Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նախագծային շաբաթ՝ օր հինգերորդ

Այսօր Քոլեջի ներքին բակի այգում կատարվեցին պարտեզապուրակային աշխատանքներ՝ նորաստեղծ տնկարանում հայտնվեցին առաջին բույսերը՝ գացանիա: Այն շատ գեղեցիկ բույս է և ունի բազմագույն ծաղիկներով տեսակներ: Սիրում եմ այդ բույսը քանի որ ծաղկում է գրեթե երեք սեզոն: Տնկարանի նպատակը Հավաքել տնկարանում աճեցվող բույսերի (գայլարդիա,պետունիա, անյուտայի աչուկներ, իպոմեա, պասիֆլորա…) սերմերը, որոնց սածիլները ստացվել են ջերմոց լաբորատորիայում ձմռան ընթացքում: Տնկարանում կտնկվեն նաև թփեր, որոնք հետագայում կտեղափոխվեն կրթահամալիրի դպրոցների տարածքներ:


Оставьте комментарий

Նախագծային շաբաթ՝ չորրորդ օր

Պարապմունք դաստիարակների

Այսօր հերթական դաստիարակների սեմինարն անցավ տիկին   «Ջերմոց լաբորատրիայում»։ Ծանոթացան մի շարք բույսերի հետ, սովորեցին ճիշտ խնամելդրանց։ ԾանոթացանԱնժելա Բլեյանի հետ։ Նա  ներկայացրեց իր նախագիծը։


Оставьте комментарий

Նախագծային շաբաթ՝ օր երրորդ

323232

Այսօր 9.00-ին մեզ այցելել էին Վրաստանի՝ Թբիլիսիից ժամանած ճամբարականներ: Նրանք շրջեցին ջերմոցով, ստացան հետաքրքրող հարցերի պատասխանները և նվեր մի քանի բույս: Ծանոթացան , հիացան ֆլորարիումի (բույս ապակե տարայի մեջ) պատրաստման  տեխնոլոգիայի հետ և շնորհակալ հեռացան:

11.00-ին մի մարդու նման հավաքվեցին երկարացված օրվա կազմակերպիչները և անմիջապես անցան գործունության և քանի որ մեր առջև խնդիր ենք դրել ստեղծել կանաչ պատեր , ուստի այս անգամ ցանեցինք հնդկական նռան սերմեր: Յուրաքանչյուրն իր հետ վերցրեց ցանած  սերմերը, որ խմբերում հետևեն աճման ընթացքին: 11.30-ին այս խմբին միացան Հանրապետության տարբեր դպրոցներից ուսուցիչ ճամբարականներ: Գործունեությամբ հագեցած օր ստացվեց:
14.00-ին ջերմոց այցելեց  Անժելա Բլեյանը, որն իրականացնում է կամավորական աշխատանք՝ ուսումնական նախագծերի ձևով. առաջարկվեց  իրականացնել էկոնախագիծ «Էկոլոգիապես մաքուր բանջարեղենի,  կանաչեղենի աճեցում»:


Оставьте комментарий

Նախագծային շաբաթվա երկրորդ օրը

Մինչև 11.00 կատարվեցին նախապատրաստական աշխատանքներ, տեսքի բերվեց լաբորատորիան: Երկարացված օրվա կազմակերպիչները շատ արագ հավաքվեցին  և անցաործնք գործնական աշխատանքներին: Երեխաների նման ուրախացան, երբ տեսան երկու շաբաթ առաջ ցանված սերմերի մոտ 3 սմ երկարած բույսերի սածիլները: Ցանեցին նոր սերմեր, որ տանեն դպրոցներ և հետևեն ընթացքին: Բաժանվեցին նաև իպոմեայի սերմեր, որոնք պետք է ցանվեին անմիջապես հողի մեջ՝ դրսում:

1. Մայրանուշ Համբարձումյանի բլոգում ներկայացված է սովորողների հետ գործունեությունը՝ իպոմեայի սերմերի ցանք:

2. Այս օրվա մասին Սաթեն Օրդյանի բլոգից

3. Մելինե Սիմոնյանի բլոգից հղում   Մելինե Սիմոնյան

Կամա թե ակամա իպոմեա բույսը դառնում է կրթահամալիրի տարվա մագլցող ու ծաղկող բույսը՝ կանաչ ծաղկող պատեր ստանալու համար: Միայն հարկավոր է ճիմերի նման ջրել:

Ֆիլմերը պատրաստ լինելուց հետոր կտեղադվեն: Օրվա երկրորդ կեսին սշխատանքներ արվեցին այգու տնկարանի համար: Իսկ երեկոյան Շիրակի մարզից ժամանած ճամբարականներին բաժանվեցին սենյակային բույսեր և սերմեր:


Оставьте комментарий

Նախագծային շաբաթվա առաջին օրը

29681267_1705189266227233_456818334_o

Օրը անցավ հագեցած և հետաքրքիր: 12.00-ին բաց դռների առաջին այցելուները եղան կրթահամալիրի մի խումբ դաստիարակներ: Պարապմունքը տեղի ունեցավ ջերմոցում շրջելուց հետո՝ այգում: Կրթահամալիրի ավագ դպրոցի սովորող Անուշ Նիկողոսյանը սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում սովորեցրեց բույսի ճիշտ տեղափոխումը թաղարից-թաղար և ծանոթացրեց տեղափոխվող բույսերի հետ: Այս հանդիպումը նշանակալից էր նաև նրանով, որ տեղի ունեցավ «Էկոզրուցարան »ի բացումը, որի մասնակիցները պատմեցին օրվա տպավորությունների մասին: Վերջում իրենց հետ տարան իպոմեյա մագլցող և մծտական ծաղկող իպոմեայի սերմեր խմբում ցանելու և հետագայում կանաչ ծաղկող պատ ստեղծելու համար:

15.00-ի այցելուները  Բարեկամություն ճամբարի մասնակիցներ, Շիրակի մարզի Ջրարփի գյուղի սովորողներն էին: Ուղեկցող ուսուցիչ ընկեր Շուշանը երկրորդ անգամ էր կրթահամալիրում (Ապրիլյան վերապատրաստումների մասնակից ) և իր միջամտությունը մասնակցել այս ճամբարին ակնհայտ է:
Տեսանյութ1.
Տեսանյութ2.


Оставьте комментарий

Մարտի 26-31ը գարնանային նախագծերով բաց դռների շաբաթվա ծրագիր

 

 

Մարտի 26-31ը բաց դռների շաբաթ Քոլեջի ջերմոց լաբորատորիայում:
Ստորև նախատեսված նախագծերն են և դրանք կիրագործվեն Ելնելով խմբերի կազմից
1. «Մաքուր միջավայր, առողջ մանուկներ»
2. «Սերմնացան» 
3. «Հին իրերին նոր կյանք ու շունչ»
4. «Իմ թաղարը»
5. «Ծաղկաձոն»
6. «Կանաչ պատ»