Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ապրիլին նախատեսվող նախագծային աշխատանքներ

Ապրելու և արարելու ամիս։ Ապրիլ ամիսը հենց այդ ամիսն է։ Պետք է քրտնաջան աշխատել, որ հետո արդյունքը գոհացուցիչ լինի։
Պետք է բոլոր դպրոցները ապրիլին խմբերով այցելեն Քոլեջի հիդրոպոոնիկյի ջերմոց իրականացնելու վերատնկման աշխատանքները։ Ապրիլի վերջին պետք է սկսվեն այդ բույսերի տեղափոխումը այգիներ՝ ծաղկոցներ ստեղծելու համար։
«Մեդիակենտրոնի պատշգամը որպես կանաչ պարտեզ» նախագիծը ապրիլի վերջին բերել վերջնական տեսքի,որի առանցքային շեշտադրումը կհանդիսանա թեյախմությունների կազմակերպում սեփական արտադրության հումքով դեղաբույս-թեյախոտերով
Խնկածաղիկ՝ դուշիցա օրեգանում, մեղվախոտ՝ Мелисса лекарственная, պատրինջ թուրինջախոտ, անանուխ՝ նանա, դաղձ, երիցուկ՝ (Matricaria), օշոշ, հավածաղիկ և այլ  բույսերի տերևների, ցողունների հավաքում չորացում և հետագայում որպես թեյախոտի օգտագործում․Ցանկը կարելի է ավելացնել արշավախմբերի միջոցով, որոնք տարբեր շրջաններից կհավաքեն թեիախոտեր։
Չորացված՝ վաճառքային տեսքի բերված և կանաչ թեյախոտերով պետք է մասնակցենք  Ապրիլի 4-7ը Զատկական տոնավաճառին։ Նախագիծը իրականացնում ենք միջին դպրոցի սովորողների հետ՝ ղեկավար Հասմիկ Ուզունյան։


Оставьте комментарий

Մարտի հաշվետվություն

Մարտին քոլեջի սովորղների հետ կատարվել են փորման, մոլախոտերի հեռացման և խոտաբոյսերի համար բերրի հող ստսնալու աշխատնքներ(Սովորական այգու սովորական հողի, կարմիր ավազի և ձիու գոմաղբի խառնուրդ)։
Արդեն սկվել են նոր ծաղկոցների ստեղծման աշխատանքներ, տնկվել են որոշ բույսեր։
Մացակյան Կարինեի կողմից նախագծվել է «Մեդիակենտրոնի պատշգամը որպես կանաչ պարտեզ»։Այժմ առնձնացվում են բույսեր, որոնք կտեղադրվն պատշգմբում։«Ձոն մայրիկներին» ստուգտեսի շրջանակներում որոշ խմբեր ջերմոցի հետ իրականացրել են նախգծեր
Հարավային դպրոց Սեդա Խաչատրյան 6 տարեկաններ
Արևմտյան դպրոց Անի Գրիգորյան 5տարեկաններ
Հյուսիսային դպրոց Մանուշակ Աբրահամյան 5 տարեկաններ
Վերահսկվել է Մեդիակենտրոնի բույսերի խնամքի աշխատանքները
Հյուսիսային դպրոց
Արևելյն դպրոց
Արևմտյան դպրոց
Ավագ դպրոց
Անխափան աշխատել է հիդրոպոնիկայի ջերմոցը, որտեղ հայտնվել են դեռևս չհասունացծ տարբեր էկզոտիկ լոլիկների պտուղները։
Տարբեր փուլերով իրականացվում են սածիլների տեղփոխման աշխատանքները՝ ցանքարկղերից թաղարների մեջ։




Оставьте комментарий

Մեդիակենտրոնի պատշգամը որպես կանաչ պարտեզ

՝2023 «Ձոն» տեխնոլոգիկան ստուգատեսի նախորեին Քոլեջի Ջերմոց-լաբորատորիան տնորինությն առաջարկով որոշել է աննաախդեպ նախագիծ իրականացնել՝ մեդիակենտրոնի բաց պատշգամբը վերածելով հետաքրքիր, փոքրիկ, էկզոտիկ միջավայրի` թեյախմության պարագներով՝ թարմ կանաչ թեյախոտերվ, ծաղկող և էկզոտիկ բույսերով։
Նախագիծը կրող է օրինակ ծառայել կրթաամլիրի մյուս դպրոցնեի նմանատիպ տարածքնեի համար։
Հետագայում կարող է տարածքը վերածել ձմեռային այգու։

Մասնակիցներ
Քոլեջի ուսնողներ

Ժամանակահատված
Սկիզբը՝ Մարտի վերջ
Ընթացքը՝ երկարաժամկետ խնամք

Նպատակ

  • Քոլեջի այգու և ջերմոցի գեղեցիկ, ծաղկող և օգտակար, բուժիչ և էկզոտիկ բույսերի տեղափոխում մեդիակենտրոն, կրթահամալիրի մյուս դպրոցներ
  • Բույսերի խնամքի իրականացում և ձեռքբերած փորձի փոխանակում, կիրառում, զարգացում ոչ միայն Ջերմոց-լաբորատորիայում, այլև կրթահամալիրի տարբեր օղակներում
  • Ջերմոց-լաբորատորիա — կրթահամալիրի դպրոցներ համագործակցային նախագծերի իրականացում, զարգացում
  • Ուսումասիրություններ ձեռքի տակ ունեցած թեյախոտերի օգտակար և բուժիչ հատկությունների մասով և դրանց ամրագրում և գրքույկի և օնլայն ամսագի տեսքով

Ակնկալվող արդյունք

  • Քնարկումների համր հաճելի միջվայր՝ թեյախմություն կլոր սեղնի շուրջ թարմ կանաչ թեյախոտերով
  • Ձմռան ընթացքում, մեծ ցանկության դեպքում, ունենալ գեղեցիկ ծաղկող բույսեր, թեյաբույսեր, որոնք նաև կօգտագործվեն տարբեր հիվանդությունների բուժման նպատակով
  • Ձեռք բերել և պահպանել օգտկար և բուժիչ բույերի և թեյաբույսերի մասին սպառիչ տեղեկություններ

Նախագծի արդյունավետ ընթացքի դեպքում ակնկալում ենք կանաչ ծաղկող պատշգամբների նորամուտներ կրթահամալիրի տարբեր օղակներում։