Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հունվարյան նախագծային-ճամբարային ամենօրյա գրառումներ

Գրառումների օրագիր պահելը շատ հարմար է հատկապես ճամբարային օրերը նկարագրելու համար, երբ հակիրճ, բայց նաև հագեցած տեղեկություններ պետք է գրանցվեն: Այն հաշվետվության յուրօրինակ ձևաչափ է: Նյութը ամրացվում է բլոգի առաջին էջում և մնում է այնքան ժամանակ, ինչքան նախատեսված են ուսումնական ճամբարային օրերը:
08.01.2019
Առաջին աշխատանքային օրը սկսվեց եռուզեռով: Հանգստացած ու աշխուժացած Արևելյան դպրոցի սովորողները երկու, 4-1 և 5-2, խմբերով կարելի է ասել ներխուժեցին ջերմոց-լաբորատորիա: Խեղճ կենդանիներին այնքան սիրեցին, որ ուզում էի րոպե առաջ վերջանար պարապմունքը:
Օրվա երկրորդ կեսին հյուրեր ունեինք նորից Արևելյան դպրոցից, այս անգամ արկարացված օրվա ճամբարականները: Հավեսով օր էր: Այսօր նկարներով ներկայացնեմ, հետո տեսաֆիլմ կավելացնեմ:

09.01.2019
Այսօր ջերմոցի այցելուների պակաս չզգացվեց: Առաջին այցելուները Քոլեջից էին, որոնք պետք է հաշվեին ջերմոցի որոշակի, հստակեցված տարածքի բույսերը, բայց տեղում որոշվեց սկսել ավելի գործնական պարապմունքով՝ սերմնացան, որը հնարավորուրկու խմբեր կատարեցինթյուն կտա ծլելուց հետո հմեմատական վերլուծություններ կատարել: Երկու խմբեր կատարեցին տարբեր բույսերի սերմնացան: Սպասենք արդյունքներին:

Читать далее


Оставьте комментарий

Արևելյան դպրոցի կենդանաբանները

13.01.2013
Օրը երկուշաբթի է: Արևելյան դպրոցի մի խումբ սովորողներ բնագիրութան պարապմունքը ջերմոց-լաբորատորիայում պետք է անցկացնեն: Հանձնարարվեց մաքրել գերմանամկների և ծովախոզուկների բները: Իրար հերթ չտալով անցան գործի և պարապմունքի վերջում կենդանիները շնորհակալ վազվզում էին իրենց բներում:


Оставьте комментарий

Ո՞ր անվանակարգով հանդես գալ


Ծանոթանալով բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատեսի անվանակարգերին, որոշեցի ընտրել՝ «Դպրոցը  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա»ն: Ավելի տեսանելի ներկայնալու համար բացել եմ անվանակարգի անվանումով բաժին, որտեղ ամփոփված է ջերմոց լաբորատորիայի մեկ տարվա կատարված աշխատանքները, տեսանյութերի և նկարաշարքի տեսքով, սովորողների, նախակրթարանի սաների, ծնողների, վերապատրաստվողների և հյուրերի հետ միասին: Մեկ տարվա գործունեության ընթացքում, յուրաքանչյուր պարապմունքի ժամանակ ներկայացվել է բույսերի կարևորության և օգտակարության մասին տեղեկություններ: Տարվա ընթացքում իրականցվում է «Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ» նախագիծը, ըստ որի օգտակար բույսերով հարստացվում է նախակրթարանների սենյակները: Շատ կարևորվել է այդ բույսերի տարածման անհրաժեշտությունը, այդ իսկ պատճառով ջերմոց-լաբորատորիայի այցելուներին տրամադրվել է՝ բույսերի կտրոններ, սերմեր, սածիլներ տուն և կրթահամալիրի դպրոցներում տարածելու համար: Տրվել են տեղեկություններ նաև ոչ օգտակար և թունավոր բույսերի մասին: Տարվա ընթացքում իրականցվել են նաև հետևյալ էկոնախագծերը.
«Հին իրերին նոր կյանք ու շունչ»
«Կանաչ պատ»
«Սերմնահավաք»
«Սերմնացան»
«Այգու բույսերի ապաստարան»
«Կանաչ ցանկապատ»
«Ծաղկաձոն»
«Ցիտրուսային և էկզոտիկ բույսեր»
Հայաստանի դեղաբույսերը