Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ապրիլ ամսվա հաշվետվություն

  1. Գարնանային տեսչկան աշխատանքներ
  2. Ապրիլյան նախագծային ուսուցման շաբաթվա աշխատանքներ
  3. Արևելյան դպրոց-պարտեզի սովորողների հետ համատեղ նախագիծ
  4. Հետազոտական աշխատանքների ամփոփում
  5. Ծաղկաձոն նվիրված մայրիկներին
  6. Վայրի խաղողի տնկարանի ստեղծում
  7. Համագործակցում Գերդ Խոլերի հետ
  8. Քոլեջում կախովի այգու ստեղծում
  9. Տեխնոլոգիական նոր նախագիծ «Փոքր թաղարներով բույսերի ստեղծում»
  10. Ապրիլի 24-ը նախագծերի և նախաձեռնությունների օր
  11. Դիպլոմային աշխատանքի նախապատրաստում և հանձնում


Оставьте комментарий

Դիպլոմային աշխատանք «Մարդը աշխատանքի մեջ բույսերի աշխարհում»

Դիպլոմային աշխատանք  «Լուսանկարչական գործ» մասնագիտությամբ

Հեղինակ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ուսանող Շողիկ Պողոսյան

Որակավորումը՝ լուսանկարիչ

Քոլեջում ջերմոց լաբորատորիան հիմնվել է 7տարի առաջ: Այս տարիների ընթացքում մի քանի տասնյակ բույսերը վեր են ածվել հազարավոր բույսերի: Այս միջավայրում աշխատել են  նախակրթարանի սաներ, սովորողներ, դասավանդողներ, ծնողներ: Ջերմոցում կան նպաստավոր պայմաններ կատարելու հետազոտական աշխատանքներ:
Իրականացվել են բազմաթիվ նախագծեր, որոնց միջոցով սովորողները ձեռք են բերել բույսերը խնամելու, բազմացնելու, տնկելու և վերատնկելու տեխնոլոգիակն հմտություններ և կարողություններ: Ջերմոցի ներսում կատարվել են մի շարք հետազոտական հաջողված աշխատանքներ:
Սովորողները կարողանում են նաև հավաքել իրենց տնկած բույսերի սերմերը՝ հետո ցանելու համար: Աշխատանքը բույսերի և հողի հետ հաղորդում է հոգատարության զգացում ընկերոջ, հարազատի, շրջապատի նկատմամաբ, բարձրաձնում է հայրենասիրական ոգին և կարևոր դեր կատարում ինքնուրույն  անհատի զարգացման և ձևավորման համար: Աշխատանքային միջավայրը շատ հանգիստ ու խաղաղ է. երեխաներն ու մեծահասակները, որոնք սիրում են բույսերին, գալիս են այստեղ ոչ միայն սովորելու ու սովորեցնելու, գալիս են հանգստանալու, լիցքաթափվելու: Կարծում եմ՝ նրանցից յուրաքանչյուրի համար սա նաև արտ-թերապիա է, ամեն օր հանգիստ ու դրական լիցքերով տուն գնալու միջոց:
Նկարները ընտրելիս համեմատություն անցկացնելով սովորելու ընթացքում իմ կատարած աշխատանքների միջև՝ հասկացա, որ հսկայական տարբերություն կա վերջին տարում կատարած և սկսնակ նկարչի գործերի մեջ: Նկարների մեջ փորձել եմ ամրագրել այն պահերը, որը կարող է ընդգծել սերը կատարած աշխատանքի նկատմամբ, իր գործի կարևորության ըմբռնումը, աշխատելիս հոգեվիճակի հանգստությունը, կատարած աշխատանքի  սկզբնական և վերջնական արդյունքները, աշխատանքի միջավայրը , աշխատանքի գործիքները և իհարկե գեղեցիկը:

01Միջին դպրոցի սովորող «Գարդենիա» ակումբի անդամները  ջերմոց-լաբորատորիայի բույսերը խնամելիս.2016թ գարուն

11Հետազոտական աշխատանք.2017թ. ձմեռ, ջերմոց լաբորատորիա
Դեկորատիվ կաղամբի տերևներից բազմացման աննախադեպ արդյունք

OLYMPUS DIGITAL CAMERAՄիջին դպրոցի սովորողներ՝ «Սերմահավաք».2016թ աշուն, քոլեջի այգի

krՀետազոտական աշխատանք 2017թ.գարուն, ջերմոց-լաբորատորիա
Կանաչ սոխի ներքևի մասը՝ արմատներով հողի մեջ.

krՔոլեջի ուսանող Անի Հովհաննիսյանը «Հին օրերին նոր կյանք» նախագծի իրագործման ժամանակ՝ բույսերը հին պայուսակների մեջ.201ևթ. գարուն, ջերմոց լաբորատորիա

Exif_JPEG_420ՄԻջին դպրոց՝ տանիքում կիսագործող ջերմոց.2016թ.գարուն

08Ընդամենը մեկ օր տևողությամբ հրաշք՝ չինական վարդ.2017թ. ձմեռ, ջերմոց լաբորատորիա.

03Միջին դպրոցի աշխատող սովորող տղան ամառային արձակուրդներին.2016թ. ամառ, քոլեջի այգի

09Ջերմոց-լաբորատորիայում սերմամաքրում.2016թ. աշուն, ջերմոց լաբորատորիա

07Քույր և եղբայր՝ կտավհատի սերմերի մաքրում.2016թ. աշուն, ջերմոց լաբորատորիա

02Կանաչ գետի ափերի ընդգծում.2016թ. գարուն, քոլեջի այգի


Оставьте комментарий

Ապրիլի 24-ը որպես նախաձեռնությունների և նախագծային աշխատանքների օր

Այսօր քոլեջում աշխատանքային եռուզեռ է: Օրը ոչ աշխատանքային է, բայց շատերը եկել են իրականացնելու մի շարք նախագծային աշխատանքներ: Սովորականի նման աշխատանքները սկսվեցին ժամը 09.00-ին: Իրականացվեցին «Կանաչ պատ», «Բանգլադեշ առանց ցանկապատի», «Լանջերի ստեղծում»,  «Ծաղիկների կախովի այգի», «Ծաղկային օազիսներ» նախագծերը: Քոլոջի մի խումբ ուսանողներ ներքին այգուց 3 մեծ տույայի թուփ տեղափոխեցին իրենից վտանգ ներկայացնող դրսի պատը կանաչ ցանկապատի վերածելու համար: Տնկեցին վայրի խաղողի թփեր՝քոլեջի աջ մասի անշուք պատերը ծածկելու համար: Բույսերով համալրվեցին ծաղկային օազիսները և ավելացվեցին ծաղկային կախովի այգու բույսերի քանակը: Բոլորը խնամքով ջրվեցին: Ջրվեցին նաև կանաչ լանջերը և կատարվեցին աշխատանքներ​ նոր լանջեր ստանալու համար: Ամենաուշագրավը անմոռուկների թփերն էին, որոնք հիշեցնում են այսօրվա խորհուրդը`ապրիլի 24-ը: Հիշեցնեմ, որ անմոռուկները ցանել էինք ինքներս ջերմոց-լաբորատորիայում՝ հետագայում տեղափոխելով այգի, որտեղ իրենք իրենց ավելի լավ են զգում:

Տեսանյութը պատրաստեց` Անուշ Նիկողոսյանը
Լուսանկարները` Շողիկ Պողոսյանը


Оставьте комментарий

Հանդիպում հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատողի հետ

Այսօր հանդիպում ունեցանք Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Աստղիկ Կարապետյանի հետ: Հանդիպումը Անահիտ Եղյանի հետ պլանավորել էինք դեռևս ձմռանը: Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց բույսերի բազմացման հիդրոպոնիկ եղանակի խնդիրները, առավելություններն ու նպատակը: Ինստիտուտը բազմացնում է բացառապես Հայաստան աշխարհի բուժիչ խոտաբույսեր: Նա նշեց, որ կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիան ունի ձեռքբերումներ, որոնք շատ զարմանալի և գովելի են: Պայմանավորվեցինք հաջորդ հանդիպումը կազմակերպել մայիս ամսվա վերջերին (բույսերն այդ ժամանակ բավականին մեծ են և արդյունքը՝ նկատելի)  հիդրոպոնիկայի պրոբլեմների իսնտիտուտում: Հանդիպումը հետաքրքիր էր նաև նրանով, որ գերմանացի բուսաբան Գերդը ևս ներկա էր գտնվում ու շատ պատահաբար: Այս եռակողմ հանդիպումը մեծ տպավորություն թողեց: Հրաժեշտին Աստղիկ Կարապետյանին նվիրեցինք բուժիչ հատկություններ ունեցող խորդենի:

Տեսանյութը պատրաստեց` ԱՆուշ Նիկողոսյանը, Շողիկ Պողոսյան


Оставьте комментарий

Նվեր ստացանք ու նվիրեցինք

Գերմանացի բուսաբան Գերդ Խոլերը վերջապես այցելեց քոլեջ: Ավելի շատ փորձի փոխանակում էր: Ցույց տվեցինք հետաքրքիր և էկզոտիկ բույսերի շարքը. հատկապես զարմացրեց հնդկական նուռը և պասիֆլորան: Նրան հետաքրքրեց  բույսերի բազմացմացման անհող եղանակով տեխնոլոգիան: Միասին տնկեցինք իր հետ բերված սերմերից: Ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները : Գերդին շատ հետաքրքրեց, թե ինչպես է հաջողվում  այսքան տարբեր բույսեր պահել նույն ջերմոցում և պահպանել նրանց առողջ ու փարթամ վիճակը: Միանշանակ դրա պատճառն անընդհատ խնամքն ու շատ սերն է, որոնք բույսերը շատ լավ զգում են: Գերդը համաձայնվեց դրա հետ: Նա հեռացավ գոհ և նվերներով՝ հնդկական նռան և լավանդայի սերմեր, պասիֆլորայի և մուշմուլայի տնկիներ: