաթ
6. Սևոյան Նորա                    95355257     Արևմտյան         երկուշաբթի, հինգշաբթի
7. Գրգորյան Անի                   93305853      Քոլեջ                  երեքշաբթի. Ուրբաթ

Այգեգործություն

1. Սերոբյան Էդգար       95771020      դրսից                       հինգշաբթի, կիրակի
2. Ավետիսյան Նարինե   99009013     Քոլեջի սով    երկուշաբթի, չորեքշաբթի
3. Պողոսյան Նարինե    93002607     Հյուսիսային դպր.   երեքշաբթի շաբաթ
4. Քրաջյան Սաթենիկ     77729941     չի աշխատում
5. Բակունց Գրետա         95940858      Արևմտյան դպր    մեծամոր  ըստ հարմար.


Оставьте комментарий

Բնագիտության պարապմունքը Մանե Օհանջյանի մեկնաբանությամբ

Մանեն սովորում է Արևելյան դպրոցի 4-րդ դասարանում և իր և իր ընկերների առաջին պարապմունքը ջերմոց լաբորատորիայում տեսագրել և հայրիկի օգնությամբ տեսանյութի է վերածել:
Դիտենք այն.