Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ինչքան էլ, որ հեռու է Հարավային դպրոցը Քոլեջից, միևնույն է, նրնք սիրով մասնակցում են մեր էկո-նախագծերին։ Լուսինե Սարգսյանը իր երկարացված օրվա խմբի հետ հետաքրքիր ժամանակ անցկացրեց Քլեջի այգում․

Ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաքի շրջանակում, իրականացրինք համագործակցային նախագիծ։ Երկարացված օրվա սովորողներն այցելեցին կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա։ Տիկին Շողիկի օգնությամբ Գելենիում ծաղկից հավաքեցին սերմեր, իմացան ինչպիսի սերմերի տեսակներ կան և տարվա որ եղանակին պետք է ծաղկից սերմ վերցնել։ Հավաքած սերմերը տեղավորեցին սերմադարանի մեջ, որն էլ շուրջտարյա նախագծի ընթացքում, կցանեն Հարավային դպրոց-պարտեզի ջերմատանը և բակում։


Оставьте комментарий

Սերմնահավաք․ Հարավային դպրոց

Լուսինե Նազարյանի պատումը նախագծի արդյունքի մսին

Ուրբաթ օր՝ Հարավային դպրոցի 2-րդ դասարանի երկարացված օրվա խումբը՝ տիկին Շողիկի հետ նախապես պայմանավորված ժամին՝ Սերմնահավաք նախագծով, այցելեց կրթահամալիրի Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Հասանք լաբորատորիա: Տեղավորեցինք մեր իրերը, մի քիչ սիրեցինք կենդանիներին ու անցանք գործի: Տիկին Շողիկը մեզ պատմեց սերմերի, դրանց փաթեթավորման և պահպանման մասին: Շատ հետաքրքիր է տիկին Շողիկի հետ: Պայամանավորվեցինք, որ կայցելենք նաև սերմերը փաթեթավորելու համար:
Ֆեսբուքյան հրապարակումների հղումները․

Ֆեսբուքյան հրապարակում 1֊ին

Ֆեսբուքյան հրապարակում 2֊րդ

Ֆեսբուքյան հրապարակում 3֊րդ

Ֆեսբուքյան հրապարակում 4֊րդ

Մանրամասները՝ տեսաֆիլմում:


Оставьте комментарий

Այց ջերմոց լաբորատորիա

Հարավային դպրոցից Լուսինե Նազարյանը հետաքրքիր ու բովանդակալից ֆոտոշարքով և տեսանյութով ներկայացնում է այցը բնագիտության լաբորատորիա.

Ուրբաթ օր՝ տիկին Շողիկի հետ նախապես պայմանավորված ժամին, Հարավային դպրոցի առաջին դասարանցիները առաջին անգամ այցելեցին մեր կրթահամալիրի քոլեջ՝ ջերմոց-լաբորատորիա։

Մանրամասները՝ ֆիլմում։



Оставьте комментарий

Սերմահավաք Քոլեջի այգուց

Նոյեմբերի սկիզբը սերմնահավաքի ամենալավ ժամանակներից է, ու քանի որ Հարավային դպրոցից Նաիրուհին ուզում է ներկայացնել մի նախագիծ, որն իրականացնելու համար հարկավոր է մեծաքանակ ծաղիկների սածիլներ (որը շատ ողջունելի է), որոշել է ստանալ այդ սածիլները Հարավում: Հավաքվեցին ամենագեղեցիկ ծաղիկների սերմերը: Գործընթացը սկսված է, նմացածը ընթացքում կճշտվի, կխորհրդակցվի՝ կստացվի շատ լավ, չի ստացվի կմատակարարվի Քոլեջի սածիլանոցից:


Оставьте комментарий

Շատ օգտակար նախագիծ

Սեպտեմբերի 21-ին Հարավային դպրոցի երկարօրիայի խումբը, Նաիրուհի Համբարձումյանի ուղեկցությամբ, ջերմոց լաբորատորիայից իր հետ խումբ տարավ բույսերի 25 կտրոն:
40 օր անց Նաիրուհին պատմում է:
Ահա և մեր նախագծի արդյունքը: Սովորողներն ու ծնողներն արդեն գիտեն  ծաղկի օգտակարության մասին, ունեն սովորողների ձեռքով տնկած ծաղիկներ բնակարաններում: Սովորողներն էլ արդեն ունեն ծաղիկ խնամելու և աճեցնելու որոշակի գիտելիքներ:


Оставьте комментарий

Հարավային դպրոց. «Իմ թաղարը» 2-4 տարեկաններ

Հարավային դպրոցը իր աշխարհագրական դիրքով համարվում է Քոլեջի ջերմոց-լաբորատորիայի նկատմամբ ամենահեռավոր կետը: Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունը (ամենափոքրեր) և եղանակյին անբարենպաստությունը (անձրև), այցելեցի նրանց՝ ինձ հետ վերցնելով սենյակային ամենաօգտակար բույսերից մեկին՝ տրադեսկանցիա:
Դաստիարակ Լուսինեն  իր սաներին ցույց տվեց կտրոն ստանալու տեխնոլոգիան: Նախագիծը վեր է ածվելու ընտանեկանիՙ: Փորձելու ենք ծնողին ևս իրազեկել բույսերի խնամքի նրբություններին և կանոններին: Ստորև ներկայացվում են իմ  և Լուսինե Պետրոսյանի տեսանյութերը՝ նկարահանած տարբեր ֆոտոխցիկներից:


Оставьте комментарий

Հարավային դպրոցի 2-4 տարեկաններ. «Իմ թաղարը» նախագիծ

Քանի որ Հարավային դպրոցը բավականին հեռու է Քոլեջից, որոշվեց անձամբ այցելել և խմբում նվիրել նախատեսված բույսերի կտրոնները: Շատ ուրախացան: խոստացան հետագա ընթացքը նկարել և տեսաֆիլմ պատրաստել, որը և արեցին: Ներկայացնում է Անի Գրիգորյանը:
Մեզ այցելել էր տիկին Շողիկը և իր հետ բերել էր ծաղիկների կտրոններ: Կտրոնները դրեցինք թափանցիկ, ջրով լցված տարայի մեջ, որպիսի տեսնենք արմատակալելու ընթացքը:

Երկու շաբաթ անց բույսերն արդեն արմատակալել էին և քանի որ դաստիարակները ունեն բավականին տեխնոլոգիական կարողություններ և հմտություններ ուստի առանց իմ միջամտության կազմակերպել են բույսերի տնկման աշխատանքները: Տեսնենք նրանց աշխատանքի արդյունքը
Եվ այսուհետ յուրաքանչյուր երեխա կունենա իր անհատական թաղարը։


Оставьте комментарий

Հարավային դպրոցի 5 տարեկանների այցը ջերմոց լաբորատորիա

Հոկտեմբերի 4-ին Հարավային դպրոցի 5տարեկանները Մոնիկա Տոնոյանի ուղեկցությաբ այցելեցին ջերմոց-լաբորատորիա: Տպավորությունների մասին պատմում և տեսանյութով հավաստում էՄոնիկան.
Նախ բոլոր սովորողները տեղավորվեցին էկո-զրուցարանում, խոսեցին այն մասին թե ինչու է զրուցարանը կոչվում էկո, որից հետո տիկին Շողիկը մեծ համբերատարությամբ և  սիրով սովորողներին ներկայացրեց այնտեղի գտնվող բոլոր բույսերին, խոսեց նրանց օգտակար և վնասակար հատկությունների մասին: Ցուցադրեց թունավոր բուսատեսակ և ասաց, որ նրա տերևները շատ վտանգավոր ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա: Այդ բույսի անունն էր՝ Դիվենբախիա:

Երեխաները մեծ հետաքրքրասիրությամբ դիտում էին բույսերը և լսում նրանց մասին: Այնուհետև տիկին Շողիկի հետ միասին հավաքեցին բույսերի կտրոնները, հաշվեցին և տեղավորեցին պայուսակում: Ծանոթացան նաև այնտեղ գտնվող կենդանիներին: Հնարավորություն ունեցանք ծանոթանալու նաև դանդաղաշարժ կրիային, որն իդեպ այդքանել դանդաղաշարժ չէր, հակառակը լավ էլ արագաշարժ էր: Վերջում վառ տպավորություններով և բարձր տրամադրությամբ վերադարձանք հարավային դպրոց:

img_4677