Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հոկտեմբեր ամսվա իմ և ակումբի կատարած աշխատանքները

  1. Ֆլեշմոբ. 03.10.2016Ֆլեշմոբ «Սերմահավաք»
    2.Վարպետության դաս. 06.10.2016.Վարպետության դաս գեղարվեստի դպրոցում
    3.Նախագիծ.08.10.2016 .Սերմահավաք ֆլեշմոբ
    4.նախագիծ. 09.10.2016. Տարբեր համային խտացված թեյերի(օշարակ)ի պատրաստում
    5.Կիրակնօրյա ուղիղ եթեր՝ ուսումնական նյութ.09.10.2016  Բույսի բազմացում վնասված սոխուկով
    6.Նախագիծ. 12.10.2016«Բույսերը անիվների վրա», կամ«Ջերմոց-թաղար անիվների վրա»
    7. Պարապմունք՝ Սերմնացան նախագծի իրականացում միջին դպրոցի ընտրությամբ գործունեություն խմբի հետ, ղեկավար՝ Հասմիկ Ուզունյան 15.10.2016

    Հավեսով կայացած պարապմունք
    8. Միացյալ պարապմունք նախակրթարանի սանի, պարտիզապուրակային շինարարություն մեկամյա ուսանողի և ավագ դպրոցի տեխնոլոգիա խմբի սովորողների հետ: 18.10.2016.Փոքրիկ Արեգը տնկել է սովորեցնում
    9. Ուսումնական տեսանյութ՝ բույսերի օկտակար և բուժիչ հատկությունների մասին

    23.10.2016 Մանուշակի օգտակար հատկությունները
    10. Կիրակնօրյա ուղիղ եթեր՝ ուսումնական նյութ

    23.10.2016Սանսևիերիայի բազմացման եղանակները
    11. նախագիծ

    24.10.2016.Այգու բույսերին՝ ապաստարան.
    12. Տեսանյութ

    25.10.2016 «Այգու բույսերին՝ ապաստարան» նախագծի առաջին իրականացնողները
    13.Ուսումնական տեսանյութ՝ բույսերի օկտակար և բուժիչ հատկությունների մասին

    30.10.2016 Ինչպես պատրաստել Ռեհանի՝(Շահասպրամ)թեյ-օշարակ


Оставьте комментарий

Ինչպես պատրաստել Ռեհանի՝(Շահասպրամ)թեյ-օշարակ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռեհանի՝«Շահասպրամ» թեյ-օշարակ պատրաստեու մասին նյութ և որոշակի տեղեկություններ նրա օգտակար և բուժիչ հատկությունների մասին: Շատ է  օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ: Այս հղումով կարող եք ծանոթանալ մի շարք օգտակար, բուժիչ բաղադրատոմսերի հետ:

Ռեհան կամ շահասպրամ (լատ.՝ Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների(շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։

Ռեհանի գործած հրաշքների մասին: Կանաչու այս տեսակն ավելի հաճախ օգտագործեք:

Читать далее


Оставьте комментарий

Ապաստարան այգու բույսերին

Նախագիծ

  1. Մասնակիցներ.
    Կրթահամալիրի դպրոցների դասավանդողներ, սովորողների խմբեր
    Նպատակ.
    Նպատակներից մեկը՝ կրթահամալիրի տարբեր դպրոցներում գտնվող դատարկ թաղարները համալրել քոլեջի այգում գտնվող սենյակային բույսերով՝ փրկելով նրանց ձմռան մոտալուտ ցրտերից:
    Արդյունքում .
    1. Տարբեր դպրոցներում գտնվող դատարկ թաղարները տնկել
    ա.սենյակային բույսերով
    բ.դրսի մեկամյա բույսերին տալ երկրորդ կյանք՝ դարձնելով նրանց երկամյա կամ բազմամյա
  2. Աշխատանքներին ներառված դասավանդողներին փոխանցել բույսերի տնկման տեխնոլոգիական հմտություններ և կարողություններ:
  3. Ունենալ կանաչ անկյուններով լի դպրոց:
  4. Դարձնել շրջակա միջավայրը էկոլոգիապես մաքուր և խնամված։


Оставьте комментарий

Սանսևիերիայի բազմացման եղանակները

DSCF6221.JPG

Կիրակնօրյա ուղիղ եթեր թողարկումը կրկին Ձեզ հետ է: Անպայման հետևեք մեր թողարկումներին և ամեն անգամ բույսերի խնամքի և բազմացման մասին մի նոր բան կսովորեք: Այսօրվա հաղորդումը նվիրված է սանսևիերիայի բազմացման եղանակներին:Դուք կծանոթանաք բազմացման մի նոր եաղանակի՝ բազմացում տերևի մասնատումով:
Դիտեք Արփիի և Անուշիկի ստեղծած ուսումնական տեսանյութը:


Оставьте комментарий

Մանուշակի օգտակար հատկությունները

 

Սիրով Ձեզ ենք ներկայացնում մանուշակի բուժիչ և օգտակար հատկությունները: Կարծում ենք  այս տեսանյութում կգտնեք Ձեզ համար անհրաժեշտ  օգտակար խորհուրդներ:

Զգուշացում: Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Նյութը պատրաստել է «Գարդենիա» ակումբի անդամ՝ Անուշիկ Նիկողոսյանը


Оставьте комментарий

Հոկտեմբերի 24-28ի անհատական աշխատաժամանակ

       09:00-12:30.

  • ընդհանուր պարապմունք քոլեջում
  • կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
  • ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
  • այլ աշխատանք ըստ անհատական պլաններ
    12:30-13:00.
    ընդմիջում
    13.00-16.00
    Աշխատանքներ ջերմոց-լաբորատորիայում

16.00-18.00
Սեբաստացի մոլ

kvamoklit-211-750x502