Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ծաղկատունկ՝նվիրված ամենամյա կրթական շքերթին. Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան կողմն աշխարհի

Այս օրը իրականացվեց ծավալով մեծ նախագիծ: Կրթահամալիրի բոլոր դպրոցները կրթական շքերթը սկսեցին ծաղկատունկով՝ կրթահամալիրի այգիները և կանաչ տարածքները համալրելով հարյուրավոր նոր բույսերով: Համոզված եմ եմ, որ նախագիծը կիրականացնենք ամեն տավա սեպտեմբերի 4-ին:
Ներկայացնեմ դրանք.
Արևելք.
Սովորողները տնկեցին բազմամյ ռուտբեկիա և գայլարդիա ծաղիկների սածիլներ՝ որոնք ծաղկում են մինչև խոր աշուն

Հյուսիս.
Այստեղ կրթական շքերթը սկսվեց ծաղկատունկով: Անժելա Բլեյանը պատմում և տեսանյութով ներկայացնում է այն եռուզեռն ու ոգևորությունը, որով աշխատեցին ծնողներն ու սովորողները.
Սեպտեմբերի 4-ը կրթահամալիրում տոն է։ Տոնում ենք կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի տարեդարձը և 5-6 տարեկանների կրթական շքերթը։ Այս տարի էլ օրը սկսեցինք տոնական ծաղկատունկով։ Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները տնկեցին իրենց առաջին ծաղիկները և ունեցան իրենց կանաչ անկյունը դպրոցի տարածքում։

Հարավ.
Հարավում ևս ծաղկատունկը գեղեցիկ ու տպավորիչ էր, քանի որ սիրով ու ոգևորությամբ մասնակցեցին նաև ծնողները: Օրվա մասին պատմում և ներկայացնում են.
Բլեյանի տարեդարձը: Հարավային դպրոցի բակում նախագծի համաձայն առաջին դասարանի սովորողների հետ իրականացրինք խորհրդանշական վարդատունկ, ուրախ քայլքով, երգ ու պարով քայլեցինք դեպի Սարալանջ, եղանք Մայր դպրոցում:

Արևմուտք.
Արևմուտքում տոնական ծաղկատունկը ևս անցավ ոգևորությամբ ու սիրո մթնոլորտում՝ ծնողի և սովորողի համատեղ մասնակցությամբ: Տնկվեցին մշտադալար և մագլցող գունավոր բաղեղներ, որոնք տարիների ընթացքում պատերը կվերածեն գունեղ բնանկարի: Տեսանյութը վերջին մասը Արևմուտքի տոնական ծաղկատունկին է նվիրված:

Անմասն չի մնացել նաև կրթահամալիրի սիրտը՝ խառնարանը: Այստեղ ևս տոնական ծաղկատունկ կայացավ ու տնկվեցին մշտադալար և գունավոր բաղեղներ՝ պատերի երկայնքով:


Оставьте комментарий

Քոլեջիկները բուսաբուծության լաբորատորիայում

2-4 տարեկանների դաստիարակ Անի Մարտիրոսյանը պատմում և տեսանյութով ներկայացնում է.
Այսօր ունեցանք փոքրիկ հանդիպում մեր բուսաբանության կենտրոնում գտնվող ծովախոզուկների հետ: Սաները մեծ սիրով կերակրեցին ծովախոզուկներին`ցուցադրելով հոգատարություն կենդանիների նկատմամբ: Ընթացքում շրջեցին և ուսումնասիրեցին ջրայի կենդանիներին, թութակներին, իսկ բլբլոցները ֆիքսեց տեսախցիկը:


Оставьте комментарий

Սերմնահավաք Քոլեջի փոքրիկների հետ

Վարդ Օսիպովան իր բլոգում պատմում և տեսանյութով ներկայացնում է.
Սաների սիրելի աշխատանքներից է ծաղիկները խնամելը՝ ջրելը, վերատնկելը։ Այսօր էլ տիկին Շողիկի հետ՝ Քոլեջ պարտեզի այգու, ծաղիկների սերմերը հավաքեցինք, որպեսզի նորից ցանենք և մեր պարտեզը միշտ շրջապատված լինի ծաղիկներով։


Оставьте комментарий

Արևելյան դպրոցի 5 տարեկանների այցը

Պատմում է Լիլիա Զախարյանը, իսկ այդ ամենի մասին ֆիլմի երկրորդ մասում. Քայլքով գնացինք բուսաբուծության լաբորատորիա, կերակրեցինք ծովախոզուկներին, գերմանամկներին, կրիաներին և թութակին: Ծանոթացանք բույսերին, իսկ տիկին Շողիկն էլ բոլոր սովորողներին  ծաղկի կտրոններ բաժանեց: Վերադարձանք դպրոց, հանգստացանք, իսկ վերջում՝ այլընտրանքային նկարչությունը: Դե ինչ… հետևեք մեզ:


Оставьте комментарий

Սերմնահավաք, սերմնացան. Հյուսիսային դպրոցի ճամբարականներ

Օրվա տպավորությունների ու գործունեության մասին պատմում է Արմինե մակվեցյանը.
Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի ճամբարականները այցելեցին ջերմոց-լաբորատորիա : Ճամբարականները նախ շրջեցին լաբորատորիայում, հետո տիկին Շողիկը նրանց սովորեցրեց լոլիկի սերմեր հավաքել և ցանել:Ճամբարականները մեծ ոգևորությամբ և սիրով իրականացրեցին սերմնացան, սերմնահավաք:Երկու շաբաթ հետո կրկին կլինեն ջերմոց-լաբորատորիայում` հետևելու իրենց ցանած սերմերի աճման ընթացքը:


Оставьте комментарий

Անհատական աշխատաժամանակ

Սեպտեմբեր ամսվա իրականացված նախագծերի մի մասը
2020-21 ուս. տարվա ուսումնաարտադրական էկոլոգիական նախագծերի առաջարկների փաթեթ

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն ըստ շաբաթվա օրերի
Երկուշաբթի
08.00-09 .30 այգու խնամք
09 30-10.45 բնագիտություն (գործնական պարապմունք)
10.30-12.00 ջերմոց լաբորատորիայի բույսերի խնամք
12.00-12.30 ընդմիջում
13.00-15.00 բաց լաբորատորիա՝ սերմնահավաք, սերմնացան նախագծերի իրականացում նախակրթարանի և երկարացված օրվա տարբեր խմբերի հետ
14.00-16.00 Արևելյան դպրոցի փոքրիկ խմբի հետ միջանցքի բույսերի խնամք, սերմնահավաք, կենդանիների խնամք
16.00-17.00 միջավայրի մաքրում
17.00-18.00 մեդիակենտրոն՝ բույսերի խնամք

երեքշաբթի

08.00-0930 այգու խնամք
09.30-12-30 բնագիտություն (գործնական պարապմունք)
10.30-12.00 ջերմոց լաբորատորիայի բույսերի խնամք
12.00-12.30 ընդմիջում
13.00-15.00 բաց լաբորատորիա՝ սերմնահավաք, սերմնացան նախագծերի իրականացում նախակրթարանի և երկարացված օրվա տարբեր խմբերի հետ
14.00-16.00 Արևելյան դպրոցի փոքրիկ խմբի հետ միջանցքի բույսերի խնամք, սերմնահավաք, կենդանիների խնամք
16.00-17.00 միջավայրի մաքրում
17.00-18.00 մեդիակենտրոն՝ բույսերի խնամք

չորեքշաբթի

08.00-09 .00 այգու խնամք
09.30-12-30 բնագիտություն (գործնական պարապմունք)
12.30-13.00 ընդմիջում
13.00-15.00 բաց լաբորատորիա՝ սերմնահավաք, սերմնացան նախագծերի իրականացում նախակրթարանի և երկարացված օրվա տարբեր խմբերի հետ
14.00-16.00 Արևելյան դպրոցի փոքրիկ խմբի հետ միջանցքի բույսերի խնամք, սերմնահավաք
16.00-17.00 միջավայրի մաքրում
17.00-18.00 մեդիակենտրոն՝ բույսերի խնամք

հինգշաբթի

08.00-09 .30 այգու խնամք
09 30-10.45 բնագիտություն (գործնական պարապմունք)
10.45-12.00 ջերմոց լաբորատորիայի բույսերի խնամք
12.00-12.30 ընդմիջում
13.00-15.00 բաց լաբորատորիա՝ սերմնահավաք, սերմնացան նախագծերի իրականացում նախակրթարանի և երկարացված օրվա տարբեր խմբերի հետ
14.00-16.00 Արևելյան դպրոցի փոքրիկ խմբի հետ միջանցքի բույսերի խնամք, սերմնահավաք
16.00-17.00 միջավայրի մաքրում
17.00-18.00 մեդիակենտրոն՝ բույսերի խնամք

ուրբաթ

08.00-09.30 ներքին բակի այգուխնամք
09.30-10.50 բնագիտություն (գործնական պարապմունք)
11.00-11.30 կենդանիների խնամք
11.30-12.30 ջերմոց լաբորատորիայի բույսերի խնամք
12.00-12.30 ընդմիջում
13.00-15.00 բաց լաբորատորիա՝ սերմնահավաք, սերմնացան նախագծերի իրականացում նախակրթարանի և երկարացված օրվա տարբեր խմբերի հետ
14.00-16.00 Արևելյան դպրոցի փոքրիկ խմբի հետ միջանցքի բույսերի խնամք, սերմնահավաք
16.00-17.00 միջավայրի մաքրում
17.00-18.00 մեդիակենտրոն՝ բույսերի խնամք

շաբաթ, կիրակի 08.00-17.00 տարբեր աշխատանքներ


Оставьте комментарий

Աղավնաձորի գույները

Իրականացվեց եռօրյա փառատոնային բաց ճամբար Արատեսում: Տպավորիչ էր ու հետաքրքիր: Այս նյութն ու տեսանյութը Աղավնաձորի մասին է: Արատեսում գունեղ են ծառերը, այս շրջանում ծաղիկներն արդեն շատ քիչ են, սակայն աչք են շոյում հատապտուղների հյութեղ և ախորժալի գույները:
Որոշ տեղերում արդեն աշնան հետքերը նկատելի են և ծառները հագել են աշնանային բազմագույն հանդերձանք: Անկրկնելի տպավորված եմ Գռավ՝ Քոսի ջուր, հանքային աղբյուրով, որը պարբերաբար ժայթքելով ընդերքից՝ մի տեսակ երկնային ուրախություն է պարգևում, կարծես թե ականատեսն ես դառնում աստվածային հրաշքի, որն իր պարբերաբար ճերմակ ժայթքումներով ստիպում է մանկան նման ուրախանալ: Ամոթխած նորահարսը բարձրացնում է գլուխն ու, հանդիպելով ուրախացող հանդիսատեսի, նազանքով թաքնվում է: Այս ամենի մասին տեսանյութում.


Оставьте комментарий

«Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» բաց փառատոնային նախագծի շարունակություն

Քոլեջի 12 սովորողներ Նելլի Գեղամյանի, Արտակ Ռշտունու և ինձ հետ միասին փառատոնային բաց ճամբարին Արատեսում ներկայացան մի քանի նախագծերով։ Աշխատեցին ու ապահովեցին որոշակի արդյունք: Ընթացքում քննարկվեց և որոշվեց ստեղծել ծաղկոցներ ինչպես կրթահամալիրի բոլոր դպրոցներում, այնպես էլ՝ Արատեսում և, քանի որ նախագիծը կոչվում է «Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես», որոշվեց ավելի շատ կարմիր ծաղիկներով ձևավորել Արատեսյան ծաղկոցները: Նախապատրաստական աշխատանքները կսկսվեն հոկտեմբերին, (հողի փխրեցում և հարստացում), իսկ տնկման աշխատանքները կարվեն գարնան սկզբին: Ճամբարային օրերին մեզ միացավ Եղեգնաձորաբնակ 68 ամյա Աչոնը՝ իմ հորեղբոր կինը՝ ազին: Ես ինքս արմատներով Վայոց ձորից եմ: Աչոնը շատ օգնեց դեղաբույսերի հավաքման, չրերի ստացման և կախան անելու գործում: Արված աշխատանքներն ավելի արդյունավետ դարձավ նրա տված խորհոււդներով:
Թափ տրվեցին սալորն ու խնձորի որոշ ծառներ, հավաքվեց թափված միրգը ծառների տակից, մի մասը օգտագործվեց չիր պատրաստելու, մյուս մասը՝ որպես մրգօղիների հումք:
Այս ամենի մասին Նելլի Գեղամյանը շատ ծավալուն և մանրակրկիտ հավեշվետվություն է ներկայացրել՝ չեմ ուզում կրկնվել, լավ կլինի հղումով ծանոթանաք:

Ստորև ներկայացված են իրականացված նախագծերը.

  • Այգեգործական  աշխատանքներ
  • Բերքահավաք
  • Մրգօղու, մրգահյութի, չրերի պատրաստում
  • Ծանոթացում մեղվափեթակներին
  • Դեղաբույսերի և դրանց սերմերի հավաքում