Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Օրագիր՝ մանկավարժական աշխատողների դպրոց.

«Ուսումնական աշուն 2019 Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1»
Օր առաջին՝ երկուշաբթի
11:00-12:00
Տրվեց «Մոշի և ազնվամորու ցանկապատ» նախագծի մեկնարկը: Առաջին փուլն է, որի իրականացողները Քոլեջի ուսանողներն են:

13:0013:00-13:50
Աշխատանքներ քոլեջի ջերմոց-ուսումնաարտադրական արհեստանոցում: Նախ մասնակիցները ծանոթացան հիդրոպոնիկայի ջերմոցի հետ, հետո անցան գործնական պարապմունքների:
Արդեն մի քանի տարի գործող՝ Այգու բույսերին ապաստարան. նախագծի շրջանակներում մասնակիցները Քոլեջի այգուց գացանիա մեկամյա բույսերը տեղադրեցին թաղարի մեջ`(վերատնկում) և տեղափոխեցին ջերմոց-լաբորատորիա. Գործունեության ընթացքում զարմանքով տեղեկացան, որ
մեկամյա բույսի համար ստեղծելով որոշակի պայմաններ, կարելի է դարձնել երկամյա և նույնիսկ բազմամյա:
Օր երկրորդ՝ երեքշբթի
10:30-11:30
Կրթահամալիր աշխատանքի համար դիմած մասնագետների մուտքի ճանբարականները ջերմոցում ծանոթացան ամենաօգտակար և ամենաթունավոր բույսերի հետ: Իջնելով այգի ծանոթացան «Ապաստարան այգու բույսերին» նախագծին և դարձան այն իրականացնելու անմիջական մասնակիցը: Տեղափոխելով գացանիա բույսը թաղարի մեջ ջրեցին ու տարան ներս:
13:00- 13:00-13:50
Աշխատանքներ քոլեջի ջերմոց-ուսումնաարտադրական արհեստանոցում: Մասնակիցներն այս անգամ այգում զգուշորեն հողից հանեցին լոլիկի թուփը՝ փորձելով չվնասել արմատները, տեղադրեցին հողի մեջ, հետո տեղափոխեցին հիդրոպոնիկայի ջերմոց:

Читать далее


Оставьте комментарий

Հեռավար ուսուցման սովորողների համար պարապմունք

Նախագիծ՝ Մանկական սենյակներում և նախակրթարաններում թույլատրվող բույսեր
Նպատակ

  • Առաջին հերթին նախակրթարանի սենյակներում, հետո նաև դասասենյակներում  էկոլոգիապես ավելի մաքուր բույսերի օգնությամբ գեղեցիկ և օգտակար միջավայրի ստեղծում
  •  Օգտակար և վնասակար բույսերի ուսումնասիրում և առանձնացում, օգտակար բույսերի տնկարանների ստեղծում:
  • Խմբասենյակներից վնասակար բույսերի փոխարինումը  օգտակար բույսերով:
  • Վարպետության դասեր , դաստիարակների, ծնողների և դասավանդողների համար, օգտակար և վնասակար բույսերի մասին ծանոթացում:
  • Փոքրիկ հասակից բնության հանդեպ սիրո և խնամքի  վերաբերմունքի ձևավորում
  • Սենյակային բույսերի խնամքի ընթացքում բույսերի աճեցնելու և բազմացնելու տեխնոլոգիայի ուսուցանում երեխաներին:
  • Ծանոթացում  փխրեցնող, փորող, մաքրող (համապատասխան չափսերի) գործիքներին: Ծանոթացում դրանց ճիշտ օգտագործելու  կանոններին:
  • Գործնականում կարողանալ ինքնուրույն կատարել  բույսերի հողի փխրեցում և ջրում՝ ճիշտ ժամանակին և ճիշտ քանակությամբ
  • Ծանոթացնել բույսի տեղափոխման ձևերին՝ փոքր թաղարից մեծ թաղար:
  • Նախագիծի հանրայնացում

Անհրաժեշտ նյութեր
Անհրաժեշտ են տարաներ տնկարանի համար, հողախառնուրդ, խթանիչներ, փոքր գործիքներ և բույսեր:
Ընթացք
Նախագիծը կընթանա երեք փուլով.
Առաջին Ծանոթացում օգտակար բույսերի տեսակներին
Երկրորդ Տեղեկությունների հայթայթում ընտրված բույսերի վերաբերյալ(գրքերից, համացանցից և այլ լրատվական միջոցներից)
Երրորդ փուլում խմբասենյակներում եղած բույսերը փոխարինել օգտակար  բույսերով:
Արդյունք

  • Նախագծի մասնակիցների՝ դաստիարակ, ծնող, նախակրթարանի սան տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռքբերում բույսերի ճանաչման վերաբերյալ
  •  Շրջակա միջավայրի մաքուր, թթվածնով հարուստ օդի ապահովում, գեղագիտական ապահով կանաչ անկյունների,  էկոլոգիապես առողջ և ապահով միջավայրի ստեղծում և պահպանում
  • Ընտանիքի անդամների ներառում
  • Բույսերի տարածում—շրջակա միջավայր, բակ, տուն, պատշգամբ
  • Օգտակար և անհրաժեշտ նախագծի կիրառում բոլոր հնարավոր մանկական տարածքներում

Մանուկ հասակից՝
1. Ներաշխարհի ճիշտ ձևավորում և սեր դեպի բնությունը
2. Բույսերի խնամքի և բազմացման տեխնոլոգիական հմտությունների ձեռք բերում
3. Համապատասխան գործիքների ճիշտ օգտագործում (փոքր մասշտաբով)




Оставьте комментарий

Աշխատակարգ «Ուսումնական աշուն 2019 Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1»

28:10:2019
09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում. կրթահամալիրի տոնի պատրաստություն
09։30-11:30՝  բույսերի և կենդանիների խնամք
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
11:30-12։00՝«Անփուշ մոշի և ազնվամորու ցանկապատ» նախագծի մեկնարկ
13։00-14։00՝  պարապմունքներ պարտիզապուրակային մեկամյա, երկարացված օրվա ռեժիմով խմբերի և ցանկացող անհատների հետ.
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-
15:30՝ Կրթահամալիրի տոնի նորամուտների պատրաստության աշխատանքներ
15:30-17:00 բույսերի և կենդանիների խնամք, լաբորատորիայի մաքրման աշխատանքներ

29:10:2019
09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում. կրթահամալիրի տոնի պատրաստությու
09։30-11:30՝  բույսերի և կենդանիների խնամք
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
11:00-12:00 «Անփուշ մոշի և ազնվամորու ցանկապատ» նախագծի մեկնարկ
13։00-14։00՝  պարապմունքներ պարտիզապուրակային մեկամյա, երկարացված օրվա ռեժիմով խմբերի և ցանկացող անհատների հետ.
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-
15:30 Կրթահամալիրի տոնի նորամուտների պատրաստության աշխատանքներ
15:30-17:00 բույսերի և կենդանիների խնամք, լաբորատորիայի մաքրման աշխատանքներ

Читать далее


Оставьте комментарий

Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1-ին դասավանդողների իրական աշխատանքի նախագիծ


Նախագծային աշխատանքներ
13:00-14:00 պարապմունքներ պարտիզապուրակային մեկամյա, երկարացված օրվա ռեժիմով խմբերի և ցանկացող անհատների հետ.
Դիպլոմային նախագծերի քննարկումմներ՝ծաղկոցների նախագծուներ ըստ դպրոցների և ներքոհիշյալ նախագծերի գործնական աշխատանքներ
Իրականացվող նախագծեր
Սերմնահավաք.  Քոլեջի այգում.
Սերմնացան՝ Ջերմոց-լաբորատորիայում և հիդրոպոնիկայի տանիքային ջերմոցում.
Խաղողի բազմացման նոր տեխնոլոգիա հիդրոպոնիկայի տանիքային ջերմոցում.
Սերմերի փաթեթավորում ջերմոց-լաբորատորիայում.
Այգու բույսերին ապաստարան. Քոլեջի այգուց բույսերի վերատնկում և տեղափոխում ջերմոց-լաբորատորիա.


Оставьте комментарий

Հոկտեմբերյան այցեր

Իմ թաղարը
15.10. 2019 Սաթենիկ Սիմոնյան -Արևելյան դպրոց
06.10. 2019 Բույսերի աշխարհում Արևելքի հինգ տարեկաններն են Լիլիա Զախարյան-Արևելյան դպրոց
06.10. 2019 Առաջին դասարանցիները ջերմոց֊լաբորատորիայում Հռիփսիմե Առաքելյան. Արևելյան դպրոց
Այց ջերմոց լաբորատորիա
01.10.2019 Արևիկ Գևորգյան
Սերմնացան
05.10.2019-Անժելա Բլեյան Հյուսիսային դպրոց


Оставьте комментарий

Հիդրոպոնիկայի ջերմոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի տանիքում հիմնադրվեց Հիդրոպոնիկայի ուսումնական ջերմոց: Նման ջերմոց ունենալու գաղափարը Կարապետ Ռուբինյանինն է, ով փորձում է այն հասցնել հաջողված տարբերակի:
Ունենք առաջին բարիքը՝ արդեն կարմրած լոլիկ,կանաչ և թանաքագույն հազարի, չիլի պղպեղի, ելակի թփեր: Ունենք նաև չերի լոլիկի սերմից աճեցրած նորածիլ սածիլներ: Բայց դեռ անելիքներ շատ կան:




Оставьте комментарий

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

4 ժամ ընտրություն — Արևելյան դպրոց
10 ժամ բնագիտություն — Արևելյան դպրոց՝ Ջանազյան Իվետայի հետ կիսված ժամերով.
4 ժամ Քոլեջում.
Շաբաթական աշխատաժամանակ 45-50 ժամ (շաբաթ, կիրակի ներառյալ)
Որպես ուսումնաարտադրական աշխատանքի արդյունք՝ տարբեր առիթների համար տրամադրված 3 բույս-նվեր.
Սովորողներին պարապմունքների ընթացքում, որպես խրախուսանք հատկացված մի քանի տասնյակ բույսեր և սերմեր.
«Իմ թաղարը» նախագիծն իրականացնելու համար տրամադրված տարբեր բույսերի մոտ 200 կտրոն.
Որպես լրացուցիչ աշխատանք՝ մասնակցություն հիդրոպոնիկայի ստեղծմանն ու զգալի արդյունքի հասնելուն.
Քոլեջի այգու բույսերի ստեղծման ու պահպանման աշխատանքներ.
Այգուց հավաքված սերմերի փաթեթավորման աշխատանքներ Քոլեջի սովորողների հետ.
Ջունգարական գերմանամկների բուծում և նախապատրաստական աշխատանքներ վաճառքի կազմակերպման համար.
Ներքոհիշյալ նախագծերի իրականացում կրթահամալիրի երկարացված օրվա, նախակրթարանների խմբերի հետ և պարզապես տարբեր նպատակներով այցելուների համար վարպետության դասերի անցկացում.
Ճանաչում ենք կրթահամալիրը.
03.09.2019 Արևելյան դպրոց-Լիլիթ Սահակյան.3-2
15.09.2019 Արևելյան դպրոց-Սաթենիկ Սիմոնյան 1դաս.
16.09.2019 Արևելյան դպրոց-Լիլյա Զախարյան 5 տարեկաններ
08.09.2019 Արևելյան դպրոց-Անուշ Բոյնարգյան երկարօրյա
19.09.2019 Հյուսիսային դպրոց Անժելա Բլեյան ըտրություն
03:09:2019 Հյուսիսայի դպրոց Նարինե Պողոսյան երկարօրյա
09.09.2019 Հարավային դպրոց Նաիրուհի Համբարձումյան երկարօրյա
Իմ թաղարը
25.09.2019 Արևելյան դպրոց-Սաթենիկ Սիմոնյան 1դաս
20.09.2019 Արևելյան դպրոց-Լիլյա Զախարյան
30.09.2019 Արևելյան դպրոց—Քրիստինե Պողոսյան
Բույսերի համալրում ջերմոցում
30.09. 2019 Միջին դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ Քնարիկ Մելքոնյան:
Սերմնացան
19.09.2019- Հյուսիսային դպրոց Անժելա Բլեյան
17.09.2019-
Վարպետույան դաս
24. 09.2019-Քոլեջ-նախակրթարան Էդիտա Ղալաչյան
Ներկայացված է աշխատանքների մի մասը՝ ինչքան որ հնարավոր էր փնտրել ու գտնել մասնակիցների բլոգներից:


Оставьте комментарий

«Կրթական պարտեզում ծաղկանոցի ստեղծում» նախագիծ

Կրթական պարտեզում ծաղկանոցների ստեղծման համար անհրաժեշտ է գործել փուլ առ փուլ:
Հոկտեմբերի16-ին 12.00-13.00 երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք-ը ուսումնական ջերմոցում կանցկացվի հետևյալ ծրագրով. Ծանոթանալ սերմերի տեսակներին, կազմակերպել անհրաժեշտ սերմերի հավաք, տարբերակել առողջ ու հասունացած սերմերը՝ իրականացնելով «Սերմնահավաք»  նախագիծը: Կազմել գրաֆիկ երկարացված օրվա սովորողների հետ նու յնպես այս նախագիծն իրականացնելու համար:
Կրթական պարտեզում ծաղկանոցներ ստեղծելու և պահպանելու համար հարկավոր է ներքոհիշյալ կետերը որպես գործունեություն իրականացնել հերթականությամբ:

  • Կրթահամալիրի դպրոցների այգիներում նախապես ընտրել և առանձնացնել փոքրիկ տարածքներ՝ համաձայնեցնելով տվյալ դպրոցի տեխնոլոգ-դիզայների և ծրագրի ղեկավարի հետ (մոտակա օրերին).
  • Նոյեմբերի 16 ին ծանոթանալ սերմերի տեսակներին, ճանաչել առողջ ու հասունացած սերմերը, կազմել գրաֆիկ՝ սովորողների հետ միասին իրականացնելու «Սերմնահավաք»  նախագիծը.
  • Նոյեմբեր ամսին իրականացնել « Սերմնացան» նախագիծը.
  • Փետրվարին սածիլները տեղափոխել փոքրիկ թաղարների մեջ.
  • Ապրիլին նախապատրաստված տարածքներում տեղափոխել արդեն մեծ սածիլները.
  • Այս ամենից հետո խնամել ու խնամել…….