Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Սերմնահավաք

IMG_20180920_101425Քոլեջիկների փոքրիկ խմբով հյուր էինք գնացել Տիկին Շողիկին։ Տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց Հնդկական նռան և Իպեմեա ծաղիկների սերմերի հետ։ Պարզեցինք, որ Հնդկական նռան սերմերը ստանում ենք այն ուտելուց հետո, և ինչն է ամենակարևորը, որ այն ուներ ելակի համ։ Երեխաները մեծ ոգևորությամբ համտեսեցին։ Այնուհետև խոսեցինք Իպոմեայի սերմի մասին և իմացանք, որ նրա հայկական անվանումը Այգածաղիկ է։


Оставьте комментарий

Ծանոթանում ենք պղպեղի սերմերին

2-5 տարեկանները մասնակցեցին «Սերմնահավաք» նախագծին ծանոթանալով չիլի պղպեղի բերքին ու նրա հասունացած սերմերինԱնահիտ Ամիրխանյանը  ներկայացնում է՝

IMG_20180920_102153«Սերմնահավաք» նախագծի շրջանակներում եղանք ջերմոց-լաբորատորիայում։ Ծաղիկների սերմերին հետ ծանոթանալուց հետո անցանք սերմնահավաքի։ Նախ ջրեցինք կծու կարմիր պղպեղի ծառը, այնուհետև սկսեցինք տարբերակել կարմիր և կանաչ պղպեղները, և հասկանալ, թե որ պղպեղի սերմերն են արդեն հասունացել, և, որը կարող ենք հավաքել և ցանել։


Оставьте комментарий

Քոլեջիկները խնամում են կենդանիներին

Ամեն անգամ ավելի եմ համոզվում, որ փոքրիկներին շատ ավելի հետաքրքիր է խնամել և խաղալ կենդանիների հետ, դրա վառ օրինակը կարող ենք տեսնել Անահիտ Ամիրխանյանի տեսանյութում:


Оставьте комментарий

Հնդկական նռան սերմերը

Ավանդույթ է դարձել հնդական նռան համտեսումը և դրանց սերմերի առանձնացումը՝ գարնանը դրանք տնկելու համար: Դիտենք տեսանյութը, որտեղ Աննա Հայրոյանը ներկայացնում է այդ գործընթացը՝ համտեսումից սերմերի առանձնացում:


Оставьте комментарий

Սերմնահավաք Քոլեջում

2-4 տարեկանների Քոլեջիկների խումբը, Աննա Հայրոյանի ուղեկցությամբ, այցելեց Քոլեջի ջերմոց լաբորատորիա: Հավաքվեջ միջանցքում գտնվող պղպեղի հասունացած բերքի մի մասը, որից հետո ջերմոցում առանձնացվեց դրանց սերմերը: Ընթացքում ծնվեց հետաքրքիր նախագծի գաղափար՝ պղպեղի սերմերի ցանում և փետրվարի 23-ին «Նվեր հայրիկներին» աճեցրաց թաղարով պղպեղ:


Оставьте комментарий

Քոլեջիկները կերակրում են կենդանիներին

Փոքրիկների ամենասիրելի զբաղմունքը կենդանիների հետ շփվելն է: իզուր չի, որ նոր լացող սաներին հանգստացնլու համար բարրացնում են ջերմոց-լաբորատորիա :

Այսօր քոլեջիկների հետ այցելեցինք Տիկին Շողիկին։ Մեզ հետ խնձորներ էինք տարել, որպեսզի կերակրեինք կենդանիներին։ Պարզվեց,որ  խնձոր շատ է սիրում ծովախոզուկը։ Երեխաները մեծ ոգևորությամբ կերակրեցին


Оставьте комментарий

Արինան պատմում է

Արևելյան դպրոցի 5-1 դասարանի մի խումբ սովորողներ եղան Քոլեջի ջերմոցում: Իսկ թե ինչ՞ տեսան ու արեցին, կպատմի Արինան և այդ ամենը կհավաստի իր նկարներով:

Մենք գնացել ենք մեր դպրոցի ջերմոցը և շատ հետաքրքիր բաներ ենք արել: Այնտեղ բոլորս տնկել ենք մուշմուլա, մուշմուլան համեղ հատապտուղ է, տեսանք վտանգավոր բույսեր, որի պատհճառով մեկ երեխա է մահացել: Տեսանք ունաբ անունով հետաքրքիր բույս, ծովախոզուկ, շատ գեղեցիկ ձկներ  և կրիա: Այդ օրը շատ հետաքրքիր էր:


Оставьте комментарий

Առաջին անգամ ջերմոց-լաբորատորիայում

Քոլեջի 2-5 տարեկանների մի խումբ ևս առջին անգամ այցելեց Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Աշխույժ իրարանցում էր տիրում աբորատորիայում: Այս տարիքի երեխներին շատ է ուրախացնում կենդանիների հետ շփումը: Նրանք տպավորված հեռացան:

Ներկայացնում է Հասմիկ Նազարյանը.