Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ծաղկատունկ

Ընտանեկան ջերմոցից բույսեր նվեր ստանալուց հետո, բնականաբար պետք է տնկեինք այգում: Ծաղկատունկը ավելի հետաքրքիր ստացվեց նրանով, որ այդ աշխատանքներին մասնակցեցին նաև վրացի հյուրերը և պարտիզապուրակային ուսանողն իր դստեր հետ:
Ահա թե ինչպես է ներկայացնում այդ օրը Լիլիթ Սահակյանը իր բլոգում.
Այսօր Արևելքում ծաղկատունկ էր վրացի ընկերների հետ: Տիկին Շողիկի բացօթյա պարապմունքի ընթացքում ծանոթացանք ծաղիկների տեսակներին, ծաղիկը թաղարից ճիշտ տեղափոխելու և տնկելու հմտություններին՝ տեղում կիրառելով դրանք: Տնկեցինք Արևելյան դպրոցի երկրորդ դասարանցի Ավագյան Հարութի ընտանեկան ջերմոցից նվեր ստացած ծաղիկները, ինչպես նաև չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողների աճեցրած սածիլները: Մեզ հետ ծաղկատունկին սիրով մասնակցող վրացի սովորողները տարբեր հարցեր ուղղեցին տիկին Շողիկին:Արևելյան բակ-պարտեզն այսքան ուսումնական դարձնելու համար շնորհակալություն ենք հայտնում բոլորին:


Оставьте комментарий

Այց ընտանեկան ջերմոց

Իր տրամաբանական շարունակությունը ունեցավ «Ուսումնական ջերմոց» նախագիծը: Լիլիթի հրավերքով, 2-2 դասարանի սովորողների հետ, այցելեցինք ընտանեկան ջերմոց: Շատ հավես էր ու նախանձելի: Երևում էր որ իրենց գործին գիտակ և գործը սիրող մարդիկ էին աշխատում: Սիրով նվիրեցին մի քանի ինձ հետ հետաքրքրող բույսերից կտրոններ, իսկ Արևելյան դպրոցի այգու ծաղկանոցների համար մոտ 30 բույս:
Ստորև Լիլիթի պատումն է ու տեսանյութը:
Մեր սիրելի սովորող Հարությունի մայրիկի հրավերով այսօր ուսումնական ճամփորդությամբ ուղևորվեցինք Գեղանիստ գյուղ: Ապշեցուցիչ գեղեցկություն էր. կարծես կանաչ դրախտ լիներ: Ընկեր Շողիկը ուսումնական պարապմունք անցկացրեց՝ պատմելով մեզ մի քանի ծաղկի մասին: Խոստացանք էլի հյուրընկալվել նրանց գրկաբաց եդեմում:


Оставьте комментарий

Արևելյանի սովորողները ուսումնական ջերմոցոցում

Դասվար Լիլիթ Սահակյանի նախաձեռնությամբ իրականացնում ենք ուսումնական ջերմոց նախագիծը, ըստ որի սովորողները պարբերաբար պետք է այցելեն ջերմոց լաբորատորիա, ակտիվորեն մասնակցեն գործնական աշխատանքներին և ձեռք բերված տեխնոլոգիական հմտություները կիրառեն Արևելյան դպրոցի այգին և շինության միջանցքները բույսերով ու ծաղիկներով համալրելուն:
Ստորև ներկայացնում եմ Լիլիթի պատումն ու տեսանյութը:
Այսօր ջերմոց-լաբորատորիայում սովորեցինք, թե ինչպես պետք է ծաղիկը փոքր թաղարից ճիշտ տեղափոխել մեծ թաղարի մեջ:


Оставьте комментарий

Այգեպան մոդուլների հարցերի թեմաները

Հողագործության հիմունքները(ձեռնարկ)

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Այգեպան ձեռնարկ

Մոդուլ 1. թեմա 1. հարց 1.
1.1. Այգեգործական դանակներ՝ այգու, պատվաստի, աչքապատվաստի, դրանց նախապատրաստումն աշխատանքի համար, օգտագործման տեխնիկան, անվտանգության տեխնիկայի կանոնները,
Ջրի պոմպ 0.5 HP



Читать далее


Оставьте комментарий

Այց ջերմոց-լաբորատորիա

Արևելյան դպրոցի երկարացվ օրվա շամբարականները ջերմոց-լաբորատորիա էին այցելել իրականացնելու«Ծաղկաձոն»նախագիծը: Ընտրվեցին կտրոններ,որոնք տեղադրվեցին և ջրի և հողի մեջ: Արմատակալվելուց հետո կտեղափոխվեն հարմար թաղարների մեջ ու կհասնեն հասցեատերերին՝ կրթահամալիրի բոլոր կանանց:
Տեսաֆիլմի հեղինակը Քրիստինե Պողոսյանն է:


Оставьте комментарий

Սեմինար պարապմունք. երկարացված օրվա կազմակերպիչներ

Պարապմունքն անցավ շատ հետաքրքիր՝ նախ մասնակիցները ծանոթացան վարդի բազմացման «բուրիտո» եղանակի հետ, հետո Լուսինեն ցույց տվեց պատվաստման մի քանի եղանակ՝ կորիզով աճեցրաց լիմոնի ծառի օրինակով:


Оставьте комментарий

Ծաղիկների ու թփերի տեսակներն ու քանակը

Քոլեջի տնկարանում եղած ծաղիկների ու թփերի տեսակներն ու մոտավոր քանակը:
1.Ալտեռնատեր բռազիլական 40 (Կասկադի համար)
2. մշտադալար բաղեղ 100 (60 ուղարկվել է Հյուսիսային դպրոց)
3. Սպիտակ այլանդր 12 (Քոլեջի այգում)
4. Սամշիտ 3 մեծ, 17 միջին (Քոլեջի այգում )
5. Խաղող 400 (Գինու դպրոցի համար)
6. Բարբարիս 12
7. Սիրիական սպիտակ և վարդագույն վարդ 30 (Դպրոցների համար)
8. Գացանիա 100, որից 40-ը տնկվել է Արևելյան դպրցում և նոր ծլած սերմեր 500-ի չափ (Դպրոցների համար )
9. Գայլարդիա հարյուրավոր նոր ծլած ( Դպրոցների համար )
10 Ծաղկաձոնի համար ընտրված 250 հատ (Դպրոցների համար )
11. Վայրի խաղող 100 հատ ( Դպրոցների համար )
12. Աֆրիկյան պալմաներ 8 հատ ( Քոլեջի այգում )
13 Տրադեսկանցիա մոտ 100 հատ (կասկադի համար)
14. Նաստուրցիա 5 հատ (կասկադի համար)

  1. Ալտեռնատեր բռազիլական-
    Այս պահին ունենք 30 սածիլ, ընթացքում արմատակալեցվում են:

Այս պահին ունենք 30 սածիլ, ընթացքում կարմատակալեցվեն:

2. Գացանիա-
Այս պահին 60-70 սածիլ, մեկ ամիս հետո տնկարանում կծլեն 100 և ավելի, իսկ արկղների մեջ ունենք ցանված բավականին շատ սերմեր:ո

Читать далее


Оставьте комментарий

Կրտսեր ու ավագ պարտիզպանները


Նախակրթարանի օրվա ավարտից հետո Վահեն խանգարում էր մայրիկին, ով հյուրերին ներկայացնում էր Քոլեջը: Տիկին Էլյան համոզեց գալ ջերմոց-լաբորատորիա իր կոնֆետների ետևից, սակայն ավելի հրապուրիչ ու ցանկալի էր բույսեր տնկելը: Դիտեք տեսաֆիլմը առանց փոփոխության