Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հաղորդում10. Գացանիա-այգածաղիկ

Աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Այգածաղիկը ամեն տարի իր ուրույն տեղն է գտնում քոլեջի ներքին այգոււմ, քանի որ նրա սածիլները ծլում են տարատարիք սովորողների հավաքած սերմերի ցանման արդյունքում։ Շատ ծլողունակ են, արագ են ծլում և որ ամենակարևորն է ունեն բազմագույն երանգներ՝ մեկը մեկից գեղեցիկ, մեկը մյուսից գունեղ։
Բազմանում է սերմերով և բաժանման միջոցով։ Կարելիէ խոր աշնանը այգածաղիկը տեղափոխել թաղարի մեջ և պահել սենյակային պայմաններում՝ լուսավոր և արևոտ տարածքում։

Details Читать далее


Оставьте комментарий

Հաղորդում 9․ Քոլեջի այգու դեկորատիվ պղպեղները

Բլեյանապարտեզ աշնանային18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Պղպեղի 7 տեսակ աճեցվել է ուսանողների հավաքած սերմերով։ Սերմերը թարմ լինելով գրեթե 10 տոկոս ծլողունակ են։ Նախապես ցանվել է քոլեջի հիդրոպոնիկայի ջերմոցում, հետո սածիլները տեղափոխվել այգի։ Պղպեղի թփերը փարթամ են և մինչև այժմ բերք են տալիս։
Գիտնականները համեմատել են մի շարք հետազոտություններ և պարզել, որ կծու մթերքների օգտագործումը ուղղակիորեն կապված է մահացության ռիսկի նվազեցման հետ:

Որքան օգտակար է chili — կազմը

Պղպեղի օգտակար հատկությունները պայմանավորված են այն նյութերի կազմի մեջ, որը պարունակում է այն: Չիլիում հայտնաբերված են B խմբի , ասկորբինաթթու, անուշաբույր յուղեր վիտամիններ : Բացի այդ, այն ներառում է `

  • Մանգան, որը կարգավորում է արյան մեջ շաքարի քանակությունը, ինչպես նաեւ նպաստում է ուղեղի գործունեության վրա.
  • Երկաթ, որը մասնակցում է հեմատոպոլիաներին եւ կանխում է սթրեսի կամ դեպրեսիվ իրավիճակների առաջացումը.
  • ցինկ, որն օգնում է հաղթահարել վնասակար բակտերիաները եւ վիրուսները, որոնք մտնում են մեր մարմնին, նաեւ ամրացնում են իմունիտետը:
  • կալցիումի եւ ֆոսֆորի, ամրապնդելու մկանային-տիեզերական հյուսվածքը:


Оставьте комментарий

Հաղորդում 8 Բերքահավաք

Բլեյանապարտեզ աշնանային18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Իսկական ոսկե աշուն է Քոլեջի այգում։ Այսօր նռնենին կկորցնի իր շքեղ տեսքը, սակայն դարձյալ հպարտ կմնա, քանի որ գարուն ամառ աշուն իր շքեղությամբ զարդարել է քոլեջի այգին, հիացրել է և աչք շոյել իր ներկայությամբ։ Քոլեջի ուսանողները հավաքեցին բերքը։ Այս տարի այն առատ էր։ Նուռը բամանում է սերմերով, կտրոնով, և կողքից ավելացող դուստր տնկիներով։ Կփորձենք մեր գեղեցկուհուց ստանալ տնկարան։
Հղումով հիշեցնեմ նռան օգտակարության և բուժիչ հատկությունների մասին


Оставьте комментарий

Հաղորդում 7. Քոլեջի նորատունկ մասրենիները

Բլեյանապարտեզ աշնանային18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Այսօր քոլեջի ներքին այգուն կից տարածքում, ուսանողների հետ միասին, տնկվեց ևս 12 մասրենի։ Տնկիները բերվել էին Արատեսից և մեր վաղեմի ընկեր Աբրահամի այգուց։
Հիմա ունենք 16 նոր մասրենի։
Այժմ մի փոքր տեղեկություն մասուրի օգտակար և բուժիչ հատկությունների մասին։

Մասուրն օրգանիզմի տոնուսը բարրձրացնող, իմունային համակարգը խթանող, հակաբորբոքային հատկություններ ունի։
Շատ կարևոր է իմանալ. Մասուրը հակացուցված է.

Читать далее


Оставьте комментарий

Հաղորդում 6. Քոլեջի հպարտ նռնենին

Բլեյանապարտեզ աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Մեր նռնենին ունի 30-ից ավել տարվա պատմություն։ Նա ոչ թե ծերանում , այլ գնալով գեղեցկանում և տարեցտարի ավելի բերքառատ է դառնում։ Չկա անցորդ, հյուր, փոքր, մեծ , որ չհիանա նրա շքեղ, գեղանի կեցվածքով։
Հայկական ավանդության մեջ նուռը՝ իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը:
Այն մեծապես կապված է եղել երկրագործության զարգացման և պտղաբերության ավանդույթների հետ:  Ծառի հիմնական գաղափարը հավերժությունն է:
Նռան օգտակարության և բուժիչ հատկությունների մասին ծանոթանանք 168․am ժամը լրատվական թերթի աշխատակից Ջուլիետա Սահակյան ի հոդվածում, որտեղ կհանդիպեք շատ հետաքրքիր և օգտակար բաղադրատոմսերիր հետ


Оставьте комментарий

Հաղորդում 5՝ Իպոմեա-այգածաղիկ

Բլեյանապարտեզ աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից


Իպոմեա-այգածաղիկ (խոշորածաղիկ)․ Խնամք, բազմացում օգտակար և բուժիչ հատկություններ
Այգածաղիկը ևս ունի օգտակար և բուժիչ հատկություններ
Քոլեջի այգում գոյություն ունեն իպոմեայի մի քանի տեսակներ։ Իպոմեան հետաքրքիր խոտաբույս ​​է, որի տեսակները և՛ միամյա են, և՛ բազմամյա։ Նման մագլցողբույսն ունի գեղեցիկ խողովակաձև կամ ձագարաձև ծաղիկներ։ Բույսի կոճղարմատը պալարաձեւ տեսք ունի։ Ipomoea-ի հայրենիքը արևադարձային Ամերիկան ​​է:
Ipomeya — ժողովրդական բաղադրատոմսեր
Այս բույսի օգտագործումը առօրյա կյանքում և որոշ հիվանդությունների բուժման մեջ քիչ հայտնի

Читать далее


Оставьте комментарий

Հաղորդում 4․ Քոլեջի ծաղկաթմբերի բույսերը

Բլեյանապարտեզ աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Քոլեջի այգում խնամված վիճակում են գտնվում երեք ծաղկաթմբեր՝ յուրաքանչյուրը բազմացման տարբեր փուլերում։
Նկարում ծաղկաթումբը մեկ և կես տարեկան է։ Շատ լավ վիճակում է, կազմված է դեկորատիվ և ծաղկող բույսերի մի քանի տեսակից։ Մյուս երկու ծաղկաթմբերը մոտ երկու ամսեկան են և հաջորդ տարի կնմանվեն
Живучка ползучая-ուղակի թարգմանությամբ՝ համառ սողացողի երկու տեսակ․
Դեղորայքային նպատակներով հավաքվում են համառ բույսի ցողունները, տերևներն ու ծաղիկները։ Սողացող համառ ֆիտո-հումք հավաքելու լավագույն շրջանը ծաղկման ժամանակ մայիսն ու հունիսն է։ Պատշաճ պատրաստված հումքն ունի հաճելի բուրմունք, բայց դառը, տտիպ համ: Չոր հումքը կարելի է մեկ տարի չոր տեղում պահել կտավից կամ թղթե տոպրակների մեջ։
Հակացուցված է անհատական ​​անհանդուրժողականության դեպքում՝ փորկապության հակումով հիվանդներին։ Ունի ուժեղ խոլերետիկ ազդեցություն։
Ամբողջ նյութը այստեղ

Մեխակ․
Այս բույսը հաճախ օգտագործում են թուրմ պատրաստելու համար, որը շատ արդյունավետ է ներքին արյունահոսության դեմ։ Այն շատ արդյունավետ է նաև մրսածության, էպիլեպսիայի, փորլուծության, նոպաների, կատաղության, շնչահեղձության և այլնի դեպքում։ Շատ հաճախ դաշտային մեխակի թուրմը օգտագործվում է որպես սրտանոթային միջոց հաճախակի նևրոզների և ավելորդ գրգռվածության դեպքում։
Դաշտային մեխակը հակացուցված է. մինչև երկու տարեկան երեխաների,
հղի և կերակրող կանանց, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի գաստրիտների և խոցերի դեպքում.

Նյութը ամբողջությամբ այստեղ

Читать далее


Оставьте комментарий

Անի Մարտիրոսյանի հաշվետվությունից

Այց ջերմոց֊լաբորատորիա

Posted on 

Սաների հետ այցելեցինք ջերմոց֊լաբորատորիա, խնամեցինք, կերակրեցինք կենդանիներին։ Սեբաատացիները ծանոթացան նոր բնակիչների հետ։ Կիսվեցին իրենց հավես բլբլոցներով և վայելեցին գունավոր ձկների լողը